Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago
Գիտե՞ք երբ կունենանք մեր երազած ուժեղ երկիրն ու ապահով պետությունը։
❗️❗️❗️📢«Մեր երկիրը հարեւան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։
Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»:
Սա ուղիղ ցիտատ է, ընկերներ։
✔️ալիևը ռազմական ճանապարհով Սյունիքի միջանցքի մասին է խոսում, կամ նիկոլ եղբոր հետ համագործակցելու ձեռք-ձեռքի տալով
✔️խոսում է՝ հաջորդ քայլը Հայաստանը ոչնչացնելու մասին։ Անվանելով Հայաստանը ֆաշիստական երկիր, բնականաբար իրականացնելով ըստ իրեն՝ Նյուրնբերգյան դատավարություն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր սիրել և պայքարել են Երկիր, պետություն, պետականություն ունենալու, Ազգ մնալու, ապրելու և արարելու համար․․․
📍Իսկ ընդդիմությունը արդեն ավելի ագրեսիվ պայքարի է դուրս եկել, իրար դեմ․․․ ոչ թե ազգադավ ղեկավարության, հայակործան կառավաման դեմ։
📍Վերջինս միայն փոխելով կկարողանանք արտաքին թուրքի դեմն էլ առնել, ամուր գործընկերներ ձեռք բերել, ի վերջո իսկապես արժանապատիվ խաղաղություն ունենանք։
❗️❗️❗️Առաջարկս․ կրկնում եմ, շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․․․
⌛️Հապաղելը մահ է 🗡💣
Սիրելի՛ հայ ժողովուրդ․
Սիրելի՛ հայրենակիցներ․
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Անցնող տարին մեր ժողովրդի և մեզ համար և՛ս կորստի, ցավի և հիասթափության տարի էր։ Արցախյան պատերազմների վերքերը չսպիացած, պատերազմներում զոհված մեր շ նահատակների կորստի վիշտը և կսկիծը սրտներումս, նրանց արյամբ ձեռքբերված և հայրենադավի ձեռքով Արցախ աշխարհը կորցրած, հայրենազրկված և ունեզրկված արցախահայության հետ անցանք նորանոր փորձությունների միջով, որոնք կարծես չունեն վերջ և անչափ վնասակար են մեր պետության, նրա ինքնիշխանության և անվտանգության համար։ Սակայն ազգային նպատակների և իղձերի իրականացման համար մեր պայքարը մենք չենք ընդհատելու, քանի որ հավատում են մեր հայրենիքի վաղվա օրվան՝ գիտենալով մեր ժողովրդի իմաստնությունը, կենսունակությունը և լավատեսությունը, նրա լավագույն զավակների պայքարի աննկուն ոգին։ Այս ազգադավ և հայրենադավ իշխանության հեռացման, մեր պետության, նրա սահմանների անվտանգության, տարածքային ամբողջականության, հայ ժողովրդի և արցախայության իրավունքների պաշտպանության, մեր գալիք պայծառ օրվա միակ գրավականը մեր միասնությունը, միակամությունը և միաբանությունն է։
Թո՛ղ 2025 թվականը լինի համայն հայության համար լինի ապահովության և անվտանգության տարի, համայն աշխարհին և մարդկությանը պարգևի խաղաղություն, երջանկություն, բարություն և ամենայն բարիք։ Եվ թո՛ղ 2025 թվականին իրականանան մեր ժողովրդի բոլոր երազանքները, իղձերն ու հույսերը։
Բարեմաղթանքներով և սիրով՝
Գևորգ Գևորգյան
«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ
Հայը պետք է ԱՊՐԻ իր հողի վրա։
Պատրաստ եղեք որոշիչ պայքարի։
Ոչինչ չի փոխվել. մեր թշնամին նույն թշնամին է, որ մեր առաջից փախնում էր, իսկ մենք նույն մենքն ենք...
Պետք է վերականգնել հավատը մեր ուժի նկատմամբ...
Պրոֆֆակտի` իմ հարցազրույցի ժամանակ անդրադարձել եմ մի շարք կարևոր հարցերի։
Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել մեկնաբանություններում https://www.youtube.com/watch?v=LUrROcMCmA0&t=21s&ab_channel=ArmenianSecondTVChannel%2Fh2
Օգնի'ր ինձ, Մարիա'մ. Պարույր Սևակ
Օգնի~ր ինձ, Մարիա'մ
Բարեխոս եղիր իմ և իմ միջև
Օգնի~ր ինձ, Մարիա'մ,
Անաղարտ մնամ
Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում:
Դժգոհությունից ես շա~տ եմ դժգոհ:
Օգնի~ր ինձ Մարիա'մ,
Եվ ասեմ' ինչո'վ.
Բարեխոս եղիր ի'մ և ի~մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:
Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե'կ ու վերստին հաշտեցրո~ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե~մ կարող:
Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա'ծ, ժպտո'ւն ու գո~հ աչքերով'
Հաղթելով և' քաղցը, և' պապակ փափագ:
Ուզում եմ ապրել անչար ու բարի'
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես...
Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո'ւ նրան:
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.
Կորցրո'ւ այդ ձուն:
Ճանճեր են նստած ինձ վրա
Այնպե'ս,
Ինչպես քունջութը' կաթնահունց հացին:
Ճանճը քունջո'ւթ չէ.
Հացս չի~ ուտվում:
Ճանճով է լցված իմ նե~րսը նաև,
Ինչպես վարսանդը' խաշխաշի սերմով:
Խաշխաշ չե~մ ուզում.
Կակա'չ դարձրու:
Ասում են, իբր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր:
Լսում ես Մարիա'մ,
Ինձ ներս ու դրսից կապո~ւյտ հագցրու..
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago