Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 1 week, 5 days ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
📈 Գովազդի համար`
@contactzona
Last updated 5 days, 17 hours ago
🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 3 days, 13 hours ago
https://www.youtube.com/watch?v=hzusOpIClEQ&ab_channel=1inTV
Հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձ չի լինի. Անկարայում Երևանից զիջումներ են ակնկալում - YouTube
https://www.youtube.com/watch?v=fYdVmyo1hUo&ab_channel=CIVILNET
(41) Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա քաղաքական օրակարգում. Սաֆրաստյան - YouTube
https://hy.armradio.am/archives/610723
Վերադարձ Սպիտակ տուն․ ինչ կփոխի Թրմափի երկրորդ պաշտոնավարումն աշխարհում ու տարածաշրջանում — Հայաստանի Հանրային Ռադիո Թրամփի ընտրությամբ ամերիկյան արտաքին ռազմավարության թե’ բովանդակության, թե’ աշխարհագրության փոփոխություններ է կանխատեսում Ռուբեն Սաֆրաստանը։
«Հաշվի առնելով Թրամփի մոտեցումները։ Եվ կարճ բնութագրումը հետևյալն է, որ Ամերիկան հնարավորինս պետք է թոթափի այն բեռը, որ վերցրել է իր վրա։ Այսինքն՝ ԱՄՆ-ն պետք է ավելի պասիվ արտաքին աշխարհառազմավարություն որդեգրի։ Ես կարծում եմ, որ հենց դա է լինելու հիմնական փոփոխությունը»։
Ինչ վերաբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, որոնք, Սաֆրաստյանի գնահատմամբ, վերջին տարիներին դրական դինամիկա են արձանագրում, դրանց տրամաբանությունը կպահպանվի։ Ամերիկահայերի խնդիրների տեսանկյունից, Սաֆրաստյանի համոզմամբ, Թրամփի ընտրությունը նրա անմիջական շրջապատի հետ ավելի անձնական սերտ կապեր հաստատելու հնարավորություն է տալիս։
https://hy.armradio.am/archives/608240
Հայ-թուրքական հարաբերություններ․ զարգացման ուղղությունն ու ինտենսիվությունը — Հայաստանի Հանրային Ռադիո Հայ-թուրքական հարաբերություններում շոշափելի տեղաշարժ չի լինի, քանի դեռ չեն որոշակիացել հայ-ադրբեջանական հարաբերությունները․ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսպիսի եզրահանգման է եկել վերջին շրջանում ավելի հաճախ քննարկվող հայ-թուրքական շփումները դիտարկելով։
«Թուրքիայի ղեկավարությունը որոշում է ընդունել, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման կարգավորման գործընթացը իրականում կշարունակվի միայն այն դեպքում, երբ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր։ Այդ որոշումը ընդունված է Թուրքիայի ղեկավարության կողմից և դրա մասին մի քանի անգամ բարձրաձայնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը»։
Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան շարունակում է հանդիպումներն ու բանակցությունները՝ հստակ քայլեր չկատարելու որոշմամբ։ Այն, ինչ կատարվում է՝ կարևոր է, ասում է թուրքագետը։ Սակայն սրանք դետալներ են, որոնք դեռ երկար կհավաքվեն՝ առանց ամբողջական պատկեր դառնալու։
«Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, պայմանագիրը ստորագրվի, Թուրքիան, ինչպես ինքը հայտարարել է, սկզբունքային որոշում կընդունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան միանգամից ամեն ինչ կդնի մի կողմ, կասի՝ ամեն ինչ լավ է, մենք հարաբերություններ ունենք, սահմանը բաց է, եկեք երկաթգիծը օգտագործենք և այլն։ Ոչ, Թուրքիայի կողմից նման մոտեցում ես չեմ սպասում։ Դա կանի փուլային տարբերակով՝ նպատակ ունենալով ճնշումը Հայաստանի վրա պահպանել։ Ինչի՞ եմ ես այդպես կարծում, որովհետև Թուրքիայի համար շատ կարևոր նշանակություն ունի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Որ Հայաստանը հրաժարվի իր տարածքային ինքնիշխանությունից այս 41-42 կմ երկաթգծի երկայնքով»։
Միացիր երկրի գլխավոր լուրերին
Գովազդի և համագործակցության համար ➡️ @hanrapetutyunbot
Last updated 1 week, 5 days ago
Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:
Անկողմնակալ լրատվություն
@NewsZona
Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa
📈 Գովազդի համար`
@contactzona
Last updated 5 days, 17 hours ago
🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:
Last updated 3 days, 13 hours ago