ՍԵՎ ՀՈՎԱԶ_ЧЁРНАЯ ПАНТЕРА 🇦🇲

Description
ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՆԱՓՈԽՎՈՒՄ!
Если ты стал овцой, не удивляйся появлению волка — Гарегин Нжде!
We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 2 months, 3 weeks ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

? Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 months, 1 week ago

? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 months, 2 weeks ago

2 weeks, 2 days ago
15.02.1991 թվ, ծնվեց հերոս

15.02.1991 թվ, ծնվեց հերոս
Ռաֆայել Գասպարյանը
լեգենդար «Սև հովազ» ջոկատի
հավերժ հրամանատար
Ռուստամ Գասպարյանի որդին։
🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲
Երկնային ծնունդդ շնորհավոր
Ռաֆ ջան, քաջ հայորդի։ Ձեր
սխրագործությունների շնորհիվ
այսօր ապրում ենք։ Ձեր քաջարի
ու արի տեսակի առաջ պարտք
ունենք՝ Ամեն հայ պարտավորա
պահելու ու պաշտպանելու,
Ձեր կյանքի գնով, արյամբ գծված սահմանները, շեն հայրենիքը։

Հավերժ փառք ու պատիվ
անմահ զորական 🥀🥀

1 month ago

Պետրոս Ղևոնդյան (Պետո)
Հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս, Արցախյան ազգային- ազատագրական պայքարի կոհորտայի լավագույն ներկայացուցիչ, կազմակերպիչներից մեկը առաջին հայ կամավորական խմբերի, ովքեր զգալով օրհասական պահը՝ աճապարեցին Արցախ, զենքը ձեռքներին կանգնեցին ազերական հրոսակների հեղեղի առաջ, սեփական արյամբ ամրագրեցին ազգի լինելության գաղափարը։

Ծնվել է 1964թ. հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում օր օրի ահագնացող հուզումների զանգվածային ցույցերի ակտիվ մասնակից էր։ Բայց երբ օղակը սկսեց սեղմվել «Ազատության կղզյակի» շուրջ, նա որպես կամավոր եկավ Արցախ։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
Շուշիի առանձնակի գումարտակի փոխրամանատարը ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի գրավման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:
Զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին, Քելբաջարում, երբ նոր էր լրացել նրա 30 տարին ։ 
1996 թ-ինհետմահու, ԼՂՀ\-ի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ\-ի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշան   արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴՏ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ

1 month, 2 weeks ago

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբորը՝ Սերոբ Գասպարյանին եւ մյուս մեղադրյալներին կալանքի տակ պահելու գործին։ Այսօր պարզ կլինի՝ դատարանը բավարարե՞լ է նախաքննական մարմնի հերթական միջնորդությունը, եւ Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի: Քրեական գործով անցնող մյուս մեղադրյալների մասով եւս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։ Նշենք, որ Սերոբ Գասպարյանի կալանքը 2 անգամ երկարաձգվել է. վերջին անգամ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին դատարանը նրա կալանքը մեկ ամսով երկարաձգեց։ Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նրանց որոնում են արդեն շուրջ 4 ամիս»: l

2 months, 4 weeks ago

Իշխանությունը յուրացնելու կասկածանքով կալանավորված «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը մի քանի օր առաջ առերեսվել է մեղադրյալներից մեկի եւ մի վկայի հետ, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ուշագրավ է, որ գործով քննիչը առերեսում է իրականացրել ոչ թե այն վկաների հետ, որոնց ցուցմունքի հիման վրա կալանավորվել է Սերոբ Գասպարյանը, այլ այն անձանց հետ, ովքեր ցուցմունք չեն տվել Գասպարյանի դեմ, անգամ չեն ճանաչում նրան, առավել եւս նրա կողմից իշխանությունը յուրացնելու պլանների մասին տեղյակ չեն։ 

«Օրեր առաջ առերես հարցաքննություններ են կատարվել Սերոբ Գասպարյանի եւ սույն գործով անցնող մեղադրյալներից մեկի եւ մեկ վկայի միջեւ։ Թեեւ առերես հարցաքննություններ նրանց միջեւ իրականացնելու կարիք չկար, քանի որ վերջիններիս ցուցմունքներում առհասարակ հակասություններ չկային։ Նրանք Սերոբ Գասպարյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունքներ չեն տվել, որ մի հատ էլ դրանով պայմանավորված քննիչը կատարեց առերեսում»,-նշեց Ալեքսանյանը։

Մեզ հայտնի դարձավ, որ մեղադրյալը գործով անցնող Ե.Ս.է, իսկ վկան Լ.Բ:Վերջիններս առերեսման ժամանակ մեկ անգամ եւս ասել են, որ Գասպարյանն առնչություն չունի մեղասագրվող արարքի հետ։ Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ գործով քննիչը հրաժարվում է առանցքային վկաների հետ առերեսում իրականացնելուց։

«Մենք պնդել ենք, որ առերես հարցաքննություն կատարվի այն երկու վկաների հետ, որոնց կարծիքով Սերոբ Գասպարյանն ունի առնչություն մեղադրանքի հետ, բայց վարույթն իրականացնող քննիչը համառորեն շարունակում է մերժել միջնորդությունները։ Մերժում է, քանի որ ճշմարտությունը մեկն է՝ Սերոբ Գասպարյանն առնչություն չունի գործի հետ։ Շատ լավ հասկանում են, որ առերես հարցաքննության ժամանակ այդ վկաների հայտնած կարծիքը պարզապես էլ ավելի կզրոյացվի, կփոշիացվի, եւ մենք, ըստ էության, մեղադրանքի փլուզում կունենաք։ Ընդամենը աղմուկ բարձրացնելու համար կարված քրեական գործ է, ուրիշ ոչինչ։ Այս երկու վկաների հետ առերեսում չիրականացնելու նպատակն է՝ Սերոբ Գասպարյանին էլ ավելի երկար կալանքի տակ պահելը»,-ասաց պաշտպանը։
Մենք գրել էինք, որ մի քանի տարեց խոպանչիների տված ցուցմունքների հիման վրա արդեն շուրջ 4 ամիս է կալանավորված է Սերոբ Գասպարյանը, 2 այլ անձ, եւս 4 հոգի հետախուզման մեջ են։

Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանում զորավարժությունների մեկնած մի խումբ մարդկանց մասին է, որոնք, ըստ ԱԱԾ մեղադրանքի, պետք է հետո վերադառնային Հայաստան եւ իշխանափոխություն իրականացնեին։ Կալանավորվածներից մյուսն արցախցի Արմեն Մնացականյանն է, որը զբաղեցրել է զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն, ունի համապատասխան զինվորական կոչում։ Արմեն Մնացականյանը Ռոստովից Հայաստան էր եկել իր հարազատ եղբոր որդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով, նրան այդ ժամանակ են կալանավորել։

2 months, 4 weeks ago

Իշխանությունը յուրացնելու կասկածանքով կալանավորված «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը մի քանի օր առաջ առերեսվել է մեղադրյալներից մեկի եւ մի վկայի հետ, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ուշագրավ է, որ գործով քննիչը առերեսում է իրականացրել ոչ թե այն վկաների հետ, որոնց ցուցմունքի հիման վրա կալանավորվել է Սերոբ Գասպարյանը, այլ այն անձանց հետ, ովքեր ցուցմունք չեն տվել Գասպարյանի դեմ, անգամ չեն ճանաչում նրան, առավել եւս նրա կողմից իշխանությունը յուրացնելու պլանների մասին տեղյակ չեն։ 

3 months ago

В деле командира военно-патриотической организации "Черная пантера" Сероба Гаспаряна есть новые развития. По словам адвоката Гаспаряна Александра Кочубаева, обвинение   пошло на вынужденные  меры.  Напомним, ранее в беседе с нами защитник Эрик Алексанян сказал, что, хотя суд продлил арест Сероба Гаспаряна еще на месяц,  но  доказательств недостаточно. Напомним, что  речь идет о гражданах Армении, которые согласно обвинению Следственного комитета,  были завербованы и отправлены на трехмесячные сборы в Россию   для обучения военному делу с целью дальнейшего захвата власти в Армении, но на подготовительном этапе «преступление было раскрыто». В  результате семерым  были предъявлены обвинения. В рамках дела трое арестованы.  Среди них – командир добровольческого отряда "Черная пантера" Сероб Гаспарян.

«В последний раз суд заявил, что обвинение отступило, и в течение месяца должны быть представлены дополнительные данные о том, что Сероб Гаспарян имеет отношение к обвинению. В рамках этого дела следователь, хочет он того или нет, должен иметь какие-то ожидания, и, по его мнению, это очная ставка. Это вынужденный шаг. Выражаясь футбольным языком, «фол последней надежды",- сказал Кочубаев. 

В ответ на вопрос, может ли очная ставка обвиняемого с дающим показания дать какие-то результаты,  помочь обвинению, адвокат Гаспаряна сказал: «Конечно, это не может дать никаких результатов, потому что, во-первых, должны быть фактические данные о том, что человек имеет отношение к инкриминируемому ему деянию. Если чего-то не существует в реальности, как это можно обосновать или доказать? То, о чем мы говорим, не существует, мы говорим о явлении, которого не существует», - подчеркнул защитник.
На вопрос о том, ответила ли российская сторона   на вопросы адвокатов, он сказал, что они принимают за основу утверждение официального представителя МИД РФ Захаровой о том, что это очередной фейкньюс армянских властей.  

«Скажу честно, я и не ожидаю, что,   Министерство иностранных дел или Министерство обороны  выскажут какую-то позицию по поводу этой клоунады, потому что это действительно фейковая новость, это дело, возбужденное по фейковой новости», - сказал Кочубаев. Адвокат сообщил, что очная ставка будет проведена  в ближайшие дни, и, скорее всего, к концу недели будут  новости.

"Сероб Гаспарян чувствует себя хорошо, держится стойко, бодро", - сказал защитник и добавил, что свидания запрещены, Гаспаряна могут навещать только адвокаты. Напомним, что обвинение, предъявленное Серобу Гаспаряну и другим, было основано на показаниях пожилых людей, имеющих проблемы со здоровьем, среди которых есть люди, уехавшие в Россию на заработки, и с которыми органы предварительного следствия упорно не проводят очную ставку.

6 months, 2 weeks ago

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. —
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մրտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ փառք ՍԵՎ ՀՈՎԱԶ ջոկատ կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչի գերեզման միյակ ձկտումտ լինի Հայաստան

We recommend to visit

Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot

Last updated 2 months, 3 weeks ago

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

? Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 months, 1 week ago

? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 months, 2 weeks ago