Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago
Հայկական ֆուտբոլի ՄԱՐՏԻ 1-Ը ‼️****
Երեկ Հայաստանի ֆուտբոլի առաջնության Փյունիկ - Արարատ-Արմենիա խաղը ընդհատվել է երկրպագուների բողոքի ակցիայի պատճառով։ Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցներից 9-ին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով, ու մինչև հիմա բաց չեն թողել , հավանաբար ինչ֊որ գործ են հարուցելու։
Քանի որ թեման դուրս է գալիս նեղ ֆուտբոլային շրջանակներից, ու էսա վստահ եմ, լիքը մանիպուլյացիաներ ու կեղծ ինֆորմացիաներ է տարածվելու, փորձ անելով երկրպագուներին ներկայացնել որպես իսկական խուլիգաններ, բոլորը պետք է իմանան ամբողջ պատմությունը։
Այնպես չէ, թե ֆանատները մի օր որոշեցին, որ պետք է գան ու խաղ ընդհատեն։ Իմ կարծիքով, սա հասունացած ու գրեթե այլընտրանք չունեցող քայլ էր, որովհետև `◾️ Դեռ 2 տարի առաջ նրանք բաց նամակով արտահայտել էին իրենց դժգոհությունը Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության աշխատանքից, ՀՖՖ-ից որևէ ռեակցիա կամ քայլ չհետևեց։
◾️ Հոկտեմբերին երկրպագուները ներկայացրեցին արդեն հրաժարականի պահանջը, որի շրջանակում 2 անգամ եկան ՀՖՖ գրասենյակի մոտ` հանդիպելու նախագահի հետ։ Որևէ շփման փորձ ՀՖՖ կողմից ոչ այդ ժամանակ, ոչ հետագայում չհետևեց։
◾️ Երկրպագուները բողոքի ակցիաներ արեցին առաջնության տուրերից մեկի ժամանակ, երբ մի քանի րոպեով ընդհատեցին բոլոր 5 խաղերը, ցույց տալով իրենց պահանջի կարևորությունը, բայց դրան էլ որևէ երկխոսության ադեկվատ քայլ չհետևեց։
◾️ Երկրպագուները տարբեր ակցիաներով շարունակեցին իրենց բողոքը, միաժամանակ ներկայացնելով նաև բովանդակային պահանջները `մամուլի ասուլիսի և վիդեոների միջոցով։
Էլիոչ մի էական արձագանք։ Միակը, ինչ լսել ենք ՀՖՖ կողմից, այն էր, որ հասկանում են երկրպագուների բողոքը։ Ու վերջ։ Բա ի՞նչ որ հասկանում եք։ Քանի որ որևէ պատասխան քայլ չի հետևում, էդ խոսքը հասկացվում է մոտավորապես այսպես
հասկանում ենք երկրպագուների բողոքը, բայց բանի տեղ չենք դնում։
Այս անպատասխանատվության մթնոլորտը բերեց նրան, որ Երկրպագուները գնացին ավելի լուրջ քայլերիընդհատելով խաղերը ոչ թե մի քանի րոպեով, այլ ավելի երկար։ Ընդ որում
ոչ մի բռնություն, ոչ մի լկտիություն, ոչ մի անձնական վիրավորանք և թիրախավորում, նույնիսկ երկրպագուներին ոչ հատուկ ցիվիլություն, որ ուրիշ երկրներում չես տեսնի։
Իսկ ՀՖՖ պատասխանը նույնն է` գնալ ոչ թե երկխոսության, այլ առճակատման։
Ու ով որ տեղյակ չէ մեր ֆուտբոլից, սա վերջին 5 տարվա մեր ֆուտբոլի ղեկավարման ընդհանուր պատկերն է, ոչ թե առանձին դեպք։ Այս 5 տարիների ընթացքում ցանկացած լուրջ քննադատություն ու անհամաձայնություն ՀՖՖ բռնած կուրսի հետ , քայլ առ քայլ վերածվել է առճակատման, բաց կոնֆլիկտի, էնքան, մինչև որ մեկը "հաղթի"։ Լոռի, Փյունիկ, տարբեր օղակների բազմաթիվ անհատներ, որոնք չկարողանալով իրենց շահերը պաշտպանել, ուղղակի ֆուտբոլից հեռացել ու գնացել են այլ բանով զբաղվելու։ Չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ ՀՖՖ-ն գնա երկխոսության, ու փորձի հարթել խնդիրը։
Ու հիմա նույնը ֆանատների հետ է արվում` ձերբակալություններով խեղդել նրանց "կարծիք ունենալու" իրավունքը, ստիպել յան տալ ֆուտբոլից... Մարտի 1։
Թիմերը մարզվում են
Վարազդատ Հարոյանը ևս խոսեց ակցիայի մասնակիցների հետ
❗️ Ֆուտբոլիստին «օր ու արև չտալը», մարզչի «վճարը»․ 5 սխալ հայ ֆուտբոլիստների հետ աշխատելիս
? FastNews-ում հրապարակված հոդվածը կարդացեք ԱՅՍՏԵՂ։
Սելարայանը պետք է լավագույն եռյակում լիներ ☑️
Մխիթարյանն ու Բարսեղյանն արժանիորեն լավագույններն են տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում։
Բայց անսպասելի է, որ Սելարայանը միայն 4-րդն է հետ մնալով Սպերցյանից։ Նա 0 ձայն է ստացել քվեարկությանը մասնակցած ակումբներից...
Շատ քիչ է եղել, երբ որևէ ֆուտբոլիստ տարվա կտրվածքով այնքան ԿԱՅՈՒՆ ու լավը լինի հավաքականում, որքան այս տարի Սելարայանը։ Հավաքականը նույնիսկ որոշակի կախվածություն է ձեռք բերել նրանից։
Նրա խաղամակարդակը երևում է գնդակին ամեն հպումից, կայացրած որոշումից, և այլն։
Սելարայանը վերադարձավ Արգենտինայի առաջնություն։ Սա հավաքականի տեսանկյունից լավ չէ։ Կրկին կառաջանա երկար թռիչքների խնդիրը, մինչդեռ Սաուդյան Արաբիայից գալիս Լուկասը երբեք չի հիասթափեցրել։
*? Մոտեցման հարց
❗* Ռուսական «Վիստայի» հիմնադիր, «Վանի» ղեկավար խորհրդի անդամ Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել FastNews-ին: Նա նշել է, որ այս մրցաշրջանում եվրագավաթային տեղում հայտնվելու հեռանկարը «Վանին» չի ստիպելու ձմռանը փոխելու երիտասարդներին վստահելու մոտեցումը: Նա նաև օրինակ է բերել․
?️ «Մենք ունենք կենտրոնական պաշտպան Յարոսլավ Մատյուխին, որը 18 տարեկան է և առաջին քայլերն է կատարում մեծ ֆուտբոլում: Ամբողջ մրցաշրջանը երիտասարդ պաշտպանով խաղալը դժվար է, բայց մենք տեսնում ենք, որ նա խաղից խաղ աճում է, կարող է դառնալ լավ ֆուտբոլիստ և առաջ գնալ:
Այդ դիրքում կարող ենք ավելի փորձառու, քիչ սխալվող պաշտպան բերել և պայքարել եվրագավաթների ուղեգրի համար: Բայց մենք նրա փոխարեն այլ ֆուտբոլիստ չենք բերելու, խաղալու է Մատյուխինը և նրա առաջընթացի միջոցով ենք փորձելու եվրագավաթ դուրս գալ»:
✅ Սա լավ օրինակ է հայկական ակումբների համար: Իհարկե, մեծ նպատակներ ունեցող 2-3 ակումբների համար դժվար է պայմանական երիտասարդին կանոնավոր շանս տալը, բայց մյուսները դա կարող են անել: Ցավոք, Հայաստանում կա նաև խնդիր, որ հայ ֆուտբոլիստը 1-2 սխալի դեպքում կարող է այլևս հնարավորություն չստանալ, իսկ լեգեոնականներից շատերին բազմաթիվ շանսեր են ընձեռվում: Իհարկե, այս հարցում կարևոր է ոչ միայն ակումբի, մարզչի, այլև հենց ֆուտբոլիստի վերաբերմունքի գործոնը: Նա պետք է ձգտի կառչել թեկուզ չնչին շանսից:
❗️«Զբոռնու տղա», «կոմֆորտ զոնա»․ Ի՞նչն է խանգարում հայ ֆուտբոլիստներին
? FastNews-ում հրապարակված հոդվածը կարդացեք ԱՅՍՏԵՂ։
*? «Նոայի» «աննկատ» կերպարներից մեկը
?* Այս թիմի կարևոր լեգեոնականների մասին հաճախ է խոսվել: Բայց նրանցից մեկը, կարծես, ստվերում է մնացել:
? Հելդեր Ֆերեյրան հիանալի ֆուտբոլ է խաղում: Դժվար է նրա կարևորությունը վիճակագրությամբ փոխանցելը: Գրավում է Հելդերի բազմակողմանիությունը: Պորտուգալացին հավասարապես լավ է խաղում որպես ձախ և աջ կիսապաշտպան: Վերջերս հաճախ փակում էր նույնիսկ աջ պաշտպանի դիրքը:
⚡ Նա շատ լավ է դիրք ընտրում: Հելդերին վտանգավոր է դարձնում մի կարևոր հատկանիշ ևս: Նա կարող է թե՛ կենտրոնում դիրքավորվել ու մրցակցի հենակետային գոտում գնդակ ստանալ, թե՛ արագանալ և բացվել պաշտպանների թիկունք: Սա մրցակիցներին հաճախ է խուճապի մատնում:
? 27-ամյա ֆուտբոլիստը 3 մրցաշրջան շարունակ Պորտուգալիայի Պրիմերայի «Պասուշ Ֆերեյրայի» առաջատարներից էր, իսկ «Վիտորիա Գիմարաեշի» հետ մասնակցել է Եվրոպա լիգայի խմբային փուլին: Ֆերեյրան մինչև «Նոային» միանալը 2 մրցաշրջան է անցկացրել «Անորտոսիսում»՝ լինելով Հովհաննես Համբարձումյանի ու Վարազդատ Հարոյանի թիմակիցը:
Ճգնաժամ հայկական ֆուտբոլում. Որտե՞ղ է խնդիրը, և ի՞նչ լուծումներ կան. Live քննարկում
Հայաստանի հավաքականները շարունակում են պարտվել, Պետրակովը հեռացված է ազգայինի մարզչի ղեկից, ՖԱՖ-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը. իրադարձությունները շատ են, բայց պատճառը կուտակված խորքային խնդիրներն են, որոնք կքննարկենք ուղիղ եթերում:
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago