Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Jobs for the people of Artsakh

Description
Այս ալիքում կարող եք գտնել մի շարք առաջարկվող աշխատանքներ հատուկ Արցախից տարհանված մեր հայրենակիցների համար:
Տարածումը խրախուսվում է.

artsakhjobs@gmail.com
Advertising
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 3 weeks ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 6 days, 1 hour ago

6 months, 3 weeks ago
***📢*** «Կարիերայի խորհրդատվություն՝ արցախահայության համար» ծրագրի …

📢 «Կարիերայի խորհրդատվություն՝ արցախահայության համար» ծրագրի 5-րդ խմբի հետ աշխատանքները մեկնարկում են հոկտեմբերի 30-ին։

▸ Դասընթացը կտևի 5 օր, որի ընթացքում մասնակիցները կստանան անհրաժեշտ խորհրդատվություն և ուղորդում՝ կարիերայի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու ճանապարհին։
▸ Դասընթացի գրաֆիկը՝ կից նկարում։

🤝 Մասնակիցները կստանան նաև անհատական աջակցություն՝ իրենց հմտություններին համապատասխան հաստիքներ գտնելու և դիմելու գործընթացում։

▸ Մասնակցել հնարավոր է թե՛ առցանց և թե՛ տեղում։
▸ Դասընթացի ժամերը՝ 19:00-21:00։
▸ Նախապես գրանցվելը պարտադիր է՝ https://forms.gle/h6rjcsMa2wxYNvQc6

6 months, 3 weeks ago
***📢*** Սիրելի՜ Արցախցիներ,

📢 Սիրելի՜ Արցախցիներ,
Magnus HR-ը և ՀՀ ՄՌԿ համայնքը համատեղ մեկնարկում են «Կարիերայի խորհրդատվություն՝ արցախահայության համար» ծրագիրը։

🤝Ծրագիրը համախմբել է տասնյակ փորձառու մասնագետների՝ Արցախցիներին կարիերիայի զարգացման համապարփակ խորհրդատվություն տրամադրելու և աշխատանք գտնելու ամբողջ ճանապարհին օժանդակելու նպատակով։

Ծրագիրը անցկացվելու է խմբային տարբերակով՝ 5-ական հանդիպում-քննարկումների ձևաչափով։ Յուրաքանչյուր խմբին կարող է միանալ առավելագույնը 30 մասնակից։

🗓️ Հանդիպումները կանցկացվեն երկուշաբթիից ուրբաթ, ամեն օր՝ 19:00-21:00։
💻 Մասնակցել հնարավոր է և՛ օնլայն տարբերակով, և՛ տեղում (Երազ բիզնես կենտրոն)։

🚀Առաջին խմբի մասնակիցների հետ աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 2-ին։
🔗Մասնակցելու համար շտապեք գրանցվել՝ https://forms.gle/eUtekZtbNd3JuUuJA

7 months, 2 weeks ago

Սիրելի արցախահայեր

Տեղեկացնում ենք, որ Էրիզ Գրուպը պատրաստ է օգնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին` աշխատանքի տեղավորման հարցում:

🖇️Բանվորի աշխատանքով հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել՝

📞 094 42 99 11
📍ք.Երևան, Արինբերդ 3րդ նրբանցք

7 months, 2 weeks ago
Արցախցի սիրելի հայրենակիցներ,

Արցախցի սիրելի հայրենակիցներ,

Դիջիթեյն ընկերության համար մշտապես առաջնային է եղել կորպորատիվ և սոցիալական պատասխանատվությունը, և այս դժվարին շրջանում անմասն չենք մնում՝ բերելով մեր աջակցությունը բռնի տեղահանված Արցախի մեր հայրենակիցներին:

Ընկերության պարտքն է լինել առաջնագծում, հետևաբար, բացի ֆինանսական և նյութական ամենօրյա աջակցությունից, սկսում ենք հատուկ ծրագիր՝ արագ և պարզեցված ընթացակարգով՝ աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Մանրամասներն այստեղ՝ https://bit.ly/3ZMUrIB

Միաժամանակ, վստահեցնում ենք, որ նման մոտեցումը կրելու է շարունակական բնույթ, և շատ շուտով Դիջիթեյն ընկերությունը հանդես կգա էլ ավելի լայնամասշտաբ հատուկ ծրագրով։

7 months, 2 weeks ago
Career City Fest 2K23 | Special …

Career City Fest 2K23 | Special Edition

Արտահերթ Career City Fest-ը մեկ հարթակում կհամախմբի բոլոր այն ընկերություններին, կրթական հաստատություններին և կազմակերպություններին, որոնք պատրաստ են աջակցել Արցախահայությանը կրթության, աշխատանքի և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավորություններ փնտրող բոլոր անձանց։

✓ Թափուր աշխատատեղեր,
✓ Աշխատանքի դիմելու հարցում խորհրդատվություն և աջակցություն,
✓ Ծանոթացում կրթական և մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին,
✓ Սոցիալական աջակցության ծրագրերի ներկայացում,
✓ Սեմինարներ և վարպետության դասեր,
✓ Նոր և օգտակար կապերի հաստատում։

Միջոցառման մասնակցությունն ազատ է ինչպես ընկերությունների, այնպես էլ այցելել ցանկացող անհատների համար։

Գրանցվել որպես այցելու՝ https://bit.ly/CCF_SPECIAL_EDITION 👈
Գրանցվելու համար որպես ընկերություն կամ փորձագետ խնդրում ենք գրել մեզ անձնական նամակով 👈

📅 Հոկտեմբերի 26
🕒 12:00 - 19:00
📍 Մերիդիան էքսպո կենտրոն (Ոսկերիչների 1)

📥📞 Հարցերի և առաջարկների դեպքում գրե՛ք մեզ կամ զանգահարե՛ք՝ 060 70 75 70:

7 months, 3 weeks ago
«ՆՅՈւՏՈՆԻԿ» նախակրթարանում առկա է մանկավարժի թափուր …

«ՆՅՈւՏՈՆԻԿ» նախակրթարանում առկա է մանկավարժի թափուր հաստիք։

Հրամանագրվող, #կայուն աշխատանքից բացի, մենք ապահովում ենք նաև․
🚑 առողջական #ապահովագրություն,
🟩կայուն բարձր աշխատավարձ,
🟩օրենքով նախատեսված արձակուրդները և վճարները (արձակուրդային),
🟩շարունակական մասնագիտական աճ՝ Միջազգային բակալավրիատի ծրագրով (վերապատրաստման ծախսերը հոգում է նախակրթարանը)․
🟩աշխատանք՝ փոքր խմբերով։

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ պահանջներն են.
բարձրագույն կրթություն «Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ,
1 ու կես-ից 5 տարեկան երեխաների հետ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձառություն:

Աշխատանքի ընդունված #Արցախցի մանկավարժների մինչև 6 տարեկան երեխաները նախակրթարան կհաճախեն #անվճար։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել կենսագրական տվյալներ կամ նամակ (ներկայացնելով կրթությունը, աշխատանքային փորձը և հեռախոսահամար) hr@eiu.am հասցեին։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ 093 62 43 79, 098 62 43 79 հեռախոսահամարներով, աշխատանքային հետևյալ ժամերին` 9:00-ից մինչև 18:00:
#Թափուր
#դաստիարակ

7 months, 3 weeks ago
Սիրելի արցախահայեր

Սիրելի արցախահայեր

Տեղեկացնում ենք, որ ԿԱՅԶԵՐ սուպերմարկետների ցանցը պատրաստ է օգնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին` աշխատանքի տեղավորման հարցում:

Դիմելու համար կարող եք զանագահարել` 043 33 80 80, 010 74 86 86

7 months, 3 weeks ago
[#ԱՇԽԱՏԱՆՔ](?q=%23%D4%B1%D5%87%D4%BD%D4%B1%D5%8F%D4%B1%D5%86%D5%94) ԱՐՑԱԽԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ***📢***

#ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՑԱԽԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ 📢

Արտ Լանչն աշխատանքի է հրավիրում Արցախի մեր հայրենակիցներին՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող կաֆետերիաներում աշխատանքի համար։

➡️ Մեզ անհրաժեշտ են.
1. Խոհարարներ
2. Սպասարկողներ/գանձապահներ
3. Սպասք լվացողներ

Աշխատանաքային փորձը պարտադիր չէ, ուսուցումը կատարվում է ընկերության կողմից։

➡️ Մենք ապահովում ենք.
• Մրցակցային աշխատավարձ
• Բոնուսային համակարգ
• Անվճար տեղափոխություն մոտակա մարզերից
• Անվճար ու համեղ ընդմիջում

Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել՝ 📞 Հեռ. 055-95-28-80

#ԳործԿա #ԱրտԼանչ #Արցախ

7 months, 3 weeks ago
Բուկինիստ ընկերությունը սիրով աշխատանքի է հրավիրում …

Բուկինիստ ընկերությունը սիրով աշխատանքի է հրավիրում Արցախի մեր հայրենակիցներին՝ մեր գրախանութներում և պահեստում աշխատելու համար` հետևյալ հաստիքներով.
1. Խորհրդատու – վաճառող
2. Օպերատոր – մատակարարման բաժնի մենեջեր
3. Պահեստի աշխատակից - տեսակավորող
Աշխատանքի դիմելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարել 055537413 հեռախոսահամարով: Ինչպես նաև կարող եք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել hr@bookinist.am էլ. հասցեին:

7 months, 3 weeks ago
Սիրելի արցախցիներ, էլի աշխատանքի առաջարկ՝

Սիրելի արցախցիներ, էլի աշխատանքի առաջարկ՝

ArtSTEM վարժարանը պատրաստ է աշխատանքով ապահովել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին: Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 077 202720 հեռախոսահամարին:

#ԳՈՐԾԿԱ

We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 3 weeks ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 6 days, 1 hour ago