Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Հայկ Նահապետ/Hayk Nahapet

Description
Հայկ Նահապետյան
Պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան

Гайк Нагапетян
Полковник запаса, военно-политический аналитик
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 1 month, 3 weeks ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 2 months, 3 weeks ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 3 days, 20 hours ago

2 months ago

Телеграм-канал «Товарищ генерал» сослался на заявление инициативы «Совет 301-го», опубликованное 5 марта 2024 г. с заголовком «Власти Армении пытаются пожертвовать армянским народом, безопасностью и государственностью Республики Армения, обслуживая национальные и государственные интересы Запада».

Считаем необходимым отметить, что в нашем заявлении мы четко изложили хронологию трагических процессов, происходящих вокруг Армении и Арцаха за последние 5 лет, дав свои оценки в отношении государств-организаторов и их армянских приспешников.

Однако телеграм-канал «Товарищ генерал» в своем посте не привел никаких контраргументов на наши оценки, а отождествил деятельность координаторов инициативы с другими оппозиционными движениями, сравнив деятельность инициативы с их неудачами. Вот в этом и состоит отличие наших оценок от оценок модераторов телеграм-канала «Товарищ генерал».

В отличие от них, мы считаем, что «режима Пашиняна» как такового не существует. В Армении существует колониальный режим США, Великобритании и их союзников, что является причиной нашей трагедии последних 5 лет. Так называемый «режим Пашиняна» является всего лишь прислужником колониального режима коллективного Запада в Армении. Мы уверены, что эффективная борьба невозможна без признания этой реальности.

Что касается перехода от слов к делу, то, на наш взгляд, приоритетной задачей является достижение широкого общественно-политического консенсуса по вышеуказанным оценкам. В этом плане, начиная с 2023 года, мы всеми заявлениями нашей инициативы пытались достичь этой цели, и все неудачи оппозиции в прошлом, прежде всего, связаны с отсутствием консенсуса по этому вопросу. А без правильной оценки ситуации и соответствующего данной оценке плана действий, добиться успеха невозможно.

Telegram

Товарищ генерал

Абсолютно типичный подход к оппозиционной деятельности в Армении: создается «правильная» организация, вся деятельность которой сводится к периодическому выпуску «правильных» заявлений. Вроде и не придерешься, а с другой стороны – толку ноль. Вот вчера…

2 months ago

«Товарищ генерал» տելեգրամյան ալիքը անդրադարձել է ս.թ. մարտի 5-ին «301-ի խորհուրդ» նախաձեռնության հրապարակված «ՀՀ իշխանությունները փորձում են զոհաբերել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու պետականությունը՝ սպասարկելով Արևմուտքի ազգային և պետական շահերը» վերնագրով հայտարարությանը։

Հարկ ենք համարում նշել, որ մեր հայտարարության մեջ բավականին հստակ շարադրել էինք վերջին 5 տարիներին Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող ողբերգական գործընթացների ժամանակագրությանը՝ տալով կազմակերպիչ պետությունների և իրենց հայաստանյան կամակատարների վերաբերյալ մեր գնահատականները։

Սակայն «Товарищ генерал» տելեգրամյան ալիքը, իր գրառմամբ, փորձել է ոչ թե հակադարձել, հակափաստարկներ բերել մեր գնահատականներին, այլ, նույնացրել է նախաձեռնության համակարգողների գործունեությունը ընդդիմադիր այլ շարժումների հետ՝ նախաձեռնության գործունեությունը համեմատելով նաև նրանց ձախողումների հետ: Հենց այստեղ էլ կայանում է մեր և «Товарищ генерал»-ի վարողների գնահատականների տարբերությունը։

Ի տարբերություն նրանց՝ մենք համարում ենք, որ «Փաշինյանի ռեժիմ», որպես այդպիսին, գոյություն չունի։ Հայաստանում առկա է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և իրենց դաշնակիցների գաղութատիրական ռեժիմը, ինչն էլ հանդիսանում է վերջին 5 տարիների մեր ողբերգության պատճառը։ «Փաշինյանի ռեժիմ» կոչվածը դա ընդամենը Հայաստանում հաստատված հավաքական Արևմուտքի գաղութատիրական ռեժիմի սպասարկուն է։ Համոզված ենք, որ առանց այս իրողությունն ընդունելու ոչ մի արդյունավետ պայքար հնարավոր չէ։

Ինչ վերաբերվում է խոսքից գործին անցնելուն, ապա, մեր կարծիքով , առաջնահերթ գործը վերոգրյալ գնահատականների շուրջ լայն հասարակական և քաղաքական կոնսենսուսի հասնելն է։ Այս առումով, 2023 թ.-ից ի վեր մեր նախաձեռնության բոլոր հայտարարություններով փորձել ենք հասնել այդ նպատակին, իսկ նախկինում ընդդիմության բոլոր ձախողումները առաջին հերթին, կապված են այդ հարցում կոնսենսուսի բացակայության հետ։ Իսկ առանց իրավիճակի ճիշտ գնահատականի և այդ գնահատականին համարժեք գործողությունների ծրագրի հաջողության հասնել հնարավոր չէ:

Telegram

Товарищ генерал

Абсолютно типичный подход к оппозиционной деятельности в Армении: создается «правильная» организация, вся деятельность которой сводится к периодическому выпуску «правильных» заявлений. Вроде и не придерешься, а с другой стороны – толку ноль. Вот вчера…

2 months ago

Հարգելի հայրենակիցներ,
Սույն հայտարարությանը (https://t.me/councilof301/32) միանալու համար կարող եք անցնել վերջում առկա հղումով և լրացնել ձեր տվյալները։

Уважаемые соотечественники,
Чтобы присоединиться к данному заявлению (https://t.me/councilof301/33), вы можете перейти по ссылке в конце и заполнить Ваши данные.

Լրացնել ձևաթուղթը/Заполнить форму
https://forms.yandex.com/u/65e7112c3e9d080ca9d49d6f/

Telegram

301-ի Խորհուրդ | Совет 301-го

ՀՀ իշխանությունները փորձում են զոհաբերել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու պետականությունը՝ սպասարկելով Արևմուտքի ազգային և պետական շահերը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունից ազատվելու խնդիրը փաստացիորեն…

3 months, 3 weeks ago

https://oragir.news/hy/material/2024/01/12/103266?fbclid=IwAR3IvUNaBvDY11WLdaKEQE0EMyJUDlszxOXNUp9PNeTFGATMy1SfZiG9Sss

oragir.news

Մանիպուլյատիվ գնահատականներ. բանակների մարտունակությունը որոշվում է կռվի դաշտում

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, որ նմանատիպ գնահատականներն իրենց հիմքում ունեն մանիպուլյատիվ նպատակ և նշանակություն։

Հայկ Նահապետ/Hayk Nahapet
3 months, 3 weeks ago

https://www.youtube.com/live/MrckZdRxTsE?si=DArjg_Hs_84P3gc5

YouTube

Արևամուտից դեպի նոր Արշալույս

«Ազգային անվտանգության տեսանկյունից»․ Գառնիկ Իսագուլյանի հյուրն է Հայկ Նահապետյանը

Հայկ Նահապետ/Hayk Nahapet
3 months, 4 weeks ago

https://www.youtube.com/watch?v=WfcFG_jpdQU

YouTube

Ալիևի բացահայտումները. Նիկոլի իշխանության հեռանկարները

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն է։

4 months ago

НОВЫЙ ЭТАП НЕОБЪЯВЛЕННОЙ ВОЙНЫ ЗАПАДА ПРОТИВ АРМЯНСКОЙ АПОСТОЛЬСКОЙ ЦЕРКВИ

В канун Нового года отказ транслировать поздравления и добрые пожелания Католикоса Всех Армян Гарегина II-го в эфире государственной общественной телекомпании освещался и оценивался в информационных потоках социальных сетей ненадлежащим, а иногда и манипулятивным образом.

Власти Армении предоставили совершенно невнятные причины, а некоторые экспертные круги, оппозиционные общественные и политические деятели так же увели обсуждение вопроса во второстепенную плоскость, вместо того, чтобы назвать страны и имена их армянских подельников - заказчиков и исполнителей осуществляемой кампании против Католикоса.

Армянские приспешники информационной войны, которая уже около шести лет ведется против Армянской Апостольской Церкви, Верховного Патриарха, глав епархий Церкви, на самом деле служат коллективному Западу - нынешним властям США, Великобритании и ЕС. Это не что иное, как необъявленная война против Армянской Апостольской Церкви, Верховного Патриарха, глав епархий и верующих.

Нацелившись на Армянскую Апостольскую Церковь и Католикоса Всех Армян, коллективный Запад пытается полностью подчинить себе Армению и использовать ее в качестве инструмента против Российской Федерации и Исламской Республики Иран.

Коллективный Запад и их армянские подельники пытаются с помощью лжи дискредитировать Церковь, ее духовного лидера, духовенство и вбить клин между Церковью и верующими людьми. Таким образом они пытаются уничтожить национальную идентичность армян, исказить армянскую культуру, сфальсифицировать историю Армении, союзников и друзей Армении и их народы представить в качестве врагов, а противников и врагов Армении представить - как друзей. Всем эти процессам препятствует Армянская Апостольская Церковь.

Фактически предпринимается попытка превратить Армению во вторую Украину, где западные спецслужбы осуществили раскол Украинской Православной Церкви, конфискацию церквей и церковного имущества, аресты и преследования священнослужителей, а сепаратистское духовенство, ставшее приспешником нацистского режима в Киеве, подталкивает украинцев к братоубийственной войне в интересах США, Великобритании и их союзников.

Очевидно, что коллективный Запад стремится совершить те же действия и в Армении.

Первым шагом в этом направлении является дискредитация, смещение Верховного Патриарха и назначение их приспешника, естественно, в фальшивой обертке справедливости и демократии.

Единственная возможность провала вышеуказанных планов империи зла в лице коллективного Запада - это тесное союзничество и сотрудничество с теми странами и народами, которые ведут борьбу за суверенитет, за сохранение национальной идентичности, за освобождение от колониального господства коллективного Запада.

Координационная группа инициативы «Совет 301-го»
Ереван, 05 января 2024 г.․

4 months ago

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հանրային Հ1 պետական հեռուստաընկերության եթերով չհեռարձակելը սոցիալական ցանցերի տեղեկատվական հոսքերում լուսաբանվեց և գնահատվեց ոչ պատշաճ ձևով, երբեմն նաև մանիպուլյատիվ կերպով։

ՀՀ իշխանությունների կողմից այդ փաստի մասին երկրորդական պատճառաբանությունները ներկայացվեցին որպես հիմնական պատճառ, իսկ փորձագիտական որոշ շրջանակներ, հասարակական և ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներ երկրորդեցին նրանց՝ Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող արշավի իրական պատճառների, այն կազմակերպող երկրների և նրանց հայաստանյան կամակատարների մասին բարձրաձայնելու փոխարեն։

Հայ Առաքելական Եկեղեցու,Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռի միաբանների, Եկեղեցու թեմակալ առաջնորդների նկատմամբ շուրջ վեց տարի իրականացվող քարոզչական պատերազմի հայաստանյան կամակատարներն իրականում սպասարկում են հավաքական Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայիս իշխանությունների ու ԵՄ ինստիտուտների շահերը։ Եվ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ չհայտարարված պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու,Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռի միաբանների, Եկեղեցու թեմակալ առաջնորդների և հավատացյալների նկատմամբ։

Թիրախավորելով Հայաստանում ազգային միակ ինստիտուտ հանդիսացող Հայ Առաքելական Եկեղեցուն և իր հոգևոր առաջնորդ Վեհափառ Հայրապետին՝ հավաքական Արևմուտքը փորձում է այդ կերպ ամբողջովին իրեն ենթարկել Հայաստանը և այն որպես գործիք օգտագործել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։

Հավաքական Արևմուտքը և նրանց հայաստանյան կամակատարները փորձում են կեղծիքների տարածմամբ վարկաբեկել Եկեղեցուն, հոգևոր Առաջնորդին, հոգևորականներին, անջրպետ ստեղծել Եկեղեցու և քրիստոնյա հայ ժողովրդի միջև։ Թիրախավորելով Եկեղեցուն՝ նրանք փորձում են ոչնչացնել նաև հայ ազգային ինքնությունը, ձևախեղել հայ մշակույթը, կեղծել հայոց պատմությունը, բարեկամ երկրներին, հավատակից ժողովուրդներին ներկայացնել որպես թշնամի, իսկ թշնամի և հակառակորդ պետություններին՝ որպես բարեկամ և դաշնակից, ինչին, փաստացիորեն, խոչընդոտում է Հայ Առաքելական Եկեղեցին։

Փաստացիորեն փորձ է արվում Հայաստանը դարձնել երկրորդ Ուկրաինա, որտեղ արևմտյան հատուկ ծառայությունները իրականացրեցին Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու պառակտում, եկեղեցիների և եկեղեցական գույքի առգրավում, հոգևորականների ձերբակալություններ և հետապնդումներ, որտեղ Կիևի նացիստական իշխանությունների կամակատար դարձած անջատողական հոգևորականները ուկրաինացիներին դրդում են եղբայրասպան պատերազմի՝ հանուն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և նրանց դաշնակիցների շահերի։

Ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքը ձգտում է նույն գործողությունները կատարել նաև Հայաստանում։ Այդ ուղղությամբ առաջին քայլը Վեհափառ Հայրապետի վարկաբեկումը, հեռացումը և իրենց կամակատար անձի նշանակումն է՝ բնականաբար, արդարության և ժողովրդավարության կեղծ փաթեթավորմամբ։
Հայ ազգի համար չարի կայսրության՝ հավաքական Արևմուտքի վերոնշյալ ծրագրերի ձախողման միակ գրավականը ինքնիշխանության, ազատության, Արևմուտքի գաղութատիրական լծից ազատագրվելու և ազգային ինքնության պահպանման համար պայքարող, այդ ուժերի դեմ պատերազմող ժողովուրդների ու պետությունների հետ սերտ դաշնակցությունն ու համագործակցությունն է։

«301-ի Խորհուրդ» նախաձեռնության համակարգող խումբ
ԵՐԵՎԱՆ, 05 հունվարի 2024 թ․

4 months, 1 week ago

Բազմաբևեռ աշխարհի կառուցման գործընթացի առումով 2024 թվականը վճռորոշ տարի է լինելու․ Հայկ Նահապետյան

4 months, 1 week ago

https://www.youtube.com/live/6YnsDzSj0-M?si=2bhLBhwnaDOdAGAN

YouTube

Սրանք լրիվ ցիրկ են. աշխարհ կանգնի, իջնող կա

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է

Հայկ Նահապետ/Hayk Nahapet
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 1 month, 3 weeks ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 2 months, 3 weeks ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 3 days, 20 hours ago