Դարման | Darman

Description
Ողջոյն 👋, մենք «Դարման»֊ն ենք🤗։ Մենք իրականացնում ենք Առաջին բուժ-աւգնութեան դասընթացներ եւ այսուհետ ունենք տելեգրամեան ալիք❤️։ Միանալով ալիքին ձեռք կը բերեք գիտելիքներ, որոնց շնորհիւ կը կարողանաք փրկել Ձեր եւ Ձեզ շրջապատող մարդկանց կեանքերը 😍💉։
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 year, 8 months ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 1 year, 9 months ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 year, 7 months ago

1 year, 11 months ago
***❓***Ի՞նչ է առաջին աւգնութիւնը

❓Ի՞նչ է առաջին աւգնութիւնը

? Առաջին աւգնութիւնը այն աւգնութիւնն է, որը անհրաժեշտ է ցուցաբերել տուժածին, նախքան բժշկական աւգնութեան ժամանումը։

? Առաջին աւգնութեան մէջ գոյութիւն ունեն որոշ կանաւններ, որոնց անհրաժեշտ է հետեւել։ Դրանք են՝
• Նախքան աւգնութեան ցուցաբերումը, ահազանգել շտապ-աւգնութիւն(1-03 կամ 9-11)
• Աւգնութիւն ցուցաբերելիս չի կարելի խախտել մարդու ամբողջականութիւնը(ներարկել, շնչափողահատում, կար դնել, վառել եւ այղն)։
• Կարեւոր է պահպանել սեպհական անվտանգութիւնը։

Առաջին աւգնութիւնը լինում է 2 տեսակի՝
? Ռազմական
⛑️ Քաղաքացիական։ Իւրաքանչիւր տեսակ պահանջում է անհատական աւգնութեան ցուցաբերման ձեւ։

2 years, 4 months ago
***❗***Ըստ ՀՀ-ում նոր աւրէնքի ապրիլի 1-ից …

❗Ըստ ՀՀ-ում նոր աւրէնքի ապրիլի 1-ից իւրաքանչիւր վարորդ պէտք է իր աւտոմեքենայում ունենայ անհատական դեղարկղիկ։

?«Դարման» թիմը սիրով պատրաստել է դեղարկղիկի ցանկ, նշել դրա պարունակութեան մաւտաւոր արժէքը ՀՀ-ում եւ պարագայների աւգտագործման ուղեցոյց։

Աւգտուելով ուղեցոյցից կարող էք պատրաստել ձեր դեղարկղիկը:

Դեղարկղիկի ցանկ`
https://darman.am/db/get?id=17fe7adc-a91c-441b-a0fe-f3904a63f4b1-142b8e5d-c494-4f20-8d94-f4298bc6147c

Աւգտագործման ուղեցոյց`
https://darman.am/db/get?id=48badd94-1d37-49bd-af4c-703636923c60-3c6a89d3-39b1-4c1f-8cfb-bffca08b04ad

2 years, 10 months ago

?Գեր կամ յղի տուժածի դէպքում

❗Այս դէպքերում հնարաւոր չէ գրկել տուժածի որովայնը։

?Նման դէպքերում որովայնի հրումները փոխարինուում են կրծքավանդակի հրումներով:
1. Կանգնէ՛ք տուժածի հետեւում:
2. Ձեր ձեռքերը անցկացնելով տուժածի թեւատակերով՝ գրկէ՛ք նրա կրծքավանդակը:
3. Ձեր մի ձեռքը բութ մատի կողմով դրէք կրծոսկրի մէջտեղում:
4. Մեւս ձեռքը դնելով առաջինի վրայ՝ կտրուկ եւ արագ սեղմէք դէպի ձեզ:
5. Այս գործողութիւնը կրկնում էք այնքան, մինչեւ աւտար մարմինը դուրս գայ շնչուղիներից:

2 years, 10 months ago

❓Ինչպէս կատարել Հեմլիկի մեթոդը, եթե մենակ էք

?1-ին եղանակ՝
• Պէտք է հրումներ կատարել ձեր որովայնին՝ ամբողջ մարմնով ընկնելով տարբեր առարկաների վրայ (աթոռի մէջքին, լուացարանին կամ ցանկապատին):

?2-րդ եղանակ՝
1. Պառկէ՛ք գետնին, ինչպէս սպորտային հրումների ժամանակ:
2. Արմունկները ուղիղ վիճակում, բռունցքներով հենուէ՛ք գետնին:
3. Գլուխը հետ պահելով, ձեռքերը կտրուկ կողք տարածէ՛ք:
4. Կրծքավանդակով ուժեղ հարուածե՛ք գետնին եւ աւտար մարմինը դուրս կը գայ:

#դարման #աբաւ #darman #first_aid

2 years, 10 months ago

?Եթե մենակ էք | Լրիվ խցանում

❌Ի՞նչ ՉԱՆԵԼ
-Մի հենուէք սուր անկիւններ ու եզրեր ունեցող առարկաներին:

✅Ի՞նչ ԱՆԵԼ
Պէտք է ինքներդ ձեր վրայ կիրառէք Հեմլիկի մեթոդը, որը կարելի է անել երկու եղանակով։

Եղանակներին ծանաւթանալու համար, շարունակէք հետեւել ալիքի հրապարակումներին։

#դարման #աբաւ #darman #first_aid

2 years, 10 months ago

?Չափահաս տուժածի դէպքում | Լրիվ խցանում

✅Ի՞նչ ԱՆԵԼ
1. Կանգնէ՛ք տուժածի հետեւում։ Եթե նստած է, մի՛ կանգնեցրէք նրան։
2. Ձեռքերը դրէ՛ք տուժածի կրծոսկրին, բութ մատը՝ դէպի ներս։
3. Կատարէ՛ք պտուտաձեւ եւ դէպի վեր ուղղուած հրումներ։

#դարման #աբաւ #darman #first_aid

2 years, 10 months ago

ԼՐԻՎ ԽՑԱՆՈՒՄ

?Ախտանշաններ
Շնչուղիները ամբողջութեամբ խցանուած են, տուժածը չի կարողանում շնչել։

?Նախանշաններ՝
Տուժածի երակները ուռում են, կարմրում/կապտում է դէմքը։

❌Ի՞նչ ՉԱՆԵԼ
1. Մերսել տուժածի ճակատը։
2. Մատները տանել տուժածի կոկորդը եւ փորձել հանել աւտար մարմինը։
3.Գլխիվայր շուռ տալ տուժածին եւ թափահարել։

Իսկ իմանալու համար, թե ինչ է անհրաժեշտ անել, շարունակէք հետեւել ալիքի հրապարակումներին։
#լրիվ_խցանում #դարման #աբաւ #darman #first_aid

2 years, 10 months ago

ՄԱՍՆԱԿԻ ԽՑԱՆՈՒՄ

?Ախտանշաններ
Շնչուղիները ամբողջովին խցանուած չեն, կա աւդի որոշակի ներթափանցում։

?Նախանշաններ
Տուժածը սկսում է հազալ

✅Ի՞նչ ԱՆԵԼ
1. Խրախուսէք, որ տուժածը հազա։

❌Ի՞նչ ՉԱՆԵԼ
1. Մերսել տուժածի ճակատը
2. Մատները տանել տուժածի կոկորդը եւ փորձել հանել աւտար մարմինը։
3. Գլխիվայր շուռ տալ տուժածին եւ թափահարել։

#մասնակի_խցանում #դարման #աբաւ #darman #first_aid

2 years, 10 months ago

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՓԱԿՈՒՄԸ ԱւՏԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՎ

❗Ահազանգէք կամ որեւէ մեկին խնդրէք ահազանգել շտապաւգնութիւն՝ 1-03 կամ Արտակարգ Իրավիճակների Նախարարութիւն (ԱԻՆ)՝ 911 կամ 112։

?Շնչառական ուղիների խցանումը լինում է 2 տեսակի՝ մասնակի եւ լրիւ։ Հետագայ հրապարակումներում կը խաւսենք 2 տեսակի շնչուղիների խցանումներից եւ տարբեր դէպքերում ցուցադրուող աւգնութիւններից։

Հնարաւորութեան դէպքում պարզէ՛ք, թե ի՞նչից կարող է լինել խցանումը՝
• սննդից?
• փոքր խաղալիքներից կամ խաղալիքի կտորներից?
• փոքր առարկաներից (կոճակ, ուլունք, մետաղադրամ, խճաքար)?
• փսխման զանգուածներից
• արիւնից, լորձից, թքից?

#դարման #աբաւ #darman #first_aid

3 years, 5 months ago
***❗***Ամփոփենք [#էպիլեպսիա](?q=%23%D5%A7%D5%BA%D5%AB%D5%AC%D5%A5%D5%BA%D5%BD%D5%AB%D5%A1) եւ [#հիստերիա](?q=%23%D5%B0%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1) թեմաները։

❗Ամփոփենք #էպիլեպսիա եւ #հիստերիա թեմաները։

Աղիւսակում կը գտնէք հիւանդութիւնների նոպաների ակնհայտ տարբերութիւնները։

#աբօ #դարման #հիստերիա #էպիլեպսիա #epilepsy #darman #first_aid #hysteria

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 year, 8 months ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 1 year, 9 months ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 year, 7 months ago