Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

ԵՊՀ Մաթ. մեխ. և ԻԿՄ ֆակուլտետների ՈՒԳԸ-ներ

Description
Այստեղ կլինեն հայտարարություններ

1. սեմինարների,
2. գծային հանրահաշվի/դիսկրետ մաթեմատիկայի տեսադասերի հրապարակման,
3. «Խելք խելքի տանք» անումբի հանդիպումների մասին։
Advertising
We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 3 weeks ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 month, 2 weeks ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 2 months ago

2 months, 3 weeks ago
Փետրվարի 21-ին ժամը 16։00-ին Հայաստանի Ամերիկյան …

Փետրվարի 21-ին ժամը 16։00-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի է ունենալու սեմիմար Multi-Population Opinion Dynamics Models թեմայով։ Սեմինարը վարելու է ԵՊՀ շրջանավարտ Տիգրան Բակարյանը։

Մասնակցության համար պետք է գրանցվել հետևյալ հղումով.
https://www.eventbrite.com/e/multi-population-opinion-dynamics-models-tickets-837759610547

3 months, 3 weeks ago

Այսօր 15:00 ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում տեղի կունենա Լիաննա Համբարձումյանի սեմինարը Ռամսեի տեսության վերաբերյալ․

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ առանցքային խնդիրները՝ կոմբինատորիկայի Ռամսեի տեսությունում (Ramsey theory).
- ինչքա՞ն մեծ կարող է լինել {1, 2, …, N} բազմության այն ենթաբազմությունը, որը չունի k երկարության թվաբանական պրոգրեսիա,
- ինչքա՞ն մեծ կարող է լինել {1, 2, …, N}^k բազմության այն ենթաբազմությունը, որը չունի k-չափանի «անկյուն»։
Պարզվում է, որ այս խնդիրները էապես առնչվում են տեսական համակարգչային գիտության ենթաճյուղերից մեկին՝ հաղորդակցման տեսությանը, և արդիական լավագույն արդյունքներն այս ուղղությամբ ստացվել են հենց այս կապի շնորհիվ։ Սեմինարի ընթացքում կներկայացնեմ այս արդյունքների մի մասը։

Սեմինարը նյութը հասանելի է մաթեմատիկայով հետաքրքրված ուսանողների համար

4 months, 3 weeks ago

Դեկտեմբերի 20-ին՝ չորեքշաբթի, ժամը 2։30, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում տեղի է ունենալու սեմինար "Safe Learning in Autonomous systems" թեմայով։ Սեմինարը վարելու է Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով ԵՊՀ (նախկինում) Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտ է։

Թեման կապված է և՛ մեխանիկայի, և՛ մաթեմատիկայի, և՛ տվյալագիտության հետ, քանի որ հենված է կառավարման տեսության և reinforcement learning-ի վրա։

Մուտքն ազատ է, բայց տեղերը սահմանափակ են և պետք է նախապես գրանցվել։
Գրանցվելու համար՝
https://www.eventbrite.com/.../safe-learning-in...
Մանրամասների համար՝
https://fb.me/e/1uqdnXGkr

Facebook

Safe Learning in Autonomous Systems

Event in Yerevan, Armenia by Center for Scientific Innovation and Education on Wednesday, December 20 2023

Դեկտեմբերի 20-ին՝ չորեքշաբթի, ժամը 2։30, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում տեղի է ունենալու սեմինար "Safe Learning in Autonomous systems" թեմայով։ Սեմինարը …
5 months, 2 weeks ago

Հարգելի ուսանողներ,

Նոյեմբերի 27-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենան մաթեմատիկական բիլյարդների և բիֆուրկացիաների տեսության վերաբերյալ սեմինարներ հետևյալ թեմաներով՝

Ա. Գլուցյուկ. "Бильярды: периодические орбиты и интегрируемость", 10:45-11:30

Վ. Կլեպցին. "Введение в теорию бифуркаций", 11:35-12:20

Սեմինարների մուտքն ազատ է, լեզուն՝ ռուսերեն։

7 months ago

Սիրելի ուսանողներ (և ոչ միայն),

Սիրով տեղեկացնում ենք, որ «ՖԱՍԹ» հիմնադրամի ծրագրի շրջանակներում Գենտի համալսարանի դասախոս դոկտոր Ժիրայր Ավետիսյանը վարելու է սեմինար՝

«Համարյա աբելյան Լիի խմբեր և Լիի հանրահաշիվներ»

թեմայով։ Դասախոսությունները տեղի կունենան կիրակի (15.10) և երկուշաբթի (16.10)՝ առավոտյան ժամը 10:00-11:00-ին, ԵՊՀ ՄՄՖ 203 լսարանում։

Մուտքն ազատ է։ Գրանցվելու համար՝
https://urlis.net/zoyyxm71

7 months, 1 week ago

Ողջույն բոլորին,

Հոկտեմբերի 12-ից մեկնարկում է սեմինարների շարք` նվիրված հանրահաշվական տոպոլոգիայի հիմունքներին։

Հանրահաշվական տոպոլոգիան մաթեմատիկայի ամենայուրօրինակ բաժիններից է, որն ուսումնասիրում է տոպոլոգիական տարածությունները հանրահաշվական օբյեկտների օգնությամբ։

Սեմինարներին մասնակցելու համար անհրաժեշտ են բազային գիտելիքներ ընդհանուր տոպոլոգիայից և խմբերի տեսությունից։

Սեմինարները տեղի կունենան հինգշաբթի օրերին, ժ. 14։30, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 223 լսարանում։

Սեմինարները կվարի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ասպիրանտ Արման Բայրամյանը։

8 months ago

🔥 #ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոնը գալիս է լցնելու Tech Week Vanadzor 2023-ը ամենատեխնոլոգիական գաղափարներով, ամենավառ էմոցիաներով և իհարկե անսպառ հնարավորություններով։ 😎

🚀 Layerswap ընկերության կողմից կազմակերպվող «ամենաԴԱԺԱՆ» մրցույթի նպատակն է լավագույն թիմերի հավաքագրումը ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ՝ ուղղված Հայքի հզորացմանը։

Տարվա ամենամեծ տեխնոլոգիական հաքաթոնին սպասվող մրցանակներն են․ 😍
🏆 Առաջին տեղ՝ $10,000
🏆 Երկրորդ տեղ՝ $2,500
🏆 Երրորդ տեղ՝ $1,000

Հաքաթոնին կարող են մասնակցել 3-5 անդամից բաղկացած թիմերը։
Գաղափարը ամբողջությամբ պետք է իրագործվի տեղում (48 ժամում)։

🗓 Սեպտեմբերի 29, ժամը՝ 11:00 - հոկտեմբեր 1, ժամը՝ 15:00։
📍 Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն։

📢 Դե ինչ, հավաքի՛ր թիմ, մտածի՛ր նախագիծ և սեպտեմբերի 29-ին արի՛ Վանաձոր այն կյանքի կոչելու։

#ԴևHacks-ին մասնակցության համար անցե՛ք հետևյալ հղումով և լրացրե՛ք մասնակցության հայտը՝
https://www.devhacks.am/

❗️ Շտապե՛ք․ հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15֊ն է։

#TechWeek2023 #ԴևHacks #Hackathon #ԴբաTechWeek #Vanadzor #Techathon

ENG ⬇️

🔥 #ԴևHacks tech hackathon is coming to fill Tech Week Vanadzor 2023 with the most technological ideas, the brightest emotions, and with endless opportunities. 😎

🚀 The objective of the most “CRUEL” competition organized by Layerswap is to bring together the best teams around the most interesting tech projects, aimed at empowering Hayq.

The prizes for the biggest hackathon of the year are։ 😍
🏆 First place: $10,000
🏆 Second place: $2,500
🏆 Third place: $1,000

Teams consisting of 3-5 members can participate in the hackathon.
The idea must be fully developed and implemented during the hackathon (during 48 hours).

🗓 September 29 11:00 AM - October 1 15։00 PM
📍 Vanadzor Technology Center

📢 Gather your team, come to Vanadzor on September 29 and bring your project to life.

For participation in #ԴևHacks, follow the link below and fill out the application form:
https://www.devhacks.am/

❗️ Hurry up: the deadline for submitting applications is September 15.

#TechWeek2023 #ԴևHacks #Hackathon #ԴբաTechWeek #Vanadzor #Techathon

GitHub

GitHub - layerswap/devhacks-landing

Contribute to layerswap/devhacks-landing development by creating an account on GitHub.

***🔥*** [#ԴևHacks](?q=%23%D4%B4%D6%87Hacks) տեխնոլոգիական հաքաթոնը գալիս է լցնելու Tech Week Vanadzor 2023-ը ամենատեխնոլոգիական գաղափարներով, ամենավառ էմոցիաներով և իհարկե անսպառ հնարավորություններով։ ***😎***
10 months, 3 weeks ago

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 212 լսարանում մի հետաքրքիր կարճ կուրս է անցկացվելու։

Գենտի համալսարանի դասախոսներ Միքայել Ռուժանսկին և Ժիրայր Ավետիսյանը պատմելու են մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների թույլ և շատ թույլ լուծումների մասին։

Մասնակցելու համար պետք է գրանցվել այս հղումով`
https://forms.zohopublic.com/FAST/form/MathematicalAnalysiscourseregistration1/formperma/SMO7mEc06_NUiubvP3kts4jyHuZflUqnrf8uxB2TWQo

Zohopublic

Registration form

Fill out this form.

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 212 լսարանում մի հետաքրքիր կարճ կուրս է անցկացվելու։
11 months, 3 weeks ago

Հարգելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ հունիսի 3-ին,ժամը 10:00 մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 223 լսարանում տեղի կունենա ԵՊՀ ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան,որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Օլիմպիադայի արդյունքերի հիման վրա կձևավորվի IMC միջազգային օլիմպիադայի ԵՊՀ թիմը:
Ցուցակագրվելու համար անձնական տվյալները (ԲՈՒՀ, ֆակուլտետ, կուրս, անուն, ազգանուն) ուղարկել հետևյալ էլ.հասցեին՝ matholympiadarm@gmail.com:

1 year ago

Սույն թվականի մայիսի 15-ին, ժամը 14:30-ին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 241 լսարանում տեղի կունենա շատ հետաքրքիր սեմինար՝ “Probability and Other Branches of Mathematics” թեմայով: Զեկուցողը Jordan Stoyanov-ն է, ով հայտնի "Counterexamples in Probability" գրքի և մի շարք այլ գրքերի հեղինակն է: Սեմինարն ուղղված կլինի հավանականությունների տեսությամբ հետաքրքրված բոլոր ուսանողներին և հետազոտողներին: Զեկույցի համառոտ նկարագրությունը բերված է ստորև.
Abstract: This talk is addressed to a wider audience: undergraduate and graduate students in Mathematics, Statistics, Computer Science, MSc and PhD students in these areas, and also to professionals.
It will be shown that diverse and intriguing problems from different branches of Mathematics such as Analysis, Combinatorics, Function theory, Number Theory, can be solved elegantly by using ideas and techniques from Probability. Sometime the probabilistic solutions are the only available solutions.
Some topics from those listed below will be discussed in detail:
•Combinatorial and algebraic identities. Inequalities.
•Casino numbers: they are infinitely many.
•Bernoulli LLN and Weierstrass theorem by Bernstein polynomials.
•Old Uspensky’s problem and its far extensions.
•Buridan Donkey story. Random walk in random environment.
•Many ways to interpret and solve the equation X + Y = XY.
•Values of the Riemann zeta functions via Cauchy distribution.
•Kolmogorov-Feynman-Kac formulas for solving PDEs.
•Probability in other areas of Mathematics, a few exercises, one unsolved problem.

We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 3 weeks ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 month, 2 weeks ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 2 months ago