Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Vardan Voskanyan's Channel

Description
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago

3 days, 2 hours ago
Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ …

Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից։

Սա նկատելիորեն նվազեցնում է պայքարի արդյունավետությունը, որովհետև իշխանության վրա, դիցուք, երևացող ու չերևացող արտաքին ճնշումներ չկան, և ստիպում պայքարի առաջնորդությանը փնտրել այս հանգամանքը կոմպենսացնելու հավելյալ գործիքակազմեր։

Որպես այդպիսին կարող է լինել պայքարին գերկազմակերպված կառուցակարգային բնույթ հաղորդելը, այսինքն արտաքին աջակցության բացը ներքին համախմբման և ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման միջոցով լրացնելը։

Սա, անշուշտ, պահանջելու է զգալի լրացուցիչ ջանքեր և աշխատանք, սակայն հաջողության պարագայում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությանը դարձնելու է իրապես անկախ և ամբողջովին հայաստանակենտրոն, ինչը միանշանակորեն ամրապնդելու է մեր պետության դիրքերը միջազգային ասպարեզում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

4 days, 15 hours ago
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը րոպեներ …

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը րոպեներ առաջ հստակորեն ցույց տվեց, որ ոչ միայն ունակ է խաղաղ կառավարելու բազմահազար մարդկանց, այլ նաև անզիջում, բայց հաջողությամբ բանակցելու ոստիկանական ուժերի հետ։

Առաջնորդության նման որակները նրան, անշուշտ, դարձնում են կարևորագույն հանրային դերակատար ոչ միայն ներհայաստանյան ակնդրի աչքերում, այլ նաև, որ շատ կարևոր է, արտաքին լսարանների առջև։

Այս հանգամանքը ոչ միայն կարևոր է Սրբազան պայքարի առումով, այլ նաև արտաքին աշխարհում սնանկ է դարձնում այն ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

5 days, 11 hours ago

Գիտե՞ք՝ նաև թե ինչո՞ւ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց։ Որովհետև հենց հայատյացությունից է սնվում այս վարչախմբի իշխանության շարունակականության ապահովումը։

Հայերիս և Հայաստանի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քարոզչության դադարեցումը, բերելու է նրան, որ ուղեղի հայատյաց լվացում անցած ադրբեջանական հասարակության զգալի մասը հանկարծ հիշի, որ իր խնդիրների պատճառը ոչ թե հայերն են ու Հայաստանը, այլ հենց անձամբ Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբը։

Ուստի թշնամանքի, իբր, հաղթահարման վերաբերյալ բոլոր ներհայաստանյան «զրույցները» պարզունակ պատրանքներ են, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ մի պարագայում չի գնա իր իսկ մահվան ուղով։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan

1 week, 2 days ago

Հընթացս վերլուծելով Ճշմարտության երթը և Սրբազան պայքարի վերջին երկու օրը, կարծում եմ՝ պետք է արձանագրել, որ գրանցվել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ, որոնցից կթվարկեմ մեկական բաղադրիչ։

Ակնհայտ հաջողություն է, որ Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։

Այս առումով 2018 թվականին նրա նետած մարտահրավերը պսակվել է լիակատար հաջողությամբ կամ, պատկերավոր ասած, դրա «դարաշրջանի» ավարտն այլևս փաստ է՝ անկախ այն բանից, այդ հանգամանքը կբարձրաձայնվի դերակատարներից որևէ մեկի կողմից, թե ոչ։

Մայիսի 9-ի բարձրակետից հետո Սրբազան պայքարի երկրորդ օրվա որոշակի նահանջն, անշուշտ, անհաջողություն է, բայց ամենևին ոչ հուսահատեցնող վերջնարդյունք կամ, որ ավելի վատ է, իբր, դատավճիռ։

Պայքարի հաջորդ փուլերում հատկապես դրա քաղաքական բաղադրիչի հստակեցումը՝ նաև ներքին և արտաքին լսարաններին տրվող ուղերձների մակարդակում, քաղաքական գործընթացին բնորոշ ջենտլմենական պայմանավորվածությունների ձեռքբերումը ներհայաստանյան մակարդակում և այլ հստակորեն ծրագրված քաղաքական քայլեր ոչ միայն կարող են կոմպենսացնել նահանջը, այլ նաև դուռ բացել հետագա հաջողությունների համար։

Այս ամենը սակայն պետք է մշակի և իրականացնի Սրբազան պայքարի քաղաքական և փորձագիտական թիմը՝ Բագրատ Սրբազանին թողնելով հիմնականում հրապարակի հետ հաղորդակցման և դրա ոգին ու գործողությունները կառավարելու գործառույթը, որն, ի դեպ, նա անում է շատերի համար նույնիսկ անսպասելի անթերի հաջողությամբ և անսահման անկեղծությամբ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

1 week, 3 days ago

«Մենք հավատում ենք՝ Գողգոթայից հետո Հարություն կա: Եվ արդար է մեր հավատքը: Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի, և երկյուղածորեն ծնրադրում նրա աստվածային տեսիլքի առջև: Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկությունը: Եվ յոթնիցս հպարտ ենք, որ հայ ենք:

Համբու՛յր ձեր անարգած Հայաստանին»:

Գարեգին Նժդեհ

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

1 week, 5 days ago

Հայ կամավորականների կողմից հայկական բնակավայրերի անվտանգության ապահովման նպատակով թշնամական նախկին հենակետերի չեզոքացումն, իբր, «ադրբեջանական գյուղերի օկուպացիա» և «բնակիչներից դատարկում» անվանողների վրա պետք է դրվի նրանց, մեղմ ասած, անպատասխանտու հայտարարությունների հետևանքով թշնամու կողմից պոտենցիալ առաջ քաշվելիք, դիցուք, ռազմատուգանքի ողջ բեռը։

Այսպիսի «խոսույթը» հայկական դաշտ բերելը Հայաստանի դեմ անթաքույց թշնամական գործողություն է, ուստի պետք չէ զարմանալ, երբ նման «հանճարեղ մտքեր» տարածողներին սկսեն պիտակավորել հայերենում նաև ածականաբար կիրառվող «թուրք» բառով։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 weeks, 3 days ago

Այսօր Կիրանցում «գործողություն» իրականացրած ամեն ոստիկան պետք է գիտակցի, որ վաղը եթե թշնամու բաշիբոզուկը, Աստված մի արասցե, որոշի մոտ 150 մետրից ուղիղ նշանառությամբ թիրախավորել գյուղի նորակառույց դպրոցը, հենց ինքն է մեղսակից լինելու դրան։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 weeks, 6 days ago

«Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արգահատելի արտահայտությունը դարձել է մերօրյա հարմարվողականության կեղծ կարգախոս։

Այդ արտահայտությունը «վահան» դարձնողներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ, ուղղակի դա թշնամուն վաղ, թե ուշ իրենց իսկ տունը հանձնելու քաղաքականություն է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

3 weeks, 2 days ago

Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։

Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպա աշխատողն օբյեկտիվորեն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքների հիման վրա ապրող և գործող օրինակելի այդ «կաստան», ուստի և չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

3 weeks, 5 days ago

Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում թշնամու դիմաց ճանապարհը փակող քաղաքացիներին են ցրում, բացելով թշնամու անխուսափելի ներխուժման ուղին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago