Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Armen Hareyan - Արմեն Հարեյան

Description
Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ։ Ծառայում եմ Շարլոթի Սբ Սարգիս եկեղեցում։ Այս ալիքը պատմում է Աստծո Խոսքի մասին։
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 1 month, 3 weeks ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 2 months, 3 weeks ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 days, 20 hours ago

1 month, 3 weeks ago

Այսօր Սրբազան Հայաստանը Հայ Առաքելական Եկեղեցում հիշատակում է Սբ․ Գրգոր Լուսավորչի չարչարանքներն ու Խոր Վիրապ մտնելը։ Երբ որ խոսում ենք ապաշխարության մասին, պետք է նայենք մեր մեծերին, թէ նրանց ինչ հավատարմությամբ են ապրել Քրիստոսին։ 287 թվականին Տրդատ թագավորը հրաայեց Գրիգորին ուրանալ Քրիստոսին, բայց Գրիգորը գերադասեց չարչարանքներ կրել քան ուրանալ Քրիստոս Աստծուց։ Երբ Տրդատն իմացավ որ Գրիգորն իր հոր սպանողի զավակն է, հրամայում է նրան Խոր Վիրապ նետել, որը օձերով լի մահապարտների բանտն էր։ Այնտեղից ոչ ոք դուրս չէր գալիս։ Բայց Աստված այլ ծրագիր ուներ։ 14 տարի անց երբ Տրդատը դիվահարվում է և խոզակերպությամբ ամայի վայրերում թափառում Սբ․ Գայանեաց և Սբ․ Հռիփսիմեաց կույսերին սպանելու պատճառով, Տրդատի քույրը 5 անգամ կրկնվող մի տեսիլք է տեսնում, ըստ որի Տրդատին միայն Գրիգորը կարող է բուժել։ 14 տարի էր անցել։ Ոչ ոէ չէր հավատում որ Գրիգորը ողջ կարող էր լինել։ Դրա համար էլ տեսիլքը 5 անգամ կրկնվեց։ Ու երբ ի վերջո թագավորի մերձավորները մոտեցան վիրապին ու պարան նետելով կանչեցին թէ "Գրիգոր, կենդանի՞ ես," Գրիգորը պատասխանեց "Կենդանի եմ Աստուծո շնորհով։" Այսօր մեզանից գոնե սրա կեսի կեսի չափ հավատք ու նվիրում է պահանջվում սիրելի մարդիկ։ - Տեր Հիսուս Քրիստոս, Սուրբ Գրիգոր Լուսավորչին հիշատակելով, աղաչում ենք, ողորմիր մեր ազգին և շնորի դարձի ու ապաշխարության սիրտ։ Դու ես մեր միակ բժիշկը։

1 month, 3 weeks ago

Անցյալի նկատմամբ կեղծիքը թույլ չի տալիս, որ առաջ շարժվենք։ Մեզ միշտ ասել են, որ շատ լավն ենք, և դրանով փքացրել են մեր մեծամտությունը` և մեզ դարձրել թույլ ու խոցելի։ Մեր դեմ պատերազմ է գնում, բայց մեր թշնամին ամեն ինչ անում է, որ մեզ պահի ինքնախաբեության մեջ…

1 month, 3 weeks ago

Անցյալի նկատմամբ կեղծիքը թույլ չի տալիս, որ առաջ շարժվենք։ Մեզ միշտ ասել են, որ շատ լավն ենք, և դրանով փքացրել են մեր մեծամտությունըև մեզ դարձրել թույլ ու խոցելի։ Մեր դեմ պատերազմ է գնում, բայց մեր թշնամին ամեն ինչ անում է, որ մեզ պահի ինքնախաբեության մեջ \- խորոված, քյաբաբ, աշխարհը մերն ա մերն ա, Եվրատեսիլ, սերիալներ, ինչ որ մի նահանգ ճանաչեց մեր ցեղասպանությունը, ուռռաաաա, և այլն։ Չկործանվելու համար մենք պետք է ատենք սուտը։ Նայենք մեզ ու տեսնենք թէ ինչ մարդ ենք մենք մեր խոսքին տեր ե՞նք, թէ՞ խոսքը քամուն տվող պոռոտախոսներ։ Սա կարևոր է, որովհետև սուտը չի թողնում, որ առաջ գնանք, այլ սպանում է մեր երեխաներին ու կործանում մեզ։ Նայեք ձեր կյանքի բոլոր ոլորտներին ու տեսեք որտե՞ղ սուտ կա և կտրեք ու վառեք այդ սուտը։ Սկսեք ձեր ներսից։ Դա հոգևորն է։ Հարցրեք ինքներդ ձեզ, երբ դուք ասում էք թէ Քրիստոնյա էք, դա ճիշտ է՞ թէ սուտ։ Եթե մտածում ես որ ճիշտ է, ապա դու անում ե՞ս այն ամենն ինչ Քրիստոսը պատվիրել է, կամ գոնե գիտե՞ս ինչ է պատվիրել Ավետարաններում։ Իսկ եթե չես անում, ուրեմն սուտ է, դու քրիստոսի հետևորդ չես, այլ քո սեփական ցանկությունների ու կայֆերի հետևորդն ես։ Իսկ սուտը, հիշե՜ք, սպանում է մեր երեխաներին ու կործանում մեզ։ Ավելի լավ ա ասեք, "չէ ախպեր, ես ի՞նչ քրիստոնյա։ Ոչ մեղքերիս մասին եմ մտահոգվում, ոչ զղջում, ոչ խոստովանում, ոչ համբերում եմ, ոչ հեզ եմ, ոչ խոնարհ եմ, ոչ աղոթող եմ, ոչ էլ ամեն Կիրակի Պատարգի մասնակցող։ Պատարագի գնալուց էլ վախտը մեկ եմ գնում, էն կամ ուշացած մի հատ մոմ վառելու, կամ էլ կեսից "հերիք ա" ասելով, դուրս եմ գալիս։ Ես ի՞նչ քրիստոնյա։ Ես ի՞նչ Քրիստոսի հետևորդ։" Եթե քո հոգում այսպիսի սուտ կա, փոխիր սա։ Ազնվացիր։ Կամ դարձի արի, կամ էլ տղամարդավարի ասա, "ախպեր ճիշտը որ ասեմ ես էդքան էլ չեմ հավատում Քրիստոսին ու չեմ հնազանդվում Նրա խոսքին։" Սա լավ չի, բայց գոնե ազնիվ ա ու սուտ չի։ Սրանով դու ստից հրաժարվելու առաջին քայլն ես անում ու քեզ չես խաբում, ոչ էլ կողքիններիդ։ Սրանից հետո գոնե կմտածես, բա լավ եթե քո այս մահվան ճանապարհից ազատող չունես բա հանուն ինչի՞ ես ապրում ու չարչարվում ամեն օր։ Իսկ եթե չէ, կմնաս ստի ու ինքնախաբեության մեջ։ Հիշում ե՞ս որ Քրիստոսն ասաց, "ո՛չ սառն ես եւ ո՛չ տաք. երանի դու սառն լինէիր եւ կամ տաք. իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից, քանի որ ասում ես. «Հպարտ եմ․․․" (Հայտնություն 3։15-17): Հիշեք ժողովուրդ ջան, սուտը չի թողնում որ առաջ շարժվենք, այն պատերազմ է բերում, սպանում քո երեխաներին ու կործանում քեզ։ Ստի մեջ մի մնացեք։Կտրեք, նետեք, դուրս եկեք, և ձեր աչքերին դեղ դրեք (Հյտ․ 3։18): Ու այդ միակ բուժիչ դեղը Տեր Հիսուս Քրիստոսն է, ում փառք, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։

3 months, 3 weeks ago

Երեկ մի քահանայի էի լսում Օրսկ քաղաքից, ով տեսեք թէ ինչ գեղեցիկ բացատրություն տվեց խոնարհության մասին։ Ասեց ռուսերենում Смирение (խոնարհություն), գալիս է (с миром) բառից, որ նշակաում է խաղաղությամբ։ Ու բացատրեց, որ խոնարհ մարդը անձնական հարաբերություններում հարցերը լուծում է միայն խաղաղությամբ։ Եթե չի ստացվում խաղաղությամբ լուծել, ապա ետ քաշվի, ու սպասի, մինչև նոր առիթ հանդիսանա, որ կարողանաս հարցին վերադառնալ խաղաղությամբ։ Ասենք ընտանիքում խնդիր ունես ամուսնուդ հետ, կնոջ հետ, զավակիդ հետ, կամ քրոջդ, բարեկամիդ, կամ էլ աշխատանքի վայրում։ Կռիվ մի արա, մի ներվայնացի, իզրում է։ Փորձի քեզ տիրապետել (դրա համար ենք պահք ու ծոմ պահում), ու հարցը խաղաղությամբ լուծել։ Եթե չստացվի, գազ մի տուր։ Սպասի Քրիստոսին, ու մեկ էլ տեսար, մի որոշ ժամանակ անց, իրավիճակը փոխվեց ու կարողացար հարցին նորից վերադառնալ խաղաղությամբ։ Խոսքը անհատական հարաբերություննեի մասին է։ - Վերջին ամիսներին, երբ ինձ համոզեցի որ Աստված միայն խոնարհի աղոթքն է, որ չի առհամարում, շատ եմ հետաքրքրվում թէ ինչպես է ձեռք բերվում խոնարհությունը։ Թէ չէ դու կարող ա լիքը գործեր անես, լիքը աղոթես բայց քեզանով հմայված լինես ու մի օր Քրիստոսն ասի "քեզ չեմ ճանաչում։" Սիրելի Քրիստոնյաներ, խնդրում եմ, նայեք ինքներդ ձեզ ու հարցրեք թէ արդյոք ինչքա՞ն կարևոր է ձեզ համար խոնարհություն ձեռք բերելը։ Սա դժվար գործ է։ Քեզ վիրավորում են, քեզ չեն հասկանում, քեզ չեն գնահատում, քեզ հալածում են, քո նկատմամբ անարդար են, իսկ դու խաղաղությամբ պետք է դիմանաս ու սպասես Քրիստոսին։ Խոնարհ մարդը նմանակում է Քրիստոսին։ 114րդ Սաղմոսի այս խոսքերը միշտ եկեք հիշենք։ "ես խոնարհ եղա, և Տերն ինձ փրկեց" (114:6): Դրա համար էլ Հակոբոս առաքյալը հիշեցնում է Քրիստոսին Առակների գրքից այն հատվածը, ուր ասում է, թէ "Տերը հակառակ է ամբարտավաններին․ Նա շնորհ է տալիս խոնարհներին" (Հակ։ 4։6)

3 months, 3 weeks ago

🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ,
🙏 Երկուշաբթի` հունվարի 15-ից Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրվա մէջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) եկեք շարունակենք 7 օր, օրը 7 անգամ, կարճ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ հսկումը, մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ համախմբումը:
✝️ Ահա գալիք շաբաթվա օրը-7-անգամ աղոթքի տեքստը, իսկ ներքևում կարող եք կարդալ հարատև աղոթքի անհրաժեշտության մասին:
1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հա՛յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:
2️⃣ ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս (3 անգամ):
3️⃣ ՍՈւՐԲ ԱՍՏՈւԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր (խաչվեցիր մեզ համար). ողորմեա՛ մեզ (3 անգամ):
4️⃣ Փա՜ռք Քեզ Աստվա՜ծ, փա՜ռք Քեզ. ամեն բանի համար, Տէ՜ր, փա՜ռք Քեզ:
5️⃣ Սաղմոս 85:10-17
🕯Մեծ ես դու, Տէ՛ր, եւ հրաշագործութիւններ ես անում, եւ միայն դո՛ւ ես Աստուած։
🕯Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտութեամբ, եւ սիրտս ուրախանայ՝ ակնածելով քո անունից։
🕯Ամբողջ սրտովս գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր Աստուած իմ, յաւիտեան փառք պիտի տամ քո անուանը։
🕯Մեծ եղաւ քո ողորմութիւնն իմ հանդէպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից։
🕯Աստուա՛ծ, անօրէններն յարձակուեցին ինձ վրայ, բռնակալների ամբոխներն հետապնդեցին ինձ, եւ քեզ իրենց առջեւ Աստուած չհամարեցին։
🕯Բայց դու, Տէ՛ր Աստուած իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, ողորմաշատ ու ճշմարիտ։
🕯Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ, զօրութի՛ւն տուր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն։
🕯Եւ ինձ բարութեան նշա՛ն ցոյց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամօթահար լինեն, որ դու, Տէ՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ։
🕯Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ,
🕯Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 24:00:
✝️ Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):
🕯Արդեն մի քանի ամիս է, ինչ միաբանվում ենք աղոթքով, որի հոգևոր պտուղները երկրագնդի տարբեր անկյուններում ապրող շատ հայեր են զգացել: Մարդիկ աղոթում են ընտանիքներով ու ամրապնդվում միմյանց հետ հոգևոր կապերով, ստեղծում աղոթական աննախադեպ ցանց: Օրվա տարբեր ժամերին հնչեցվում են երկնային զանգերը ու հայցում Տիրոջ ողորմությունը մեր ազգի ու անձերի համար:
✝️ Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
✝️ Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։
🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:

‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

3 months, 3 weeks ago

Վաղը Կիրակի է ժողովուրդ ջան։ Սուրբ Պատարագը պարզապես եկեղեցական արարողություն չի, այլ միակ հնարավորությունը մեր բոլորի համար ֆիզիկապես և հոգևորապես հաղորդվելու Տեր Հիսուս Քրիստոսի հետ, և իր մեջ մնալով հաշտվելու Աստծո հետ։ Այ կարդացեք Որդի Աստուծո երգի բառերը, որ 3րդ երգն է Սուրբ Սուրբից հետո։ Տեր Հիսուսն ասեց Ավետարանի մեջ, որ եթե Իր մարմինը չուտենք, կյանք չենք ունենա։ Այս այս բաների համար պետք է երկյուղով և հավատքով, ահով և կենտրոնացած մտքով մասնակցել Սուրբ Պատարագներին ամեն Կիրակի։

4 months ago

Ժողովուրդ ջան պետք է սովորություն դարձնել կանոնավոր խոստովանել մեղքերը։ Գոնե որոշակի հաճախականություն է պետք խոստովանության գնալու։ Խոսքը անհատական խոստովանության մասին է։ Եթե չգիտեք այնպիսի մի քահանա ում առաջ կարող էք ձեր սիրտը բացել, գոնե ձեր մտերիմներին խոստովանեք, ով որ հոգևոր կյանքով է ապրում։ Նույնը չէ, բայց գոնե սկիզբ է։ Սկիզբ՝ սեփական մեղքերը տեսնելու և ինչ որ մեկին դա ամոթով ու արտասուքով պատմելու։ Դա բուժում է սկսում խոստովանողի կյանքում։ Հղ․ - Հակոբոս 5։16։

4 months ago

Հաճախ աղոթեք ձեր ազգականների համար, ովքեր անցել են այս աշխարհից: Երբեմն գրում էք, թէ ձեր ազգականները գալիս են ձեր երազներին ու դուք չէք հասկանում թէ ինչու: Մի տեղ կարդացել եմ եկեղեցու հայրերի մոտ, որ նրանք հավանաբար ձեզանից աղոթք են խնդրում: Որպեսզի Աստված գթա իրենց Ահեղ Դատաստանի օրը: Սա չի նշանակում, որ չար մարդը դժողքից դրախտ կգնա ձեր աղոթքով: Բայց աղոթում ենք մեր Քրիստոնյա ազգականների համար, որպեսզի Տեր ԳԹԱ նրանց, գթությամբ դատի իրենց Ահեղ Դատաստանի օրը: Այսպես կարող էք աղոթել: «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա «այսինչ մարդուն» Դատաստանի Օրը և գթա նրան քո արարչական սիրով»:

4 months ago

Շատերը բողոքում են թէ, ես հավատում եմ, բայց ինչու՞ են իմ կյանքում այսքան շատ դժվարություններ։ ժողովուրդդ ջան տեսեք թէ ինչ նեղություններ քաշեց մեր սիրելի Սուրբ Աստվածամայրը։ Երբ սովորական մի աղքատ աղջկա հրեշտակն ասում է, որ դու հղանալու ես Սուրբ Հոգուց և քեզանից ծնվելու է Բարձրյալի Որդին, միջին մարդն ի՞նչ կմտածի։ "ֆսյո, հեսա ամեն ինչ լավ ա լինելու, և ես կունենամ անդարդ հղություն։" Չէ՞։ Բայց տեսեք։
1․ Երբ նա հղի էր ու իմացավ որ իր ազգական Եղիսաբեթը նույնպես հղի է, մոտ 130 կմ եկավ Հուդայի երկիը Եղիսաբեթին տեսնելու։ Այն ժամանակ ոչ ավտոբուս կար, ոչ մեքենա, ոչ էլ հարմար կառքեր աղքատ ընտանիքների համար։ Ամենաքիչը շաբաթ ու կես կտևեր մինչև հղի Մարիամը հասներ Եղիսաբեթի մոտ։ Այնտեղ երեք ամիս մնալուց հետո, մի այդքան էլ ճանապարհ պիտի կտրեր ետ վերադառնար։ Պատկերացնում է՞ք։
2․ Վերադառնում է ու բոլորը տեսնում են որ աղջիկը երկար ճանապարհ է գնացել ու վերադարձել է տեսնանելի հղի։ Նա բոլորին բացատրում է, որ այս հղությունը Սուրբ Հոգուց է։ Ի՞նչ էք կարծում քանի՞ հոգի կհավատար, քանի՞ հոգի կկասկածեր։ Ով գիտե ի՞նչ ամոթանքներ է հանդուրժել սիրելի տիրամայրը։ Նրան քարկոծմամբ մահ էր սպառնում։ Նշանածը՝ Հովսեփը խղճում է, մտածում է ծածուկ բաց թողնել, բայց միջամտում է Տերը ու խոսում Հովսեփի հետ։
3․ Աղջիկը նոր վերադարձել էր այդ երկար ճամփորդությունից, ու մեկ էլ Հռոմեական կայսրը մարդահամար է հայտարարում, ու ասում, ով որտեղից է, պետք ա գնա իր քաղաքը։ Նազարեթից Բեթղեհեմ 150 կիլոմետր է։ Եվ 8 ամսեկան հղի Մարիամն ու Հովսեփը ճամփա են ելնում։ Մոտ 2-3 շաբաթ ճանապարհ։ Պատկերացնում է՞ք, դուրսը, արևի տակ, լեռ ու անապատ, և 8 ամսեկան հղի կին։
4․ Հասնում են Բեթղեհեմ ու ծննդաբերության օրերը հասել են, ոչ մի հյուրանոցում տեղ չկա, ու այսքան տառապանք ու նեղություն քաշած այս խոնարհ կինը գիշերում է գոմում և ծննդաբերում մսուրի մեջ։
5․ Հլը երեխան հազիվ ծնված, մեկ էլ հրեշտաից լսում են որ պետք է փախնեն Եգիպտոս, որովեհտև Հերովեսը զորք է ուղարկում Բեթղեհեմ բոլոր մանուկներին սպանելու համար։ Բեթղեհեմից մինչև Ալ Մաթաիրա (Կահիրեի մոտ) 750 կիլոմետր է։ Դե հիմա էլ այդքան ճամփա գնա նորածին մանկան հետ։
-----
Սա միայն սիրելի Աստվածամոր կյանքից 9 ամսվա հղիության դրվագն էր։ Պետրոս առաքյալն իր առաջին նամակում Քրիստոնյաների տառապանքների համար ասում է "Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թէ մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։ Այլ, որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղէք, որպեսզի նրա փառքի հայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք։ " 1 Պտ․ 4։12-13 - Բարի Կիրակի։ Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս։

5 months, 3 weeks ago

*⁉️ Մարդիկ հարցնում են. «Ինչպե՞ս կարելի է միանալ Սրբազան Հայաստանին»:
Սրբազան Հայաստանը արժեքների համակարգ է ու գաղափար, որին միանալ նշանակում է ապրել այդ արժեքներով ու դրանք կիսել քո համախոհների հետ: Այն մի ձգտում է` կրկին դառնալ Աստծո ժողովուրդ, Քրիստոսի ազգ:
🔔 Մեր Հայրենիքը Սրբազան նվեր է Աստծուց:* Ամեն մարդ, որ ձգտում է ապրել Աստծո պատվիրաններով, արդեն իսկ պատկանում է Սրբազան Հայաստանին:

⁉️ Իսկ դա նշանակում է:
1️⃣ Հավատալ Բարձյալ Աստծո Որդուն` Տէր և փրկիչ Հիսուս Քրիստոսին և հնազանդվել նրա Սուրբ կամքին:
2️⃣ Մկրտվել Հայ Առաքելական եկեղեցում ու դառնալ քրիստոնյա:
3️⃣ Կարդալ Սուրբ Գիրք, ճանաչել Աստծուն, նրա պատվիրաններն ու պատգամները:
4️⃣ Ապրել սեփական կյանքը Աստծո պատվիրաններին համապատասխան:
5️⃣ Պահպանել հայրերից ժառանգած Սրբազան Հավատը, նյութական և հոգևոր ժառանգությունը:
6️⃣ Հավատարիմ մնալ Հայ Առաքելական Մայր եկեղեցուն:
7️⃣ Մասնակցել Ս.Պատարագներին, զղջալ, խոստովանել սեփական մեղքերը, հաղորդվել Տէր Հիսուս Քրիստոսի Սրբարար Մարմնին ու Արյանը:
8️⃣ Հրաժարվել ամեն տեսակի պղծությունից ու այլասերումից, հայհոյանքից, խաբելուց, ստելուց, ատելությունից և այլ չար մտքերից, խոսքերից ու գործերից:
9️⃣ Հրաժարվել բոլոր մեղքերի ծնող հպարտությունից, նախանձից, գոռոզամտությունից, խոնարհվել Աստծո առաջ:
🔟 Դառնալ դեպի Տէր Հիսուսը և պաշխարության կյանքով քանդել մեղքի բոլոր կապանքները:
1️⃣1️⃣ Հոգևոր արթնություն, մտքի սթափություն և սրտի զգոնություն պահել անձնական ու միասնական աղոթքի, Տիրոջը հայտնապես վկայելու, Նրա հետ Ուխտը ուխտագնացություններով ու ուխտերթներով պարբերաբար թարմացնելու միջոցով:
1️⃣2️⃣ Նյութական անցողիկի փոխարեն արժևորել հոգևոր գանձերը, հոգևոր սխրանքները, Աստվածատուր Հայրենիքը, առաքինի վարքը, բարեպաշտ կյանքը:

❤️ Ու այս ամենն անել ՍԻՐՈՎ, խանդավառությամբ ու նվիրվածությամբ:

🔔 Սիրելիներ, Հայրենիքը ՍՐԲԱԶԱՆ ժառանգություն է։ Ամեն սերունդ այն ստանալու եւ փոխանցելու (հնարավորինս ավելի մեծացած եւ բարգավաճ վիճակով) օղակ է, պատասխանատու օղակ։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն նախորդ, ներկա ու գալիք սերունդների, այլեւ Աստծո առաջ։
🔔 Հայրենիքը ԱՍՏՎԱԾԱՏՈւՐ պարգև է, մեր համընդհանուր գանձը, ինչպես ծնողին, մենք այն չենք ընտրում: Եթե ծնողը տկարանում կամ հիվանդանում է, մենք իրեն չենք լքում, հեռանում, թեկուզ դա մեզանից խլի ժամանակ, միջոցներ, ջանքեր, սահմանափակի մեր առօրյան, այլ ընդհակառակը` ավելի ուշադիր ենք լինում, խնամում, հոգ տանում, պատրաստ լինում ամեն ինքնազոհության:
🔔 Մեր ՍՐԲԱԶԱՆ Հայրենիքը խոցված է, Արցախը գերևարված է, ուստի բոլորիս խնամքի, աղոթքի, առաքինի վարքի, բարի գործերի, աննկուն ջանքերի, միակամ միաբանության կարիքն ունի մեր Հայրենիքը, Աստծո զորությամբ արարելու, չարից հրաժարվելու և ապաշխարելու միջոցով կրկին հառնելու համար:

🕯Մեր հայրերիՏիրոջ հետ կնքած Ուխտը կպահե՞նք, հավատարիմ կլինե՞նք, **դեմքով կդառնա՞նք ու կփնտրե՞նք Աստծուն կօրհնվե՜նք, կորցրածը ավելիով ետ կտրվի՜ մեզ,** չե՞նք պահի` ունեցածն էլ կարող ենք կորցնել:

‼️ Դուք էլ գրեք սիրելիներ, թե ձեզանից ովքեր են կիսում այս հայացքներն ու մղումները:

🙏 Տե՜ր, բա՜ց Քո ողորմության դուռը:
🙏 Փա՜ռք Քե՜զ Տէ՜ր Հիսուս Քրիստոս, Քո առատ ողորմածության համար, Փա՜ռք Քե՜զ... ԱՄԵՆ

We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 1 month, 3 weeks ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 2 months, 3 weeks ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 days, 20 hours ago