Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago
Երեք բան, որոնք խանգարում են իմ արդյունավետությանը
1․ Քնից ուշ արթնանալը
Ինձ համար միշտ ահավոր դիսկոմֆորտ է եղել, երբ արթնանալուց հետո զգում եմ, որ օրը վաղուց սկսել է։ Տարիների ընթացքում սովորել եմ արթնանալ օրվա հետ միասին, ու եթե ինչ-ինչ պատճառներով այդպես չի լինում, ապա ողջ օրը ծանր է անցնում։
2․ Ֆիքսվել այն բաների վրա, որոնց վրա չեմ կարող ազդել
Չնայած նրան, որ արդեն երկար ժամանակ է՝ լուրեր չեմ կարդում, լավ հիշում եմ, թե ինչպես էր դա քամում իմ էներգիան։ Ամեն առավոտ օրը սկսելը նորությունների ընթերցմամբ ինձ միայն ծանրաբեռնում էր՝ առանց իրական օգուտի։
3․ Երբ հստակ չգիտեմ օրվա անելիքներս
Անկախ նրանից՝ աշխատանքային օր է, թե հանգստյան, ես նախապես պատկերացնում եմ օրվա ծանրաբեռնվածությունը։ Ամենաանարդյունավետ օրերն ինձ համար այն օրերն են, երբ լուսանում է, իսկ ես դեռ չեմ պլանավորել, թե ինչով եմ զբաղվելու։
Կա ինչ-որ վեհ բան նրա մեջ, թե ինչպես է ժողովուրդը կերտում իր հերոսին։ Բարձրացնում է մարդուն ամենաբարձր բարձրունքին, ոգևվորվում է նրա սխրանքներով, դարձնում է նրան կուռք։ Նրա ամեն ասած բառը դառնում է թևավոր խոսք, նրա ամեն քայլը դառնում է արդարության պայքար, նրա ամեն վրիպումը դառնում է հումոր։
Բայց կա նաև ինչ-որ անբացատրելի ողբերգական բան այն մեջ, թե ինչպես նույն ժողովուրդը շտապում է կործանել իր իսկ ստեղծած կերպարը՝ երեկվա հերոսին, հայտարարելով դավաճան։ Սառնասրտորեն ծաղրում է ամեն վրիպում։ Անեծքի է արժանանում ամեն խոսք ու քայլ։
Ինչո՞ւ է այդպես։
Գուցե մենք հերոսներ ենք սարքում մարդկնաց, որ հետո նրանց անկումով հրճվե՞նք։
- Օհո, ահա և իմ հպատակը,- փոքրիկ իշխանին տեսնելով բացականչեց թագավորը։
“ Էս ո՞նց ճանաչեց,- ինքն իրեն հարցրեց փոքրիկ իշխանը,- չէ՞ որ ինձ առաջին անգամ է տեսնում”
Նրա մտքով անգամ չէր անցնում , որ թագավորներն աշխարհի մասին շատ պարզունակ պատկերացում ունեն։ Նրանց համար բոլոր մարդիկ հպատակ են։
Հատված "Փոքրիկ իշխանը" վեպից։
Երիտասարդ տարիներին “հոգով հարուստ” արտահայտությունը շատ դեպքերում հեգնանքով էինք օգտագործում այն ընկերների մասին, ովքեր որ տվյալ պահին ֆինանսական խնդիրներ ունեին։ Տարիներ անց հասկացա, որ այդ արտահայտության հիմքում խորը փիլիսոփայություն է ընկած, որովհետև պարզվեց, որ աղքատությունը հիվանդություն է, որը սկսվում է մարդու հոգուց, այնուհետև տարածվում է մարդու գիտակցության մեջ։
Հաջողության էներգիան ինչքան ստեղծարար է, այնքան էլ կործանարար։
Ամբողջ հարցը մարդու վերաբերմունքի մեջ է։
Ձևավորեք օգտակար սովորություններ, որովհետև նրանք բնավորություն դառնալու հատկություն ունեն։ Իսկ օգտակար բնավորությամբ մարդիկ արժանանում են լավ ճակատագրի։ Իզուր չէ այս իմաստուն խոսքը․
Կցանես սովորություն կքաղես բնավորություն։
Կցանես բնավորություն կքաղես ճակատագիր։
ՀԱՃԱԽ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐ
-Ինչպես եք խուսափում բիզնեսում ծագած կոնֆիլկտային իրավիճակներից։
Չեմ խուսափում։
Ես ինձ կոնֆիլկտային մարդ չեմ համարում, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող պնդել իմ տեսանկյունը։
Եթե դուք կարծում եք, որ վիճում եք հիմարի հետ, ձեր կարծիքով ինքը ու՞մ հետ է վիճում։
Ոչ մի հաջողություն հարատև չէ, սակայն սա վերաբերում է նաև ձախողումներին:
Քո կյանքի գործն է հիմնական գայթակղությունը։
Պաբլո Պիկասո
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago