Արդարություն և Վերադարձ

Description
Արդարություն և Վերադարձ ՀԿ
We recommend to visit

Սիրելի հայրենակիցներ,
այս խմբում տեղադրվելու են աշխատանքի հայտարարություններ Արցախի հայերի համար

Հայտարարությունները կարող եք մեկնաբանությունների տեսքով ուղարկել այս խումբ՝ https://t.me/+5AduH_MOHoc0YWZi

Last updated 9 months, 1 week ago

Եկեք միասին զարգացնենք անգլերենի Խոսակցական հմտությունները

Last updated 4 weeks, 1 day ago

Ալիքի Հիմնադիր` @filmeri_admin

Last updated 1 year, 3 months ago

2 weeks, 4 days ago
Վերջին ժամանակներս մեր հասարակության տարբեր շրջանակներում …

Վերջին ժամանակներս մեր հասարակության տարբեր շրջանակներում սկսել է տարածում գտնել այն կարծիքը, թե իբր Արցախի հարցը փակված է, քանի որ սպառվել են պայքարի բոլոր միջոցները։ Անժխտելի է, որ Արցախյան հիմնախնդրի հիմքում ընկած է հայ ժողովրդի պատմական իրավունքի գաղափարը, և տվյալ առումով այն կազմում է Հայկական հարցի բաղկացուցիչ մասը։ Ուստի մեր պարտքն է հանդես գալ այնպիսի նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան հասնելու բաղձալի նպատակին։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձեռնարկել նոր քաղաքական գործողություններ, որոնք կարող են առաջիկայում արմատական բեկում մտցնել Արցախի հարցի վերաիմաստավորման և վերաբացման գործում։ Ահա սա է այն գլխավոր քաղաքական խնդիրը, որի իրականացմանը պետք է ուղղվեն մեր բոլոր առաջիկա գործողությունները։

Հակոբ Հակոբյան

3 months ago

11 ապրիլի 2023 թ., ք. Ստեփանակերտ, Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվ. հիմն. դպրոց, 9«գ» դասարան, երկրաչափություն, խմբային աշխատանքի ամփոփում
❗️❗️❗️ Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում, փորձում է սպասվելիք իրադարձությունների տրամաբանական շղթա ստանալ։ Մինչդեռ չարիքը ավելի հարմար դիրքավորվելով շարունակում է ավերը։
1997 թ.-ից կրթական համակարգի տարբեր աստիճաններում եմ աշխատել։ Տարիների ընթացքում հմտանալով և փորձ ձեռք բերելով, արձանագրել եմ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, բացթողումներն ու դրանց լրացումները, բարեփոխումների անհրաժեշտությունն ու այդ ընթացքի մեջ ազգայինի խիստ կարևորությունը։
Ըմբոստացել եմ, պայքարել, երբեմն համաձայնել, երբեմն ընդիմացել։ Տարիների ընթացքում ունեցած դժգոհություններին զուգահեռ, մի կարևոր փաստ անհերքելի է մնացել. ցանկացած իրավիճակում հայ ուսուցիչը նվիրյալ է մնացել և հայկական ինքնության, ազգային արժեքների կրողն ու պահապանը։ Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը։ Պիտի համոզեին ուսուցչին, որ իր առաքելությունը արժանվույն գնահատված չէ։ Ցավոք համոզեցին…ու սկսվեց ջարդը ազգային արժեքների, ինքնության, բարքերի, կրթության, ուսուցչի արժանապատվության։
Միշտ էլ եղել են, թե վերապատրաստումներ, թե ատեստավորումներ, բայց երբեք այսքան նվաստացումների ու ստորացումների միջով ուսուցիչը չի անցել, սև ու սպիտակների, վերևների ու ներքևների չի բաժանվել։ Բացառությամբ եզակիների, մեծամասնությունը փաստում է, որ ատեստավորումը կատարվում է ոչ արհեստավարժ, խճճող, տեխնիկապես դժվար հաղթահարելի, արհեստական խոչընդոտներով թեստերով։ Եվ ըստ այս իշխանությունների ներկայացման ստացվում է, որ մենք՝ ուսուցիչներս տասնամյակներ շարունակ անորակ ենք եղել և ըստ իրենց ցուցադրության, ներկայումս աշխատող ուսուցիչների մեծ մասը պիտի ուղղակի չաշխատի։
Բոլորս մեծ ցանկություն ունենք չունենալ նման իշխանություններ։ Ի վերջո ՉԵՆՔ ունենալու։ Եվ, երբ դա տեղի ունենա, մենք պիտի պատրաստ լինենք նույն վայրկյանից սկսել պետության առողջացման գործընթացը։ Համար մեկ տեղում՝ կրթություն, գիտություն, աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախոս։
Հ.Գ. հաճախ ուշադրությունս ուղղված կլինի կրթության խնդիրները ( ներկայումս՝ աղետ) վեր հանելուն և դրանց հնարավոր լուծումները տալուն։
Շարունակելի…

Մետաքսե Հակոբյան

3 months ago
**Չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է …

Չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե Հակոբյան

Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ արցախցի պատգամավոր
@YerevanTodaynews

3 months, 1 week ago

?Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը։ Այդ կեցվածքն ունեցողը չի կարող ղեկավարել ինձ, իմ տեսակը, որոշել իմ ներկան ու ապագան։ Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով, իրեն կարհամարհեն, կոտնահարեն, կպարտադրեն, կխորշեն իրենից… Մերը սա չէ ու չի լինելու։ Մերը հայերենն ու հայեցին է, մերը հայկական արմատներն ու պատմական Հայրենիքն է, որտեղ Արցախն ու ամբողջական Հայաստանն է ու հենց դա է իրական Հայրենիքը…Բաղձալի խաղաղությունն էլ այդ բանաձևն ունի։ Սա է մեր օրակարգը ու ով փորձ կանի խանգարել, որպես խոչընդոտ պիտի հեռացվի…

Մետաքսե Հակոբյան

3 months, 1 week ago
We recommend to visit

Սիրելի հայրենակիցներ,
այս խմբում տեղադրվելու են աշխատանքի հայտարարություններ Արցախի հայերի համար

Հայտարարությունները կարող եք մեկնաբանությունների տեսքով ուղարկել այս խումբ՝ https://t.me/+5AduH_MOHoc0YWZi

Last updated 9 months, 1 week ago

Եկեք միասին զարգացնենք անգլերենի Խոսակցական հմտությունները

Last updated 4 weeks, 1 day ago

Ալիքի Հիմնադիր` @filmeri_admin

Last updated 1 year, 3 months ago