Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

HayqNews

Description
@hayqnewschannel
Advertising
We recommend to visit

"Қазақша кітаптар" телеграм арнасы, қазақ және әлем авторлардың кітаптары, сандық нұсқада, тегін.

Жарнама мен Ұсыныстар: @Marat_Kaisarov

Last updated 5 months, 3 weeks ago

⚡️Егер сіз оқыс оқиғаның куәгері болсаңыз,
📢Айтар жаңалығыңыз,
⚠️Жариялағыңыз келетін ақпаратыңыз болса,
❗️Онда бізге жіберіңіз.

Видео, фото және аудиоларды жүктеп, қысқаша мәліметті қоса жолдаңыз.

@qazaqstantvshare_bot

Last updated 3 weeks, 5 days ago

Официальный Telegram-канал портала eGov.kz

Last updated 1 month, 1 week ago

1 week, 5 days ago

https://youtu.be/q8zHHLXdwR4?si=THj6FnMdl10MqW1o

YouTube

Պահեստազորայինները միացան հայրենիքի պաշտպանության համար պայքարող տավուշցիներին

#hayqnews #լուրեր #հայաստանից #news #новости #armenia #նորություններ #армянская\_политики

1 week, 5 days ago
Արցախի Ակնա (Աղդամ) շրջանում ռուս-թուրքական համատեղ …

Արցախի Ակնա (Աղդամ) շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները

https://hayqnews.am/?p=12893

1 week, 5 days ago

ՀՐԱՏԱՊ
Լարված իրավիճակ է Երևան-Սևան մայրուղու հատվածում։ Ոստիկանները ակնհայտ ապօրինի, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին։ Նրանց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

2 weeks, 4 days ago
Ճանապարհը փակած տավուշցիները քշել են իրենց …

Ճանապարհը փակած տավուշցիները քշել են իրենց համոզելու եկած մարզպետին
https://hayqnews.am/?p=11505

2 weeks, 4 days ago
**Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին …

Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին որոշում է ստորագրել

Մանրամասները https://hayqnews.am/?p=11496

2 weeks, 4 days ago
**Երևանում և առանձին շրջաններում սպասվում է …

Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 20-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-15մ/վ արագությամբ։
Մանրամասները https://hayqnews.am/?p=11492

2 months, 2 weeks ago

ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ ԵՒ ՉԵՆՔ ՆԵՐԻ. Իսրայելը Բրազիլիայի նախագահին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Իսրայելը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային «պերսոնա նոն գրատա» է հայտարարել. պատճառը Բրազիլիայի նախագաիի հայտարարությունն է, որում նա Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար: Բրազիլիայի նախագահը Իսրայելի արածը համեմատել էր նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և Հոլոքոստի գործողությունների հետ։

Ինչպես գրում է The Guardian-ը, Բրազիլիայի դեսպանին բողոքի նոտա հայտնելով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Մենք չենք մոռանա և չենք ների. սա լուրջ հակասեմական հարձակում է։ Իմ և Իսրայելի քաղաքացիների անունից նախագահ Լուլային փոխանցեք, որ նա «պերսոնա նոն գրատա» է Իսրայելում, քանի դեռ հետ չի վերցրել իր խոսքերը»:

Հանգստյան օրերին Բրազիլիայի նախագահն ասել էր, որ «այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում և պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, պատմության որևէ այլ փուլում տեղի չի ունեցել»։

«Իրականում դա տեղի ունեցավ, երբ Հիտլերը որոշեց սպանել հրեաներին: Այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, պատերազմ չէ, դա ցեղասպանություն է. Դա զինվորների պատերազմ չէ զինվորների դեմ: Դա պատերազմ է բարձր պատրաստվածության բանակի և կանանց ու երեխաների միջև», - ասել է Բրազիլիայի նախագահը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դա Սիլվայի խոսքերը որակել է որպես «ամոթալի և տագնապալի» և «Հոլոքոստի նսեմացում»:

Այսօր առավոտյան Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 29,000 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 69,000-ը վիրավորվել։

2 months, 2 weeks ago

ԱՄԵՆԱՅՆ ՋԱՆՔ Ի ԳՈՐԾ ԴՆԵԼ ԱԶԳԻՆ,ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՈՒ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՅՍ ԾԱՆՐ ՈՒ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԻՆ ԱՌԱՎԵԼ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ. Կաթողիկոսը՝ եկեղեցականներին

Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկություններ փոխանցեց վերապատրաստման դասընթացների ընթացքի վերաբերյալ։

Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին համախմբվելու Մայր Աթոռում, իրենց ուխտը վերանորոգելու, հոգևոր փորձառությամբ փոխանակվելու, ինչպես նաև քննարկելու Եկեղեցու և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղիները:

Հայոց Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամենայն ջանք ի գործ դնել ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն այս ծանր ու դժվարին օրերին առավել ջանասիրաբար ծառայելու համար։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը պատգամեց քահանա հայրերին հավուր պատշաճի արձագանքել ազգային կյանքում տեղ գտնող անցանկալի երևույթներին՝ նպաստելով առկա դժվարությունների հաղթահարմանը։

Անդրադառնալով սփյուռքի հայորդիների Հայրենիքին բերած աջակցությանը՝ Նորին Սրբությունն ի մասնավորի սփյուռքում ծառայող եկեղեցականներին հորդորեց իրենց համայնքների միջոցով տեղի իշխանությունների առջև բարձրաձայնել Հայաստանի և տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերները։

Հայոց Հովվապետը կարևոր նկատեց նաև հոգևորականների գործուն մասնակցությունը հայորդիների կրթության և դաստիարակության գործում։

Հանդիպմանը վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ դրանք իրենց օգտակարությունն են բերում քահանա հայրերի հովվական ծառայությանն առավել արդյունավորման գործում։

2 months, 2 weeks ago

Ի՞ՆՉ ԷՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՎԵՐՋԻ ՍՐԱՑՈՒՄԸ

«Ալիևը փորձում է հետապնդել Հայաստանին աջակցող երկրներին: Նա նրանց անվանում է Հայաստանի հովանավորներ, ովքեր սխալ ճանապարհի վրա են։ Սահմանին վերջին սրացումը, որն ուղեկցվեց հայ զինվորականների սպանություններով, Բաքվի ողջ քարոզչությունն ու հռետորաբանությունն ուղղված են Արևմուտքի դեմ։ Առաջին հերթին՝ ի դեմս եվրոպական քաղաքացիական առաքելության, որը մշտադիտարկում է իրավիճակը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։ Ապա թիրախավորվում են Ֆրանսիան, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը։

Ալիևը մտադիր է ղարաբաղյան սցենարը կրկնել Հայաստանում՝ մեկուսացնելով այն։ Որպեսզի ոչ ոք գնահատական ​​չտա նրա գործողություններին, որպեսզի մեղադրական հայտարարություններ չլինեն։

Արցախի շրջափակման նպատակն էլ այն աշխարհից կտրելն էր, մեկուսացնելը, որպեսզի այնտեղ գտնվող ռուս խաղաղապահներից բացի ոչ ոք չհասկանա, թե իրականում ինչ է կատարվում։

Նույնը Հայաստանի դեպքում է: Եթե ​​հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելություն չլինի, Բաքվի համար ավելի հեշտ կլինի գործել: Միաժամանակ Արևմուտքի վտարումը տարածաշրջանից հնարավոր կլինի վաճառել Ռուսաստանին և փորձել լրացուցիչ դիվիդենտներ ստանալ։

Սա է Ադրբեջանի նպատակն այս փուլում և մոտ ապագայում։ Եթե ​​Արեւմուտքը շարունակի միայն հայտարարություններով հանդես գալ, մենք ականատես կլինենք նոր սրացումների սահմանի տարբեր հատվածներում»։
Ամբողջական նյութի հղումը՝ մեկնաբանությունում։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

2 months, 3 weeks ago

Քանի այս մարդը մեր երկրի ղեկավարի պաշտոնին է՝ Հայաստանը, մենք լավ օրի չենք լինելու

Պետական կառավարման մասնագետ, տնտնեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տելեգրաֆի լրագրողը իկոլին հարցնում է՝ Պուտինին ձերբակալելու հրաման կտա՞ս, եթե գա Հայաստան (Միջազգային Քրեական Դատարանի որոշման հիման վրա): Սա պատասխանում է, թե իրավապահ, քննչական և դատական մարմինները անկախ են, և նա նրանց հրահանգներ չի տալիս:

Բացարձակ սուտ: Իհարկե մենք հիշում ենք, թե ինչպես ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը տարավ մտցրեց իր ենթկայության տակ: Իհարկե գիտենք բազմաթիվ քաղաքական հետապնդումների ու կալանքների մասին, որը միջազգային հանրույթը առայժմ չի ուզում տեսնել:

Սրան ի պատասխան բրիտանացի լրագրողը հարցնում է՝ այսինքն, որ Պուտինը գա, դուք նրան չեք կարողանալու՞ անվտանգության երաշխիքներ տալ և ասելու՞ եք դրա մասին նրան:
Սրան ի պատասխան իկոլը ասում է՝ ՎՎՊ-ն իմ խորհուրդների կարիքը չունի:
Ու այս ստախոսությունների շարանին ի պատասխան հետևում է ռուսների քայլը՝ պատկերված նկարում:

Քանի այս մարդը մեր երկրի ղեկավարի պաշտոնին է Հայաստանը և հետևաբար մենք լավ օրի չենք լինելու»:

We recommend to visit

"Қазақша кітаптар" телеграм арнасы, қазақ және әлем авторлардың кітаптары, сандық нұсқада, тегін.

Жарнама мен Ұсыныстар: @Marat_Kaisarov

Last updated 5 months, 3 weeks ago

⚡️Егер сіз оқыс оқиғаның куәгері болсаңыз,
📢Айтар жаңалығыңыз,
⚠️Жариялағыңыз келетін ақпаратыңыз болса,
❗️Онда бізге жіберіңіз.

Видео, фото және аудиоларды жүктеп, қысқаша мәліметті қоса жолдаңыз.

@qazaqstantvshare_bot

Last updated 3 weeks, 5 days ago

Официальный Telegram-канал портала eGov.kz

Last updated 1 month, 1 week ago