Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

CivilNet

Description
CivilNet.TV – армянское онлайн-телевидение с разноплановым контентом, основанным на фактах и событиях, происходящих в Армении и регионах. Все важные события освещаются онлайн из самых горячих точек.

https://www.civilnet.am/
Advertising
We recommend to visit

⚡️Все самое важное в одном канале. Новости России и Мира

Предложить новость: @pryamoy_bot
Обратная связь: @rob_lower

Last updated 1 week, 6 days ago

Эруктации информпространства России и ее Окраин.

📈 Открытая статистика канала на TGstat или в телеметре.

Реклама: @smi_reklama

Last updated 2 days, 19 hours ago

Главные Новости РИА t.me/rian_ru

Авторы канала - наши корреспонденты в России и за рубежом. Мы рассказываем о том, что видим сами.

@rian_ru_bot - для связи

Last updated 7 hours ago

1 day, 17 hours ago

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հանդիպումը կայացել է մայիսի 17-ին՝ Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում:

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

1 day, 17 hours ago

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։

https://www.civilnet.am/news/776819

1 day, 22 hours ago

****#CivilNetCheck

✍️Լրատվամիջոցները գրել են, թե ԵՊՀ հիսունից ավելի դասախոսներ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Երևանի պետական համալսարանը հերքել է այս տեղեկությունը։

👉 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը գնացել է իրարամերժ հայտարարությունների հետքերով։

https://www.civilnet.am/news/776615/

1 week, 1 day ago

Վաղը` մայիսի 11-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաք չի նախատեսվում, բայց անհնազանդության գործողություններ իրականացվելու են։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 12-ին ժամը 18:30 Հանրապետության հրապարակում։

Բագրատ սրբազանը հանձնարարեց մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը․ «Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք, թե ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան՝ ինչպես են խաբված, որ իմանան իրական պատկերը, որը պետք է լինի»։

1 week, 1 day ago

Բագրատ սրբազանը՝ երկրորդ, երրորդ նախագահների հետ իր կապի մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին անդրադարձավ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան), այլ երկրների (Ռուսաստան) հետ կապված լինելու պնդումներին։

«Անընդհատ ասում են՝ կապված եմ այս կամ այն անձի հետ, անընդհատ փորձում են երկրորդ նախագահի հետ կապել, որոշներն էլ փորձում են երրորդ նախագահի հետ կապել։ Ես չեմ հասկանում, էս մարդիկ այդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած, չեմ հասկանում։ Փորձում են կապել անձերի, մեծ երկրների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել։ Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին, հայկական օրակարգին ծառայելու են կոչված, այդ մարդիկ ոչ միայն ընդունելի են, այլև քաջալերելի և գովելի են»,- հայտարարեց նա։

1 week, 1 day ago

Եթե տեսնենք, որ Հայաստանին փոխանցվող զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, թող ոչ ոք մեզնից չնեղանա․ Ալիև
«Այսօր միայն մեր պահանջով Ղազախի չորս գյուղ մեզ է վերադարձվում։ Սրանից հետո էլ է այդպես լինելու։ Այստեղ խոսքի իրավունքը մերն է, և Կովկասի առաջատար պետությունը՝ տնտեսական, քաղաքական և ռազմական առումով, Ադրբեջանն է: Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումն ու սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է»,- նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Շուշի կատարած այցի ընթացքում։

Ալիևն սպառնացել է Հայաստանին փոխանցվող զենքերի հարցով․ «Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության վրա։ Եթե այսօր կրկին տեսնենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզնից չնեղանա»,- ասել է նա։

2 weeks, 1 day ago

#CivilNetCheck

📺 Հանրային հեռուստաընկերությունն իր լրատվական թողարկումներում հատվածական է լուսաբանում Տավուշում ընթացող ցույցերը։

👥 Հանրայինի «Լուրեր»-ը ռեպորտաժներ չունի Տավուշից՝ բնակիչների մասնակցությամբ։

🗣 Ըստ «Լուրեր»-ի թողարկման՝ ցույցերն առաջնորդում են հիմնականում «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

👉https://www.civilnet.am/news/774084/

2 weeks, 1 day ago

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2024 թվականի մամուլի ազատության համաթվում Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է իր դիրքը՝ 71,6 միավորով զբաղեցնելով 43-րդ տեղը։ 2024-ի ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել տարածաշրջանի բոլոր երկրներից: Նույն համաթվում Վրաստանն 103-րդն է, Թուրքիան՝ 158-րդը, Ռուսաստանը՝ 162-րդը, Ադրբեջանը՝ 164-րդը, Իրանը՝ 176-րդը:

«Չնայած բազմակարծության միջավայրին՝ Հայաստանում մամուլը շարունակում է բևեռացված մնալ: Երկիրը բախվում է աննախադեպ ապատեղեկատվության և ատելության խոսքի»,- ասված է ուսումնասիրությունում։

Նշվում է, որ Հայաստանում շատ լրատվամիջոցներ կապված են «2018-ից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդների հետ», մյուսները հավատարիմ են մնում «նախկին օլիգարխներին», իսկ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։ Զեկույցի համաձայն՝ միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախ՝ CivilNet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը:

https://www.civilnet.am/news/774029

2 weeks, 2 days ago

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

3 weeks, 4 days ago

Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ

https://www.civilnet.am/news/773041

We recommend to visit

⚡️Все самое важное в одном канале. Новости России и Мира

Предложить новость: @pryamoy_bot
Обратная связь: @rob_lower

Last updated 1 week, 6 days ago

Эруктации информпространства России и ее Окраин.

📈 Открытая статистика канала на TGstat или в телеметре.

Реклама: @smi_reklama

Last updated 2 days, 19 hours ago

Главные Новости РИА t.me/rian_ru

Авторы канала - наши корреспонденты в России и за рубежом. Мы рассказываем о том, что видим сами.

@rian_ru_bot - для связи

Last updated 7 hours ago