Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 1 month, 1 week ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
📈 Գովազդի համար`
@contactzona
Last updated 1 month ago
🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 1 month ago
Քրիստոսի մեղմ, բայց հաստատ զգուշացումը Նոր Տարվա 3րդ օրը՝ հարբելու և զեխանալու դեմ և թէ ինչպես զերծ մնալ այն ամենից ինչ որ գալու է։ Այս ընթերցվածքը կարդացվում է մեր եկեղեցիներում Նոր Տարվա 3րդ օրը, երբ շատ-շատերը դեռ սեղանների ու կերուխումերի մեջ են։ Իսկ Տեր Հիսուս Քրիստոս Սբ․ Ծնունդը տոնելուն մնաց 3 օր։ Դիտեք այստեղ https://youtu.be/Mk8W7lRcNoU
Աստվածաշնչյան այս հատվածը ուղեցույց է 2025 թվականի և հավիտենական կյանքի հասնելու համար:
Մենք շատ գործ ունենք անելու։ Մեր ազգը մինչև չապաշխարի, մեր խնդիրները չեն լուծվի: Այս փոխադարձ շնորհավորանքները ոչ մի բան չեն կարող փոխել,, քանի դեռ մենք չենք հրաժարվում մեր բան սովորություններից։ Ես չեմ կարող որևէ մեկին մատնացույց անել, մինչև ինքս չտեսնեմ իմ մեղքերն ու չհրաժարվեմ դրանցից: Ամեն մեկս պետք է սկսենց հենց մեզանից: Եկեք մի փոքր քայլ անենք այս Նոր Տարվա օրով ու մեր ընդհանուր մեղքի բեռը թեթևացնենք: Այսօրվանից, եկեք ամեն մեկս մեր մեջ նայենք, տեսնենք ինչն է չար, ու հրաժարվենք դրանից: Ինչ որ մի վատ բանից պետք է դու, ես, նա հրաժարվենք չէ՞ որ էլ չանենք: Ու ասենք, Տեր, ես զղջում եմ այս բանի համար: Ներիր ինձ: Բեռը կթեթևացնենք: Աստծու օգնության համար տեղ կտանք: Մենք կփոխվենք ու մեր իրականությունը կփոխվի:
*🙏 ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԱՂՕԹՔ
🕯Տէ՛ր, այս տարին օրհնաբեր դարձրու...
🕯Քեզ հաճեցնելու համար՝ այն անարատ դարձրու ...
🕯Դարձրու այն այնպիսի տարի, ուր քո Հոգին է տիրում,
Որ ընկերանալով կ'աշխատի մեզ հետ...
🕯Բռնիր մեր ձեռքերը եւ առաջնորդիր մեր մտքերը տարուայ սկզբից մինչեւ դրա աւարտը...
🕯Թող այս տարին Քոնը լինի ՝ Քեզ հաճելին գործելու համար...
Սա նոր ու անաղարտ Տարի է, մի թող որ այն արատաւորենք մեր մեղքերով եւ անմաքրութեամբ...
🕯Տէ՛ր, մեզ հետ եղիր բոլոր գործերում, որ մտադիր ենք այս տարի կատարել...
🕯Մենք լուռ կը լինենք եւ ամբողջը դու կը կատարես...
🕯Թող որ ցնծանք քո բոլոր գործերում եւ Յովհաննէս Աւետարանչի հետ ասենք.
«Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է» (Յովհ. 1:3):
🕯Թող այս տարին, ո՛վ Տէր, լինի երջանկութեան տարի... ժպիտ դիր իւրաքնարչիւրի դէմքին եւ ուրախացրու նրանց սրտերը... 🕯Թող քո շնորհը երեւայ մեր փորձութեան ժամանակ եւ օգնի նրանց, որոնք փորձւում են...
🕯Շնորհիր մեզ խաղաղութիւն եւ մտքի հանդարտութիւն...
Տուր նրանց, որոնք կարիքի մէջ են. բժշկիր հիւանդներին եւ մխիթարիր վշտացածներին...
🕯Տէ՛ր, միայն մեզ համար չենք խնդրում, այլ խնդրում ենք բոլորի համար, որովհետեւ բոլորն էլ քոնն են... Դու ես ստեղծել նրանց՝ քեզանով ցնծալու համար, ուրեմն, նրանց Քեզ հետ երջանիկ դարձրու...
🕯Քեզ խնդրում ենք եկեղեցու եւ նրա առաքելութեան համար, որպէսզի քո խօսքը հասնի բոլորի սրտին...
🕯Խնդրում ենք, նաեւ, մեր երկրի եւ համայն աշխարհի խաղաղութեան համար, որպէսզի Քո թագաւորութիւնը հաստատուի ամենուր:
🕯Թող այն լինի արդիւնաբեր տարի՝ բարութեամբ լեցուն...
🕯Ամէն օրն ու ժամը ունի իր աշխատանքը.
🕯Կանխիր անօգուտ վարկեանները...
🕯Լցրու մեր կեանքը եռանդով, գործով եւ արդիւնքով...
🕯Շնորհիր մեզ արդիւնաւոր եւ սուրբ աշխատանքի օրհնութիւնը:
🕯Թող Սուրբ Հոգու հաղորդութիւնը բոլոր գործերում լինի մեզ հետ...
🕯*Եւ մենք փառաւորում ենք Քեզ, Տէր, որ մինչեւ այս ժամը պահեցիր մեզ եւ շնորհեցիր այս տարին, որպէսզի օրհնենք Քեզ...
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ
Բարի լույս սիրելի ժողովուրդ։ Թող այս տարին լինի Աստուծո Արքայությունը փնտրելու, Աստուծո արդարությունը փնտրելու, Քրիստոսին դառնալու, Քրիստոսին հնազանդվելու, և Քրիստոսին հավատարմության տարի։ Սա որ եղավ, մնացածն ամեն ինչ կլինի ավելիով։
Նոր Տարին ճիշտ ու սխալ սկսելու ձևը կա։ Այս ձայնագրությունն այն մասին է։ Պարզվում է, մեզանից ամեն մեկը պետք է շատ կարևոր որոշում ընդունի Նոր Տարված շեմին, թէ ում հետ է նա անցկացնելու տարվա առաջին ժամերը և ում է նա ընդունելու առաջինը։ Դիտեք այստեղ https://youtu.be/0HLJoxkRmc8
🔔 ԱՐԹՆԱՑԻ՛Ր ՀՈԳԵՒՈՐ ՄԱՐԴ
🕯Սիրելիներ, մոտենում է իր ավարտին մեր կյանքի հերթական տարին: Եկեք քննենք, թե ինչքանով կարողոցանք այս ընթացքում ապրել աստվածահաճո կյանքով, բարին գործել, խոսել, չարից հրաժարվել, սիրել Աստծուն ու մերձավորին: Առջևում սուրբծննդյան պահքն է, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ին՝ Ճրագալույցի Ս.Պատարագով: Սա սեփական անձը քննելու, սխալները սրբագրելու, դեպի Տեր Հիսուս Քրիստոս դառնալու, Աստծու հետ հաշտվելու լավագույն ժամանակն է: Սակայն, աշխարհը զբաղված է ճոխ սեղանների պատրաստությամբ, միմյանց հաճոյանալու, ուտել-խմելու, քեֆերի սպասումներով: Այսինքն, անելու ճիշտ հակառակը՝ ինչ անհրաժեշտ է քրիստոնյա մարդուն՝ նախևառաջ հոգևոր էակին:
⁉️ Որտե՞ղ դիմավորել նոր տարին: Եթե մենք հոգևոր էակ ենք մեզ ընկալում, ստեղծված Աստծո պատկերով ու նմանությամբ, ապա, իհարկե, մեր հոգևոր հայրենիքում՝ 💒 Մայր Եկեղեցում: Ամանորյա գիշերը բոլոր եկեղեցիների դռները բաց են և մեր Երկնավոր Հայրը սպասում է իր զավակներին՝ օրհնելու համար: Այդ այցելությունը Նրան մեր սերը, ակնածանքը, շնորհակալությունը հայտնելու հրաշալի առիթ է: Իսկ տարվա առաջին օրը՝ մատուցվում է Ս.Պատարագ և քրիստոնյայի առաջին կերակուրը պետք է լինի Սուրբ Հաղորդությունը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար Մարմինն ու Արյունը, Որը բաշխվում է հենց եկեղեցում: Իսկ իրականում մեր եկեղեցիները ամենասակավաթիվն են այդ օրվա Պատարագին: Կկարողանա՞նք այդ օրը հրաժարվել մեր մարդկային սովորություններից, կորստյան ենթակա կերակուրից, և պահքով, ծոմապահությամբ, զսպելով մեր կրքերը, պատրաստվել Սուրբ Խորհրդին ու Կյանքի Կերակուրին: Կկարողանա՞նք ընդունել ամենագլխավոր Սեղանատիրոջ, մեզ կյանք Տվողի ու Պարգևողի հրավերը: Տարին ինքն իրենով ուրախ, երջանիկ, անփորձանք, առատ, խաղաղ, առողջ չի լինում, սիրելիներս, ինչքան էլ կենաց խմենք: Այդ ամենն ավելիով մեզ կտրվի դրանց Բաշխողի՝ Տիրոջ կողմից, եթե նախևառաջ խնդրենք Երկնքի Արքայությունը՝ այսինքն Աստծո ներկայությունն ու առաջնահերթությունը մեր կյանքում: «Հայր մեր» տերունական աղոթքը մեզ դա է սովորեցնում: Մենք ունեցանք բազում կորուստներ, որոնցից դասեր չենք քաղել, ապրում ենք ահագնացող ժամանակներում, բայց զգոնությունը կորցրել ենք, մենք ապրում ենք ինքնահոսով, նյութական մրցավազքի մեջ, որը տանում է դեպի անկում: Եկեք այս տարվանից սկսած վերադառնանք մեր ակունքներին, դեն նետենք ամեն տեսակ սին հպարտություն, մեծամտություն, ցուցամոլություն, որկրամոլություն, հոռի կրքեր, անտեսենք սեփական «ես»-ը, հաղթահարենք մարմնական ցանկություններն ու պահանջները, 🔔🔔🔔արթնացնենք մեր մեջ քնած հոգևոր մարդուն, ամանորյա գիշեը միաբանվենք 🙏աղոթքի՝ 💒Մայր Եկեղեցում և առավոտյան, Ս.Պատարագին միանանք մեր Արարիչ Աստծուն, և մի քանի օրից տոնախմբենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծնունդը, Ում փառք հավիտյանս հավիտենից, ամեն:
❇️ Սրբազան Հայաստան նախաձեռնություն
Ինչպես ամփոփել տարին։
Այսօր այցելեցի Հովտաշենի եկեղեցի տեսնելու թէ ինչքան գործ է կատարվել։ Ճակատոններն արդեն պատրաստ են փառք Աստուծո։ Զրուցեցինց նաև շինարար վարպետի հետ ու տեսա թէ ինչպես են ընթանում աշխատանքները տանիքում։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին աղոթքով ու գումարով։ Դեռ շատ գործ կա անելու։ Մնացածն էլ՝ առաջ Աստված։
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 1 month, 1 week ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
📈 Գովազդի համար`
@contactzona
Last updated 1 month ago
🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 1 month ago