Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago
Փաշինյանը ՌԴ բազան հանելուն է պատրաստվում՝ նոր աղետ բերելով մեր գլխին. Դավիթ Խաժակյան
Փաշինյանը Ցեղասպանության հերքման ճանապարհով է գնում, Թուրքիային ծառայություններ է ուզում մատուցել, որ ազդի Ադրբեջանի վրա, որպեսզի ի վերջո խաղաղության պայմանագիր կնքվի և ընտրություններին արդյունք կարողանա ցույց տալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
«Հայաստանը արտաքին վեկտորը փոխելու քաղաքականություն է տանում, նախապատրաստություն է գնում ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու համար։ Գլխներիս աղետ են բերելու, նրանք զսպող դեր ունեն, իսկ ԵՄ դիտորդները չեն կարողանա ապահովել մեր անվտանգությունը»,- ընդգծեց բանախոսը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը աչք չի փակելու ԵՄ գնալու որոշման վրա, ԵԱՏՄ-ում չենք կարողանալու մնալ, իսկ դուրս գալով՝ տնտեսությունը կավիրվի։
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեղյա՞կ չեք Արցախի տխրահռչակ փաստաթղթից, ասում են՝ անձամբ եք խմբագրել. «24News»-ի հարցը՝ Փաշինյանին
Մանրամասները՝ տեսանյութում։
ԵՄ-ում իրենց մարդուն ուզում են նշանակել կառավարությունում, որ «ոտքի տեղ անեն» ու օրակարգ թելադրեն
ԵՄ-ին անդամակցելու թեման խայծ է, որպեսզի Ադրբեջանի օրակարգով Սահմանադրությունը փոխելու համար քվորում ստանան։ ԵՄ-ը մտնելու հարցը փայլուն թուղթ է՝ մարդկանց գրավելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Բանախոսի համոզմամբ, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու օրակարգը կեղծ է, բայց սրանով ԵՄ-ն Հայաստանում «ոտքի տեղ» է ուզում անել, ուզում են կառավարությունում իրենց պաշտոնյան լինի, որպեսզի իրենց օրակարգն այստեղ առաջ տանեն։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Հակոբյանը նշեց, որ հասունացել է պահը, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն, ինչի մասին խոսվում է վաղուց․ «Արևմուտքից պահանջում են հստակություն մտցնել Թուրքիայի հետ հարաբերություններում, դրա համար էլ Փաշինյանը բացել է Հայոց ցեղասպանության հարցը, այս թեման զարգացվելու է, հնարավոր է՝ հանրաքվեի դրվի»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Թրամփը փող է հաշվում, ՀՀ-ն իրեն պետք չէ ոչ հիմա, ոչ էլ՝ 100 տարի առաջ
Լավատես չեմ Թրամփի գալով, նա Չինաստանի հետ գնալու է տնտեսական բախման, Թրամփը գնում է դեդոլարիզացման դեմ, ասում է՝ եթե հրաժարվեք դոլարից, մեզ հետ կապ չեք ունենա, իսկ Պուտինի, Չինաստանի, Հնդկաստանի կարևոր ծրագրերից մեկն էլ դա է։ Նա շատ լավ հարաբերություններ ունի Բենյամին Նեթանյահուի հետ, կտրուկ գործողություններ կարող են լինել Իրանի դեմ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Քաղաքագետի կարծիքով, հնարավոր է՝ Թրամփն ագրեսիվ պահի իրեն Միջին Արևելքում, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, ինչին Իրանը հակահարված է տալու։ Եթե ԱՄՆ-ի ռազմաբազաներին հարվածեն՝ շատ մեծ պատերազմ կարող է սկսվել, դա շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ Իրանը զսպում է Ադրբեջանին ու Թուրքիային։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եթե ինչ-որ պատգամավոր զանգում ու բան է խնդրում գործադիրին, իր դիրքն ու ընկալումն է կորցնում
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է անզիջում լինի։ Հասարակությունը խնդիրներ է տեսնում տեղական ինքնակառավարման, առողջապահության, կրթության ոլորտներում, կաշառքի դեպքեր լինում են, բայց կոռուպցիան մինիմումի է հասցված, հիմա պետական բյուջեից գումարներ չեն վերցնում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Անդրադառնալով քննչական կոմիտեի նախագահի հայտարարությանը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու հարցով իրեն դիմելու համար, Սուքիասյանը նշեց, որ ցանկացած պատգամավոր, եթե գործադիրից անօրինական բան է պահանջում՝ իր ազդեցությունը, կարևորությունը նվազեցնում է․ «Ես նման դեպքեր չգիտեմ, ողջունում եմ, որ այդ դեպքերը բացահայտվեն և իրավական գնահատական տրվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ես վերջերս ՌԴ չեմ մեկնել, չգիտեմ՝ մուտքս արգելված է, թե՝ ոչ, բայց եթե արգելեն, իրենց իրավունքն է
ՔՊ-ում պառակտում չեմ տեսնում, ՔՊ-ն ուժեղ առաջնորդ ունի, թիմում երիտասարդներ են, տարբեր հարցեր կարող են լինել, ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի հետ խնդիրներ ունենալուն, ես իր հետ չեմ աշխատել, այլ հանձնաժողովից եմ, չեմ իմանում՝ ինչ խնդիրներ կան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Խոսելով արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքի և իր չստորագրելու հանգամանքի մասին՝ պատգամավորն ասաց, որ ստորագրահավաքը նրա հեռացման համար չի եղել, եթե Գրիգոր Մինասյանը հրաժարական չտար, միգուցե քննարկվեր հարցը և լուծվեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 2 months, 3 weeks ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
? Գովազդի համար`
@contactzona
Last updated 2 months, 1 week ago
? «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 2 months, 2 weeks ago