Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago
https://youtu.be/XrVk_htf63s?si=C_MJ1zAISiwcR_6x
Հոգևոր դեգրադացման ճանապարհին...
Այս քարոզը դատելու համար չէ, այլ` սթափեցնելու։ Սովետական ժամանակաշրջանից հետո չկարողացանք ոտքի կանգնել։ Այսօր հոգևոր անկման ժամանակաշրջան է և քանի գնում ամեն բան ավելի է վատանում։
https://youtu.be/nINcjCY8nxo?si=TAClnv-y4q_vANTN
Սուրբ Գրքի մեկնություն։
Ծնն. 22:2-13: "Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [𝕸 Մորիա ] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։ Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց աչքերը և հեռվից տեսավ այդ վայրը։ Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստե՛ք այստեղ՝ էշի մոտ, իսկ ես ու պատանին գնանք այնտեղ, երկրպագենք ու վերադառնանք ձեզ մոտ»։ Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց այն իր որդի Իսահակի վրա, իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։ Իսահակն ասաց իր հորը՝ Աբրահամին. «Հա՛յր»։ Նա ասաց. «Ի՞նչ է, որդյա՛կ»։ Նա ասաց. «Ահա կրակը և ահա փայտը, իսկ ո՞ւր է ողջակեզի ոչխարը»։ Եվ նա ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի ոչխարի մասին, որդյա՛կ»։ Նրանք երկուսով միասին գնացին ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։ Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակը և զոհի իր որդուն։ Այդ պահին Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ Եվ ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն և նրան մի՛ վնասիր, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո սիրելի որդուն»։ Աբրահամը բարձրացրեց աչքերն ու տեսավ, որ սաբեկ ծառից մի խոյ է կախված եղջյուրներից։ Աբրահամը մոտեցավ, վերցրեց խոյն ու այն ողջակեզ մատուցեց իր որդի Իսահակի փոխարեն։"
Մի վանական ձիթենի տնկեց և սկսեց աղոթել․
- Տեր Աստված, անձրև ուղարկիր իմ ծառին։
Անձրև եկավ, ծառը հագեցավ։ Հետո վանականն աղոթեց․
- Տեր Աստված, խնդրում եմ արևոտ եղանակ արա, իմ ծառին արև է պետք։
Արևոտ օրեր եղան, ծառն աճեց։
Վանականը շարունակում էր խնամել ծառն ու աղոթել․
- Տեր Աստված, խնդրում եմ, փոքր-ինչ ցուրտ եղանակ արա, որպեսզի ծառիս արմատներն ու ճյուղերն ամրանան։
Եղանակը ցրտեց և ծառը, չդիմանալով ցրտին, չորացավ։ Վանականը շատ տխրեց։ Գնաց մեկ ուրիշ վանականի մոտ՝ կիսելու իր վիշտը։
- Տես, ես էլ եմ ձիթենի տնկել, - ասաց մյուս վանականը և ցույց տվեց իր տնկած ծառը, որ հիանալի աճել էր։
- Բայց ես իմ աղոթքներում այլ բան եմ խնդրել Տեր Աստծուց, Ով ստեղծել է այդ ծառը և ավելի լավ գիտի, թե ինչ է պետք նրան լավ աճելու համար։ Ես պարզապես խնդրել եմ Աստծուն հոգ տանել ծառիս և տալ նրան այն, ինչ անհրաժեշտ է։ Եվ Նա այդպես էլ անում է։
Մենք՝ մարդիկս, Աստծուց հաճախ համառորեն խնդրում ենք այն, ինչը մեր կարծիքով մեզ պետք է։ Սակայն Տերն ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ պետք։ Պարզապես մենք պետք է լիովին վստահենք Տիրոջը և երբեք հուսախաբ չենք լինի։
https://youtu.be/uZPc9Nj-LoQ?si=7SEAbWVsJyeMXvCO
Ես. 58:7: "Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։"
Լսեք Սուրբ Գրիգոր Տաթևացու մեկնությունը։
Այլևս չկան Հոգեկիր Սյուների նման մարդիկ, ովքեր ամբողջովին և անմնացորդ Աստծուն էին նվիրվել։ Հիշեք Եկեղեցու սրբերին և նրանց հոգեշահ խրատներով առաջնորդվեք, որպեսզի չընթանաք անկոխ անապատներով ու մոլորվեք։
⤵️
Թող քեզ համար որպես օրինակ լինեն նրանք, ովքեր սիրեցին Տիրոջն իրենց ամբողջ սրտով և միշտ հակված են բարի գործերի: Մի ամաչիր նրանցից խնդրել հոգևոր կյանքի ուսուցում (Սուրբ Անտոն Անապատական):
Հոգին կարող է հակառակվել մեղքին, բայց առանց Աստծո չի կարող հաղթել կամ արմատախիլ անել այն (Սուրբ Մակար Մեծ):
Աստծուն այնքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան մեր չուղղվելու ցանկությունը, վաղվան մի թող այն, վաղը երբեք վերջ չունի (Սուրբ Հովհան Ոսկեբերան):
Բարին ընդ ձեզ։ Փառք Տիրոջը։⤵️
Ատի՛ր ուտեստեղենի տենչանքը։Ոչ մի տեսակի կերակուր՝ թե հասարակ, թե համեղ, ցանկասիրաբար մի կեր (Սուրբ Աբբա Եսայի):
Վախկոտ զինվորը դողում է փողի ձայնից, իսկ որկրամոլը` մոտակա պահքի ազդարարումից (Սուրբ Նեղոս Սինայեցի):
Ուստի աղաչում եմ՝ եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով՝ ագահությամբ ու որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ ...պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ ինչ ձեզանից նվազեցնում եք ըստ Աստծո պատվիրանի՝ ի սեր կարոտյալ և չքավոր եղբայրների, ծերերի և տկարների, նրա՛նց տվեք, որով ձեր հոգիների համար կրկնակի բարիք կամբարեք (Սուրբ Ներսես Շնորհալի):
Սատանայի և Աստուծո հակառակությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ աշխարհի և Աստուծո հակառակությունը, որ ծագում է մարդկային կամքով աշխարհի սոսկական ընթացքը բռնելուց։ Եվ այս ընթացքի մեջ սատանան իշխանություն է ձեռք բերում նույնիսկ նրանով, որ յուր հոգևորությամբ միանում է նրա Հետ։ Իսկ եթե նա ինքնուրույնաբար լիներ Աստուծո հակառակորդ և աշխարհից դուրս, այն ժամանակ նա մի այլ աստված կնկատվեր․ իսկ այդ Մանիքեցիների աղանդն է, որ ընդհանրապես ջնջում է աստվածության ճշմարիտ գաղափարը, քանզի աստվածության ամենակարողությունից դուրս է երկաստվածության կարելիությունը։ Հետևաբար սատանայի իշխանությունն ու զորությունը միմիայն աշխարհի հետ միանալով է և կամ մարդու մեջ բնակվելով ու նրան դաշնակցելով: Նա առանձնապես գոյություն ունենալ չի կարող, ուստիև մարդուն դաշնակցում է, որպեսզի յուր գոյությունը պահպանի․ մարդով է նա ապրում, հարատևում ու սնվում։ Նա ամեն միջոցներով տարածում է կեղծ իմաստություն, թանձրացնում է մարդկանց սրտերը և բթացնում նրանց հոգու զգայարանները Աստուծո խոսքը չընդունելու և հակառակ գործելու համար և այդպես է հաստատում յուր իշխանությունը հեթանոսության մեջ
Քրիստոսի դեմ ։ Այդ պատճառով և Քրիստոսին չհետևողը հանձնվում է սատանային հեթանոս աշխարհի կյանքով (Ա Կոր., Ե 5): Հայտ է, որ սատանան խավարի ու խավարամիտ անհատների և քայքայված անձանց մեջ է կարողանում բնակվել յուր գոյության պահպանության համար(հեթանոսների, աղանդների, կեղծ բարեպաշտների և այլն): Նրա կամքի ուղղության համեմատ բնակատեղի է հիշվում խավարը (Եփ., Բ 2. Զ 12), որտեղ լույս չկա, և խոզերն, որոնց մեջ անսրբություն ու կատարյալ մարմնասիրություն է տիրում (Մատթ., Ը 32): Այդտեղից նա ձգտում է առյուծի պես հարձակվել, խավար, անսուրբ ու մարմնասեր մարդկանցով կերակրվել ու նրանց մեջ պաշտվել։
Արդ՝ որովհետև սատանան յուր գոյությունը պահպանում է` միմիայն աշխարհի սկզբունքը դառնալով կամ աշխարհի միակողմանիության հետ միանալով, ուստի ո՛չ սատանան և ո՛չ էլ նրա չար կամքն աստվածային տնօրինության Համար անհրաժեշտ չէ. անհրաժեշտ է միմիայն աշխարհն, որ և Աստված ստեղծել է, ուստիև սատանան անհրաժեշտի հետ միանալով է ապրում: Այդպես և կամքի ազատության գաղափարի մեջ կա բանավոր արարածի փորձելու հնարավորությունն ու չարի մտածողությունը, սակայն ո՛չ այդ բանավոր արարածի անկումը և ո՛չ էլ բանավորապես չար մտածողությունն անհրաժեշտ չեն Աստուծո տնօրինության իրագործման համար, թեև չեն էլ կարող խափանառիթ լինել:
Բայց գիտենք, որ Աստծու նախախնամությունն ամենայնինչ ծառայեցնում է յուր տնօրինության իրագործման. ըստ որում, և սատանան յուր հակառակությամբ իսկ գործիք է դառնում Նրա Համար: Ուրեմն, սատանայի նշանակությունն այն է, որ նա, թեև ակամայից, [բայց] գործիք է դառնում Աստուծո արդարության հայտնվելուն մեղքի վրա։
(Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը)
https://youtu.be/QAXb8JUfCFk?si=JXNi94ePhWpjYP2W
Աստվածաշունչ և Ավանդություն։
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago