Գրչիս մոտ...✍️ ❤️

Description
We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 2 months, 3 weeks ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

? Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 months, 1 week ago

? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 months, 2 weeks ago

1 week ago

Երբ թվում է, թե աշխարհը փուլ է եկել գլխիդ,
Ու այդ ծանրությունն անտանելի է քեզ համար,
Հիշիր, որ դու ունես ուժեղ հոգի,
Ու կարող ես ճեղքել ավերակները այդ։
Երբ թվում է, թե հույսեր էլ չկան,
Ու դժվար է առաջ շարժվել առաջվա պես,
Դու իմացիր, անհնարին ոչինչ չկա,
Թեկուզ դժվար, բայց ամեն բան դու կհաղթես։
Երբ թվում է, թե փակվել են դռները բյուր,
Ճամփա չկա, որ կարող է քեզ ուղղորդել,
Դու հետևիր պայծառ աստղին այնտեղ, հեռվում,
Ու քիչ հետո դու կգտնես ուղին այդ լեն։
Երբ թվում է, թե ոչինչ էլ դու չես կարող,
Ու քանդվել ես, փշրվել ես կտորների,
Դու պարզապես պետք է կերտվես ուրիշ ոճով,
Պետք է լինես արդեն ուրիշ մակարդակի։
Երբ թվում է, թե մենակ ես մեծ աշխարհում,
Ու էլ չունես կողքիդ ընկեր, հարազատ մարդ,
Հիշիր, որ դու ունես կրակ անհուն,
Որ վառվում է ծաղկող սրտիդ հետ հավասար։
Ու երբ թվա, անկարող ես այսպես ապրել,
Ու չես ճախրի էլ երկնքում այս լուսառատ,
Հիշիր, ժամանակ գա, Թևեր կառնես,
Ու Փյունիկի նման նորեն կբարձարանաս։

Քրիստի Ադամս☀️

2 weeks, 2 days ago
1 month ago

Դու գնա, հեռու քայլիր ինձանից,
Չեմ ուզում տեսնել աչքերդ թրջված,
Չէ, մնա, պետք ես, ինչպես թթվածինն
Ու չեմ կարողանում առանց քեզ մնալ։
Դու գնա, ծանր ես իմ սրտի համար,
Արյուն է հոսում ամեն մի ճաքից,
Չէ, մնա, ուզում եմ համբուրես դրանք,
Ու որ չթողնես նոր ճաքեր ստեղծվի։
Դու գնա, ավել եմ ես քեզ համարում,
Ինչի՞ս ես դու պետք, թե սառն ես այդքան,
Չէ, մնա, հովացրու քո ձեռքերի քով,
Թե չէ լուռ կայրվեմ, մոխիր կդառնամ։
Դու գնա, հոգնել եմ քո հայացքներից,
Որքան են դրանք բութ ու անիմաստ,
Չէ, մնա, կարոտ եմ ծանոթ պատկերիդ,
Համենայն դեպս օտար չես թվա։
Դու գնա, չեմ ուզում, որ մնաս ինձ հետ,
Հոգիս ընկճվում է կողքիդ լինելուց,
Չէ, մնա, ուզում եմ, որ դառնաս արև,
Ու ինձ պարուրես քո նուրբ շողերում։
Դու գնա, հեռացիր դանդաղ ու անտես,
Որ ես չիմանամ որն էր քո ճամփան,
Չէ, մնա, ուզում եմ, որ ինձ հետ քայլես,
Այլապես հոգիս էլ չի դիմանա...

Քրիստի Ադամս☀️

2 months, 2 weeks ago

Արծաթը պատել է քո դալար հոգին,
Ու մեղմ քնքշությամբ շոյում է, գրկում,
Ես մոռանում եմ ցավերը մթին,
Եվ խորտակվում եմ քո օվկիանոսում։
Դու տանջում ես ինձ, խոցում դանակով,
Ու հարյուր հարված հասցնում մարմնիս,
Ես էլ դառնալով անզգա մի ուրու,
Անշարժ կանգնած եմ ներքո ստվերիդ։
Բառերը, այնքան դառն ու խոցելի,
Հյուծում են դանդաղ ու ներսից քանդում,
Ես խոնարհվում եմ ոտքերիդ կողքին,
Ու կուռքի նման քեզ փառաբանում։
Այրվում է խաղաղ ու մոլոր հոգիս,
Քո խենթ աչքերի բորբ կրակներում,
Նայում ես անթարթ, ու քո քար հոգին,
Այդ տեսարանից նույնիսկ չի ցնցվում։
Ու դու ժպտում ես սառույցի տակից,
Ջերմություն չկա փայլուն աչքերում,
Իսկ ես այրվում եմ ներքո աչքերիդ, Հույսով քեզ տեսնել այլ աշխարհներում։

Քրիստի Ադամս☀️

3 months ago

Ես ինձ գրկում եմ,
Որ էլ չանիծեմ մարմնին իմ մաշված,
Որ չհարվածեմ ձեռքերս պատին,
Ու որ չտաշեմ ոսկրերս բարակ։
Ես ինձ փրկում եմ,
Որ չցավեցնեմ սրտիս կարոտած,
Որ ինձ պաշտպանեմ կպչուն մտքերից,
Ու հեռու պահեմ ինձ օտար մարդկանց։
Ես ինձ շինում եմ,
Նոր հիմք դնելով իմ հոգու խորքում,
Նորից կառուցում եմ իմ մոլորակները,
Այս անգամ ուրիշ գույներով ներկում։
Ես ինձ ներում եմ,
Ներում եմ իմ բոլոր մեղքերի համար,
Բոլոր ցավերի, որ կրել եմ ես,
Բոլոր քայլերի, որ արել եմ վաղ։
Ես ինձ հավատում եմ,
Գիտեմ, որ կարող եմ անել ավելին,
Կարող եմ ստեղծել խաղաղ մի աշխարհ,
Ուր ես կլինեմ ազատ ամենից։
Ես ինձ սիրում եմ,
Սիրում իմ բոլոր թերություններով,
Ու գտնում իմ մեջ անշեջ մի արև,
Որով որ կերտում եմ հոգիս այդքան խոր...

Քրիստի Ադամս☀️

3 months, 1 week ago

Ես քեզ սիրում եմ,
Սիրում քո բոլոր հայացքները մութ,
Որտեղ կան հուշեր դաժան ու մռայլ,
Որտեղ կան վերքեր` խորը ու անբուժ։
Ես քեզ սիրում եմ,
Սիրում քո բոլոր վախերն անթաքույց,
Որոնք ծանրացնում են մտքերդ հանդարտ,
Ու որոնք խեղդում են քեզ մութ գիշերներում։
Ես քեզ սիրում եմ,
Սիրում եմ հպարտ քայլվածքդ գերող,
Ու այն, որ չես նայում ետ դու ոչ մի անգամ,
Թե որոշել ես գնալ այլ ճամփով։
Ես քեզ սիրում եմ,
Սիրում եմ աչքերդ այդքան նուրբ, փխրուն,
Որոնք դարմանում են իմ հոգու ցավերը,
Որոնք խորտակում են էությունս լուռ։
Ես քեզ սիրում եմ,
Սիրում եմ ամեն ժայթքումը սրտիդ,
Որոնք բորբոքում են բոլոր տարերգները,
Ու որոնք խառնում են անձրև ու քամի։
Ես քեզ սիրում եմ,
Սիրում մոլորակները քո մաշված հոգու,
Ուզում եմ դրանք հերթով խնամել,
Որ ծաղկեն հոգիդ, աչքերդ ու դու...

Քրիստի Ադամս☀️

5 months, 1 week ago
5 months, 2 weeks ago

Վերցրու իմ սիրտը,
Քեզ եմ նվիրում այն ամբողջությամբ,
Թող զարկի ուժգին քո ափերի մեջ,
Որ դու ինձ հավերժ քո կողքին ըզգաս։
Վերցրու իմ սիրտը,
Ու բոլոր զարկերը քեզնով կլցվեն,
Դու քեզ կգտնես ամեն բաբախում,
Ու սիրտս ինձնից դու չթաքցնես։
Վերցրու իմ սիրտը,
Ես այն թողնում եմ քո տաքուկ գրկում,
Ու հեռանում եմ անհայտության մեջ,
Չգիտեմ արդյոք, ե՞տ կգամ ես տուն։
Վերցրու իմ սիրտը,
Ու ամուր փարվիր փխրուն լարերին,
Երբեմն նա էլ է անհույս կարոտում,
Փրկիր դու նրան անդադար ցավից։
Վերցրու իմ սիրտը,
Ու թե ետ չգամ, չտեսնեմ նորից,
Խոստացիր, որ այն կողքիդ կպահես,
Ու չես նվիրի ուրիշ ոչ ոքի։
Վերցրու իմ սիրտը,
Այնտեղ կտեսնես անունդ դաջված,
Ու թե չդառնամ նորեն դեպի տուն,
Թող սիրտս հավերժ քո գրկում մնա...

Քրիստի Ադամս☀️

We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 2 months, 3 weeks ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

? Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 months, 1 week ago

? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 months, 2 weeks ago