ՄԵՆՔ

Description
🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը
Advertising
We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 3 weeks ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 month, 2 weeks ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 2 months ago

2 months ago

Սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր ու քույրեր, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ կանանց տոների միամսյակի կապակցությամբ: Առաջ միգուցե երկար մաղթանքներ գրեի, բայց հիմա ցանկանում եմ միայն խաղաղ երկինք, որպեսզի կյանքը ապրեք չմտածելով խաղաղության մասին:

Շնորհավոր 🖤

2 months ago

❗️ Ֆեյսբուքում ու ինստագրամում ԳԼՈԲԱԼ խափանումներն են: Հանգիստ եղեք )Ավելի լավա էկեք պատմեք ո՞նց եք)

2 months, 2 weeks ago

🔴 Սիրելի «ՄԵՆՔ»-ի patreon-ին բաժանորդագրված հայեր ջան, խնդրում եմ Ձեզ մուտք գործել Ձեր patreon-ի անձնական պռոֆիլ, որով բաժանորդագրվել եք նախագծին և կարդալ իմ քիչ առաջ գրած հայտարարությունը կամ անցնել այս հղումով, հայտնել Ձեր կարծիքը և մասնակցել քննարկմանը :)

Շնորհակալ եմ

3 months, 3 weeks ago

‼️Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայողի դին

Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։

Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։

3 months, 4 weeks ago

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:

*© ՀՀ ՊՆ*

4 months ago

❗️ Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

ՀՀ ՊՆ

4 months ago

Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

ՀՀ ՊՆ

4 months ago

Աստծուն հավատալու համար, շատ ժամանակ, մարդիկ պահանջում են ապացույցներ, բայց մոռանում եմ, որ ապացույցի իրատեսական հիմքը տեսնելով, այն հավատից վերածվում է համոզմունքի, իսկ հավատալն ու համոզվելը լռիվ տարբեր հարթություններ են.
հավատալու համար ապացույցներ պետք չեն, այնինչ համոզվելու համար ապացույցները պարտադիր են )

ԲԱՆԱԿ ջան,
Շնորհավոր Սուրբ Ծնունդ 🖤****

4 months ago

Էսօր ինձ գրեց իմ լուսահոգի հրամանատար մայոր Մեսրոպ Վարդանյանի կինը՝ Վարսուհին, ու ուղարկեց նկարում պատկերված թղթի կտորը, որը ուղիղ 6 տարի առաջ իր իսկ ձեռքով գրել էր Մոսոն:

Թղթի վրա գրված էր իմ ու զինակից ընկերներիս անունները, ովքեր մի քանի օր անց զորացրվելու էին:
Էսօրվա պես հիշում եմ էս թուղթը, որը գտա Մոսոյի գրասենյակի սեղանին ու ուրախությունից չգիտեի ինչ անեի:

Մեր ժամանակ զորացրումները օրացույցային չէին ու ամենքս սրտի թրթիռով սպասում էինք, թե մեր անունները երբ են տալու, որ վերջապես տուն գնանք )
Լուսահոգի հրամանատարս մինչև վերջի պահը չէր ասում, որ գլխներիս մի փորձանք չբերեինք էտ վերջին օրերին:
Ինչևէ, երբ մտա սենյակ ու տեսա էս թուղթը, ու որ անունս կար մեջը գրված, չհասցրեցի հրճվել, երբ ներս մտավ Մոսոն )))
Իրեն բնորոշ հանգիստ կեցվածքով մոտեցավ ու ժպիտը դեմքին ասեց.

- Յայլախանյա՞ն, էս հո տեղ չես գնում, սենց ժպիտը դեմքիդ կանգնած ես: Էտ թուղթը էն թուղթը չի, ինչին դու էտքան սպասում ես ախպեր: Էս վաղվա հերթապահների ցուցակնա, նոր եմ շտաբից վերցրել, տակ շտո, գնա պատրաստվի 🙂*
Էտ պահին նայեցի հրամանատարիս, ասեցի.
*- Կամանդիր, կարողա՞ մի հատ կոֆե խմենք իրար հետ, հետո գնամ.

Մեկ էլ Մոսոս թե «դավայծե, աչքիս քեզ համոզելը չստացվավ» 😀

Ես ու Մոսոն իրար հետ 2 տարի ծառայել ենք, կողք-կողքի, մի վրանի մեջ, մի դիրքում: Ես իրոք հպարտ եմ, որ իրա պես համեստ, հզոր, դուխով ու արդարամիտ մարդու հետ կյանքի ինչ-որ էտապ եմ անցել: Մոսոս ամուսնացած էր, ուներ 2 հրաշք բալիկներ, ովքեր մինչ օրս բարձր են պահում իրենց հոր անունն ու պատիվը:

Մայոր Վարդանյանը զոհվել է 2020 թվականի 44 օրյա պատերազմին՝ Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ.

Լույսերի մեջ մնաս ցավտ տանեմ, Մոս ջան.

5 months, 3 weeks ago

*⛔️ ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրինագիծը*📌Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով:

We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 3 weeks ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 month, 2 weeks ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 2 months ago