Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

«Ուժը Հայրենյաց» Կուսակցություն

Description
«Ուժը Հայրենյաց» Կուսակցությունը ստեղծվել է իրավական պետության ստեղծման, ազգային արժեքների պահպանման, ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարձրացման, տնտեսական կայուն զարգացման, հայոց սահմանների ամրապնդման ու անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության նպատակ
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago

3 months, 1 week ago
**Հավատարմություն**

Հավատարմություն

Թուրքամետ քարոզչությունն ամեն օր պատրանք է ստեղծում, որ հայերը պարտվում են և պետք է նորից ու նորից զիջումների գնան։ Սա նենգ սուտ է։ Այժմ ձեւավորվում է հայ հայրենասերների նոր սերունդ։ Նրանք զորավար Անդրանիկի նման մարդիկ են, որոնք հաճախ ստիպված են եղել դիմակայել բարձրագույն ուժերին։ Ես հպարտ եմ Հայաստանի երիտասարդությամբ։ Ես հավատում եմ մեր ժողովրդի միասնության ուժին, որը կարող է փոխել իրավիճակը, որպեսզի մենք այլեւս ստիպված չլինենք փոխզիջումների գնալ մեր հակառակորդների հետ։

3 months, 1 week ago
**Պատասխանների ժամանակն է**

Պատասխանների ժամանակն է

Սոց. ցանցերում ինձ հաճախ են հարցեր տալիս ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։ Պարտքս եմ համարում պատասխանել դրանցից մի քանիսին։

-Ինչպե՞ս եմ վերաբերվում Հայաստանի սահմանադրությունը փոխելու գաղափարին։

-Ես կտրականապես դեմ եմ դրան։ Սահմանադրությունը ժամանցային ամսագիր չէ, այլ հանրապետության հիմնական օրենսդրական ակտը։ Մենք պետք է հարգենք օրենքը, ոչ թե խախտենք այն։ Հայաստանի Սահմանադրությունն այս պատմական պահին պետք է մնա անփոփոխ։ Մենք չպետք է ագրեսորի ճնշման ներքո հրաժարվենք պատմական հիշողությունից և այն ամենից, ինչը մեզ համար իսկապես արժեքավոր է։

- Ինչպե՞ս խուսափել նոր պատերազմից:

- Նախ պետք է հրաժարվել այն պատրանքից, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն կպաշտպանի Հայաստանը։ Տարածաշրջանում խաղաղության բանալին լավ պատրաստված և զինված հայ զինվորն է.

- Ինչպե՞ս անել, որ երիտասարդները դադարեն լքել Հայաստանը:

- Անկեղծորեն պետք է խոստովանենք, որ երիտասարդները ձգտում են լքել հայրենիքը, քանի որ երկրի ներսում իրենց զարգացման հեռանկար չեն տեսնում։ Պետության, կրթական հաստատությունների և բիզնեսի խնդիրն է սա փոխել։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդ ձեռներեցներին խրախուսող ծրագրեր։ Այդ իսկ պատճառով այս տարվա գարնանը միջոցառումներ կանցկացնենք ողջ Հայաստանում, որի նպատակն է երիտասարդների շրջանում ստեղծել ապագայի տեսլական, որը կապված է Հայրենիքի հետ։

3 months, 1 week ago

Այսօր շատ են մտահոգում Հայաստանով մեկ եւ սահմաններից դուրս  տարածում գտած հակահայկական տրամադրությունները։ Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, չխառնենք ներկա-անցյալ,այլ պատրաստվենք հակագրոհի։
Մենք պետք է տրամադրվենք ոչ թե խաղաղության թշնամու հետ,այլ զինվենք եւ պատրաստ լինենք պատերազմելու հանուն մեր ազգային,հոգեւոր, մշակութային արժեքների։

3 months, 1 week ago
**Ընտրություններ առանց ընտրության**

Ընտրություններ առանց ընտրության

Ազատության, որպես այդպիսին,
բացակայության պայմաններում, անտեսելով ժողովրդավարության և ողջախոհության սկզբունքները, Ադրբեջանում ընտրեցին նոր և հին առաջնորդ՝ Իլհամ Ալիև։ Այդ ընտրությունները լեգիտիմ կարող է համարել միայն խղճի բացակայություն ունեցող մարդը։

Բաքվի ռեժիմը հերթական քվեարկության ընթացակարգի պատրանք ստեղծեց` ներքաշելով այդ խայտառակ գործընթացի մեջ  Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքները։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը կոչ է անում  միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանում անցկացված ընտրությունները և ճանաչել դրանք ոչ լեգիտիմ։

3 months, 2 weeks ago
**Մոսկվայի փորձը**

Մոսկվայի փորձը

Հայաստանում խոսում են 50-60-ականներին կառուցված շենքերի` այսպես կոչված «խրուշչովկաների», քանդման մասին։ Մասնագետները նշում են, որ դրանց ժամանակը լրացել է, իսկ սեյսմակայունությունը շատ ցածր է։ Այդ շենքերի փոխարեն անհրաժեշտ է կառուցել ոչ շատ բարձրահարկ շենքեր՝ դրանով իսկ զգալիորեն բարելավելով քաղաքացիների կենսապայմանները։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունն ուշադիր հետևելու է ծրագրի իրականացմանը: Առաջին կարևոր կետն այն է, որ հին բնակարանների տերերն արժանի այլընտրանք ստանան։ Ոչ մեկի իրավունքները ոտնահարված չպետք է լինեն։ Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել Երևանի բոլոր կանաչ տարածքները։ Կարևոր է, որ դրանցից ոչ մեկի վրա շինարարությունը չազդի:

3 months, 2 weeks ago

Միմյանց վարկաբեկելու ժամանակն անցել է։
Պետք է համախմբվենք`զարգացնելով մեր տնտեսությունը , բանակաշինությունը եւ առաջ տանելով հայրենասիրական գաղափարախոսությունը։
____
Время дискредитировать друг друга прошло.
Мы должны объединиться, развивая нашу экономику , армейское строительство и продвигая патриотическую идеологию.
____
The time to discredit each other has passed.
We must unite by developing our economy, army construction and promoting patriotic ideology.

4 months, 2 weeks ago

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները դիմավորում են Քրիստոսի Ծննդյան լուսավոր տոնը: Դարեր շարունակ մեր նախնիները վանքերից Սուրբ Ծննդյան կրակ են տարել, որը, ըստ լեգենդի, օրհնություն է բերում ընտանիքին։
Վերջին տարիներին կարող է թվալ, թե մենք ՝ հայերս, սկսել ենք հեռանալ մեր քրիստոնեական արմատներից։ Մարդիկ սկսեցին ավելի քիչ այցելել վանքեր, մոռանալ եկեղեցական տոների և ավանդույթների մասին ՝ Աստծո հանդեպ հավատը ընկալելով ոչ թե որպես իրենց կյանքի անբաժան մասնիկ, այլ միայն որպես աննշան ձևականություն: Այդպես կարող է թվալ առաջին հայացքից, բայց ես հաստատապես համոզված եմ, որ հայն այն ազգն է, որն ավելի քան հազարամյակներ առաջ ճանաչել է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատը, եւ որ կրկին կտեսնի Բեթղեհեմի աստղի լույսն ու կհետևի դրան: Սա է լինելու Հայաստանի վերածննդի ժամը։ Ես անկեղծորեն հավատում եմ դրան և կոչ եմ անում ողջ հայ ժողովրդին, որն, ավաղ, սփռված է աշխարհով մեկ, միայն Սուրբ Ծննդյան ժամերին չդիմել Աստծուն աղոթքով հոգևոր շնորհներ ստանալու եւ ազգովի համախմբվելու համար:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, սիրելի հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր: Աստված ձեզ պահապան։

4 months, 2 weeks ago
Հնդկաստանը լրջորեն դիտարկում է Հայաստանում ռազմաբազա …

Հնդկաստանը լրջորեն դիտարկում է Հայաստանում ռազմաբազա կառուցելու հնարավորությունը

«Մենք պետք է օգնենք հայկական բանակին»,- հայտարարել հնդկական բանակի գեներալ Աշոկ Կումարը։ Նա առաջարկում է Հայաստան ուղարկել ոչ միայն պրոֆեսիոնալ ռազմական հրահանգիչների, այլեւ զինվորական ջոկատներ։

Եթե խոսակցությունը մտնի արդեն իրականացվող գործերի շրջանակ, ապա հայ հասարակությունը, ամենայն հավանականությամբ, կաջակցի հնդիկ դաշնակիցների գալուն։ Եվ սա վատ նորություն կլինի «Մեծ Թուրան» կառուցողների համար։

4 months, 2 weeks ago
Հանուն մաքուր Երևանի: ***🇦🇲***

Հանուն մաքուր Երևանի: 🇦🇲

2024 թվականին կառավարության դեկտեմբերի 28-ի որոշմամբ Հայաստան հնարավոր կլինի ներմուծել զրոյական մաքսատուրքով 7400 էլեկտրամոբիլ ։ Մենք ՝«Ուժը հայրենյաց» կուսակցությունը, առավելագույնս ողջունում ենք այս որոշումը եւ հանդես ենք գալիս Երեւանի տաքսոպարկերում հնացած ոչ էկոլոգիական տրանսպորտի ակտիվ փոխարինման օգտին Էլեկտրամոբիլներով ։ Մենք կոչ ենք անում քաղաքի վարորդներին ավելի ակտիվորեն անցնել էլեկտրական մեքենաների, իսկ տաքսի ծառայություններին՝ GG–ին և «Yandex Taxi»–ին, դիտարկել նրանց համար արտոնությունների հնարավորություններ:

Այս քայլերը թույլ կտան մեր սիրելի քաղաքը դարձնել էկոլոգիապես ավելի մաքուր և հարմարավետ վայր և մեզ, և մեր երեխաների համար:

4 months, 3 weeks ago
«Ուժը Հայրենյաց» Կուսակցություն
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago