PARA.TV

Description
Նոր սերնդի հեռուստատեսություն՝ բոլոր սերունդների համար
We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 2 months, 3 weeks ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

? Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 months, 1 week ago

? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 months, 2 weeks ago

1 month ago

🇦🇲 «Կվերականգնենք Հայոց բանակի ավանդույթներն ու հաղթական շքերթը»․ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը՝ Հայոց բանակի տոնի առթիվ

Archbishop Bagrat Galstanyan / Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Սրբազան պայքար / Srbazan paykar

#Հայոց_բանակ

#Բագրատ_Սրբազան
#պայքարի_առաջնորդ
#ժողովրդի_առաջնորդ
#սրբազան_պայքար
#սրբազան_հայրենիքի_համար

#Հայաստան
#հայրենիք
#պայքար
#ՀանունՀայրենիքի
#հաղթանակ

1 month ago
PARA.TV
1 month ago
PARA.TV
1 month, 1 week ago
***‼️*** «2025-ը հանգիստ տարի չի լինի». …

‼️ «2025-ը հանգիստ տարի չի լինի». ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն

? Իրավիճակն աշխարհում այս տարի անկայուն կլինի, կանխատեսել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին տված հարցազրույցում։

? «Այսօր արդեն պարզ է, որ 2025 թվականը հանգիստ տարի չի լինի, շատ բան կախված է նրանից, թե արդյոք տարածաշրջանային և գլոբալ խաղացողները բավարար ողջամտություն և զսպվածություն կցուցաբերեն», - ասել է գործակալության զրուցակիցը։

? Նրա խոսքով՝ այժմ միաբևեռ աշխարհակարգից անցում է կատարվում «նոր, արդար աշխարհակարգի»։ «Եվ այս գործընթացը, իհարկե, ունի իր ռիսկերը և շատ դժվար է», - հավելել է Նարիշկինը:

? Դեկտեմբերին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը կանխատեսել էր, որ ԱՄՆ-ին և Եվրոպային սպասվում է ներքին բախումների բարդ, դրամատիկ շրջան։

? «Ինչ վերաբերում է ապագա բազմաբևեռ աշխարհին, ապա այն պետք է ներառի և՛ Միացյալ Նահանգները, և՛ եվրոպական երկրները, բայց պայմանով, որ նրանք հավասար իրավունքներ ունենան մյուսների հետ», - հավելել է Նարիշկինը։

Yerkir.am-ն է փոխանցում

1 month, 1 week ago
***‼️*** Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են …

‼️ Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել

‼️ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա 3 նախկին բարձրաստիճան ենթակաները արդարացվել էին և այդ արդարացումից երեք տարի անց վճռաբեկ դատարանը բեկանեց դեռ օրինական ուժի մեջ չմտած արդարացման դատավճիռը և գործը հետ ուղարկեց Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։ https://para.tv/news/view/6215.html

1 month, 1 week ago

? «Նիկոլ Փաշինյանի ոչ մի բառը չի համընկնում իրականության հետ։

? Մեզ մեր մանր հացի փողն էլ չեն թողում աշխատենք, այսպես որ շարունակվի մանր ու միջին բիզնեսները կփակվեն»․ բողոքի #ակցիա՝ հարկերի թանկացման դեմ

1 month, 1 week ago
***?*** [#կարևոր](?q=%23%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80) «Փաշինյանը ոչ միայն իմացել …

? #կարևոր «Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա». #բացառիկ_մանրամասներ՝ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից

‼️ Նիկոլ Փաշինյանն աղետի օրերին Էրդողանի և Ալիևի հետ պայմանավորվածության համաձայն հայտարարել էր, որ ինքը որևէ կերպ չի խառնվելու Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը և միայն զբաղված էր Գորիսում գաղթականներին վերահսկելով, որ վերջիններս իր դեմ դուրս չգան:

‼️ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Արցախի պետության լուծարման փաստաթղթի գոյության մասին, այլև աշխատել է դրա վրա՝ ներկայացնելով առաջարկներ: Ավելին, փաստաթուղթը մի քանի անգամ ուղարկվել է Երևան և հետ է ուղարկվել Ստեփանակերտ, և այս մասին գիտի թե՛ Արցախի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, թե՛ առանձին տարբեր պաշտոնյաներ, որոնք, ցավոք, չեն խոսում այդ մասին: https://para.tv/news/view/6202.html

1 month, 1 week ago
***??******??*** «Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն …

???? «Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության ավանդույթները ամրապնդվեն և զարգանան»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ https://para.tv/news/view/6201.html

1 month, 1 week ago
***‼️*** «Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի …

‼️ «Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:

Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:

Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն:

Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա:

Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ:

Այն, որ այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն»:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան

3 months, 4 weeks ago
***??******??*** [#Եվրոպայի\_վախերը](?q=%23%D4%B5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%AD%D5%A5%D6%80%D5%A8) «Եթե ներքին անկայունությունը սկսի …

???? #Եվրոպայի_վախերը «Եթե ներքին անկայունությունը սկսի թուլացնել այս հեգեմոնին, եվրոպական էլիտաները ստիպված կլինեն վերանայել սեփական խոցելիությունը և քաղաքական կայունությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները: Արևմտյան ժողովրդավարության հիմքերին սպառնացող ցանկացած լուրջ սպառնալիք կարող է տագնապ առաջացնել և խաթարել այն երկրների ոգին, որտեղ ժողովրդավարական կարգը հաճախ ասոցացվում է արևմտյան արժեքների և Ամերիկայի հետ դաշինքի հետ։

? Պետք է նաև հաշվի առնել, որ եվրոպական քաղաքական վերնախավերը ԱՄՆ-ի հետ երկար տարիների սերտ հարաբերությունների ընթացքում մեծապես կախված են եղել ամերիկյան ազդեցությունից»։

Հարություն Գրիգորյան
Փորձագետ, նախկինում Արցախի ներկայացուցիչը Գերմանիայում https://para.tv/news/view/5908.html

We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 2 months, 3 weeks ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

? Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 months, 1 week ago

? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 months, 2 weeks ago