Last updated 2 months ago
???̧? ????? ?? ????? ????? ?? ? ??
?? @yakuzaccs_bot
?? @yakuzastorecc
???????? ????????? ?? ?????????
???? ?? ? ???? ?? ??????? ?
Last updated 11 months, 1 week ago
Թաքավէրին հըրամանը
(Հեքիաթ Հադրութի բարբառով)
Օրէրից մի օր թաքավէրը ո՛՛ւրա՛՛ն յէրգիրըմը հըրաման ա տաս թա.
<<Հու՛ վէր վացուն տաէկան տըռնա, տընըցէքյ մի ճուվարան կյօրծին տինին մաչին, տանին քըրծան
թօղ անին.մըզ ա՛՛վիլ հաց օտօղ չի հարկավէր>>։
Մի տըղա ո՛ւ՛րան հօրը շատ ա սիրիս, տինիսա հօրը ճուվըրանըմը, ժօղօվուրթէն մաչավը տընէս ա թա իփրէվ քըրծան թօղ անէ։
Վէր հըսնէսա ծըմակը, մի քարանձավա քըթինա՛՛ս , տինիս մաչին կյաս տօն։
Ամեն օր քյիսա հա՛՛նդը, ընդըղան էլ հօրը հետէ հաց ա տընէս, յէրգիրին նօրուցյուննէն էլ ըսէս կյաս տօն։
Մի օր թաքավէրը հըրաման ա տաս.
<<Էնա մի պա՛՛րզ, խօր գյօլ կա, մաչին մի կօլայա ըրվաս, հու՛ վէր կարէ նի մընէ էտ գյօլան կօլան տո՛՛ւս օնէ, ախչիգյըս տըլականըմ ո՛՛ւրան, հու՛ վէր տո՛ւ՛ս չօնէ կօլան, կըլօխը կըտրէլըմ տըլական>>։
Շատ տըղէքյ ըն քյիս, կըրէս չըն կօլան տու՛՛ս օնին. կըլխըռնէն կըտրէսըն։
Տըղան տընէսա թա հօրը հաց տա յէրգիրին նօրուցյունը ըսէսա։
Հա՛՛րը տըղէն ասմա.
_Քյինի ա՛ վէրթի , տու կըրըրլական ըս՛ տո՛՛ւս օնիս, ամա շաղվիս վէչ նի մընիս գյօլը։Վէր գյօլէն կըլխէն ծառ ինի, կըպիցրանաս ծառը. Էնա ինա՛՛կան ծառան կախ տուված։
Տըղան քյիսա տըսնաս գլօլէն կօխկէն մի մըծ ծառ։Վէր ո՛՛զիսա յէր ինի ծառը, նա՛՛զիր վէզիրնէն հըրցընէսըն.
_Շտըղըս պիցըրնաս։
Տըղան ասմա.
_Քունը էն չի՞ կօլան քյըզ տամ , քու հինչ գօծըտ ա։
Պիցըրնասա ծառը ,տըսնաս կօլան թաքուն տըղա կախ տուված։
Կօլան տընէսա տաս թաքավէրին։
Թաքավէրը ասմա.
Էսքան ջիհիլնուն մաչան մինակ քու խըլքըտ ա՛ կըտրալ, պատմէ տըսնամ խ՞է յըս պիցրացալ ծառը, տական էլ կօլան ըրվաս չի իլա՛՛լ։
Տըղան ասմա.
_Թաքավէրը ապրած կէնա, վէր ասալ ըս հո՛՛ւր հա՛՛ր վացուն տարէկան տըռնա տարէքյ քըցըցէքյ քըռծէն տակը , յըս տարալ չըմ։Իմ հա՛՛ր ա ինձ ասալ ստի կա՛՛նիս։
Թաքավէրը ըխչիգյանը տասա էտ տըղէն, հըրամանն էլ փուխէս։
Պատմել է Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղի բնակիչ՝ Լևոն Բրուտյանը։
Գրի է առել՝ Նաիրե Ոսկանյանը։
Հա՛՛րո՛՛ւր քսան տարեկան Ավէտիս ապան ասալա. <<Ա՛ խօխէքյ վէր կարիմ վէչ գօրծավ քյօ՛՛մա՛՛գյ ինիմ, խըլքավ ըմ քյօ՛՛մագյ ինա՛՛կան։
Շէնին իրական անիդօտնէն
Զիզա"նց Վարսէլին հա"սին թա"րս խօսօղ ա իլա"լ։Հիլիս շէնան մի տըղա յա ընցընըմ։Վարսէլի հա"սին հըրցընըմ ա.
_ Բալա հու"ր տըղայըս։
_Սուրենին տըղան ըմ։
_Բալա վէրընըս, մըռածը,թա' սաղը։
Վարսէնիգյ հա"սուք խօ"զը մօրթալ ըն։ Շկօլէն դիրէքտըրը յէկալ ա մէս առնէ։ Վարսէլի հա"սին թօռանը ծէն ա տամ.
_Սուրէն քյինա դիրէկտըրէն կապէ, շկօլէն շօնը կյամ ա մէս առնէ։
Քօլա հա"սին ճու"րը զօռավ թըխցըրալ ա վէր մարթը կյա լըղանա։ Մարթը էնա իլա"լ քյըցած կօլխօզէն ժօղօվը։ Քօլա հա"սին քյինամ ա տօռնը պէնըմ, մարթին թա.
_Աթանէս կյամ չըս։
Աթանէսը թա.
_ Հինչ կա։
Քօլա հա"սին սաբավ օ"զա"լ ա ժօղօվութան կյըղէ, վէր ճու"րը հըվանըմ ա, բիդի քյինա լըղանա, ասմա.
_Վէր յըս տու գիդիմ ընք է, քյինանք դի անէնք։
Վարսէլի հա"սին պըղընձէ ղըզղանը տարալ ա ղըլէչուն կօխկը վէր կըլէկէ։Ղըլէչին կէս փութ ցօրէն ա օ"զա"լ։
Վարսէլի հա"սին մի փութ ցօրէն ա տամ։
Տըղան կյամ ա, ասմա.
_Ղըլէչին կէս փութ ցօրէն ա օ"զալ, աշկը հընէլավ մի փութ ըմ տուվալ։
Աթանէսը զախօտու փօս ա կըտրալ։ Քօլա հա"սու"ն ծէնա տուվալ , վէր քյինդիրան ծիք տա` փօսան տու"ս կյա։ Էտ դա"րըմըտ Քօլա հասին սաբիր ա յէկալ, քյանդիրը պէց ա ընգալ, Աթանէսը փօսըմը վէր ա ընգալ։ Քօլա հա"սի գյունաքար, թա.
_ Աթանէ'ս,տու չըս ասալ, վէր սա"բիր ըս կյամ, ծէրքըտ տիր քըթէտ...
Վարսէլի հասուն թօռնը զավօդըմը գօրծ ա անըմ, ստըրախօվկէն թօխտը տուվալ ա Վարսէլի բաբօյին, թա.
_Յէր կա"լ պահէ, վէր ինձ մի պէն պըտահէ, պապան շատ փօղ ա ստընական։
Վարսէլի բաբօն թա.
_Քէլիին տի բախտը շտըղանա։
Վարսէլիյին տօնը ղօնաղ ա կյամ, հարթ ը թա.
_Հինչ իփէմ, յուղուծու անէմ։
Վարսէլին թա.
_Չէ, յուղուծու դընգըլդըվա յա, լօբի իփի։
Խընձիրիստանըցէ Անյա Ապէսյանէն հուշէրան
Իրէք տարէկան ըմ իլա"լ վէր իմ հա"ր 1940ական թըվէրին տարալ ըն կըռըվ։
Էրկու տըղա, իրէք ախչիգյ ընք իլա"լ։ Մըծ ախպէրըս տասնըէրկու տարէկան ա իլա"լ։ Մարըս գօրծ ընէլիս ա իլա"լ փաբրիկըմը, ախպէրըս էլ կալխօզըմը։ Շատ փիս տարինէր ա իլա"լ, հաց չիլա"լ վէր օտինքյ։ Շօ"ր չիլալ վէր կյընաք։Հիշըմ ըմ վէր բիդի շկօլ քյինամ , շօր չի կա վէր կյէնամ։ Ախպէրըս տըրըխ ա ըրալ կյըցալ ըմ, ի մար էլ ախպօրըս շըլվարէն փօխկը կըտրալ ա, ինձէտէ յուփկա կարալ։Էտ քըշէր էնքան ըմ ուրխացալ, յուփկան տիրա"լ ըմ պէրցիս տակէն, քօնըս էլ տարալ չի։ Առավօտը ուրախ_ուրախ կյէցալ ըմ քյէցալ շկօլ։
Ի մար վըխադնօյ օրէրը քյինամ ա իլալ մօտէ շինըթկընէն, վէր փայ հըվաքէ։ Հիշըմ ըմ կարտօշկա յա պէրալ շըղաթ_ շըղաթ ա ըրալ , փիչին յիրա խըրավալ, վէր օտինքյ։
Տա"սէրըս փիչին իշէն տակէն ըմ սըվըրալ։
Մարըս զավօդըմը գօրծ ընէլիս պէրէրիվին զավօդէն մըծըԳրիքօրը բանվօրնէրին հաց տալիս աիլա"լ։ Ստալավօյէն ակուշկէն տակէն կանգնըմըմ իլա"լ ,բանգան ծէրքէս, էնքան սպասըմ վէր ի մօր հէրթը կյա։ Ի մար բանգան ու"րա"ն փայ խօ"րագյը ըծէլիս ա իլա"լ, ինձ տալիս
թա.
-Տարէ'քյ կէրէ'քյ...
Ինքյն էլ տու"զնու" գօրծ ընէլիս ։
Շօլկէն զավօդեն դիրէկտըրէն անըմը Գրիքօր ա իլա"լ (Նաիրուհի Ալավերդյանի պապիկն էր, Իսակի հայրը), զավօդը ու"րա"ն սէփականն ա իլա"լ։
իմ հա"ր տի յէլ կըռվան յէկայ չի, անհանտ կօրած ա իլա"լ, խըղճ մարըս հէնգյ խօխան պահալ ա մինակ։ Մամաս լավ օր չի տըսալ։ ԱխպօրըսԱրամայիսին տասը խօխա յա իլա"լ, հէնգյ տըղա, հէնգյ ախչիգյ։ Մամաս շէնըմը կացալ ա իմ ախպօր քյօ"մագյ իլա"լ խօխէքյը պահալ։
Մօրըս մի ախպէրը
Արշակը, շատ սըվ ա իլա"լ, շէնըմը ըսէլիս ըն իլա"լ <<Սըվ Արշակ>>։ Քյըցալ ա, թա Քուլըտակա ախչիգյ օ"զի, ախչիգյը չէ յա ասալ, թա. _Սըվ ա։
Իմ դայի էլ ասալ ա.
-Իրէսըս ա սըվ, ջանըս սիպտակ ա։
Ախչիգյը համաձայնվալ ա։
Իմ պապու պապէին անըմը Ապրէս ա իլա"լ։ Ապրէսին օխտը տըղա յա իլալ։
1)Ապէս_ Ապեսյան
2)Դանիէլ_Դանիելյան
3)Մանուչար_Մանուչարյան
4)Աղաջան_Աղաջանյան
5)Ավանէս_Ավանեսյան
6)Հակօփ_Հակոբյան
7)հիշըմ չըն, էտ օխտը տըղէն նըստա օխտը ազգ ա առաչացալ։
ԱՐՑԱԽ
Ինձ չներես, երկի'ր,
Թե քո գիրկը չգամ,
Հայրենի տան շնչին
Ականջ չանեմ անհոգ,
Որպես գերդաստանիս
Վերջին պանդուխտ վկան,
Չխառնեմ քո սիրուն
Կարոտներ ու մորմոք։
Ինձ չներես, երկի'ր,
Թե քեզ կարոտ ընկնեմ
Մռայլ քաղաքների
Ճամփաներին երկար,
Եվ վերքերին քո սուրբ
Ես չդառնամ ընկեր`
Որպես վշտից պոկված
Քո լեռների մի քար։
Ինձ չներես, երկի'ր,
Թե անունդ տալուց
Իմ մարմինը ցավից
Չկծկվի հանկարծ,
Արցունքերիս միջից
Խոր հավատը գալու
Չխառնվի մարմնիս
Դողին` որպես մի կայծ։
Ինձ չներես երկի'ր,
Թե ետ չգամ մի օր,
Եվ չվառեմ օջախն
Հայրենական իմ տան,
Գերեզմանին չընկնեմ
Իմ վաղամեռ եղբոր...
Եվ ծնկներիս վրա
Վերջին շունչս չտամ։
Արմեն Ավո
Մեր մեծերը
Հիշատակի օր
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Արևը նորից անհոգ կխնդա՝
Փռելով չորս դին լուսավոր գանձեր,
Եվ մայրս անգամ էլ չի՛ հավատա,
Որ եղել եմ ես, ապրել ու անցել․․․
․․․ 87 տարի առաջ՝ նոյեմբերի 27-ին, իր կյանքի վերջին ժամերն էր բերդում ապրում հայ պոեզիայի մինչ այժմ չնվաճված Գագաթը՝ Չարենցը․․․
Ասպարեզ» թերթն իր 1962 թ-ի հունվարի 19-ի համարում անդրադարձել էր Նաիրի Զարյանին և Չարենցի «Պատգամ» բանաստեղծությանը. Մարգարեաշունչ այդ պատգամի բանալին Չարենցը կվստահի գրող Նաիրի Զարյանին, ու Չարենցի միամիտ վստահությունն հանդեպ Նաիրի Զարյանի՝ ճակատագրական կդառնա իրեն համար. Չարենցը կձերբակալվի...
1935 թ-ից սկսած Չարենցի դեմ իսկական թակարդներ կլարեն, նրան կհեռացնեն հրատարակչությունից և գրողների միությունից։
1936 թ-ի սեպտեմբերի 24-ից Չարենցը կենթարկվի տնային կալանքի։
Հայտնի է նաև, որ այդ օրերին, գրազի համար, մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։
1936թ-ից ավելի կուժգնանան հալածանքներն ու Չարենցը մեկուսացված կյանք կվարի՝ սպասումների մեջ․․․
1936 թ-ի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը կսկսի բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։
Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը կձախողի Չարենցի մեկնումը։
1937 թ-ի նոյեմբերի 27-ի առավոտյան ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, 1937թ-ի նոյեմբերի 26-ի գիշերը բոլորից լքված և անօգնական, իր մահկանացուն կկնքի Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։
Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին․․․
Հաջորդ օրը կկատարեն դիահերձում, և արձանագրության մեջ կասվի․
«Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված.«1927 թվականի հունվար, Ա.Չ»։
Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել էր իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը․․․
Հայ պոեզիայի անհասանելի ու չնվաճված Գագաթը կմեռնի և գերեզմանի էլ չի արժանանա, բայց կհավերժանա՝ ժամանակին լքված լինելով իրեն հավերժացնողներից․․․
Эдуард Манвелян-ի էջից
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Կնոջս և բարեկամիս՝ Իզաբելլային
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք։
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...
Ստվերի նման, տնից-տուն,
Կկանգնի հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը՝ արդեն հավիտյան հանգած։
Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ...
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,—
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի։
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան...
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահմա՜ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե։
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա։ —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՜ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի...
Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում...
Ես ուրիշ տեսակ զոհ եմ, ես իմ զոհն եմ՝ աներևույթ շղթաների մեջ: Բանաստեղծն ու թագավորը զոհ պիտի լինեն: Թագավորը զոհ եղավ՝ երկիր կունենա, զոհ չեղավ՝ աթոռ: Բանաստեղծը զոհ եղավ՝ երկիր կունենա, ժողովուրդ կունենա, զոհ չեղավ՝ ինքն էլ չի լինի...
Լինում են պահեր, որ քիչ է մնում'
Մարդ իր կոչումն ու պարտքը մոռանա
Եվ գլուխն առնի թողնի հեռանա
Անիմանալի այս խորք ու ձևից,
Հանապազորյա կրքերի ձեռից,
Հոգսերի բեռից հանապազօրյա...
Թողնի հեռանա այս առուփախից,
Այս անէության տիրական վախից,
Խառնակ խոհերից, խանդ ու խաղերից,
Հրամաններից, հրավերներից,
Անվերջ կրկնվող աղմուկ ու վեճից,
Ներշնչում կոչվող
Կեսգիշերային բայղուշ - բվեճից,
Հորդորանքներից,հանդիմանանքից
Եվ մինչև անգամ իր դավանանքից...
Թողնի հեռանա իր տուն ու տեղից,
Հույս ու հուշերի պղտոր հեղեղից,
Երազանքներից դրոշակակիր
Եվ այն ամենից, որ կամաց - կամաց
Իրար մերժելով, իրար մերվելով
Գալիս գումարվում ու դառնում են կյանք,
Եվ դառնում են բախտ ու ճակատագիր։
Լինում են պահեր, որ քիչ է մնում'
Ամեն ինչ թողնեմ ու լուռ հեռանամ...
Բայց քեզնից ինչպես և ուր հեռանամ
Ամենազորեղ իմ անզորություն,-
Իմ անտանելի բնավորություն։
Համո Սահյան
Last updated 2 months ago
???̧? ????? ?? ????? ????? ?? ? ??
?? @yakuzaccs_bot
?? @yakuzastorecc
???????? ????????? ?? ?????????
???? ?? ? ???? ?? ??????? ?
Last updated 11 months, 1 week ago