Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Աստվածաշնչագիտություն

Description
Աստվածաշնչագիտությունը (անգլ. Biblical studies, ռուս. Библеи́стика) տարբեր ուսումնական հաստատություններում տարբեր մոտեցումներ ունի:
Մեր նպատակն է Սուրբ Գրքի սերտումը զանազան փաստերի և հարցումների միջոցով։
Հարցերի դեպքում գրեք այս էջին` @karlen_dpir
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago

1 month ago
Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր …

Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Առանց տրտնջալու հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ։ Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի՝ որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես։ Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Ա  Պետ. 4.8-11

#Սուրբ_Գիրք

1 month ago
**Ս. Գրիգոր Տաթևացու աղոթքը**

Ս. Գրիգոր Տաթևացու աղոթքը

Արարի՛չ անճառելի և Աղբյո՛ւր ճշմարիտ լույսի և իմաստության, ողողի՛ր իմ միտքը պայծառ նշույլներով և փարատի՛ր ինձնից մեգն ու անգիտությունը: Դու, որ մանկանց լեզուները պարզախոս ես դարձնում, վարժեցրու իմ լեզուն և Քո շնորհների օրհնությամբ լցրու իմ շուրթերը: Ինձ տուր հասկանալու կարողություն, մտապահելու ընդունակություն, մեկնելու կորովամտություն, ուսանելու դյուրընկալություն, և շնորհախոսելու առատ պարգև: Պատրաստի՛ր մուտքն իմ այս կյանք, ուղղի՛ր ընթացքս և ավարտի՛ն հասցրու Տիրոջով՝ Հիսուս Քրիստոսով. ամեն:

#աղոթք

1 month ago
***🌌*** Ք. ա. մոտ 610 թվականին …

🌌 Ք. ա. մոտ 610 թվականին Երեմիա մարգարեն ներշնչված գրեց. «Ինչպես որ անթվելի են երկնքի աստղերը, և անչափելի ծովի ավազը, այդպես էլ պիտի բազմացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ղևտացիներին՝ իմ պաշտոնյաներին» [Երմ. 33.22]։

Թեև Ք.ա. 7-րդ դարում նա ներշնչված ասում էր, որ աստղերն անթիվ են, բայց Երեմիայի ժամանակ հույն աստղագետները սովորեցնում էին, որ Տիեզերքում 1002-ից ավել աստղ չկա։

💫 Երբ 1609 թվականին Գալիլեո Գալիլեյը ստեղծեց իր առաջին աստղադիտակը, նա կարողացավ հաշվել 100,000 աստղ: Մի քանի տարի անց նա պատրաստեց երկուսուկես դյույմանոց նոր աստղադիտակ և կարողացավ հաշվել 300 հազարը։ Այսօր Կալիֆորնիայի Պալոմար լեռան 200 դյույմանոց հսկա աստղադիտակը հայտնաբերում է անթվելի քանակությամբ աստղեր։

🌟 Սուրբգրային փաստերը այսօր էլ ավելի ճշգրիտ են. աստղերը չեն կարող հաշվվել։ Սա թույլ է տալիս մեզ մի փոքր պատկերացում կազմել մեր Տիեզերքի անսահման չափերի մասին:

#փաստեր_սուրբ_գրքից

1 month ago
1 month, 1 week ago
**Աստվածահայտնություն** **(Թեոֆանիա, Epiphany)։** բաղադրյալ բառ, որն …

Աստվածահայտնություն (Թեոֆանիա, Epiphany)։ բաղադրյալ բառ, որն առաջացել է հունարեն «Աստված» (theos) և «հայտնվել» (phano) բառերից։

Աստվածհայտնության օրինակներ են Աստծու՝ Մովսեսին այրվող մորենու մեջ, ինչպես նաև Սինա լեռան վրա՝ թանձր ամպի մեջ և կրակի ու կայծակի մեջ հայտնվելը։ Աստծո ձայնը լսելը (Սամուել) կամ տեսիլք տեսնելը (Երեմիա) նույնպես աստվածհայտնության օրինակներ են։

Իսկ Քրիստոֆանիան Քրիստոսի հայտնվելն է ոչ ֆիզիկապես: Տերմինը ավանդաբար վերաբերում է Քրիստոսի տեսիլքներին Նրա համբարձումից հետո, ինչպես օրինակ՝ Պողոս առաքյալին հայտնված փայլուն լույսը:

Նոր Կտակարանի մեկ այլ օրինակ է Մարդու Որդու մասին Հովհաննեսի տեսիլքը Հայտնությունում կամ Ստեփանոսի տեսիլքը իր սպանությունից անմիջապես առաջ. տեսիլքում Հիսուսը կանգնած էր Աստծո աջ կողմում:

Գեղանկարը՝ «Այրվող մորենի» Սեբաստիան Բուրդոն, 17-րդ դար, Սանկտ-Պետերբուրգ՝ Էրմիտաժ։

#աստվածաշնչագիտական_բառարան

1 month, 1 week ago
**Ս. Հովհան Ոսկեբերանի աղոթքը Սուրբ Գիրք …

Ս. Հովհան Ոսկեբերանի աղոթքը Սուրբ Գիրք կարդալուց և լսելուց առաջ

Տեր Հիսո՛ւս Քրիստոս, բացի՛ր սրտիս աչքերը՝ լսելու Քո խոսքը, հասկանալու և կամքդ կատարելու, քանզի պանդուխտ եմ ես այս աշխարհում։ Մի՛ ծածկիր ինձնից Քո պատգամները, այլ բացի՛ր իմ աչքերը, որ հասկանամ օրենքիդ հրաշալիքները։ Հայտնի՛ր ինձ Քո իմաստության անհայտն ու ծածուկը: Ես Քեզ եմ ապավինում, Աստվա՛ծ իմ, թո՛ղ Քո մտքի լույսով լուսավորվի նրա իմաստը, որ ոչ միայն գրվածը կարդամ, այլև կատարեմ, որպեսզի մեր կարդացած խոսքերն ու սրբերի վարքը մեզ ի վնաս չլինեն, այլ ի նորոգություն, ի լուսավորություն, ի սրբագործություն, ի փրկություն հոգու և ի ժառանգություն հավիտենական կյանքի:
Զի Դու ես լուսավորում խավարի մեջ նստածներին, և Քեզնից է ամենայն բարիք ու ամենայն կատարյալ շնորհ. ամեն:

#աղոթք

3 months ago
3 months ago
3 months ago
3 months, 1 week ago
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago