Gevorg Gevorgyan Armenian National Front

Description
Գևորգ Գևորգյան Հայ Ազգային Ճակատ Facebook https://www.facebook.com/militaryfigure.gevorg
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago

1 month, 3 weeks ago
***📣*** Եթե սրանք չլինեն, ալիևը ռիսկի …

📣 Եթե սրանք չլինեն, ալիևը ռիսկի չի գնալու։
🖍️ Հետեւապես պատերազմ չի լինելու, եթե չհանձնվեն Տավուշի գյուղերը։
🖍️ Իսկ Տավուշի գյուղերը հանձնելով սրանք հանձնառել են ևս մի պայմանավորված հաղթանակ նվիրել ալիևին։
Սա է այսօր ռեալ պոլիտիկը հայ-ադրբեջանական սահմանին։
Այդ գյուղերի աշխարհագրական դիրքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, հանձնելով գծվում է ալիևի հաղթանակի ճանապարհը դեպի, ընդհուպ Երևան։
Հակառակը, այսինքն առանց պայմանավորվածության, ալիևը երբեք պատերազմ չի սկսի, որովհետև շատ լավ հասկանում է, եթե սրանք չեղան իշխանության, իրենք չեն հաղթելու, խայտառակ պարտություն են կրելու կորցնելով դավադրաբար ձեռք բերված օգտակար հանածոների և ոսկու շահութաբեր հանքերը, հսկայական լոգիստիկ ռեսուրսները, ենթակառուցվածքները, որոնք վերջին մի քանի տարում աննախադեպ չափերով ամրացրեցին ադրբեջանի դիրքերն այս տարածաշրջանում։

1 month, 3 weeks ago
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների …

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին, ՌԴ դեսպանատանը բացված սգո մատյանում գրառելով` հայտնեցի խորին ցավակցություններս զոհվածների ընտանիքներին, մերձավորներին և եղբայրական ռուս ժողովրդին։
Գևորգ Գևորգյան
«Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր նախագահ

В память о погибших в результате теракта в Москве я выразил глубочайшие соболезнования их родным, близким и всему братскому российскому народу, записав в траурной книге, открытой в российском посольстве.

Геворг Геворгян
Председатель организации «Армянский национальный фронт»

1 month, 3 weeks ago
«Բաց մեզ, Տէր, զդուռն ողորմութեան»

«Բաց մեզ, Տէր, զդուռն ողորմութեան»
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։
Ծաղկազարդի առավոտյան` ժամերգության ավարտին, կատարվում է Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ, այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աստծո օրհնությամբ և ողորմածությամբ թող պսակվեն բոլոր բարի գործերը, մեր կյանքը լցվի քրիստոնեական սիրով և միասնությամբ։

2 months ago

Այ էս սարերն են դիտու՞մ ԵՄ դիտորդները, որ ի՞նչ անեն, Հայաստանը փրկե՞ն պատերազմի արհավիրքից, այնպես ինչպես միասնաբար« փրկեցին»-44-օրյա ցեղասպան պատերազմի՞ց, ագրեսոր ադրբեջանի ոտնձգությունների՞ց։
Ո՛չ, յուրաքանչյուրն իր շահն է սպասարկում։ Հավաքական արևմուտքը գործընկերության շրջանակներ է ընդլայնում Հարավային Կովկասում։ Մեր ու իրենց միջև մեծ, շատ մեծ տարբերություն կա։ Նախ՝ իրենք ցանցային գործելաոճով շեշտադրում են իրենց գլխավոր գործընկեր թուրքիային, և երկրորդ՝ բացահայտ հայտարարում են վերջինիս տարածաշրջանային կուրատորի դերը։ Իսկ մե՞նք. մենք անհեռանկար, տգիտաբար պատրանքներ ենք ստեղծում ԵՄ անդամ դառնալու և գերպաշտպանություն, հզոր անվտանգություն ստանալու երևակայությամբ։ Բթամտորեն չընկալելով, որ մեր ԵՄ-ն էլ, ՆԱՏՕ-ն էլ թուրքիան է, այն պետությունը, որը 20-րդ դարի մեծագույն հանցագործությունն է իրականացրել` ցեղասպանելով մեկ ու կես միլիոն մեր հայրենակիցներին։
Պետք է արմատապես ընկալենք իրողությունների ճիշտ դասավորությունը. այն, որ արևմուտքին ոչ թե մեր ազգային զգացումներն են հետաքրքրում, այլ իր ռազմաքաղաքական փոխշահավետ հարաբերությունները թուրքիայի և ադրբեջանի հետ, պանթուրքական պրոյեկտներն ընդդեմ հյուսիսի օգտագործելու գործիքակազմը և վերջապես՝ ամբողջ տարածաշրջանի լոգիստիկ հանգույցները, ռեսուրսները, հանքերը տիրապետելու ճանապարհները։
Մեր երկրի սահմաններից դուրս մեղավորներ չփնտրենք, գիտակցելով՝ մեղավորներն ու խնդիրները մեր սահմաններից ներս են։ Մենք դա պետք է համապարփակ հասկանանք, դուրս գանք չիմացության խավարից։ Որովհետև հենց այդ խավարն է այսօրվա իշխանության պարարտ հողը, որտեղ շատերը մանիպուլյացվում են և ծառայեցվում այս իշխանության գոյության երկարաձգմանը։
Սա է մեր ներկան, և այդպես էլ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ սրանք չեն հեռացվել իշխանությունից։
Եվ միայն մի դեպքում իրավիճակը մեր օգտին կսկսի փոխվել, երբ իշխանության կգան ազգային, պետականակենտրոն, պատասխանատու, ողջամիտ և հայրենիքի համար կռիվ տվող գործիչներ՝ ձևավորելով ՀՀ միասնության և զարգացման իշխանություն։
Հ. Գ. Եվ այդ օրը ավելի շուտ կգար, եթե բոլորիս նպատակը մեկը լիներ՝ Հայրենիքի փրկությունը։

2 months ago
թուրքական վուվուզելով ու խաղալիք դարձրած քարտեզով …

թուրքական վուվուզելով ու խաղալիք դարձրած քարտեզով դեպի թուրքական ստրկացում.
Ընտրում ենք արժանապատիվ կյանքը, թե վերոնշյալ արարածին, ամեն ինչ հավաքական ՀԱՅԻ ձեռքերում է։

2 months ago
***📌*** Հենց այսօր, դրածոն Ոսկեպարում է, …

📌 Հենց այսօր, դրածոն Ոսկեպարում է, որ ցույց տա ալիևին` ամեն ինչ իր հունով է գնում։
📌 100 տարվա պատմություն ունեցող ադրբեջանն, այսօր պահանջատեր է հինգ հազար տարվա պատմություն ունեցող երկրից։ Եվ մեծ հաշվով այս մասին էր 2018-ի իշխանազավթումը։
Եվ, որևէ մեկը չի կարող կոտրել ադրբեջանի ախորժակը, քանի դեռ մենք չենք հեռացրել այս թուրքադավան իշխանությանը և չենք ձևավորել ազգային միասնության իշխանություն։
Ուժեղի հետ են բանակցում, թույլին, առավելևս կամակատարին հրահանգներ են տալիս։
Ինքնախաբեությամբ չզբաղվենք. աշխարհով մեկ խայտառակ ենք եղել, մենք նաև ազգային արժանապատվությունը վերականգնելու խնդիր ունենք։

4 months ago
Մեկ տարի առաջ այս օրը, իրենց …

Մեկ տարի առաջ այս օրը, իրենց անկողիններում քնած, այրվեցին 15 հայ զինվորներ: 15 հայ օջախի լույս մարեց: Մահացան «հանուն ոչնչի», բայց ոչնչությունների պատճառով: Այն դասալիք թուրքադավանների, որոնք տարիներ շարունակ գրանտային ծրագրերով բանակի «մայկա-տրուսիկն» էին դարձրել քաղաքական շահարկումների թեմա։ Եվ հայտնվելով իշխանության ղեկին, էլ ավելի ջանասիրաբար քանդեցին ու բարոյազրկեցին մեր հզոր հենասյուներից մեկը` Հայոց Բանակը։ Մեկ տարվա ընթացքում, խաղաղ պայմաններում 75 զինծառայող է մահացել և շղթան շարունակվում է, ցավոք։

4 months, 1 week ago

Հայաստանում մշտապես ո՛չ միանշանակ են վերաբերվել բարձրաստիճան զինվորականության, մասնավորապես՝ գեներալիտետի ներկայացուցիչների մասնակցությանը քաղաքական գործընթացներին: Արմատավորված կարծրատիպերից է այն տեսակետը, թե զինվորականները պետք է միայն հրաման կատարող լինեն և ոչ թե խորանան այդ հրամանների բովանդակության, նպատակների, ինչպես նաև՝ իրական շարժառիթների մեջ: Այս կեղծ և շատ դեպքերում օրվա քաղաքական իշխանության կողմից տարածվող տեսակետը նպատակ ունի բանակի և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներին զրկել պետության մեջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ քաղաքացիական սեփական դիրքորոշում ունենալու և արտահայտելու, պատասխանատվություն կրելու իրավունքից:
Մինչդեռ համաշխարհային քաղաքակրթությունը տվել է հակառակը ապացուցող բազմաթիվ օրինակներ, այդ թվում՝ նաև մեր տարածաշրջանը ներկայացնող մի շարք երկրներում: Բազմաթիվ օրինակներ կան, երբ զինվորականությունն ստանձնել է պետականությունը պահպանելու և վերականգնելու կամ սահմանադրական և անվտանգային նորմերից շեղում թույլ չտալու պատասխանատվությունը:
Այս առումով, իհարկե, ամենացայտուն օրինակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում գեներալ Շարլ Դը Գոլի քաղաքացիական և քաղաքական հստակ կեցվածքն էր: Վերջինս, չհամակերպվելով ֆաշիստական Գերմանիային ուղղակի սատարող, Ֆիլիպ Պետենի կառավարության կոլաբորացիոնիստական ռեժիմի վարած պարտվողական քաղաքականության հետ, ստեղծեց «Ազատ Ֆրասիա» հայրենասիրական շարժումը: Զուգահեռները մեր օրերի Հայաստանի հետ թերևս ակնհայտ են, ինչպես որ նույնքան ակնհայտ է, թե «զինվորականությունը չպետք է զբաղվի երկրի ճակատագրին վերաբերող հարցերով և միայն պետք է հրաման կատարի» տեսակետը, որ տարածում է այս թուրքակենտրոն իշխանությունը՝ սեփական աթոռը անսասան պահելու և Մեծ Թուրանի ծրագրի իրենց մասը ավարտին հասցնելու նպատակով։

4 months, 1 week ago

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018 թվականից ի վեր, ազգային արժեքներն ու պետականությունը ասպատակության են ենթարկվում հայատյաց ուժերի պատվերով իշխանության եկած խմբակի կողմից։
Ապազգայինների իշխանության ղեկին հայտնվելու առաջին իսկ օրից թիրախավորվեցին ոչ միայն ազգային ազատագրական մեր պայքարի առանցքային գործիչները, այլև դարեր ի վեր, պետականության բացակայության պայմաններում, մեր ինքնությունն ու մշակույթը, մեր դպրությունն ու հավատը անխախտ, անսասան պահող Հայ Առաքելական Եկեղեցին և եկեղեցու սպասավորները։ Սոցիալական ցանցերում տարածվող տարաբնույթ զազրախոսություններից մինչև ուղղորդված հարձակումներ
Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի վրա.
Վերջին օրերին` տարաբնույթ խմբավորումների կողմից, համացանցային սև քարոզչությամբ, հավատավոր ժողովրդին սադրանքի ենթարկելով, կրկին լայն թափ են առել անբարտավանությունն ու ուղղորդված չարագործությունները։
Թյուրքակենտրոն իշխանության լուռ համաձայնությամբ, հակազգային և հակաեկեղեցական խմբավորումները նպատակ ունեն նսեմացնելու, քանդելու և ապականելու մեր սուրբ հավատն ու այդ հավատի կառույցները։
Կոչ ենք բոլոր ազգային և պետականակենտրոն ուժերին, հավատացյալ ժողովրդին և համայն հայությանը մեկտեղվել, բռունցքվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, թույլ չտալով չարի և տգիտության ջատագով խավարասերներին իրականացնել իրենց նսեմ պատվերը։
Հանուն հայրենիքի,
Հանուն հավատի։
«Համահայկական ճակատ» շարժում։

5 months, 4 weeks ago
Gevorg Gevorgyan Armenian National Front
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago