??? ?? ?????

Description
Пусть сбудется то, о чем молчим, но молимся?️
Advertising
We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 1 week, 5 days ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 5 days, 17 hours ago

🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 3 days, 13 hours ago

3 months ago

Ես. 2:2
"Վերջին օրերին Տիրոջ լեռը պիտի ակներև դառնա, Աստծու տունը լեռների գագաթներին պիտի լինի ու պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր ազգերը պիտի գան դեպի նա։"

3 months ago

Ղուկ. 1:37
"Որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։"

3 months ago

Այս տողերը գրել եմ 3 ու կես տարիներ առաջ այս օրը, երբ Արցախը դեռ մերն էր, Ջերմուկի վրա հարձակումը չէր եղել, Ոսկեպարի խնդիր չկար ու մեր պետականությունն էլ դեռ ավելի ուժեղ էր։ Բայց գրեցի "Մեր ազգը ահավոր անկում է ապրում: Լիքը տառապանք է լինելու, մինչև կամ երկիրը հանգստանա մեղքից (Ղևտ. 26:34), կամ էլ մինչև մարդկանց հեթանոս սիրտը ամաչի:" - Ապագան տեսնելու կարողություն չունեմ, բայց մարգարե պետք չի լինել այս ամենը տեսնելու համար, այլ միայն շուրջը նայել ու Աստվածաշնչին։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, հիմա էլ դեռ հնարավոր է ամեն ինչ փոխել, բայց ամեն մեկս պետք է հրաժարվենք մեր վատ սովորություններից, զսպենք մեզ, տիրապետենք մեզ, ներս քաշենք մեր չար լեզուներն ու դուրս հանենք միայն Աստծուն ու մարդկանց օրհենելու, աղոթքի ու խոստովանության համար։ Եթե չանենք ու շարունակենք ընդիմանալ Աստծուն մեր չարությամբ, ապա դե ավելի շատ տառապանք կքաշենք։ Դու չես կարա մեղքով ապրես ու երջանիկ լինես։ Խնդրում եմ ձեզ մարդիկ, արթնացեք, զգոն եղեք, դուք էլ լծվեք Աստծո Խոսքը և բարի բաները մեր ազգի մեջ սերմանելու գործին: Պատմեք մարդկանց այս բաների մասին, կիսեք, տարածեք, հորդորեք, հեզությամբ խրատեք, անտարբեր մի եղեք: Մենք չենք կարող խուսափել նրանից, ինչ ինքներս բերում ենք մեր գլխին: Իսկ մեր միակ բարեկամն ու փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսին է։ Նա միակն է, որ մեզ կարող է բժշկել, միավորել ու զորացնել։ Հնազանդվեք Քրիստոսին, քանի դեռ հնարավոր է։ - Իսկ նկարը Արցախից Ելքն է, կամ Արտաքսումը, ինչպես կամենաք։ Ցավով դնում եմ այստեղ, որ միշտ հիշենք, չմոռանանք, ու իմանանք թէ ինչպես է լինելու դարձը։ - Նաև, սիրելի բարեկամներ, եկեք հիշենք այս երկու գալիք օրերը։
- Խաչերթ Գորիսում, Շաբաթ Սեպըեմբերի 21ին, ժամը 13։00ին։ Մեինարկելու է Գորիս գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցուց դեպի Գորիս քաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
- Երևան Էջմիածին ոտքով Ուխտերթ` Երկուշաբթի, Սեպտեմբերի 30ին, առավոտյան ժամը 9ին։ Մեկնարկելու է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Էջմիածնի վերաօծված Մայր Տաճար։
--
Եկեք միասին մասնակցենք։

3 months ago

Աստված օրհնի պահի ու պահպանի բոլորիս ընտանիքները

3 months ago

Сила в правде.
Правда в вере.
Вера в Боге.

3 months, 1 week ago

Ինձ թվում է մեր ժողովրդի մեջ սխալ հասկացողություն կա "Սբխեչի" հետ կապված։ Զգալի քանակությամբ մարդիկ Սբխեչ ասելով հասկանում են գերեզման ու հանգուցյալ։ Ու երբ որ իրենք հարցնում են "Սբխեչը երբ ա," ասումես "Կիրակի օրը։" Ասում են բա գերեզամ ե՞րբ են գնում։ Ու զրույցի ժամանակ հասկանում ես, որ տպավորություն կա, որ Սբխեչը դա գերեզման է ու հանգուցյալ։ Սիրելի ժողովուրդ, մի խնդրանք ունեմ, եկեք օգնեք այս գրվածքը տարածել ձեր ընկերներին ու ավելի շատ մարդկանց որպեսզի բոլորն իմանան հետևյալը։ Սբխեչ բառը գալիս է Սուրբ Խաչ բառից։ Տարվա մեջ Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչի հետ կապված 4 տոներ, դրանցից ամենանշանակալին, դա Սեպտ․ 11-17ի մոտակա Կիրակի տոնվող Խաչվերացի տոնն է, որը ժողովուրդը կոչում է նաև Սբխեչ։ Դա տաղավար՝ այսինքն շատ-կարևոր տոն է։ Ուրախ տոն է։ Գերեզմանի ու հանգուցյալի հետ կապ չունի։ Խաչվերացը (Սբխեչը) տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վեր բարձրացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Իսկ բոլոր տաղավար տոների հաջորդ օրը՝ Երկուշաբթին Հիշատակ Մեռելոց է։ Գնում ենք եկեղեցի, Պատարագի մասնակցում (եթե այդ օրը ձեր եկեղեցում մատուցվում է) ապա գնում ենք գերեզմաններ, հիշելու մեր ննջեցյալներին, և աղոթում ենք, որպեսզի Տեր Հիսուսը գթությամբ դատի նրանց Ահեղ Դատաստանի օրը։ - Քանի որ ժողովրդի զգալի մասը եկեղեցական տոների մասին չգիտի, ապա նրանց համար հին սովետական տարիներից, ինչպես հիշում եմ, Սբխեչը դա գերեզման գնալու հետ էր կապված։ Ուրեմն հիշենք։ Սբխեչը և "գերեզմանը" լրիվ տարբեր բաներ են։ Սբխեչը այս Կիրակի օրն է, մեծ և ուրախ տոն է, ու այն կոչվում է Խաչվերաց։ Իսկ հաջորդ օրը, Երկուշաբթի, Հիշատակ Մեռելոց է։ Հիշեք ձեր հանգուցյալ ազգականներին, եթե կարող էք մասնակցեք Պատարագին, ապա գնացեք գերեզմաններ ու աղոթեք նրանց հոգիների համար ու խնդրեք որ Տերը գթությամբ դատի նրանց Դատաստանի օրը և ողորմություն անի։ Նրան դրա կարիքը շատ-շատ ունեն։ Տանն էլ կարող էք, և պետք է, աղոթել, եթե գերեզման գնալու հնարավորություն չկա։

5 months, 4 weeks ago

Առկ. 24:28-30
Քո ընկերոջ համար սուտ վկա մի՛ դարձիր, և քո շուրթերով մի՛ խաբիր։ Մի՛ ասա, թե՝ «Ինչպես նա ինձ հետ վարվեց, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ։ Պիտի հատուցեմ նրան այնպես, ինչպես ինքն ինձ զրկեց»։ Անզգամ մարդը նման է արտի, պակասամիտը՝ այգու

6 months ago

«Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար»։
Գաղատացիս Զ 14

6 months ago

Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։
ՍԱՂՄՈՍ 3:5
*?️***

8 months, 1 week ago
We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 1 week, 5 days ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 5 days, 17 hours ago

🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 3 days, 13 hours ago