Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 1 month, 1 week ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
📈 Գովազդի համար`
@contactzona
Last updated 1 month ago
🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 1 month ago
‼️‼️ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մայրը նոր ծնված երեխայի նետել արտաքնոցը։
Հանցագործին ոստիկանները բռնել են, տուժածներ չկան։
✈️ ️ Баку ԲԱՔՈՒ-Կազան չվերթի AZAL ավիաընկերության Embraer 190/195 քաղաքացիական ինքնաթիռը հունվարի 1-ին Աստրախանի երկնքում թռիչքի ժամանակ բախվել է ռադիոընդունումների և GPRS-ի աշխատանքի խափանումների, հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով, օդանավի ավիոնիկան վերսկսել է նորմալ աշխատանքը միայն Աստրախանի օդային տարածքից հեռանալուց հետո։
Շնորհավոր Նոր տարի, թող այն լինի խաղաղության և վերադարձի տարի
Արցախի թեմի առաջնորդի 2025թ.-ի Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանքը
Սիրեցյա՛լ հավատավոր զավակներ, ահա կյանքի ևս մի շրջափուլ իր օրինաչափ ավարտին է մոտենում՝ լի տարաբնույթ իրադարձություններով ու մարտահրավերներով։
Հիրավի, Ամանորի տոնակատարումը զրկված կլիներ իր պայծառությունից և կդառնար լոկ օրացույցի փոփոխություն, եթե մեկտեղված չլիներ Սուրբ Ծննդի սրբազան խորհրդի հետ։ Միածին Աստվածորդու ծնունդն է, որ խավարի մեջ լույս և ձմռան ցրտի մեջ հոգևոր ջերմություն է պարգևում քրիստոնյաներիս վայրիվերումներով լի աշխարհում։
Արցախցի մեր ժողովրդի համար անցնող մի քանի տարիները փորձությունների ու դառնությունների ժամանակաշրջան եղան, սակայն ամեն նոր սկզբի, ժամանակի անիվի նոր շրջապտույտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նորորգել մեր հույսն ու հավատն առ գալիքը՝ հանուն զորացման և ինքնավերագտնումի։
Ինչպես Սուրբծննդյան շարականն է փոխանցում, «Այսօր արևն արդարության երևաց մարդկանց մեջ»։ Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը։ Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները։ Թող արդարությունը հաղթանակի, և մենք փրկենք մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը։
Եվ թող հրեշտակաձայն բարբառով կրկին մեր հայրենիքում իրար փոխանցենք Սուրբծննդյան սիրո ողջույնը.
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։
Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի։
Լուկաշենկոն շնորհավորել էՀայաստանի նախագահին և Գարեգին Երկրորդին Ամանորի կապակցությամբ
Լուկաշենկոն, ինչպես տեսնում ենք, նիկոլին չի շնորհավորել։
Հորս պատասխանները խցանման նյարդի հետևանք են եղել, ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում. Ավինյան
Արցախի նախագահների տեղափոխումը Բաքու. ինչպես է դա եղել
Արցախի նախկին ղեկավարները
Մինչեւ այսօր՝ աղետից ու արհավիրքից ավելի քան մեկ տարի անց, Արցախի կամ Հայաստանի պատասխանատու որեւէ պաշտոնյա չի պատմել, թե ինչպես եւ ինչ պայմաններում են Արցախի նախկին ղեկավարները հայտնվել Բաքվի բանտում:
Մի քանի օր առաջ Սամվել Բաբայանը, որ Արցախի վերջին խորհրդարանի գլխավոր եւ միակ ընդդիմադիր ուժի ղեկավարն էր, «Ալիք Մեդիա»-ի տաղավարում ներկայացրել է իր վարկածը:
Այսպես՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Դավիթ Իշխանյանը ապաստան էին գտել Իվանյանի օդանավակայանում՝ ռուս խաղաղապահների հետ: Սպասվում էր, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ նրանց եւս թույլ կտան ուղղաթիռով հասնել Սիսիանի օդանավակայան:
Երբ նախկին նախագահների եւ պաշտոնյաների թիկնազորը հասել է Հակարիի կամուրջ, որպեսզի անցնի Հայաստանի Հանրապետություն, ինչպես մինչ այդ արել էին 120 հազար արցախահայերը՝ ենթարկվելով էթնիկ զտման ու բռնի տեղահանության, Ադրբեջանը նրանց առջեւ պահանջ է դրել՝ դուք չեք կարող անցնել Հայաստան, քանի դեռ Արցախի ղեկավարությունը ռուսների մոտ է:
Այս մարդիկ հետ են գնացել Ստեփանակերտ, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին կանչել Արցախի ՆԳ նախարարի առանձնատուն, այդ մասին տեղեկացրել Ադրբեջանի համապատասխան ծառայություններին, որոնք եկել եւ Արցախի ղեկավարությանը առեւանգել ու տարել են Բաքվի բանտ: Դրանից հետո միայն Արցախի նախկին նախագահների ու պաշտոնյաների թիկնազորն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները կարողացել են անվտանգ անցնել Հայաստան:
Արայիկ Հարությունյանը առեւանգվել է իր գործարանի գրասենյակից, երբ զանգահարել եւ զրուցել է Շուշիում գտնվող ադրբեջանցի պաշտոնյայի հետ:
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը իր մարդկանցով, ուղղաթիռով Իվանյանի օդանավակայանից անվտանգ հասել է Սիսիան: Կարելի է բացատրել, թե ինչու Շահրամանյանին չեն տարել Բաքու: Պատճառը, հավանաբար, այն է, որ նա համաձայնություն է տվել կատարել Բաքվի պահանջը՝ ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը:
«Ալիք Մեդիա»-ն եւ տողերիս հեղինակը անձամբ պատրաստ են այս թեմայով զրուցելու բոլոր պատասխանատուների, այդ թվում՝ պարոն Շահրամանյանի հետ: Զրույցները, բնականաբար, պետք է լինեն հրապարակային:
Շատ կարեւոր է նաեւ, որ պատմվի, թե ինչպես են Դավիթ Բաբայանին տարել Շուշի եւ հանձնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին:
Ռուբեն Վարդանյանը եւ նրա հետ նույն մեքենայում գտնվող Դավիթ Մանուկյանը, ինչպես երեւում է ադրբեջանական հրապարակումներից, առեւանգվել են Հակարին անցնելու ժամանակ:
Թաթուլ Հակոբյան
Ալիք Մեդիա
⚡️⚡️⚡️«Ադրբեջանական օդանավը խփել է ռուսական ՀՕՊ համակարգը»՝ որպես նախնական վարկած առաջ են քաշել ազերիներն այն նկատառմամբ, որ Գրոզնի հասնելու պահին. քաղաքը ենթարկվում էր ուկրաինական դրոնների գրոհին, որը հետ մղելու համար էլ գործարկված ՀՕՊ-ի հրթիռից խոցվել է ազերական օդանավը։
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 1 month, 1 week ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
📈 Գովազդի համար`
@contactzona
Last updated 1 month ago
🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 1 month ago