Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Հերմինե Միքայելյան

Description
Հարցազրույցներ և քննարկումներ լրագրող Հերմինե Միքայելյանի հետ։

Քաղաքական և հասարակական կյանքի լուսաբանում, հարցումներ, ներքաղաքական և արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող կարծիքներ և մոտեցումներ․․․
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago

6 days, 8 hours ago
**Փաշինյանի հավերժացման գործընթացը պետք է վիժեցվի, …

Փաշինյանի հավերժացման գործընթացը պետք է վիժեցվի, նա ապացուցել է՝ իր ներուժը որքան է

Գործող իշխանությունը սպառված է, որևէ նոր ասելիք չունի, ժամանակն էնոր իշխանության ձևավորման մասին բովանդակային քննարկում տեղի ունենա։ Փաշինյանի հավերժացման գործընթացը պետք է վիժեցվի, պետք է ջարդվի այդ միտքը, որ նա կարող է նորից առաջադրվել, նա ապացուցել է իր ներուժը որքան է և ինչ աղետ է բերել ժողովրդի գլխին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ, փողոցի կրիտիկական զանգվածը պետք է թելադրի քաղաքական պրոցեսներ, բայց այդ մասան բավարար չափով դեռևս չկա։

Ըստ նրա՝ պատճառը որոշակիության բացակայությունն է, թեկնածուի անունը պետք է շուտ հրապարակել, որպեսզի ժողովրդի մասնակցությունը մեծանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=5_PwDz39uYc&ab_channel=24TV

6 days, 9 hours ago
**Այս շարժումը տարբերվում է նախորդներից, Սրբազանի …

Այս շարժումը տարբերվում է նախորդներից, Սրբազանի խոսքը նայում է ապագա՝ փրկել հայրենիքը

Կազմակերպչական ճիշտ աշխատանքի դեպքում մեծ թվով քաղաքացիներ դուրս կգան փողոց, այլապես՝ ռեսուրսը կսպառվի։ Մասնակիցները գոնե հինգ տոկոս առաջընթաց տեսնելու դեպքում միայն կարող են երկարատև պայքարել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Բանախոսի դիտարկմամբ, Սրբազանի դերը դրամատիկ նշանակություն ունի, նախորդ պայքարի առաջնորդները չունեին խարիզմա, իսկ Սրբազանը ունի լիդերային հատկանիշներ՝ ի տարբերություն նախորդների․ «Այս շարժումը տարբերվում է նախորդ շարժումներից․ 2018 թվականին մերժում էին անցյալը, 2021-ին՝ առկա վիճակն էին ուզում փոխել, իսկ այս շարժումը տարբերվում է, քանի որ Սրբազանի խոսքը ապագա է նայում՝ փրկենք հայրենիքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=wFiNbyvIXxA&ab_channel=24TV

1 week, 1 day ago
**Փաշինյանը պետք է կառավարության շենքում բանտարկված …

Փաշինյանը պետք է կառավարության շենքում բանտարկված մնա, որ իր ձեռքով հրաժարական գրի

Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց Փաշինյանն է միավորել իր ապաշնորհ քաղաքականությամբ, սա իշխանության ճգնաժամի դրսևորում է։ Եթե անգամ այս շարժումը չհաջողի, իշխանության ճգնաժամը չի վերանա, ՔՊ-ի հետհաշվարկը սկսված է, հնարավոր չէ այն կասեցնել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով, 2018-ից հետո սա ամենամասշտաբային շարժումն է, որի շարքերում քաղաքական տարբեր հայացքներով մարդիկ են, մյուս առանձնահատկությունը Բագրատ Սրբազանի ֆենոմենն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=uti0nhz6YXU&t=1s&ab_channel=24TV

1 week, 6 days ago
**Փաշինյանը «մարտի 1» կանի, միայն թե …

Փաշինյանը «մարտի 1» կանի, միայն թե իշխանությունը պահի, իրեն ճանաչողներն են ասում

Բագրատ Սրբազանի պայքարը օրինական է, ոչ մի հակասահմանադրական բան չկա, պիտակավորումներ չպետք է կպցնել, անթույլատրելի է, դեմոկրատիան այն չէ, որ ընկճված էիր, հասել ես խոսքի իրավունքի, որ մյուսներին լռեցնես, պատարաստ պետք է լինես նաև լսել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է իշխանությունը ռեպրեսիաների դիմի հաշվի առնելով հակաքարոզչությունը, որ իրականացվում է պայքարողների հանդեպ, Մանասյանը նկատեց, որ Փաշինյանին լավ ճանաչողներն ասում են, որ եթե նրան գերտերություններն աջակցեն, նա պատրաստ է քաղաքացիների վրա կրակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=l8pt8tTB4aA&ab_channel=24TV

1 week, 6 days ago
**Փաշինյանը մինչև վերջ է գնալու, ոստիկանությանն …

Փաշինյանը մինչև վերջ է գնալու, ոստիկանությանն անկանխատեսելի հրամաններ կարող է տալ

Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ սահմանազատման միակողմանի գործընթացը տանի մինչև վերջ, քաղաքացին պետք է դիմադրի, այլապես՝ Հայաստանը կփոքրանա։ Իշխանության հիստերիկ վարքագծից պարզ է, որ վախեցած են հանրային կոնսոլիդացիայից, տեսնում են, որ Բագրատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի և Գառնիկ Դանիելյանի շուրջ կոնսոլիդացիա է սկսվում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Անդրադառնալով այս օրերին եկեղեցուն ուղղված մեղադրանքներին պատգամավորը նկատեց, որ եկեղեցին իշխանության կողմից թիրախավորվել է վաղուց, քանի որ ցանկանում են իրենց սրտով Վեհափառ ունենալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=5tbg3xi8H_Q&ab_channel=24TV

2 weeks ago
**Փաշինյանը հրեշի է վերածվել, Կիրանցը գրավելու …

Փաշինյանը հրեշի է վերածվել, Կիրանցը գրավելու համար Բաքվից շնորհավորանքներ է երևի ստացել

Աբսուրդի թատրոն է, անբարոյական ու այլանդակ քարոզչություն, թե չորս գյուղ տալով Ադրբեջանին զրկում ենք լեգիտիմ ագրեսիայից։ Այս գործընթացով տարածքների վերադարձ չի լինելու, կույր կամ խուլ պետք է լինել չհասկանալու իշխանության ստերը, Բաքուն ասում է՝ նոյեմբերի 9-ի կետը պետք է կատարեք, միջանցք կտաք՝ խաղաղություն կլինի, չեք տա՝ չի լինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն խաչատրյանը։

Անդրադառնալով Տավուշում տարվող պայքարին և ոստիկանության կողմից կիրառված բիրտ ուժին` Խաչատրյանը նկատեց․ «Ոստիկանությունը փայլուն գրավեց Կիրանցը, այն գրավելու համար Ադրբեջանից շնորհավորանքներ ստացա՞ն։ Փաշինյանը արագ վերածվեց հրեշի և գերազանցեց նախկիններին, արևմտյան փողերով բարեփոխված ոստիկանությամբ դեմոկրատականացված իշխանությունը հիմա նույնն է անում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=OGOMYvs6UZw&ab_channel=24TV

2 weeks, 2 days ago
**Թուրքը մարտերի է պատրաստվում, ստացած տարածքներով …

Թուրքը մարտերի է պատրաստվում, ստացած տարածքներով դիրքերը առաջ է բերելու, ցատկի դեպի ներս

Թուրքը հարձակողական մարտերի է պատրաստվում, իր ստացած տարածքներից դիրքերն առաջ է բերելու, որից ցատկելու է դեպի ներս։ Նրանք մարտավարական ձեռքբերումներ կարող են ունենալ։ Եթե տալիս ենք 400 հեկտար իրենց, երկու հազար հեկտար էլ մենք ունենք Ադրբեջանում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովը։

Մեր անվտանգության միակ երաշխիքն ազգ - բանակ կառուցելն է, եթե դա չես անում, ուրեմն հրաժարվում ես անվտանգությունից։ Մարդ կա՞, որ մտածում է՝ թուրքը մտնի, իր կինն ու երեխեն, կամ ինքը չի բռնաբարվելու»,- նշեց վարդանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=3tF8KJHaeBU&ab_channel=24TV

2 weeks, 2 days ago
**Կրակ է բռնկվելու, ոստիկանական ուժերով երկար …

Կրակ է բռնկվելու, ոստիկանական ուժերով երկար չեն կարող ճնշել այս մեծ դժգոհությունը

Իշխանության վերջի սկիզբն է, կրակ է բռնկվելու, ժողովրդին ուժով երկար չեն կարող ճնշել, հասարակության բողոքը մեծ է և այն մի օր կպայթի։ Իշխանությունը դարձել է ֆաշիստական գեստապոյի մեթոդներով աշխատող, ինչը շատ քաղաքական կենտրոններ արդեն տեսնում են, ֆիքսում են և այն երկար չի կարող շարունակվել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ լեգիտիմությունը ՀՀ-ի անվտանգությունն է, քաղտեխնոլոգը նկատեց․ «Բլեֆ է, թե լեգիտիմությունն անվտանգություն է բերելու, առաջ էլ ասում էր՝ ժողովրդավարությունը անվտանգություն կբերի։ Այս ամենը ջուր ծեծոցի է, սեղանին ջուր թափող է, ուրիշ ոչինչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=XTjo6hNQOD0&ab_channel=24TV

2 weeks, 2 days ago
**Պետությունը պետք է շատ կոշտ ուժ …

Պետությունը պետք է շատ կոշտ ուժ կիրառի, Կարապի պարի երաժշտության ներքո չեն բերման ենթարկելու

Չպետք է պետականության դեմ խնդիրը տեղայնացվի մի բնակավայրի մակարդակի, անհանգստացած երևանցիները այստեղ պետք է համապատասխան միջոցառումներ կազմակերպեն և իրենց գաղափարները տարածեն։ Այնտեղ իրավունք չունեն նման ակցիաներ անել, լուրջ պայմանավորվածություններ կան, որի դեմ բան անելը վտանգավոր է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Կիրանցը ոստիկանության կողմից շրջափակված լինելու հանգամանքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=CWHSZQxZG3w&ab_channel=24TV

2 weeks, 2 days ago
**Մենք քրիստոնեությունից չեն հրաժարվում, բայց որոշ …

Մենք քրիստոնեությունից չեն հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ

Եկեղեցու մեղավորների համար իրավապահ մարմին կա, թող զբաղվի, ես իմ դիրքորոշումն ունեմ, որ բոլոր եկեղեցականները չեն, որ անմեղ են ու եկեղեցապաշտ, դա իրենց վարքագծից եմ տեսնում։ Նրանք հոգևոր կյանքով պետք է զբաղվեն, հոգևորը ներարկեն, ոչ թե հեղափոխության կոչեր անեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը՝ անդրադառնալով իր ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթին, որ հայրենիքը անբարոյականները չեն, որոնք փիլոներով, վեղարներով փակում են իրենց մեղքի մեջ թաթախված մարմինները ու հոգիները, պատսպարվում եկեղեցու պատերի ներքո Աստծուն դարձնելով քավության նոխազ։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=QiTxadsjzbE&ab_channel=24TV

We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago