Ջահ

Description
Մտքեր, պատմություն, մշակույթ։

Կապի համար՝ @armjah_bot
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago

6 days, 14 hours ago
Հակասական կերպար, սակայն ճիշտ խոսքեր

Հակասական կերպար, սակայն ճիշտ խոսքեր

"Հիմա օրենքից խոսելը նույնն է, թե ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում:
Կամ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:
Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան:"

— Վանո Սիրադեղյան

#մտքեր
@armjah

3 weeks, 5 days ago

Լինենք մոնթեների, անդրանիկների ու թեհլիրյանների ազգ, այլ ոչ թե զոհրապների ու վարուժանների։

24.04.1915

4 weeks ago

Էլ ի՞մչ զգացում եք ունեցել, բացի ամոթից, հայկական տելեգրամ ալիքները այսօր կարդալիս:

2 months, 4 weeks ago

👆Միսակ Մանուշյանի ու իր խմբի վերաբերյալ օկուպացիոն իշխանությունների կողմից տպագրված գրքույկը:

2 months, 4 weeks ago
3 months, 2 weeks ago

Հրանտ Դինքը իր աշխատասենյակում։

@armjah

4 months, 2 weeks ago
Ջահ
4 months, 2 weeks ago

Ֆրանսիական բանակի հայ կամավորները

1917 թ.

1 year, 2 months ago
«Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի …

«Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն … Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան»,-Եղիշե Չարենցի մասին ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը:

1 year, 3 months ago
**ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ**

ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ
Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, 
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։ 

Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին 
Քանի՜-քանի՜սը կյանքում - ե՛ս էլի գիժ մնացի։

Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից, 
Լոկ ես գինի չըմպեցի իմ սեփական հնձանից։ 

Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։ 

Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան, 
Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։ 

Ու զղջում եմ ես մի պահ. սեր ու բարիք եմ ցրել, 
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել… 

— Պարույր Սևակ

#մշակույթ
@armjah

We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago