֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍🇦🇲

Description
Իմ կարծիքով՝երեքն են այն ուժերը,որ հայությունը պետք է լծի իր ինքնապաշտպանության ու բախտի կառքին՝հետայսու որպես ազգ ապրել կարողանալու համար։Այդ փրկարար ուժերն են՝ռազմարվեստ,ցեղային ինքնաճանաչողություն և ցեղային բարոյական։
© Գարեգին_Նժդեհ
We recommend to visit

«Զգացե’ք էմոցիաների ալիքը մեզ հետ. յուրաքանչյուր պահը նոր պատմություն է»

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

? Գովազդի համար - @RubGerm
? 1 մեքենա գովազդելը առժե՝ 1000 դրամ ??
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 1 year, 8 months ago

1 year, 6 months ago

Բերդ, Շամշադին

1 year, 6 months ago
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍🇦🇲
1 year, 6 months ago

<<Պատմություն>>
Բյուզանդական կայսրության տիրապետության շրջանում Սամոսատը գտնվել է Եփրատացիք նահանգի (ապա՝ բանակաթեմի) կազմում։ 639 թվականին արաբները գրավել են Սամոսատը և մտցրել Զազիրա (Վերին Միջագետք) նահանգի մեջ։ 958 թվականին բյուզանդացիները կրկին գրավել են Սամոսատը։ Այդ ժամանակ այնտեղ հաստատվել են մեծ թվով հայեր։ XI դարի վերջին – XII դարում Սամոսատին տիրել են սելջուկների գերիշխանությունն ընդունած հայ իշխանները, որոնց հիշատակում է ասորի պատմիչ Միքայել Ասորին։ Միառժամանակ քաղաքը գտնվել է հայ իշխան Փիլարտոս Վարաժնունու ենթակայության տակ։

Սամոսատը հայտնի է որպես քրիստոնեական հարուստ անցյալ և ավանդույթներ ունեցող քաղաք։ Այստեղ, ինչպես և ողջ Կոմմագենեում, ի թիվս հռոմեական մյուս պրովինցիաների (Ասորիք, Կապադովկիա, Փոքր Հայք և այլն), քրիստոնեությունը տարածվել է դեռևս առաքելական շրջանում (I-II դդ.)։ III դարից Սամոսատը դարձել է քրիստոնեության կարևոր կենտրոն, պատկանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցին, եղել նրա գաղափարաբանությունը սկզբնավորող կենտրոններից։ Այստեղ է ծնվել և սկզբնական կրթությունն ստացել II դարի աստվածաբան, Արիոսի հոգևոր ուսուցիչ Լուկիանոս Սամոսատցին, որի աշխատությունները արիոսականները համարել են իրենց ուսմունքի գլխավոր սկզբնաղբյուր։

260–268 թվականներին Սամոսատի եպիսկոպոսն էր հայտնի աղանդապետ Պողոս Սամոսատցին (Սամոստացի), որը համարվում է նեստորական վարդապետության գաղափարական նախահայրը։ Սամոսատը եղել է հունական և ասորական դպրության կարևոր կենտրոններից։ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների մի խմբին Սամոսատ է ուղարկել՝ հունարեն և աստվածաբանություն ուսանելու, այնուհետև իր երկու օգնականների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ անձամբ այցելել Սամոսատ, հույն գեղագիր Հռոփանոսի օգնությամբ վերջնականորեն ձևավորել հայկական նշանագրերը։

Այստեղ էլ կատարվել է հայերեն առաջին թարգմանությունը՝ Աստվածաշնչի Սողոմոնի առակների գրքից, որն սկսվում է «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» տողերով։ V–XII դարերում Սամոսատը դարձել է բազմաթիվ աղանդների կենտրոն։ Աղանդավորներն այստեղից մուտք են գործել Հայաստան և տարածել իրենց գաղափարները։ V–VI դարերում Սամոսատը հայտնի էր հատկապես մարկիոնական և մանիքեական համայնքներով։

Սամոսատ քաղաքից էին պավլիկյանների առաջին աղանդապետ համարվող Կալինիկեի որդի Պողոս Սամոսատցին (VII դարի սկիզբ) և նրա եղբայր Հովհաննեսը։ IX դարի կեսին Տեվրիկի (Դիվրիգ) նման Սամոսատը դարձել է պավլիկյանների գլխավոր ռազմական հենակետը, որտեղից, արաբների հետ միասին, նրանք պայքարել են բյուզանդացիների դեմ։ Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին հիշատակում է XII դարի Սամոսատում բնակվող արևորդիներ կոչված աղանդավորներին, որոնք որոշել էին հրաժարվել հերձվածի գաղափարներից և վերադառնալ Հայ եկեղեցու գիրկը։

Սելջուկյան արշավանքներից (XI դ.) հետո Սամոսատը աստիճանաբար կորցրել է իր երբեմնի նշանակությունը և վերածվել աննշան քաղաքի։ XII–XIV դարերում քաղաքին տիրել են խաչակիրները, բյուզանդացիները, Եգիպտոսի Այյուբյանները, մոնղոլները, թուրքմենական ցեղերը։ XV դարում Սամոսատը նվաճել է Օսմանյան կայսրությունը։

Մինչև Մեծ եղեռնը Սամոսատի բնակիչները հիմնականում եղել են հայեր։

Այժմ քաղաքը գտնվում է ջրամբարի տակ։**

2 years, 6 months ago
2 years, 6 months ago
Գեներալ Կարեն Ջալավյանը (Քյոխ)

Գեներալ Կարեն Ջալավյանը (Քյոխ)

<<Որպես զինվորական՛ ինձ իրավունք եմ վերապահում մեր ժողովրդից պահանջելու, որպեսզի դեմքով դառնան դեպի Աստված որպեսզի աղոթող լինենք, ոչ թե միայն նեղ վիճակում գտնվելու դեպքում խնդրենք Աստծուն, նաև երբ լիության մեջ ենք, այդ ժամանակ փառաբանեք Աստծուն>>։
<<Հավատում եմ, որ Աստված երես չի թեքել հայ ազգից, պետք է ապաշխարենք ազգովի, ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում>> ...

Կամ մահ! Կամ ազատություն։ ??

2 years, 6 months ago

Արուճ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 24կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից 1220 մ։ Արուճ է վերանվանվել 1970 թվականի նոյեմբերի 11-ին։
Արուճի բնակչության մի մասը գաղթել է Բայազետի գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Արուճի մշտական բնակչությունը կազմում է 1014։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և դաշտավարությամբ։
Արուճում է գտնվում Սուրբ Գրիգոր (Արուճի կաթողիկե) եկեղեցական համալիրը (V-VII դդ.) և XIX դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղից 1 կմ արևելք գտնվում է «Ձորի բերդ» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հզմ.), 1 կմ հյուսիս՝ «Արուճի մեծ» դամբարանը (մ.թ.ա. 2-րդ հզմ.) և «Արուճ» քարավանատունը։
Գյուղը նշվել է որպես V դարում թագավորի ձմեռային ապաստան։ Նաև ժամանակին Գրիգոր Ա Մամիկոնյան իշխանի նստատեղին է եղել (661-682), ով արաբների ժամանակ նշանակալի ինքնավարություն է վայելել։
Արուճ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 36 հուշարձան (22 միավոր)։
Այլ անվանումներ_Թիվ 5 սովխոզ.
ԲԾՄ_1220 մետր։

#Արուճ (ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ)

We recommend to visit

«Զգացե’ք էմոցիաների ալիքը մեզ հետ. յուրաքանչյուր պահը նոր պատմություն է»

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

? Գովազդի համար - @RubGerm
? 1 մեքենա գովազդելը առժե՝ 1000 դրամ ??
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 1 year, 8 months ago