Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago
Տգիտությունը սահմաններ ու երկրներ չի ճանաչում
Ճապոնացի երիտասարդների շրջանում անցկացված հարցումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ճապոնիայի երիտասարդների մեծամասնությունը համոզված է, որ 1945-ին Ռուսաստանն (ԽՍՀՄ-ը) է ատոմային ռումբեր նետել ճապոնական Հիրոսիման և Նագասակի քաղաքների վրա։
Սա ամերիկյան փափուկ ուժի դրսևորաման փայլուն օրինակ է և այս հարցում ԱՄՆ-ի հետ ոտք մեկնել դժվար թե լինի:
Հիմա մեր երկրում նույն սկզբունքով թաթուլհակոբյաններն ու մյուսները լծվել են՝ «Մեղրին Քի Վեսթում Քոչարյանն է հանձնել» կեղծ թեզը վերակենդանացնելու գործին՝ շրջանառելով ամերիկյան կողմի գաղտնազերծած ինչ-որ փաստաթղթեր:
Սա նշանակում է, որ իշխանություններն ամենայն հավանականությամբ հերթական զիջումներին են պատրաստվում՝ իրենց հետագա ձախողումներն արդարացնելով «նախկիններն են հանձնել» թեզով:
Հ. Գ. Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներն իրականցվել են ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից:
Հ. Գ. Արցախի հանձնումն ու հայաթափումն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք
Հ. Գ. Սյունիքից տարածքներ զիջելու հարցով ներկայում բացառապես բանակցում է ՀՀ-ի օրվա իշխանությունը՝ նպատակ ունենալով բացառապես պահել իշխանությունը:
Ընդդիմադիր բոլոր ուժերը դեմ են տրանսպորտի թանկացմանը և իրարից անկախ գործողություններ են կազմակերպում, մարդկանց իրազեկում։ Սա, իհարկե լավ է և ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդին ավելի հեշտ է միավորել սոցիալական խնդիրների շուրջ, քան ազգային, գաղափարական։
Սա լավ է հասկանում նաև օրվա իշխանությունը և չեմ բացառում, որ հնարավոր ցնցումներից խուսափելու համար գնան զիջումների։
Հայաստանից դեպի զարգացած երկրներ վերջին տասնամյակների զանգվածային արտագաղթի պատճառներից մեկը Հայաստանում անվտանգության և կայունության բացակայությունն էր։ Լոս Անջելեսում տեղի ունեցած աղետը ապացուցեց, որ աշխարհի որևէ երկիր ապահովագրված չէ աղետներից ու վտանգներից...
Աստված պահապան ամբողջ աշխարհի հայությանը, ամրություն և համբերություն Ամերիկայի մեր հայրենակիցներին։
⤵️ENG ✅ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջազգային և սահմանադրաիրավական կարգավորումներն ու հայաստանյան իրականությունը․ քննարկում լրագրողների հետ
➡️?https://dialog.am/article/693
➖➖➖➖
✅ On November 8, Concern Dialog hosted another event in its ongoing series of meetings with journalists, focusing on the international and constitutional frameworks governing the border delimitation and demarcation process. The discussion centered on how these regulations intersect with Armenia's current realities and challenges.
❓ ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեք ընտրությունները. որքան գումար են ծախսել Թրամփը և Հարրիսը
? ԱՄՆ-ի ներկայիս ընտրությունները պատմության մեջ ամենաթանկարժեքն են, գրում է Financial Times պարբերականը՝ մանրամասնելով, որ թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Քամալա Հարրիսն իրենց նախընտրական քարոզարշավների վրա 3,5 միլիարդ դոլար են ծախսել:
? Հարրիսը հավաքել է ավելի քան 2,3 միլիարդ դոլար՝ ծախսելով 1,9 միլիարդ դոլար, իսկ Թրամփը՝ 1,8 միլիարդ դոլար և ծախսել 1,6 միլիարդ դոլար, գրում է թերթը։
? Ըստ հրապարակման՝ գումարի կեսից ավելին ուղղվել է գովազդին, այնուհետև գալիս են վարչական ծախսերը՝ Հարրիսինը՝ 250 մլն դոլար, Թրամփինը՝ 200 մլն դոլար:
? FT-ն պարզել է նաև, որ հանրապետական թեկնածուն ծախսել է ավելի քան 100 մլն դոլար (բոլոր միջոցների 14%-ը ) իրավաբանական ծախսերը հոգալու համար:
Հնդկաստան-Իրան-Հայաստան տրանսպորտային երթուղու գործարկման հարցով եռակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ հստակ պայմանավորվածություն կա:
Այն բխում է երեք երկրների ժողովուրդների շահերից։
ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի
Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին
Երևանյան լճի մոտ գտնվող «Լճափ» բենզալցակայանում սպառողին բացահայտ խաբում են: Առավոտյան այստեղ մեքենաս հեղուկ գազ լիցքավորեցին, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ իրականում չեն լիցքավորել: Քանի որ լինում են դեպքեր, երբ վառելիքի մակարդակի ցուցիչը նույն պահին ցույց չի տալիս, սկզբում «հավատացի» որ լիցքավորված է, սակայն մոտ 2 կմ անցնելուց հետո հասկացա, որ ինձ խաբել են:
Քանի որ անկանխիկ էի վճարել և ՀԴՄ կտրոն պահանջել, վերադարձա և ցույց տալով լիցքավորման ժամը, աշխատակիցներին խնդրեցի բացատրել, թե ինչպես է ստացվել, որ մեքենան չի լիցքավորվել: Մեքենաս սպասարկած աշխատակիցն ասաց, որ անհնար է լիցքավորված չլինի, իսկ մյուսը վստահորեն հայտարարեց, որ մեքենայիս ցուցիչը հավանաբար չի աշխատում և որ իրենց մոտ տեղադրված սարքը ֆիքսում է, թե որ մեքենան որքան են լիցքավորել և որ իրենք հավատում են իրենց սարքին:
Երբ հայտարարեցի, թե կզանգահարեմ Տեսչական մարմնին, թող գան՝ տեղում ստուգեն ու պարզեն, թե ու՞մ սարքն է խաբում, առաջին աշխատակիցն առաջարկեց նորից փորձել լիցքավորել: Բնականաբար նորմալ լիցքավորվեց, մի բան էլ ավել լցրեցին: Աշխատակիցն արդարացավ, թե նախորդ անգամ զբաղված է եղել այլ մեքենաներով և չի նկարել, որ չի լցվել: Փոխարենն ընդունելու իրենց մեղավորությունը և կատարվածի համար առնվազն ներողություն խնդրելու, լիցքավորողը ժպտալով ասում էր՝ «խնդիր չկա, հանգիստ եղեք»՝ ակնարկելով, թե մի բան էլ ավել ենք լցրել, չբողոքեք:ՃՃՃ
Չեմ բողոքում, պարզապես իրազեկում եմ քաղաքացիներին, որ «ԳՈՌՆԱՆ» ՍՊԸ-ին պատկանող «Լճափ» բենզալցակայանում ավտոմեքենաները լիցքավորելիս լինեն զգոն և պահանջատեր, իսկ հիշյալ կազմակերպությանը, որի հիմնադիրն Արայիկ Ավագյանն է, հորդորում եմ աշխատանքի ընդունել բարեխիղճ աշխատակիցների, եթե իհարկե խաբեության սխեման չի գործում սեփականատիրոջ կամ տնօրենի հետ համաձայնեցված:
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago