Tigran Grigoryan/Տիգրան Գրիգորյան

Description
Վերլուծաբան, «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախագահ։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago

2 months, 1 week ago

Փաշինյանը ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Ադրբեջանի դեմ իրավական հայցերից հրաժարվելու հարցը բանակցությունների ընթացքում քննարկվում է։ Նա հավելեց, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, փոխադարձության սկզբունքով այդպես էլ պիտի տեղի ունենա, քանի որ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Բաքուն ու Երևանը միմյանց դեմ իրավական պատերազմներ իրավական չպիտի վարեն։

Սա այս կառավարության արտաքին քաղաքականությունը բնութագրող հերթական ցցուն դրվագն է։ Ռուսաստանի հետ հարաբերություններում հավելյալ խնդիրներ ստեղծելու գնով Հռոմի ստատուտ վավերացնես, հետո էլ հայտարարես, որ Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներ չպիտի լինեն փաստաթուղթ ստորագրելուց հետո։

Տ - տրամաբանություն։

2 months, 3 weeks ago

Հայաստանը այս փուլում նույնիսկ կամիկաձե-պետություն չէ, որովհետև կամիկաձևի արարքի հիմքում ինչ-որ նպատակ կա։ Զելենսկիի այցի պարագայում (եթե այն տեղի ունենա) ոչ տրամաբանություն կա, ոչ նպատակ, ոչ էլ պոտենցիալ դիվիդենտ: Միայն ռիսկեր։

2 months, 3 weeks ago

Դժվար է ավելի նվաստացուցիչ տեսարան պատկերացնել, քան Հայաստանի քաղաքական ֆաունայի մաս հանդիսացող, իրենց քաղաքական մեկնաբանները ու վերլուծաբաններ կոչող սուբյեկտներին, որոնք Երևան ժամանած ռուսաստանյան էմիսարներին տեսախցիկների առջև աղաչում են, որպեսզի Մոսկվան միջամտի Հայաստանի ներքին գործերին, իշխանափոխություն իրականացնի և այլն։

Ազատ, անկաշկանդ քննարկման և ազդեցության գործակալ լինելու միջև սահմանը հենց այդտեղ է․ երբ ներհայաստանյան խնդիրները փորձում ես արտաքին ուժերի աջակցությամբ լուծել։

Չնայած, զարմանալի ոչինչ չկա, իրենց մենթորները ռուսական ֆեդերալ ալիքների եթերում էին նույնը անում վերջերս։

3 months, 2 weeks ago

"Շանթի" տաղավարում քննարկեցինք բանակցային գործընթացում վերջին զարգացումները։

https://youtu.be/BXgWR2G4Pq0?si=vA3g4_Tb8aYYqIvn

YouTube

Հայ - ադրբեջանական քննարկումների օրակարգերը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

Այցելեք մեր վեբ կայքը՝ https://www.shantnews.am Facebook: https://www.facebook.com/SHANTNEWS.am/ Instagram: https://www.instagram.com/shantnews/ Telegram: https://t.me/shantnews Shant Digital TV Բաժանորդագրվել՝ http://bit.ly/3119srd Ներբեռնել հավելվածը՝…

3 months, 2 weeks ago
Հիշեցնեմ, որ այս միջոցառումը Բաքվում տեղի …

Հիշեցնեմ, որ այս միջոցառումը Բաքվում տեղի է ունենում միայն այն պատճառով, որ Հայաստանը դեկտեմբերի 7-ին համաձայնել էր իր աջակցությունը հայտնել "ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին" և այդ իսկ կապակցությամբ հանել էր իր թեկնածությունը :)
Հերթական փայլուն դիվանագիտական հաղթանակը։

3 months, 2 weeks ago

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնում պարբերաբար հրապարակում ենք "Insights" կոչվող կարճ նյութեր, որոնց միջոցով փորձում ենք արտաքին լսարանին բացատրել տեղի ունեցող գործընթացների համատեքստը և դրանց հետ կապված ռիսկերը։ Այս անգամ Ադրբեջանի պահանջով սահմանադրության փոփոխության գործընթացի մասին ենք գրել։ Շնորհակալություն "Ֆետրվարի 20" ալիքին նյութը ռուսերեն թարգմանելու համար։

https://t.me/petrvari20/2283

Telegram

Փետրվարի 20 / 20-е Февраля

8 января Никол Пашинян призвал к принятию новой конституции Армении, сославшись на необходимость повышения жизнеспособности страны в условиях меняющейся геополитической динамики, подчеркнув, что он не говорит об изменении власти. Контекст 6 декабря президент…

3 months, 2 weeks ago

Փաշինյանը այսօր Հայաստանի անկախության հռչակագիրը համեմատեց կարմիր շորի հետ, որը գրգռում է տարածաշրջանային ցուլերին (Ադրբեջանին և Թուրքիային): Իրականում այդ կարմիր շորը Հայաստանի ցուցադրական և պրովոկատիվ թուլությունն է, որը Ադրբեջանի մոտ նոր պահանջներ ձևակերպելու և ավելի մաքսիմալիստական քաղաքականություն վարելու շարժառիթներ է ստեղծում։

3 months, 2 weeks ago

Փաշինյանի հարցազրույցն եմ լսում Հանրային ռադիոյին։ Ասում է` Անկախության հռչակագրի պատճառով Վրաստանի հետ ռազմական համագործակցություն չենք ունեցել այսքան տարի։ Իբր վրացիները տարածքային նկրտումներ են տեսել հռչակագրի տեքստի մեջ և որոշել չհամագործակցել Երևանի հետ :)

3 months, 2 weeks ago

«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը քննարկում ենք Սահմանադրությունը փոխելու Հայաստանի կառավարության մտադրությունը։ Անդրադրաձ է կատարվում այդ գործընթացի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև այն ռիսկերին, որոնք կարող են ի հայտ գալ նման փոփոխությունից։
https://www.youtube.com/watch?v=hpoxv53rks0

YouTube

Սահմանադրության փոփոխությունը կնշանակի Հայաստանի կապիտուլյացիա

«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են Սահմանադրությունը փոխելու Հայաստանի կառավարության մտադրությունը։ Անդրադրաձ է կատարվում այդ գործընթացի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև այն ռիսկերին…

3 months, 2 weeks ago

Ֆրոյդյան սայթաքում։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago