Tigran Arzakantsyan

Description
Businessman
Cognac production
Ex-Deputy of Armenian Parliament till 2012.
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago

3 months, 1 week ago
**Հավատարմություն**

Հավատարմություն

Թուրքամետ քարոզչությունն ամեն օր պատրանք է ստեղծում, որ հայերը պարտվում են և պետք է նորից ու նորից զիջումների գնան։ Սա նենգ սուտ է։ Այժմ ձեւավորվում է հայ հայրենասերների նոր սերունդ։ Նրանք զորավար Անդրանիկի նման մարդիկ են, որոնք հաճախ ստիպված են եղել դիմակայել բարձրագույն ուժերին։ Ես հպարտ եմ Հայաստանի երիտասարդությամբ։ Ես հավատում եմ մեր ժողովրդի միասնության ուժին, որը կարող է փոխել իրավիճակը, որպեսզի մենք այլեւս ստիպված չլինենք փոխզիջումների գնալ մեր հակառակորդների հետ։

3 months, 1 week ago
**Պատասխանների ժամանակն է**

Պատասխանների ժամանակն է

Սոց. ցանցերում ինձ հաճախ են հարցեր տալիս ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։ Պարտքս եմ համարում պատասխանել դրանցից մի քանիսին։

-Ինչպե՞ս եմ վերաբերվում Հայաստանի սահմանադրությունը փոխելու գաղափարին։

-Ես կտրականապես դեմ եմ դրան։ Սահմանադրությունը ժամանցային ամսագիր չէ, այլ հանրապետության հիմնական օրենսդրական ակտը։ Մենք պետք է հարգենք օրենքը, ոչ թե խախտենք այն։ Հայաստանի Սահմանադրությունն այս պատմական պահին պետք է մնա անփոփոխ։ Մենք չպետք է ագրեսորի ճնշման ներքո հրաժարվենք պատմական հիշողությունից և այն ամենից, ինչը մեզ համար իսկապես արժեքավոր է։

- Ինչպե՞ս խուսափել նոր պատերազմից:

- Նախ պետք է հրաժարվել այն պատրանքից, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն կպաշտպանի Հայաստանը։ Տարածաշրջանում խաղաղության բանալին լավ պատրաստված և զինված հայ զինվորն է.

- Ինչպե՞ս անել, որ երիտասարդները դադարեն լքել Հայաստանը:

- Անկեղծորեն պետք է խոստովանենք, որ երիտասարդները ձգտում են լքել հայրենիքը, քանի որ երկրի ներսում իրենց զարգացման հեռանկար չեն տեսնում։ Պետության, կրթական հաստատությունների և բիզնեսի խնդիրն է սա փոխել։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդ ձեռներեցներին խրախուսող ծրագրեր։ Այդ իսկ պատճառով այս տարվա գարնանը միջոցառումներ կանցկացնենք ողջ Հայաստանում, որի նպատակն է երիտասարդների շրջանում ստեղծել ապագայի տեսլական, որը կապված է Հայրենիքի հետ։

3 months, 1 week ago

Այսօր շատ են մտահոգում Հայաստանով մեկ եւ սահմաններից դուրս  տարածում գտած հակահայկական տրամադրությունները։ Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, չխառնենք ներկա-անցյալ,այլ պատրաստվենք հակագրոհի։
Մենք պետք է տրամադրվենք ոչ թե խաղաղության թշնամու հետ,այլ զինվենք եւ պատրաստ լինենք պատերազմելու հանուն մեր ազգային,հոգեւոր, մշակութային արժեքների։

3 months, 1 week ago
**Ընտրություններ առանց ընտրության**

Ընտրություններ առանց ընտրության

Ազատության, որպես այդպիսին,
բացակայության պայմաններում, անտեսելով ժողովրդավարության և ողջախոհության սկզբունքները, Ադրբեջանում ընտրեցին նոր և հին առաջնորդ՝ Իլհամ Ալիև։ Այդ ընտրությունները լեգիտիմ կարող է համարել միայն խղճի բացակայություն ունեցող մարդը։

Բաքվի ռեժիմը հերթական քվեարկության ընթացակարգի պատրանք ստեղծեց` ներքաշելով այդ խայտառակ գործընթացի մեջ  Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքները։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը կոչ է անում  միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանում անցկացված ընտրությունները և ճանաչել դրանք ոչ լեգիտիմ։

3 months, 2 weeks ago
**Մոսկվայի փորձը**

Մոսկվայի փորձը

Հայաստանում խոսում են 50-60-ականներին կառուցված շենքերի` այսպես կոչված «խրուշչովկաների», քանդման մասին։ Մասնագետները նշում են, որ դրանց ժամանակը լրացել է, իսկ սեյսմակայունությունը շատ ցածր է։ Այդ շենքերի փոխարեն անհրաժեշտ է կառուցել ոչ շատ բարձրահարկ շենքեր՝ դրանով իսկ զգալիորեն բարելավելով քաղաքացիների կենսապայմանները։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունն ուշադիր հետևելու է ծրագրի իրականացմանը: Առաջին կարևոր կետն այն է, որ հին բնակարանների տերերն արժանի այլընտրանք ստանան։ Ոչ մեկի իրավունքները ոտնահարված չպետք է լինեն։ Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել Երևանի բոլոր կանաչ տարածքները։ Կարևոր է, որ դրանցից ոչ մեկի վրա շինարարությունը չազդի:

3 months, 2 weeks ago

Միմյանց վարկաբեկելու ժամանակն անցել է։
Պետք է համախմբվենք`զարգացնելով մեր տնտեսությունը , բանակաշինությունը եւ առաջ տանելով հայրենասիրական գաղափարախոսությունը։
____
Время дискредитировать друг друга прошло.
Мы должны объединиться, развивая нашу экономику , армейское строительство и продвигая патриотическую идеологию.
____
The time to discredit each other has passed.
We must unite by developing our economy, army construction and promoting patriotic ideology.

3 months, 2 weeks ago
Ըստ տնտեսագետների՝ 2023 թվականին ազգային տնտեսության …

Ըստ տնտեսագետների՝ 2023 թվականին ազգային տնտեսության բոլոր ոլորտները շարունակել են կայուն աճել։ Այսպիսովարդյունաբերությունն աճել է 4,1%\-ով, իսկ շինարարությունը՝ 14,8%\-ով։ Թեթևակի բացասական արժեք տեսնում ենք միայն գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 0,3 տոկոս։

Արդյոք կարիք կա՞ անհանգստության։
Անկասկած այո։ ՀՀ-ն 2024-25 թվականներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության զարգացման խնդրին։ Մեր երկրի գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտների զարգացման նոր վեկտոր պետք է սահմանվի։

Կարծում եմ՝ այս հարցում բանաձևը պետք է հնարավորինս պարզ լինի. «Երկիրն ունի եկամուտների աճ արտաքին առևտրից և շինարարությունից, հետևաբար այդ ոլորտների հարկերից ստացված ավելցուկային շահույթը պետք է ծախսվի գյուղացիների համար էժան վարկերի և դրամաշնորհների վրա»։

Տիգրան Արզաքանցյան

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ

3 months, 2 weeks ago
Հայաստանի ապագան պետք է որոշի միայն …

Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը

Կարծում եմ`  Հայաստանի Սահմանադրությունը չի կարող փոխվել, քանի դեռ մեր քաղաքացիներն իրենց կարծիքը չեն հայտնել այդ նախաձեռնության վերաբերյալ։ Հայ ժողովուրդը պետք է ասի իր «այո»-ն կամ «ոչ»-ը։

3 months, 2 weeks ago

Եթե քաղաքական ճգնաժամ չլիներ մեր երկրում , ես այլեւս չէի վերադառնա քաղաքական դաշտ։
____
Если бы в нашей стране не было политического кризиса, я бы больше не вернулся в политику.
____
If there had not been a political crisis in our country, I would not have returned to the political field.

3 months, 3 weeks ago
«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավարությունը շնորհավորում է …

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավարությունը շնորհավորում է բոլոր զինվորներին եւ սպաներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման օրվա կապակցությամբ։

Երկիրը հպարտ է ձեզնով։
Շարունակեք կատարել ձեր գործն ազնվորեն։

We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 2 days, 13 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 2 weeks ago