Tigran Grigoryan/Տիգրան Գրիգորյան

Description
Վերլուծաբան, «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախագահ։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago

3 months ago
Իմ սուբյեկտիվ կարծիքով Էդուարդ Առաքելյանը Հայաստանի …

Իմ սուբյեկտիվ կարծիքով Էդուարդ Առաքելյանը Հայաստանի լավագույն ռազմական փորձագետն է։ Եթե ցանկանում ենք, որպեսզի նրա վերլուծություններն ու աշխատանքը շարունակական լինեն, միացեք մեր դրամահավաքին։

https://rearmenia.com/en/fundraisers/6adf6484-be3b-44af-9b6e-d44c00aff101?tab=donors

4 months, 2 weeks ago

https://t.me/petrvari20/3106

Telegram

Փետրվարի 20 / 20-е Февраля

У нас в пространстве русскоязычного армянского телеграм, нет каналов, с которыми мы ведем войну или вписываемся в какие то разборки. В интернете каждый может писать, что хочет и думать что угодно, как говорится каждый кайфует по своему. В данном тексте, наряду…

6 months, 3 weeks ago

Վերջին շրջանում շատ ենք լսում/կարդում համեմատություններ դելիմիտացիայի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր դրվագների միջև։ Պոպուլյար դարձած կլիշեներից մեկը հետևյալն է․ «Ինչպես Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, այնպես էլ հիմա Ադրբեջանը կողմնակից է փուլային մոտեցմանը և չի համաձայնելու փաթեթայինին»։
Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Խնդիրը ոչ թե փուլային կամ փաթեթային լուծումներն են, այլ դրանց բովանդակությունը։ Օրինակ, 1997 թվականի հուլիսի փաթեթային տարբերակը Ադրբեջանը չէր մերժել, իսկ Հայաստանը մի շարք վերապահումներ ուներ։
Այժմ ևս կարևորը ոչ թե փուլային կամ փաթեթային մոտեցումներն են, այլ դրանց բովանդակությունը։ Եթե օրինակ այդ փուլային մոտեցումը ենթադրի դելիմիտացիան սկսել Ջերմուկից, Ադրբեջանը բնականաբար դեմ կլինի այդ տարբերակին։
Այդ առումով այս տեսակի բոլոր զուգահեռները Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ մակերեսային են և շատ հաճախ ի ցույց են դնում այն իրողությունը, որ մարդիկ պարզապես չեն տիրապետում թեմային։ Ես մի քանի կոնկրետ դեպք գիտեմ, երբ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ կարծիք հայտնող, իրենց փորձագետ համարող մարդիկ կամ 2020-ի պատերազմից հետո են սկսել 30 տարվա կարգավորման պլանները կարդալ, կամ էլ մինչև հիմա չեն կարդացել։ Այն դեպքում, երբ դրանց մի մասը վաղուց հրապարակված է։

7 months, 2 weeks ago

Վաշինգտոնաբնակ ադրբեջանցի հայտնի լրագրող Ալեքս Ռաուֆօգլուն թվիթերյան էջում հայտնում է, որ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ (երկու կուսակցություններից) պատրաստվում են քվեարկության դնել օրինագիծ, որով պատժամիջոցների կենթարկվեն մոտ 40 ադրբեջանցի պաշտոնյաներ։ Խոսքը մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված պաշտոնյաների մասին է։ Ռաուֆօղլուն հրապարակել է նաև այդ պաշտոնյաների ցուցակը, որի մեջ կարելի է առանձնացնել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար Հիքմեթ Միրզաևին, ռազմական ոստիկանության հրամանատար Էլգուն Ալիևին, Ադրբեջանի 218-րդ կոմանդո բրիգադի հրամանատար գնդապետ Էլշան Սանաևին, Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիևին, Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևին։

7 months, 2 weeks ago

Ասա, թե ով է քո երկրում արտաքին քաղաքկանության ու անվտանգության մասին խոսում, ասեմ, թե ինչ վիճակում է քո երկրի արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը։ Համատարած շառլատանությունը ՛՛իրական Հայաստանի՛՛ գլխավոր հատկանիշը կարելի է համարել։

8 months, 3 weeks ago

Փաշինյանը ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Ադրբեջանի դեմ իրավական հայցերից հրաժարվելու հարցը բանակցությունների ընթացքում քննարկվում է։ Նա հավելեց, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, փոխադարձության սկզբունքով այդպես էլ պիտի տեղի ունենա, քանի որ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Բաքուն ու Երևանը միմյանց դեմ իրավական պատերազմներ իրավական չպիտի վարեն։

Սա այս կառավարության արտաքին քաղաքականությունը բնութագրող հերթական ցցուն դրվագն է։ Ռուսաստանի հետ հարաբերություններում հավելյալ խնդիրներ ստեղծելու գնով Հռոմի ստատուտ վավերացնես, հետո էլ հայտարարես, որ Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներ չպիտի լինեն փաստաթուղթ ստորագրելուց հետո։

Տ - տրամաբանություն։

9 months, 1 week ago

Հայաստանը այս փուլում նույնիսկ կամիկաձե-պետություն չէ, որովհետև կամիկաձևի արարքի հիմքում ինչ-որ նպատակ կա։ Զելենսկիի այցի պարագայում (եթե այն տեղի ունենա) ոչ տրամաբանություն կա, ոչ նպատակ, ոչ էլ պոտենցիալ դիվիդենտ: Միայն ռիսկեր։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago