Լեռնակյաց

Description
Հիմցի՛, իմ լաճ,
Հիմցի, օր դարցուս։
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago

11 months, 3 weeks ago

Պանդուխտ, նայի՛ր դեպի Հայրենիք։
նայի՛ր և զգա՛ սրտի աննկարագրելի ցավը։
Ի՞նչ ես թափառում, ո՞ւմ ես դու պետք
Հոգով հիվանդ իսկ սրտով սառը։

Ձե՛զ եմ դիմում, ձեզանից յուրաքանչյուրին կո՛չ եմ անում.
Հե՜յ, Հայրենիք չիմացող, հայերեն չխոսող,
Անպե՛տք հայ, ո՞ւր ես դու, ո՞ւր ես թաքցրել քո երեսը։

Նայի՛ր հայ, նայի՛ր դեպի Հայաստան։
Ի՞նչ ես մտածում, արդյո՞ք հայի նման ես մտածում։
Նայի՛ր, մեր երկիրը ուզում են վերացնեն։
Ինչպե՞ս էլ ապրենք հանգիստ նայելով։

Գոհար Բաղդասարյան

11 months, 3 weeks ago

Ովքեր ասում են, թե ունեն մեկ Հայրենիք, բայց երկու պետություն, իրականում ոչ Հայրենիք ունեն, ոչ էլ պետություն։

Վարուժան Ավետիսյան

11 months, 3 weeks ago

Երբեք մարդկանց մի ասեք «ես վատն եմ ու քո մասին մտածելով գնում եմ կյանքիցդ, չեմ ուզում ցավեցնեմ քեզ»։

Չգիտեմ ոնց են տանում, երբ հարցի պատասխանը ուղղակի «գիտեմ, որ տենց ա» ու իրենց թվում ա իրենց մոտ մութ բան չկա, դա լիարժեք հարցի պատասխան ա։

Թողեք մարդիկ որոշեն ձեր ներկայությունը իրենց կյանքում անհրաժե՞շտ ա, թե՞ չէ։

1 year ago

Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվել է 1945 թվականի սեպտեմբերի երկուսին, իսկ մայիսի ութին ավարտվել է ռուս-գերմանական պատերազմը որը կապ չուներ հականացիզմի հետ։ Ռուսաստանը նույն նացիստական գերմանիայի հետ կնքել էր Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը և եթե Գերմանիան չհարձակվեր Ռուսաստանի վրա, ապա նրանք միասին կկիսեին ԵՒրոպան։ Հայ ժողովուրդը հարկադրված մասնակցել է ռուս-գերմանական պատերազմին, որովհետև Ռուսաստանի հպատակն էր և դա նացիզմի հետ ոչ մի կապ չուներ։ Ցանկալի կլիներ, որ հայ ժողովուրդը, օգտվելով առիթից, ապստամբներ Ռուսաստանի դեմ, բայց ավաղ...

Источник неизвестен

1 year ago

ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս, Հայաստանից մի ծաղիկ է տարել. Ջրել արցունքով՝ ամեն լացելիս Եվ վերադարձի հույսով փայփաել. Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած, Ձգտում է դեպի երկինք ու արև. Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած, Նաել է դեպի երկիրն իր քարե. Եվ ուղել է իր գլուխը տրտում, Միայն հայրենի հողում քարքարոտ... ...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ:

Գեւորգ Էմին

1 year ago
***🤍***

🤍

1 year ago

"Revenge is like a ghost. It takes over every man it touches. Its thirst cannot be quenched. Until the last man standing has fallen."

«Վրեժը նման է ուրվականի: Այն տիրում է յուրաքանչյուր մարդու, որին դիպչում է։ Նրա ծարավը չի կարելի հագեցնել։ Քանի դեռ վերջին կանգնած մարդը չի ընկել»

1 year ago
Մարմինս մի օր հողը պիտի մաշի

Մարմինս մի օր հողը պիտի մաշի
թող որ ազգիս համար մաշեմ այն:

Դուշման

1 year ago

«Ցարական կառավարությունը այլևս ավելորդ էր համարում թզենիի տերևով ծածկել իր լպիրշ մերկությունը:
Մինչև այն նա ծածուկ խրախուսել էր սուլթանին դիմադրել Անգլիայի պահանջներին հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին:
Ռուս հրապարակախոս Ամֆիտյատրովը այս մասին գրած ունի բացարձակորեն: Նա գրում էր, թե Պոլսի ռուսաց դեսպան Նելիդովը շարունակ ասելիս է եղել Աբդուլ Համիդին.
«Կոտորեցե'ք, Ձերդ մեծություն, կոտորեցե'ք»:
Այս բացարձակ մեղադրանքը չեն հերքել ո'չ Նելիդովը, ո'չ ցար Նիկոլայի կառավարությունը: Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ կմնային բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ցարի և սուլթանի գործակցությունը 1895-1896թթ. կոտորածների մեջ, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր...
1895-ին, մինչդեռ թուրքաց Հայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ, խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ...
Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճանի հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարել Թուրքիայում խողխողված հայերի համար և աղոթքներ կարդալ` արգելեցին այդ միակ, թշվառ ցույցերն էլ»:

ԼԵՈ. «Անցյալից», Թիֆլիս, 1925թ.

1 year ago

ասեք, որ հիանալի երգ է

We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago