Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Քո սրտի բանաստեղծը ❤️

Description
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago

4 days, 12 hours ago

Ինձ քո սերն է պետք,
Առանց այդ սիրո, ես կխենթանամ,
Ու խելագարի նման կշրջեմ
Գեթ թափառելով աշխարհեաշխարհ։
Ինձ քո սերն է պետք,
Ինձ պետք են ձեռքերդ ուժեղ ու հզոր,
Որ առնես մարմինն իմ քո ափերի մեջ,
Ու ես զգամ, որ տանն եմ, խաղաղ ու անհոգ։
Ինձ քո սերն է պետք,
Ինձ պետք են ուսերդ, մարմինդ թիկնեղ,
Որ երբ ցանկանամ, թևերս իջեցնեմ,
Ու գլուխս թեքեմ ուսին քո կարշնեղ։
Ինձ քո սերն է պետք,
Ինձ պետք են աչքերդ, որ ինձ կնայեն,
Ու ամեն անգամ դրանք տեսնելուց,
Ես կզգամ, որքա՜ն եմ հոգուդ անհրաժեշտ։
Ինձ քո սերն է պետք,
Ինձ պետք է սիրտդ կրակոտ, փորթկուն,
Որ ամեն անգամ, երբ ամուր գրկեմ,
Ինձ տեսնեմ սրտիդ ամեն մի զարկում։
Ինձ քո սերն է պետք,
Ինձ պետք է հոգիդ, թեկուզ վիրավոր,
Որ ամեն անգամ, երբ քեզ համբուրեմ,
Իմանամ, բուժել եմ վերքերդ սիրով։
Ինձ քո սերն է պետք,
Ու ուրիշ ոչինչ հարկավոր չէ Ինձ,
Սիրիր Ինձ, կտեսնես սերը իմ անկեղծ,
Ու քեզ` իմ խոնավ ու թաց աչքերից....

Ք.Ադամյան☀️

5 days, 12 hours ago

Մի օր, երբ կարթնանամ առանց աչքերիս վրա ինչ֊որ ծանրության։ Երբ արթնանամ ` արևին գրկելու անհագ ցանկությամբ, ես կխաղաղվեմ...
Երբ թեյի մեջ 3 գդալ շաքարավազ կլցնեմ ու կլսեմ իմ սիրելի երաժշտությունը, ես կխաղաղվեմ...
Երբ անդադար պարելու ցանկություն կունենամ, կամ կդիտեմ կոմեդիոն ժանրի որևէ ֆիլմ, ես կխաղաղվեմ...
Երբ անձրևի ժամանակ դուրս կթռչեմ իմ սենյակից և դանդաղ կփարվեմ ամեն կաթիլին, ես կխաղաղվեմ...
Երբ տուն կգամ ամբողջովին թաց մարմնով ու հագուստով, բայց մաքրված ու պարզ հոգով, ես կխաղաղվեմ...
Եվ վերջապես, երբ այլևս չեմ սպասի քեզ, չեմ հուսա, որ կգաս, կհանդիպենք ինչ֊որ հրաշքով, ես կխաղաղվեմ...
Ես կխաղաղվեմ միայն ինքս ինձ գտնելով, Ինձ սիրելով, ինքս ինձ հարգելով ու երջանկացնելով...
Ու մի օր, երբ կքնեմ առանց մտածելու, որ գիշերը հանկարծ կարող է չհերիքել ինձ, ես կխաղաղվեմ....

Ք.Ադամյան🌞

5 days, 12 hours ago

Ես սիրահարվեցի նրա քաջությանը, անկեղծությանը և բոցավառ ինքնահարգանքին: Եվ հենց այս բաներին ես կհավատամ միշտ, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը կատաղի կասկածներով լինի, որ նա այն ամենը չէ, ինչ պետք է լինի: Ես սիրում եմ նրան, և դա ամեն ինչի սկիզբն է: Ու ես պատրաստ կլինեմ նրա հետ հասնել լուսին, գտնել ծայրը աշխարհի, փարվել ամպերին, բայց միայն նրա հետ🩶

Lusin🩵

1 week, 3 days ago
1 week, 3 days ago
1 week, 3 days ago
2 weeks, 4 days ago

Դու ինձ պետք ես...
Ինչպես թմրանյութն է անհրաժեշտ օգտոգործողին, ինչպես ծխախոտը ծխողին, ինչպես թթվածինը մարդուն, ինչպես արևը բույսին...
Դու ինձ պետք ես, անբացատրելի շատ։ Առանց քեզ, կարծես, ես չեմ ապրում, գոյությունս քեզնով է ապահովված, աչքերս քո շնորհիվ են բացվում, ապրում եմ քո ներկայությամբ։
Դու ինձ պետք ես, Ու արդեն չգիտեմ, սիրո՞ւմ եմ, թե՞ պարզապես կախվածություն է, որից չեմ կարողանում ազատվել։
Բայց դու ինձ պետք ես անասելի շատ։ Ուզում եմ գաս, գրկեմ քեզ, զգամ բույրդ, ջերմությունդ, սերդ...
Չէ՜, չգաս, չեմ ուզում տեսնել աչքերդ, ախր չէ՞ որ դրանք անծայր խորությամբ օվկիանոսներ են, որտեղ մի անգամ մտնելով, կարող ես հավերժ մոլորվել,և ես մոլորվել եմ արդեն, վաղուց....
Չգաս, չեմ ուզում կրկին կարոտս սպառել քո ներկայությամբ, որովհետև հետո, երբ էլի կգնաս, իսկ դու կգնաս, որովհետև դու մնալու սովորություն չունես, ես ավելի շատ կկարոտեմ քեզ։ Իսկ շատ կարոտելուց կհիվանդանամ, չէ՞ որ լինում է այդպես, լսել եմ, կարոտից մարդիկ հյուծվում են, իսկ ես հյուծված եմ արդեն, վաղուց....
Չգաս, չեմ ուզում նորից հույս ծնվի իմ հոգում, որովհետև հոգնել եմ անվերջ սպասելով, հույսով ապրելով...
Չէ, չգաս, վստահ եմ, որ չեմ ուզում այլևս ապրել քեզնով, որովհետև վաղուց արդեն դու իմը չես....
Բայց....ախր դու ինձ պետք ես անտանելի շատ, որովհետև ես չեմ կարողանում առանց քեզ։
Այո, այո, ես չեմ կարող առանց քեզ, Բայց քեզ հետ էլ չեմ կարող մնալ։ Դու տանջում ես ինձ քո ներկայությամբ, և հյուծում քո բացակայությամբ։
Դե ասա, ինչպե՞ս վարվեմ, կանչե՞մ քեզ ինձ մոտ, թե՞ հեռու վանեմ ինձ քեզնից, և վերջապես ազատվեմ այդ անիծված կախվածությունից...
Դու ինձ պետք ես , բայց տեսնես, ես քեզ երբևէ պետք եղե՞լ եմ...

Ք.Ադամյան🔐

2 weeks, 5 days ago

Քո աչքերում մի ողջ աշխարհ եմ տեսնում,
Քո աչքերում խենթ կարոտ է երևում,
Ու թե սեր կար,սերդ նրա հետ մեռավ,
Սիրտդ արին երկու կես,ու տարան հյուսիս-հարավ։

Ու տխուր ես դու հիմա,տանջվում ես դու կարոտից,
Ես կլինեմ դեղը քո,ըննդեմ անզոր կարոտի,
Ու կլինեմ ես ստվեր,կլինեմ միշտ քո կողքին,
Կտամ ժպիտ,կտամ սեր,կտամ իմ սիրտն ու հոգին։

Դու իմ կյանքն ես ինչ որ պահի կյանքից թանկ,
Դու անուրջ ես ու սպասված երազանք,
Քեզ նվիրեմ երիցուկներ անսահման,
Դրանք քո պես հասարակ են,աննման։

@banastexccc

2 weeks, 6 days ago

Ես գիտեմ, դատարկ ես...
Ես էլ...
Հիմա մենք շատ նման ենք իրար, գուցե, Ես այդպես եմ կարծում։ Հիմա մենք իրար կողքի ենք, բայց առանց մեկս մյուսի։ Իրար կողքի լինելով մենք կիսատ ենք։ Այդպես լինու՞մ է, գուցե, վստահ չեմ։ Բայց հաստատ գիտեմ որ դատարկ ես, ես էլ...
Գուցե նրանից է, որ չենք գտնում իրար այդքան մոտ լինելով, որովհետև վախենում ենք կորցնելուց։ Կամ...երևի կարծում ենք որ այլևս չենք հասնի մեր կայարանի վագոնին, որն այնքա՜ն սպասված է, բայց և այնքա՜ն անհույս, քանզի չգիտենք թե ինչ է բերում այն իր հետ։
Գուցե սե՞ր...Մի անմոռանալի, անիրական սեր, որ կբուժի մեր անցյալի բոլոր վերքերը, կապրի մեր ներկան, Ու կքայլի մեզ հետ դեպի ապագա։ Սեր, որ այնքա՜ն այնքա՜ն գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ բազում գաղտնիքներով է լի...
Իսկ գուցե հերթական մի փորձություն, որը ոչ թե նորից, այլ կրկին տակնուվրա կանի մեր հոգին, կփշրի սիրտը ու կսպանի մեր մեջ հույսի վերջին նշույլներն անգամ...
Չգիտեմ, այդ վագոնը մեր բա՞խտն է, թե՞ դատավճիռը
Արդյո՞ք մենք իրար համար ենք, արդյո՞ք այդ վագոնը քեզ ինձ մոտ կբերի, թե պարզապես կտանի ինձնից վերջին հույսս...
Չգիտեմ արդեն, սպասե՞մ վագոնին, թե՞ թողնեմ ու հեռանամ կայարանից` այլևս ոչ մի սպասում չունենալով, չհուսալով, չսիրելով...
Բայց գիտեմ որ ինչ էլ որոշեմ, մնամ հուսալով, թե գնամ անսեր, միևնույն է գիտեմ որ դատարկ եմ, ինչպես և դու
Մեկս մեկի կողքին, առանց մեկս մեկի...

Ք.Ադամյան🫀

3 weeks, 6 days ago

Ես երազեցի, որ ունենամ քեզ,
Ու անձրև մաղեց երկնից ամպամած,
Չգիտեի, փնտրե՞մ քեզ կաթիլների մեջ,
Թե դա հուշում էր, որ էլ ետ չես գա։
Ես երազեցի, որ ունենամ քեզ,
Քամին սլացավ կողքովս իսկույն,
Կամ ինձ տանում էր քո հետքով անտես,
Կամ էլ ցրում էր ապրումներն հոգու։
Ես երազեցի, որ ունենամ քեզ,
Ու փլվեց գետինը իմ ոտքերի տակ,
Մի՞թե թաքնվել ես ապարների մեջ,
Կամ էլ...չես ուզում, որ քեզ ունենամ։
Ես երազեցի, որ ունենամ քեզ,
Ու մշուշն իջավ քաղաքի վրա,
Կամ դու կգայիր ճերմակ շուքի պես,
Կամ էլ կկորչեմ այստեղ անկասկած։
Ու երազեցի Ես վերջին անգամ,
Որ դու ցանկանաս ունենալ հենց ՄԵԶ,
Ու կորչեն Քամին, անձրևը, սողանքն
Ու մենք լուռ փարվենք մութ մշուշի մեջ..

Ք.Ադամյան🫀

We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago