Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago
Փաշինյանը աշխատանքային այցով Մյունխենում է
Նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
‼️ ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում:
Արցախի համար ազգային- ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է:
Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք:Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորնեի հայտարարությունը
Կրեմլից հայտնում են․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնադլ Թրամփի հետ, զրույցը տևել է մոտ 1,5 ժամ:
Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։
Телерадиокомпании Турции TRT: Скоро мы вернем Алеппо, Дамаск, Даръа и Хомс их первоначальному владельцу и отправимся в "Зангезурский коридор".
Քննիչը իմ առաջ դրել է իմ անձնական կյանքին վերաբերվող բաներ ու շանտաժ է արել, որ եթե մանդատս վայր չդնեմ, դրանք կներկայացնի իմ ընտանիքին։ Այո, հիմա ուղիղ ասում եմ, որ կապ եմ ունեցել ինչ-որ կնոջ հետ։ Դա հրապարակման ենթակա՞ է, դա շանտաժ անելու՞ բան է։
Հովիկ Աղազարյան
Այսօր մայրաքաղաքիս փողոցներով մի քիչ քայլելուց, ապա ճամփին օրվա լրահոսը կարդալուց ու իրավիճակը գնահատելուց հետ միանգամայն բնական և տրամաբանական կլիներ, եթե ես հիմա՝ գիշերվա էս ժամին կարճ գրառում անեի այն մասին, որ մենք գրեթե անհույս վիճակում ենք և շատ մոտ ապագայում Հայաստանի դե-ֆակտո կառավարիչների շնորհիվ կարող ենք վերջնականապես հայտնվել 2023-ի Ստեփանակերտի կամ 2024-ի Հալեպի բնակիչների կարգավիճակում։
Բայց քանի որ այս ողբալի փաստի հերթական արձանագրումից օգուտը մեծ չէ, իսկ իմ հազարավոր ընթերցողները հաճախ խնդրում են, որ ես բացասական բաների մասին քիչ գրեմ, ապա երկու բառ ասեմ Սիրիան գրավելու թուրքական նոր մարտավարության մասին։ Գուցե օգտակար լինի։
Արդեն գիտեք, որ այդ ահաբեկիչները (այո, ահաբեկիչ են թե՛ պաշտոնապես, թե՛ էությամբ) ոչ միայն վայելում են Թուրքիայի հովանավորությունը, այլև փաստացի համակարգվում են Թուրքիայի կողմից։
Բայց ամենահետաքրքիրը դա չէ։
Ռազմական գործողությունների նախորդ փուլի ավարտից հետո Թուրքիան ամեն առիթով ասում էր, որ էլ կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու ու բանակցություններ էր վարում Սիրիայի հետ (ոչ միայն առաջարկում, այլև վարում)։
Ավելին, Իրանին և ՌԴ-ին Անկարան խոստացել էր, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող ահաբեկիչներին կվերացնի։
Սակայն իրականում 2020 թ. սկսած Թուրքիան «խաղաղության օրակարգի» տակ պատրաստում է մի քանի տասնյակ հազար ահաբեկիչների՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով վերջիններիս մարտունակությունը։ Հստակ բանակ է ձևավորում, լավ ու խիստ կառավարմամբ, հատուկ ստորաբաժանումներով, զենք, զինամթերքով ու տեխնիկայով։ Փողը կար, ցանկությունը՝ ևս, մնում էր էդ ամենն անել։
Արդյունքում 4 տարվա մեջ նոր բանակ են կազմում, որը ավելի մարտունակ է, քան մնացյալ բոլորը։
Մի խոսքով, բանակցության անվան տակ խաղաղության կոչ անողը զուգահեռ լիարժեք պատրաստվում էր պատերազմի։
Իսկ հիմա հռետորական հարց. գիտե՞ք, թե էլ ո՞ր երկրում են սիրում կիրառել թուրքական այս մարտավարությունը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀՀ ՆԳՆ
❗️Մեկ ոստիկան զոհվել է, 1-ը վիրավորվել՝ Նալբանդյան գյուղում հնչած կրակոցներից
Այսօր հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 ոստիկաններ, հայտնում է shamshyan.com-ը։
Նրանք ապօրինի զենք-զինամթեքի մասին օպերատիվ տեղեկությունը ստուգելիս վիրավորում են ստացել նշված վայր այցելության ժամանակ՝ կասկածյալի կրակոցներից։ Ոստկանները տեղափոխվել են ԲԿ, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով, մահացել է։
2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե Արցախում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որի հետևանքով նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, ինչն էլ առիթ է հանդիսացել ադրբեջանական ագրեսիայի համար, չի համապատասխանում իրականությանը։
Արայիկ Հարությունյանի հրաժարականը հիմնականում պահանջում էին Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի գլխավորած ուժերը, այլ ոչ թե նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
Արտակ Բեգլարյան
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago