Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

ARMANian Football ⚽️🇦🇲

Description
Բացառապես հայկական ֆուտբոլ 🇦🇲
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago

1 month, 1 week ago
ARMANian Football ⚽️🇦🇲
1 month, 1 week ago
*****✅*** Փիլոյանը՝ աջ պաշտպան, և այլ …

* Փիլոյանը՝ աջ պաշտպան, և այլ վերադասավորումներ*🟠 «Ուրարտուն» «Շիրակի» դեմ գավաթային կիսաեզրափակիչին (2-1) ներկայացել էր առանց հիմնական աջ պաշտպան Պեշուկիչի: Գունկոն այդ դիրքում վստահել էր կենտրոնական պաշտպան Էրիկ Փիլոյանին, որն ուներ աջից խաղալու փորձ:

🔒 Ինչպես ցույց է տրված նկարներում, չեմպիոնի գրոհների ժամանակ Փիլոյանը մնում էր թիկունքում 2 կենտրոնական պաշտպանների հետ: Ժամանակակից ֆուտբոլում կենտրոնական պաշտպանին աջից այսպես խաղացնելու վառ օրինակներից են Ժյուլ Կունդեն («Բարսելոնա») և Բեն Ուայթը («Արսենալ»): Փիլոյանը պետք է դիմակայեր «Շիրակի» ամենավտանգավոր ֆուտբոլիստին՝ վինգեր Կոդիային, ինչը մեծամասամբ ստացվեց:

🔎 Ձախ պաշտպան Մարգարյանը աջակցում էր առջևի գծին: Հենակետային Աղասարյանը պարբերաբար հենց նրա դիրքում էր գնդակ ստանում (երբեմն նաև աջից), մյուս հենակետային Սալուն էլ մնում էր կենտրոնում: «Ուրարտուն» թիկունքում 5 ֆուտբոլիստ ունենալով իրեն ապահովագրում էր «Շիրակի» գլխավոր ուժից՝ հակագրոհներից: «Ուրարտուն» շատ լավ խաղաց մանավանդ առաջին կեսում ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

1 month, 1 week ago
***💬*** Վարդան Մինասյանի («Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ) …

💬 Վարդան Մինասյանի («Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ) պատասխանն այն հարցին, թե արդյոք թիմի վինգեր Տենտոն Յենեն այս պահին Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է․

«Իմ մարզչական կարիերայում երբեք չեմ սիրել առանձնացնել ֆուտբոլիստների: Ինձ համար ավելի կարևոր է թիմը, քան ֆուտբոլիստը:

Եթե նա շատ լավ մարզավիճակում է, դա խոսում է իր հատկանիշների ու նրա մասին, որ ֆուտբոլիստը, իրոք, հավատում է, որ կարող է լավ խաղալ: Մի բան կարող եմ ասել՝ Տենտոնն իր խաղամակարդակով արդեն գերազանցել է Հայաստանի առաջնության մակարդակը»:

1 month, 2 weeks ago

*🤔 «Մանչեսթեր Սիթիի» օրինակով
🎥* Վերջին օրերին շատ էր տարածվել այն տեսանյութը, որում «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանական գիծն առանձին վարժություններ է կատարում «Արսենալի» դեմ հանդիպման նախավարժանքին: Նպատակն էր, որ պաշտպաններն ավելի կանոնակարգված խաղան ու արձագանքեն միմյանց գործողություններին:

🏃‍♂️➡️ «Արարատը» նման մոտեցում էր կիրառել «Ուրարտուի» դեմ խաղից առաջ (0-0): Գլխավոր մարզչի օգնական Գևորգ Պողոսյանը մարզում էր անցկացնում պաշտպանական քառյակի հետ (Բերտե, Մուստաֆա, Խաչումյան, Սամսոնյան): Այնտեղ էր նաև աջ կիսապաշտպան Դոնֆաքը, որը հանդիպման ընթացքում հաճախ էր իջնում ու միանում պաշտպաններին:

📝 Այսպիսի վարժությունները, բնականաբար, նորություն չեն ֆուտբոլում, բայց այնպես էլ չէ, որ դրանք լայն կիրառվում են հանդիպումներից անմիջապես առաջ:

1 month, 2 weeks ago

👀Պարզապես Էդգար Փիլոյան

1 month, 2 weeks ago
***💬*** Կառլոս Ինառեխոս («Նոայի» գլխավոր մարզիչ)․

💬 Կառլոս Ինառեխոս («Նոայի» գլխավոր մարզիչ)․

«Գոռ Մանվելյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, հետագայում կարող է օգնել նաև ազգային հավաքականին: Նա դեռ երիտասարդ է: Մեր թիմում շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները, նաև՝ «10 համարի» դիրքում:

Մանվելյանը փոխարինման մտավ և գոլ խփեց «Փյունիկին», թեև հոգնածություն և փոքր վնասվածք ուներ Մ21 հավաքականում խաղից հետո: Նա կարևոր է մեզ համար, որովհետև էներգիա է տալիս թիմին ենթահարձակվողի դիրքում: Նա շատ լավ է ներխուժում տուգանային հրապարակ, Գոռի հետ աշխատում ենք այդպիսի իրավիճակների շուրջ: Հուսով եմ՝ նա լավ ապագա կունենա»:

1 month, 2 weeks ago
ARMANian Football ⚽️🇦🇲
1 month, 2 weeks ago
ARMANian Football ⚽️🇦🇲
1 month, 2 weeks ago
*****⚡*** Մինասյանի հաղթական որոշումը և Ալեմաոյի …

* Մինասյանի հաղթական որոշումը և Ալեմաոյի բազմազանությունը
* «Արարատ-Արմենիան» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Շիրակի» նկատմամբ (1-0): Գոլը խփեց Ալեմաոն: Վարդան Մինասյանն աջ պաշտպանին հանդիպման վերջնամասում Արթուր Սերոբյանի փոխարեն վերածեց աջ հարձակվողի (նկար 1) ու հենց բրազիլացու հարվածն էլ 3 միավոր պարգևեց թիմին:

🔎 Նորություն չէ, որ Ալեմաոն շատ օգտակար է հարձակման ժամանակ: Նա առաջին կեսում դրվագներով կենտրոնական կիսապաշտպանի էր վերածվում, ինչը ներկայիս ֆուտբոլում շատ տարածված պրակտիկա է (նկար 1): Ավելի հաճախ աջ եզրում կամ կիսաեզրում էր հայտնվում և եռանկյունիներ կազմում Թերայի ու Սերոբյանի հետ (նկար 2): Ընդ որում, Ալեմաոն նույն օգտակարությամբ կարող է խաղալ նաև ձախից:

📰 «Արարատ-Արմենիան» միայն վերջին վայրկյաններին հասավ հաղթանակի, սակայն արժանի էր դրան: Թիմն այնքան գոլային պահ ստեղծեց այս մրցավեճում, որ կբավականացներ 3-4 հանդիպման համար:

1 month, 2 weeks ago

*👏*👏 Գրենիկ Պետրոսյան
🟢** Սա ԲԿՄԱ-ի պատասխան գոլն է «Վեստ Արմենիայի» դարպասը (1-1): Շքեղ գոլային փոխանցման հեղինակը Գրենիկ Պետրոսյանն է, գոլն էլ խփեց «Փյունիկին» պատկանող մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վյաչեսլավ Աֆյանը, որը երկրորդ կեսում էր փոխարինման մտել:

Տպավորեց Գրենիկի ոչ միայն վերջին փոխանցումը․ նա նախ կոշտ մենապայքարում պահեց գնդակը, հետո հասցրեց ձեռքով ցույց տալ Աֆյանին՝ որտեղ է պետք բացվել, ինչից հետո էլ կատարեց հրաշալի փոխանցումը: Ի դեպ, Աֆյանը «Փյունիկի» դեմ նախորդ մրցավեճում էլ «ասիստ» էր գրանցել:

Պետրոսյանն այս մրցաշրջանում 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նա հիասքանչ էր հատկապես աշնանային հատվածի վերջնամասում: Զարմանալի էր, որ նա, ի տարբերություն այլ ֆուտբոլիստների, չհեռացավ ԲԿՄԱ-ից, ինչի պահը վաղուց հասունացել է: Այո՛, նա ունեցավ անհաջող փորձ «Փյունիկում», բայց դա այլ պատմություն է: Պետրոսյանն աշխատունակ է, թիմային, մնում է փոքր-ինչ բարելավել նաև եզրափակումը:

We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago