Աստվածաշնչագիտություն

Description
Աստվածաշնչագիտությունը (անգլ. Biblical studies, ռուս. Библеи́стика) տարբեր ուսումնական հաստատություններում տարբեր մոտեցումներ ունի:
Մեր նպատակն է Սուրբ Գրքի սերտումը զանազան փաստերի և հարցումների միջոցով։
We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 1 month, 1 week ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 1 month ago

🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 1 month ago

1 month ago
"Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու …

"Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։

Մատթ. 11.28-30

1 month ago
[#Իսկ\_դուք\_գիտեք](?q=%23%D4%BB%D5%BD%D5%AF_%D5%A4%D5%B8%D6%82%D6%84_%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A5%D6%84)

#Իսկ_դուք_գիտեք
Հուդիթ նշանակում է հրեուհի, և գիրքը կոչվում է գրքի հերոսուհու` Հուդիթի անունով:

Հրեա հերոսուհի Հուդիթը իր ժողովրդին փրկում է թշնամի Ասորեստանից՝ մտնելով թշնամու զորքերի ճամբար, սպանելով Ասորեստանի զորքերի առաջնորդ Հողոփեռնեսին և խուճապ առաջացնելով թշնամու բանակում։ Հուդիթը կրոնական հավատքով է առաջնորդվում, խիզախ և խոհեմ կին է, ով դրսևորում է ոչ միայն ֆիզիկական մեծ ուժ, այլև հոգևոր և մտավոր եռանդ:

Հուդիթի պատմությունը ցույց է տալիս, որ Աստծո հանդեպ հավատարմությամբ ու հավատքով, Նրա օգնությամբ ու անձնական քաջությամբ հնարավոր է հաղթահարել ամենաբարդ մարտերը և պաշտպանել հայրենիքը:

Գեղանկարը` Կարավաջո, «Հուդիթը և Հողոփեռնեսը», Հռոմ, 1599թ.:

1 month, 1 week ago
«Այնժամ արդարը շատ համարձակ պիտի կանգնի …

«Այնժամ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների և իր վաստակն արհամարհողների դիմաց, տեսնելով նրան՝ պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ Եվ պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված՝ հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մի ժամանակ մենք ծաղրում էինք և նախատինք էինք տալիս։ Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ Ինչպե՞ս դասվեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։ Ուրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից, արդարության լույսը չլուսավորեց մեզ, և մեր սրտերում չծագեց արդարության արեգակը։ Մենք լցրեցինք անօրենության և կորստյան շավիղները, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ շարունակ պարծենալը»:

Իմաստություն Սողոմոնի 5.1-8

3 months, 3 weeks ago
Օծության յուղի կիրառության մասին Նոր Կտակարանում …

Օծության յուղի կիրառության մասին Նոր Կտակարանում հիշատակվում է մի քանի տեղիներում:

Նորկտակարանյան պատմությունները բազմաթիվ տեղեկություններ են հաղորդում Հիսուս Քրիստոսի կատարած բժշկությունների մասին: Հիսուս բժշկում էր թե՛ խոսքով և թե՛ ձեռքի հպումով:

Առաքյալները ևս անմասն չէին Հիսուսի բժշկող առաքելությունից, որոնց նա ուղարկում էր հիվանդներին բժշկելու: Այս մասին է վկայում Մարկոսի Ավետարանը. «Նրանք բազում դևեր էին հանում, բազում հիվանդների էին յուղով օծում և բժշկում նրանց» (Մարկ. 6.13)։

Աղբյուրը` «Մյուռոնօրհնությունը Հայոց եկեղեցում», Արամայիս սարկավագ Ազիզյան, Ս. Էջմիածին, 2023:

3 months, 3 weeks ago
Առաջին Թագավորաց գրքում ասվում է, թե …

Առաջին Թագավորաց գրքում ասվում է, թե ինչպես Սամվել մարգարեն վերցրեց յուղով լի սրվակն ու հեղեց Սավուղի գլխին՝ նրան օծելով թագավոր (Ա Թագ. 10.1)։

Սամվել մարգարեն օծել է նաև Հեսսեի որդի Դավթին. «Այդ օրվանից ի վեր Տիրոջ հոգին շարժվեց Դավթի վրա» (Ա Թագ. 16.13)։

Հին Կտակարանում կան վկայություններ նաև մարգարեների օծման վերաբերյալ։ Աստծո պատվերով Եղիան Եղիսեին մարգարե է օծում (Գ Թագ. ԺԹ 16)։

Սուրբգրային վկայությունների հիմամբ կարող ենք եզրակացնել, որ Հին Ուխտում օծության յուղը համարվում էր նյութեղեն ու տեսանելի այն միջոցը, որով մաքրագործվում, սրբագործվում էին թե՛ մարդիկ և թե՛ առարկաները:

Աղբյուրը` «Մյուռոնօրհնությունը Հայոց եկեղեցում», Արամայիս սարկավագ Ազիզյան, Ս. Էջմիածին, 2023:

3 months, 3 weeks ago
Հին Ուխտում օծմամբ էին իշխանություն ստանում …

Հին Ուխտում օծմամբ էին իշխանություն ստանում թագավորները, մարգարեները, քահանաները, որոնք, Աստծո Հոգով լցված, պիտի առաջնորդեին ժողովրդին:

Քահանաների պարագայում Աստված Մովսեսին պատվիրում է. «Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն» (Ելք 28.41):

«Օծել», «օրհնել» և «սրբել» եզրերով է բնութագրվում քահանաների նվիրագործումն Աստծո ծառայության համար։ Զարեհ արք. Ազնավուրյանի դիտարկմամբ՝ քահանաների օծումը նշան էր Աստծո կողմից ընտրության, սրբագործման և Աստծո Հոգու տվչության։

Աղբյուրը` «Մյուռոնօրհնությունը Հայոց եկեղեցում», Արամայիս սարկավագ Ազիզյան, Ս. Էջմիածին, 2023:

6 months, 3 weeks ago
6 months, 3 weeks ago
6 months, 3 weeks ago
7 months ago
We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 1 month, 1 week ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 1 month ago

🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 1 month ago