Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Ալբերտիչ | հեղինակային ալիք

Description
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Advertising
We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 2 weeks, 5 days ago

3 days, 13 hours ago

🇺🇸 🇬🇪 ԱՄՆ-ի Կոնգրեսի 29 անդամ նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կոչ անելով հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը։

Ի․Գ․ Նույն օրինագիծը ԱՄՆ-ում ընդունվել է հեռավոր 1938թ․։

ԱՄՆ-ում այսքան մտահոգված չէին լինի, եթե, ըստ էության, օրենքի նախագիծն ուղղված չլիներ նաև [հատկապես/մասնավորապես] ամերիկյան ֆինանսական աղբյուրներից սնվող կառույցների դեմ։

Վրաստանում հասկանում են, թե ի՞նչ ընթացք են ունենում աշխարհաքաղաքական իրադարձությունները մեր տարածաշրջանում և հիմա այնտեղ դեռևս կուլիսային ոչ ակտիվ պայքար է գնում ռուսական և ամերիկյան ազդեցության ներքո գտնվող ուժերի միջև։

Ալբերտիչ | հեղինակային ալիք@albertich_notes

3 days, 16 hours ago

Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր մարդ դրածոների իշխանության հեռացման համար․

❗️Շատ կարևոր է․ ամեն առավոտ չարթնանալ հույսով, թե հենց այսօր հրապարակում կանգնած առաջնորդն ու ժողովուրդը կհասնեն դրածոյի հրաժարականին, և չգնալ քնելու՝ հիասթափված, որ այսօր էլ դա տեղի չունեցավ։

❗️Շատ կարևոր է․ անկախ ամեն ինչից՝ հետևել Սրբազանին, գնալ հանրահավաքներին, մասնակցել հնարավորության չափով գործողություններին։

❗️Շատ կարևոր է․ գիտակցել, որ սա հիբրիդային պատերազմ է։ Այստեղ դեր են խաղում ոչ միայն պրակտիկ քայլերը, այլև ամուր հոգեբանությունը։ Դա ենթադրում է՝ չսասանվող հավատ, սառը էմոցիաներ, ռացիոնալ վերլուծություն։

Հետևաբար հարց տվեք ձեզ՝ դուք իրապես ցանկանո՞ւմ եք իրավիճակ փոխել, թե՞ ձեր գործը կողքից հետևելն է և ներգրավվելը՝ երբ արդեն պրոցեսը հաջողի։ Եթե դուք հակված եք երկրորդին, ապա չմեղադրեք Սրբազանին ու քաղաքականությանը ձախողման համար։

Ի՞նչ պետք է արվի շարժման առաջնորդների կողմից:

Ալբերտիչ | հեղինակային ալիք@albertich_notes

3 days, 16 hours ago

Պետք է հասկանալ, որ քաղաքական պրոցեսներում շատ բան կախված է առաջնորդ(ներ)ից, բայց գործը չի կարող հաջողել, եթե չկա կրիտիկական զանգված։ Դա առաջնային գործիքն է ցանկացած իշխանության վրա ճնշում գործադրելու։ Չկա զանգված՝ չի լինելու փոփոխություն։ Ուստի․
Ի՞նչ պետք է արվի շարժման առաջնորդների կողմից․

⚡️Շարժմանը ճիշտ ընթացք տալու համար, իմ համոզմամբ, պետք է որոշակի մարտավարական աշխատանքներ տարվեն։

❗️Որպեսզի միանգամից հուժկու կերպով սկսված պրոցեսը չմարի՝ միայն տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը հանրահավաքներին և փողոցները կաթվածահար անող անհնազանդության ակցիաները բավարար չեն։

❗️Սկսած երկուշաբթի օրվանից՝ պրոցեսում պետք է ներառվեն հանկարծակի գործողություններ, որոնք չպետք է լինեն չափազանց կտրուկ, միևնույն ժամանակ՝ նախորդ անգամներում գործադրված չլինեն։

Ալբերտիչ | հեղինակային ալիք@albertich_notes

2 weeks ago

Հա, ու տարատեսակ մարդկանց ու բրենդներ բոյկոտելու մասին. Բոյկոտ պետք էր անել այսպես։ Գոնե 2019-ի վերջից կամ 2020-ի պատերազմից հետո ոչ իշխանության ներքո գործող ԶԼՄ-ների կողմից չպետք է տարածվեին դրածոյի, նրա մանկլավիկների ելույթները, խոսքերը, պետք չէր փողոցներն…

2 weeks ago

Հա, ու տարատեսակ մարդկանց ու բրենդներ բոյկոտելու մասին.

Բոյկոտ պետք էր անել այսպես։ Գոնե 2019-ի վերջից կամ 2020-ի պատերազմից հետո ոչ իշխանության ներքո գործող ԶԼՄ-ների կողմից չպետք է տարածվեին դրածոյի, նրա մանկլավիկների ելույթները, խոսքերը, պետք չէր փողոցներն ընկնել «նիկոլական» մտածողությամբ մարդկանց գտնելու և ծաղրի առարկա դարձնելու համար։

Հարկավոր էր/է տոտալ անտարբերության մատնել նիկոլականությունը։

Ավաղ, այդպես չի արվել և չի արվելու։ Բա, «քլիքն» ու դրանից եկող «տրաֆիկը», որ գովազդատու են բերում…

Մնացած կարճատև բոյկոտները ոչ մի արդյունք չեն տալու։

Ալբերտիչ | հեղինակային ալիք@albertich_notes

2 weeks ago

ԵԼՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Մենք ինքներս մեզ դրել ենք մի իրավիճակում, որն անվանել ենք «փակուղի» և փակվել ենք կեղծ անելանելիության շրջանակի մեջ՝ ընտրելով իրավիճակին հարմարվելու տարբերակը։

Մարդկության պատմությունը՝ նրա ծագման օրվանից պայքարի մասին է։ Պայքար տարբեր մակարդակներում։ Մարդը քարանձավում հայտնվելու օրվանից պայքարել է իր վախերի դեմ և նորը բացահայտելու համար։ Պայքարել է գիշատիչների դեմ՝ հանուն իր կյանքի պահպանման։

Մարդը պայքարել է այլ մարդու դեմ՝ սեփական կյանքը փրկելու կամ (նախանձից դրդված) ուրիշի ինչքին տիրանալու համար։

Մարդը պայքարել է բանական էակին կենդանիների մակարդակին իջեցնող գայթակղությունների դեմ։ Սրա մասին է, օրինակ, ամբողջ Հին Կտակարանը։ Մյուս կողմից, Նոր Կտակարանն արդեն այդ փորձությունները հաղթահարելու ևս մեկ ուղեցույց է։

Այս պայքարների օրինակները բազմաթիվ են։ Չպայքարող մարդիկ, հասարակությունները ինչ-որ փուլում պատմության ասպարեզից վերացել են։ Պայքարողները շարունակել են ապրել և արարել։

Հիմա, մեր՝ հայերիս անհատական և ընդհանուր ձգտումը ո՞րն է։

Նվվալ, լացել, որ մեզ ով հասցնում՝ բռնաբարո՞ւմ է։

Տեր կանգնել սեփական կյանքին ու տարածքին։

Պայքարել նշանակում է՝ անցնել նույնիսկ ամենադժվար և անհաղթահարելի թվացող փորձությունների միջով։

Հետևաբար, նախքան ազգային մակարդակին հարցը հասցնելը՝ անհատական մակարդակում ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ եք ցանկանում. լալ, որ ամեն ինչ կորած է, թե՞ կամք դրսևորել փակուղի թվացող պատրանքը պատռելու համար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք@albertich_notes

2 months, 2 weeks ago

ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՍՏՎԱԾ ՀՈՒՅՍ Է

Մոտենում ենք մեր ժամանակների ծանրագույն շրջանին

Չեմ սիրում ամպագորգոռ բառեր, «այ թե էսպես անենք, լավ կլինի» և նմանատիպ այլ ինքնախաբ արտահայտություններ։

ԼԱՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Լավագույն դեպքում՝ լինելու ճիշտ այնպես, ինչպես եղել է Արցախում 20 և 23 թվականների սեպտեմբերին։

Սովորաբար նման հռետորաբանության հանդիպելիս մարդիկ կա՛մ աչքերն ու ականջները փակելով հեռանում են, որովհետև իրենք չեն ցանկանում առերեսվել իրականությանը, մինչև վերջ հավատում են, որ «ձմեռ պապ կա», կա՛մ ինձ հակադարձում են, թե ես կատաստրոֆիկ վատատես եմ։

Եվ քանի դեռ այլ մարդիկ ինչ-որ հույսեր են փորձում տալ մյուսներին՝ «սրանց հանենք և ամեն ինչ լավ կլինի» ոճի մեջ, ես, անկախ նրանից, թե քանի հոգի դա կընկալի, շարունակում եմ փորձել մարդկանց իջեցնելու գետնի վրա. լավ չի լինելու… այստեղ մի փոքր նեղսրտեմ. չեմ կարողանում ընկալել մի իրողություն։ Երբ հարցնում են, պատասխանս մեկն է՝ «վատ է լինելու, բայց պետք չէ հուսահատվել»: Այս ասածիս մեջ մեծ մասը կենտրոնանում են նախադասության առաջին հատվածի վրա և ոչ մի կերպ չեն ֆիքսում երկորդ մասը։

Առհասարակ, հավանաբար ճիշտ կլինի առաջին քրիստոնյա պետության ժառանգներին հիշեցնել, որ հուսահատությունը մեղք է։ «Վատը» դեռ «վերջը» չէ։ Թափ տվե՛ք ձեր միջից վախերն ու հուսալքությունը։

Ծանր է լինելու, բայց ԼՈԽ ԼՅԱՎԱ ԻՆԱՆ…

Ալբերտիչ | հեղինակային ալիք@albertich_notes

2 months, 3 weeks ago

Արևմուտքում կարծես Հայաստանի «մանդատը» տվել են Ֆրանսիային։

Իսկ ի՞նչ եղավ Կիլիկիայի հետ, որի մանդատը ստանձնել էր… գուշակեք, թե ո՞վ…

Հետաքրքիր է, որ առհասարակ «լապշա կախելու» ասույթը ռուսերենից է տարածվել մեզանում, բայց այ կախողը Արևմուտքն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք@albertich_notes

2 months, 4 weeks ago

Իշխանությունը զավթողներն օրինաչափորեն ինչ-որ պահից սկսում են սովորականից ակտիվ կերպով «փուռը տալ» իրենց թիմակիցներին։

Դա օրինաչափ է և անխուսափելի։

Ճիշտ այնպես, ինչպես և օրինաչափ ու անխուսափելի է լինելու համապատասխան պահին ամենամերձավոր շրջապատից դավաճանված լինելը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք@albertich_notes

4 months, 2 weeks ago

Օրերս թելեգրամի ալիքներից մեկում հրապարակման հանդիպեցի, որում մեջբերվում էր 19-րդի դարավերջում և 20-րդի դարասկզբում ԱՄՆ-ի նախագահների ելույթներում բառապաշարի փոփոխության վերաբերյալ լեզվաբանական հետազոտության մասին։

Համաձայն հրապարակման հեղինակի՝ հետազոտության մեջ նշվում էր, որ եթե 19-րդ դարի վերջին նախագահների բառապաշարը բուհերի ուսանողների մակարդակի էր, ապա 20-րդ դարում բառապաշարը հասել էր 6-րդ դասարանցիների մակարդակին։

Կաշխատեմ առաջիկայում գտնել բուն հետազոտությունը և կիսվել ալիքումս։

— — — — —

Առհասարակ հանրային ելույթներում (հատկապես՝ առանց թղթի դեպքերում) բառապաշարի մակարդակով կարելի է չափել նաև կրթական համակարգի իրական աստիճանը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք@albertich_notes

We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 2 weeks, 5 days ago