Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Hakob Badalyan

Description
News and analysis
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month, 1 week ago

🔥Խորհրդարանի իր ելույթում վարչապետ Փաշինյանը դարձյալ շոշափել է ՀԱՊԿ թեման, արդեն բավականին հայտնի շեշտադրումների համատեքստով:

Քանի որ այս առնչությամբ պարբերաբար հնչում են հարցեր, կրկնեմ դեռեւս 2022-ին ձեւակերպածս տեսակետը՝ Հայաստան-ՀԱՊԿ ներկայիս «հարաբերության» բնույթը, հնչող մտքերը, կատարվող կամ չկատարվող քայլերը բավարարում են երկու կողմին էլ: Քանի որ շատերը այդպիսի դեպքերում թույլ են տալիս թյուրըմբռնում, մտածելով, որ երկու կողմին բավարարելը նշանակում է երկու կողմը նստել ու պայմանավորվել են գործել այդպես, նշեմ. ես չգիտեմ ինչ որ բան պայմանավորվել են, թե՞ ոչ, բայց քաղաքականության մեջ փոխադարձ ընդունելի իրողությունները պարտադիր չէ, որ ձեւավորվեն նստել պայմանավորվելով: Եթե կողմերը գիտեն հաշվել, ապա կարող են գալ երկուստեք ընդունելի ռեժիմի նաեւ հաշվելու միջոցով:

Հայաստան-ՀԱՊԿ պարագայում, Նիկոլ Փաշինյանը ներկայիս դիրքավորումով լուծում է իր քաղաքական խնդիրները, թե ներքին, թե արտաքին, իսկ ՀԱՊԿ՝ իր խնդիրները:

Գործնականում, դեռեւս 2018-19 թվականներից էլ պարբերաբար խոսել եւ գրել եմ այն մասին, որ համաշխարհային խոշոր տրանսֆորմացիաները գործնականում բոլոր ռազմա-քաղաքական բլոկների, այդ թվում ՀԱՊԿ առաջ դնում են բոլորովին նոր խնդիրներ եւ գոյություն ունեցող կառուցվածքի ու ճարտարապպետության էական վերանայման անհրաժեշտություններ: Հետեւաբար, ՀԱՊԿ գոյության եւ գործունեության չափումը «ավանդական» սխեմայի շրջանակում կատարելը թերեւս այլեւս ժամանակավրեպ է:

1 month, 1 week ago

💥Իրական ու «պատմական» Հայաստանների այս խիստ վտանգավոր հակադրումը, բացի այն, որ հրապարակային «դիսկուրսի» մակարդակում խիստ մակերեսային է, նաեւ պատմա-քաղաքական իմաստով ունի վտանգավոր ժամանակավրեպություն:

Չգիտեմ, այն արժե՞ 270+65 միլիեն եվրո, թե ոչ, բայց որ, իրականում ոչ թե Հայաստանի պետական սուբյեկտության ամրապնդման մեխանիզմ է, այլ հակառակը՝ Հայաստանի պետական սուբյեկտության «անդամհատման», կասկած չունեմ:

Եվ հարցը բոլորովին այն չէ, ինչ փորձ է արվում ներկայացնել «ֆոլկլորի» մակարդակով՝ թե մենք հավակնում ենք ինչ որ այլ պետությունների տարածքի եւ այլն: Հարցը գիտա-իրավա-քաղաքական է, հակառակ պարագայում այն որեւէ կերպ չէր հայտնվի միջազգային քաղաքականության օրակարգերում: Այն պահանջում է կառավարում, ինչպես պետականության սուբյեկտության ցանկացած ռեսուրս:

Այո, հայկական պետականության առանձնահատկությունն այն է, որ դրա սուբյեկտային ռեսուրսը դուրս է իր պետական սահմաններից: Ավելին, գործնականում բոլոր պետություններն են ձգտում սուբյեկտության այդպիսի ընդգրկուն եւ տարածական բազայի ձեւավորման, դրա համար ծախսում ահռելի ռեսուրսներ:

Մեր պարագայում, այդ ընդգրկումը ստացվել է հիմնականում պատմության ողբերգական կամ ցավագին դեպքերի ընթացքով: Բայց, այն կա եւ պահանջում է հմուտ կառավարում՝ հանուն Հայաստանի հանրապետության:

1 month, 1 week ago

⚡️💥⚡️Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցի առնչությամբ առանցքային է մի հարց՝ չորս օր առաջ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Շոլցի «վերադասի»՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ:

Ուրեմն, չորս օր հետո ինչու՞ է առաջացել անմիջականորեն Շոլցի հետ հեռախոսազրույցի անհրաժեշտություն: Այո, Շոլցը այսպես ասած «նոր միջնորդն» է՝ փետրվարից: Բայց, կրկնեմ, չորս օր առաջ Փաշինյանը հանդիպել է նրա վերադասին, հետն էլ Եվրահանձնաժողովի նախագահը: Այդ ի՞նչ է «կիսատ» մնացել այնտեղ, կամ «անկատար», որ հետո տեղի է ունենում Փաշինյան-Շոլց հեռախոսազրույց:

Այդ հեռախոսազրույցը այն մասին է, որ հայտարարությունները, թե հրապարակային «համեստության» ֆոնին, կուլիսներում եղել են «անհամեստ» պայմանավորվածություններ, մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը:

Այլապես, չէր լինի Շոլցի «կարիք»:

Ապրիլի 5-ից առաջ, դեռեւս Բլինքեն-Ալիեւ, Ֆոն դեր Լյաեն Ալիեւ հեռախոսազրույցներից առաջ նշել եմ, որ Բրյուսելի հանդիպումը Բաքվի դեմ չէ, Բրյուսելի հանդիպումը Ռուսաստանի եւ Իրանի դեմ է՝ ԱՄՆ ու Եվրամիության ընկալումներում: Ալիեւի հետ կապված հարցերի առնչությամբ Երեւանին թերեւս «մատնացույց» են արել՝ «հերթապահը» Բեռլինն է, բոլոր հարցերը նրա հետ, մեզ համար այդ թեման հիմա շատ մանր է:

Ամբողջ հարցն այն է, որ Շոլցի համար էլ այդ թեման շատ ծանր է:

1 month, 2 weeks ago

⚡️⚡️⚡️ Օրեր առաջ Ժնեւում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումը՝ Միջխորհրդարանական միության քարտուղարի նախաձեռնությամբ, արժանացավ քիչ ուշադրության: Պատճառը իհարկե այն է, որ հանդիպում էին ոչ թե երկրների առաջին դեմքերը, կամ՝ արտգործնախարարները, այլ՝ խորհրդարանների նախագահները:

Բայց, այդ գործընթացը թերեւս արժանի է ավելի մեծ ուշադրության, քան այն, ինչին արժանացավ: Իհարկե սա իմ սուբյեկտիվ գնահատական-կարծիքն է, բայց համարում եմ, որ խորհրդարանների ղեկավարների հանդիպման նախաձեռնությունը ավելի ընդգրկուն քաղաքական գծի մեկնարկ է, կամ առնվազն՝ դրա փորձ:

Ուշադրության արժանացնենք այն, որ հանդիպմանը պայմանավորվել են շարունակել շփումները եւ ձեւավորել խորհրդարանական ներգրավվածության ու շփումների մեխանիզմ:

Այստեղ ուշադրության արժանացնենք մի հանգամանք: Եթե Ադրբեջանի պարագայում կառավարման մոդելը նախագահական է, այն էլ ուժեղ նախագահական, ապա Հայաստանի դեպքում կառավարման մոդելը խորհրդարանական է, ու թեեւ խորհրդարանի ներկայիս նախագահը անգամ հայտարարում է, որ վարչապետն իր ղեկավարն է, այդուհանդերձ փաստ է՝ որ Սահմանադրությամբ խորհրդարանն է առաջնային ներկայացուցչական մանդատի կրող միակ ինստիտուտը, այսինքն՝ այդ թվում նշանակովի վարչապետի ինստիիտուտի հանդեպ գերակա, փաստացի՝ ղեկավար իրավա-քաղաքական մանդատի կրողը:

Կրկնեմ, թեեւ դե ֆակտո քաղաքական հարաբերակցությունը այլ է, բայց միեւնույն է, սահմանադրական-օրենսդրական կարգավորումն է անբեկանելի ուժը, որը շրջանցելը վաղ, թե ուշ, միշտ էլ հանգեցնում է ճգնաժամերի:

Այդպիսով, խորհրդարանների ներգրավումը, ըստ էության ստեղծում է մի լրացուցիչ հանգամանք, որը կարող է հարկ եղած դեպքում դառնալ Հայաստանում քաղաքական ճգնաժամ խթանելու հավելյալ առիթ: Ըստ իս, Միջխորհրդարանական միության նախաձեռնությունը, որը թվում է, թե պարզապես ինչ որ նախաձեռնություն է, գործնականում Արեւմուտքից եկող քաղաքական առաջարկ է Հայաստանի խորհրդարանի նախագահին՝ դառնալ Հայաստան-Ադրբեջան գործընթացի երկրորդ բեվեռ, գործադիր բեվեռին հակակշռոող:

Կընդունի՞ խորհրդարանի նախագահն այդ առաջարկը, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս կկարողանա կրել իր քաղաքական դերը՝ ընդունելու դեպքում, սա հարցի մյուս կողմն է, որովհետեւ նրան կօժաննդակեն, բայց դերից բխող պատասխանատվությունը՝ հնարավորություններով եւ ռիսկերով հանդերձ, նրա փոխարեն չի կկրի ոչ ոք: Բայց, ուշադրոության է արժանի այն, որ, իր հրապարակային հայտարարություններում Հայաստանի խորհրդարանի նախագահը այնքան ջանասեր է՝ այսպես ասած խաղաղասիրության եւ կառուցողական պատրաստակամության հարցում, որ թողնում է անգամ վարչապետից «ավելի կաթոլիկ» երեւալու համար մրցակցության տպավորություն:

Նշանակու՞մ է դա, որ ընդունել է իրեն արվող առաջարկը (չշփոթել անպայմանորեն ինչ որ տեղ հրավիրելու եւ ուղիղ առաջարկելու հետ, որովհետեւ քաղաքականությունը ոչ միշտ է, որ իրացվում է «ուղիղ խոսքի» մեխանիզմով): Կդժվարանամ ասել, ավելի հստակ կերեւա շարունակության պարագայում:

Հարց կառաջանա, իսկ ինչի՞ համար է արեւմտյան դերակատարներին պետք այդ քաղաքական «դուալիզմը» Հայաստանում: Նվազագույնը՝ գործընթացը առավել կառավարելի դարձնելու, դրանում վարչապետ Փաշինյանի «անփոխարինելիության» հանգամանքը չեզոքացնելու, եւ «շեղման» կասկածի դեպքում՝ քաղաքական ճգնաժամի միջոցով ներիշխանական վերադասավորում իրականացնելու համար:

1 month, 2 weeks ago

🇺🇸🇨🇳 Բայդեն-Սի Ցզինպին հեռախոսազրույցին ամենազգայունն արձագանքեց բնությունը՝ Թայվանում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժով:

Մտածում եմ, էդ ինչ ուժեղ են խոսել, կամ գուցե մեկը մյուսի վրա բարկացած ոտքն է ուժեղ խփել գետնին, առանց մտածելու, որ ախր փոքր կղզի է:

1 month, 2 weeks ago

💥The Wall Street Journal-ը Մակրոն-Բլինքեն հանդիպումից հետո գրում է, որ ամերիկյան կողմը չի աջակցում Ուկրաինա զորք մտցնելու Մակրոնի դիրքորոշմանը, համարելով, որ ռուսները կհարվածեն այդ զորքին եւ Ֆրանսիայի ՆԱՏՕ դաշնակիցները կկանգնեն միջամտելու անհրաժեշտության առաջ, իսկ իրենք չեն ուզում ՆԱՏՕ-Ռուսաստան բախում:

Ըստ հրապարակման, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ֆրանսիական զինուժին Ռուսաստանի հարվածի դեպքում չի լինի ԱՄՆ կամ ՆԱՏՕ ներգրավման անհրաժեշտություն:

Ինչու՞ է ԱՄՆ դեմ Ուկրաինա ֆրանսիական զինուժի մուտքին: Որովհետեւ ԱՄՆ լավ գիտե, թե ինչն է Մակրոնի խնդիրը: Մակրոնի խնդիրը ուկրաինական կարկանդակից սեփական բաժին ապահովելն է: Եթե դիտարկում ենք Ուկրաինային ցուցաբերվող օգնության ծավալը՝ օգնող երկրի ՀՆԱ եւ տրամադրվող օգնություն հարաբերակցությամբ, ապա Ֆրանսիան մեղմ ասած առաջատարների շարքում չէ:

Եվ հանկարծ, Ֆրանսիան հայտնում է զորք մտցնելու պատրաստակամություն: Եվ այն, որ ըստ հեղինակավոր թերթի՝ Մակրոնն ասում է, թե ռուսական հարվածի դեպքում չի լինի ԱՄՆ կամ ՆԱՏՕ ներգրավման անհրաժեշտություն, ըստ էության նշանակում է հետեւյալը՝ չի լինի ռուսական հարված: Ու դա գիտե նաեւ ԱՄՆ, բայց պետք է փաստարկ՝ Ֆրանսիայի մուտքին դեմ արտահայտվելու համար, որովհետեւ այդ մուտքը «խթանելու» է արեւմտյան պայքար ուկրաինական կարկանդակի համար: Հենց դրա համար է, ի վերջո, որ լեհերը միանգամից աջակցեցին Մակրոնի գաղափարին, դրանում տեսնելով նաեւ իրենց համար կանաչ լույսի հնարավորություն: Մինչդեռ, կա Բրիտանիան, որն Ուկրաինայի հարցում իր բաժնի ցրցամը տվել է դեռեւս պատերազմից առաջ եւ դրա համար էլ 2022-ի մարտին թույլ չի տվել փետրվարին սկսած պատերազմի դադարեցում: Լոնդոնը դա արել է իր, ոչ թե Փարիզի համար:

Ըստ էության, նույն տրամաբանությամբ են արագանում զարգացումները Կովկասի շուրջ:

1 month, 3 weeks ago

https://www.facebook.com/share/r/ahHKnm4mXVCMCEUf/?mibextid=oFDknk ⚽️ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն ու Թբիլիսիի քաղաքապետ, իտալական Միլանի նախկին պաշտպան Քալաձեն Թբիլիսիի Դինամո մարզադաշտում, այն պահից հետո, երբ Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր եւ ամռանը Գերմանիայում կմասնակցի Եվրո 2024֊ին։

Facebook

Log in or sign up to view

See posts, photos and more on Facebook.

1 month, 3 weeks ago

⚡️ Ռուս սահմանապահերի թեմայով.

Մեզանում ռուս սահմանապահների հայաստանյան ներկայությունը հաճախ շփոթում են ռազմական ներկայության հետ: Իհարկե, հասկանալի է, տեխնիկական իմաստով դա այդպես է, բայց ֆունկցիոնալ եւ քաղաքական իմաստով դա ռազմական ներկայություն չէ: Ռազմականի համար կա 102-րդ ռազմակայանը:

Սահմանապահների ներկայությունն իհարկե ոչ էլ ունեցել է զուտ սահմանապահության նշանակություն: Հասկանալու համար, թե ինչ նշանակությամբ են ռուսները Հայաստանի սահմաններին՝ ԽՍՀՄ արտաքին սահմանների մասով, պետք է թերեւս հասկանանք, թե ի՞նչ ամբողջություն ունի սահմանապահության գործառույթը ցանկացած պետության համար ընդհանրապես:

Դրա նշանակությունը նաեւ հետախուզական է, որքան էլ չթվա տարօրինակ: Սահմանապահությունը չի սկսում հենց սահմանին, այլ սկսում է դրանից շատ դուրս, ոլոր այն երկրներում՝ նվազագույնը, որտեղից դու ունես զանազան մարտահրավերներ: Որովհետեւ մարտահրավերները հիբրիդային են, առավել եւս այսօր, եւ, եթե դրանք առանց քո վերահսկողության հասան քո պետական սահման, ապա շատ մեծ է հավանականությունը, որ նաեւ կանցնեն սահմանը՝ քանի որ մինչ դրան հասնելը հոգ տարած կլինեն այն անվտանգ հատելու մասին:

Ահա, թե ի՞նչն է Հայաստանում ռուս սահմանապահների տեղակայման շուրջ հայ-ռուսական հարաբերության առանցքը: Բացարձակապես չեմ ուզում նսեմացնել մեր անկախ պետականության արժանապատվությունն ու ինքնիշխանության արժեքը, բայց, երբ խոսում ենք ռուս սահմանապահներին հեռացնելու մասին, մենք պետք է թերեւս շիտակություն ունենանք պատասխանելու հարցին, թե ո՞վ է նրանց փոխարինելու իր հետախուզական խորքային կարողություններով: Ընդ որում, դա կարող է լինել նաեւ ոչ ֆորմալ, բայց միթե՞ մեզ համար ամբողջ խնդիրը ֆորմալ եւ ոչ ֆորմալն է:

Կարծում եմ քչերը կփորձեն հավաստիացնել, թե Հայաստանն այսօր ունի հետախուզական համարժեք կարողություններ, այն էլ այսօրվա աշխարհում, եւ կամ՝ կունենա մոտ ապագայում: Կենսունակ հետախուզության ձեւավորումը պահանջելու է մի քանի տասնամյակ, ես էլ չեմ ասում ահռելի տնտեսական ռեսուրսների մասին:

Հետեւաբար, երբ ընդգրկուն խոսում ենք ռուսներին սահմանից հեռացնելու թեմայով, դրա բավականին գայթակղիչ ու լայքաբեր, սրտիկաբեր շերտերից դուրս, պետք է խնդրի ու երեւույթի մասին խոսենք ամբողջական, հասկանալու համար, թե ու՞մ ենք բառի թեկուզ փոխաբերական իմաստով տալիս մեր սահմանը՝ այդ հասկացության նաեւ արտաքին խորքի իմաստով:

Այ դա արդեն կլինի խոսակցություն, այլ ոչ թե «քաղաքական» կամ «քաղաքագիտական մակաբուծություն» թեմայի ընդամենը մի ասպեկտի վրա:

Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ դիտարկածս ամենեւին չի նշանակում, թե ռուսները անթերի եւ համապարփակ ապահովել են մեր սահմանների հուսալի պաշտպանոււթյուն այդ ամբողջական իմաստով: Ապահովել են իհարկե այնքան, որքան պետք է եղել հենց իրենց: Բայց, բոլորն են վարվելու այդ կերպ՝ լինի ֆորմալ, թե ոչ ֆորմալ հանձնառություն: Եվ ուրեմն, թեման կամ պետք է դիտարկել ամբողջական, ընդգրկուն, կամ պետք է ձեռնպահ մնալ դրա «կոնյուկտուրային» ռասկրուտկայից, որի ՕԳԳ-ն Հայաստանի համար մեղմ ասած կասկածելի է, եւ հաստատ ավելի քիչ է, քան հենց նույն ռուսների համար:

1 month, 3 weeks ago

Հայրենակիցներ, Բրյուսելում կայանալիք Բլինքեն-Փաշինյան-Ֆոն Դեր Լյաեն հանդիպման առնչությամբ հարեւան երկրից արձագանքը ոչ թե ոգեւորության, այլ որոշակի մտահոգության առիթ է:

Այն, որ Ադրբեջանը մեղադրում է, թե միակողմանի են, դա գործնականում ադրբեջանական քաղաքականության ստանդարտն է, եւ ընդ որում՝ օրինակելի ստանդարտ:

Բայց, առանցքային ուշադրության առարկան ոչ թե դգոհությունն է, որից մեզանում ինքնաբերաբար եզրակացնում ենք, թե՝ եթե իրենք մի բանից դժգոհ են, ուրեմն մեզ համար լավ է այդ բանը, այլ հայտարարությունը, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը «կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ապակայունացնող ցանկացած գործողության համար»:

Սա նշանակում է, որ Բաքուն բրյուսելյան հանդիպումը դիտարկելու է սադրանքի «լեգիտիմ» առիթների շարքում: Սա իհարկե ամենեւին չի նշանակում, որ հանդիպումից անմիջապես հետո դիմելու են սադրանքի, բայց, այն միացնելու են սադրանքի «լեգիտիմացման» տրցակի:

Ու այստեղ առանցքային հարցն այն է, թե ԱՄՆ ու Եվրամիությունը որքանով են պատասխանատվություն ստանձնելու Բաքվին այդպիսի սադրանք թույլ չտալու հարցում, եւ որքանով են ձեռնմուխ լինելու զանազան քարոզչական խողովակներով այդ հնարավոր սադրանքի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու համար:

1 month, 3 weeks ago

⚡️⚡️ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին հարց է տրվում, թե ինչ են քննարկելու ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լյաեն եռակողմ հանդիպմանը: Միլլերը պատասխանում է, որ մանրամասների մեջ չի ուզում մտնել, ասելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ իրենց յուրաքանչյուր շփում ուղղված է երկու երկրների միջեւ տարաձայնությունները հարթելու եւ խաղաղ համաձայնագրի հասնելու նպատակին:

ԱՄՆ պետքարտուղարն իհարկե սառը ջուր է լցնում այն տեսակետների վրա, թե Բրյուսելում Հայաստանին արվելու է ինչ որ հուժկու մի առաջարկ, ընդդեմ Բաքվի պահանջների:

Ինչի՞ մասին է Միլլերի պատասխանը: Այն մասին, որ հանդիպումը «հավասարության» խախտում չէ, իսկ «հուժկու» աջակցություն լինելու է Նիկոլ Փաշինյանին՝ նրա արտահայտած դիրքորոշումները առաջ մղելու հարցում: Թե ինչ դիրքորոշումներ է արտահայտում վարչապետ Փաշինյանը այս օրերին հատկապես, րկնելը թերեւս ավելորդ է:

Եվ այդ առնչությամբ, մի քանի օր առաջ թե գրառման տսքով, թե հարցազրույցի ընթացքում ասել եմ՝ եթե Փաշինյանին Բրյուսելում սպասում է ուժեղ աջակցություն ընդդեմ Ադրբեջանի առավելապաշտության, ապա ի՞նչ իմաստ ունի նրան այդ հանդիպմանն ընդառաջ օգտագործել հռետորաբանություն, որը Հայաստանի ներսում առաջացնում է միանգամայն հիմնավոր չափազանց սուր քննադատություն, իսկ դրսում՝ լեգիտիմացնում Ադրբեջանի պահանջները:

Միլլերի պատասխանն ընդամենը հաստատում է այդ հարցադրմանս տրամաբանությունը:

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago