The Geopolitics / Գեոպոլիտիկա

Description
🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 1 month, 3 weeks ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 2 months, 3 weeks ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 3 days, 20 hours ago

3 days, 21 hours ago

🔴🇦🇲 Մեր պահանջն այն է, որ սահմանազատման և սահմանագծման այս ապօրինի գործընթացը դադարեցվի։

Բագրատ Սրբազան
Բաժանորդագրվել «Գեոպոլիտիկա»-ին

3 days, 21 hours ago

Մեր շուրջ էլ տեղի են ունենում "արտառոց" իրադարձություններ։ Ամերիկյան CNN֊ը ռեպորտաժներ է անում Իրանից։ Նախ Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմակայանից, ցուցադրում են ռազմատեխնիկական կարողությունները, հետո ռեպորտաժ են պատրաստում Իրանում ապահով ապրող հրեաների մասին, ինչի մեսիջը թերեւս այն է, որ Իրանը խնդիր ունի իսրայելական վարչակարգի, այլ ոչ թե հրեա ժողովրդի հետ` էթնիկ կամ կրոնական հողի վրա։ ԱՄՆ սկսել է ներկայիս տեսքով Իսրայել պետության առնվազն "տեղեկատվականդոմոնտա՞ժ"։ Իհարկե գնահատական֊հարցադրումս պայմանական է, բայց այս ֆոնին նաեւ ուշագրավ է հենց Իսրայելի հետ ամբողջ առեւտուրը դադարեցնելու Էրդողանի որոշումը։ Իսկ Էրդողանը ունի շատ սուր հոտառություն։

Հակոբ Բադալյան

Բաժանորդագրվել «Գեոպոլիտիկա»-ին

3 days, 22 hours ago

Նոյեմբերի 9-ի գիշերվա մասին հանրության լայն շերտերին իրականությունը հայտնի չէ։ Մասնավորապես, թե որտեղ է եղել Նիկոլը, ինչպես է փրկվել, ում ոտքերի առաջ են ՔՊ-ականները գնացել ու վնգստացել, որ իրենց փրկի և այլն։

Չեմ ուզում շատ մանրանալ այս թեմայի մեջ, ոչ էլ երեսով տալու մտադրություն ունեմ, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդար է։

Բումերանգը դեռ շատ դրվագներով է հետ գալու քեզ, Նիկոլ։ Դու պատասխան ունես տալու։

Հ․Գ․ Նիկոլի նեղ շրջապատի մարդիկ, որոնք հետևում են ինձ, այս գրառումը, անպայման, forward արեք ձեր շեֆին։ Նա կհասկանա, թե ես ինչ եմ ասում, երևի ձեզ էլ կբացատրի, եթե շատ խնդրեք։

1 week, 3 days ago

Ինձ թվում է, որ Հայաստանի արտաքին հետախուզությունը լինելու է անիմաստ բյուջետային ծախս: Միեւնույն է, հետախուզության գործը անում է հայկական ֆեյսբուքը, որի օգտատերերի մի զգալի մասը կես տառից, հնչյունից անգամ գիտեմ՝ ով է գործակալ, ինչ գործակալ է, ինչպես է վարձատրվում, տարադրամի փոխանակման որ կետում է իրականացբում կոնվերտացիան, եւ այլն. եւ այլն:

Հակոբ Բադալյան

1 week, 3 days ago

Գլոբալ առումով Արցախի չլինելու գինը դա այն մի քանի հարյուր ընտանիքներն են, ովքեր Արցախյան շարժման արդյունքում կարողացան ձեւավորել իրենց ընտանեկան կապիտալը ու դառնալ նոր հայկական էլիտա։ Արցախը էլ չկա, իսկ այդ ձեւավորված հայկական նեոբուրժուազիան դեռ երկար ա իշխելու այս հայոց վերջին հանգրվանում, ու էլ կապ էլ չունի, իշխանության թե ընդդիմության տեսքով։ Իսկ այս տարածքի անկման պարագայում էլ դրսերում տեղաբաշխված կապիտալի հետեւից խորտակված հայոց նավը կլքեն նաեւ այդ էլիտաների դեռ այստեղ մնացած ընձյուղները, որոնց համար ոնց որ Արցախում, այս հողն էլ ընդամենը դրա հյութերը քամելու ու այն ամայացնելու զուտ տարածք էր։ Ընդ որում, երբ դու այն ոսկե 0,1 տոկոսի մեջ ես ու ունես այդ տոպ-կապիտալը, էլ ոչ մի նշանակություն չունի թե քաղաքական որ խմբում ես, իշխանություն ես թե ընդդիմություն՝ նեոէլիտայի անդամությունը քեզ թույլ ա տալիս միշտ լինել վերեւից...

Արգիշտի Կիվիրյան

1 week, 4 days ago

🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ը ճնշում է գործադրել Ուկրաինայի վրա և միայն նոր մոբիլիզացիայից հետո է համաձայնել զենք տալ Կիևին։

The Washington Post

2 weeks, 4 days ago

Փողոց դուրս գալու մասին՝ իրականությունը
Սիրելիներ, ուրեմն իմացեք, որ քաղաքական պրոցեսներում ժողովրդին փողոց են հանում այն պահին, երբ արդեն աշխարհաքաղաքական կենտրոնների հետ կան պայմանավորվածություններ ու, ըստ էության, կան երաշխիքներ, որ փողոց դուրս գալուց հետո սկսվելու են այնպիսի գործընթացներ, որոնց ավարտը լինելու է իշխանափոխությունը։ Եթե չկա այդ ամենը, ապա ժողովրդին փողոց հանելու իմաստ էլ չկա, ավելին՝ առանց նման աջակցության չես էլ կարող մարդկանց հանել փողոց։ 2018—ը՝ վառ օրինակ։

Ներողություն եմ խնդրում երեկ ու այսօր չափից շատ գրառումների համար։ Վստահ եմ, որ իրավիճակը ու դրա լրջությունը հասկանում եք։ Սա այսօրվա վերջին գրառումն էր։

2 weeks, 4 days ago

Կան բազմաթիվ Տելեգրամ-ալիքներ, որոնց հետ այս կամ այն հարցում համակարծիք չեմ, անգամ սկզբունքային հակասություններ ունեմ, բայց հարգում եմ նրանց կարծիքը, սակայն ինձ համար կա տարբերություն ինձ համար «ոչ ցանկալի» ալիքների և հստակ թշնամական պրոպագանդա իրականացնող ալիքների մեջ։ Առաջին խմբի ալիքներին համարում եմ բարեկամ՝ անկախ քաղաքական հայացքներից։

2 weeks, 4 days ago

Դիմում եմ գործընկեր Տելեգրամ-ալիքներին․ ցուցակագրեք բոլոր այն ինֆորմացիոն աղբյուրները, որոնք նույն պրոպագանդիստական գիծն են առաջ տանում, այսինքն այս պահին բոլորը նույն կետից ստացած ցուցումով արշավ են իրականացնում Բագրատ Սրբազանի դեմ։

Մեկ ամբողջական ցուցակով ունենանք ֆեյքերի ՊՈԱԿ-ից կառավարվող բոլոր Տելեգրամ-ալիքներին։

3 weeks, 4 days ago

🇮🇷🇮🇱 Եթե սիոնիստական ռեժիմը պատասխանի մեր հարվածներին, մեր հաջորդ օպերացիան կլինի շատ ավելի մասշտաբային։

Իրանի ԳՇ պետ

We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 1 month, 3 weeks ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 2 months, 3 weeks ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 3 days, 20 hours ago