Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana
⚫️⚫️⚫️ Ահաբեկություն Գերմանիայում: Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է սուրբ Ծննդյան տոնավաճառի մասնակից բազմության մեջ, նախնական տվյալով զոհվել է 11 մարդ, կա տասնյակից ավելի վիրավոր:
Հայտնի է նաեւ, որ մեքենան վարել է ծնունդով սաուդցի 50-ամյա մարդ, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում:
Իհարկե սաուդցի լինելու հանգամանքը պարզապես փաստն է, որը անշուշտ չի կարող ինքնին լինել որեւէ քաղաքական եզրահանգման առարկա: Բայց, նաեւ գրեթե վեր է կասկածից, որ կատարված ահաբեկությունը պարզապես այսպես ասած «ռոմանտիկ ֆունդամենտալիստի» մտահղացում չէ: Նա գործիքն է, որը կիրառվում է Գերմանիայի դեմ:
Ընդ որում, այն կիրառվում է հատկանշական մի ժամանակահատվածում: Գերմանիայի կանցլեր Շոլցի կառավարությանը Բունդեստագը հայտնել է անվստահություն: Դրանից առաջ,, երբ արդեն փլուզվել էր կառավարող կոալիցիան, Շոլցը երկու եւ կես տարվա դադարից հետո հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ, որից հետո հայտարարում է, որ պայմանավորվել են հետագայում դարձյալ խոսելու մասին, թեեւ նշում է, որ մոտեցումները եղել են իրարամերժ:
Նախօրեին էլ Շոլցը հեռախոսազրույց է ունենում Տրամպի հետ:
Արդյո՞ք հետո կարող էր հաջորդել նոր հեռախոսազրույց Պուտինի հետ: Դա իհարկե ենթադրական հարց է:
Լայն իմաստով սակայն Գերմանիայի պարագայում խնդիրը թերեւս այն է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը շատ մեծ է աջերի հաղթանակի հավանականությունը, մասնավորապես նաեւ ի դեմս «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության: Այդ պարագայում, դա կարող է լինել Եվրոպայում խոշոր պարտություն՝ եվրոպական ձախ-ուլտրալիբերալ գլոբալիստական թեւի համար:🇩🇪
🔥 Ֆեյսբուքի «հիշողությունների» մեխանիզմը հիշեցրել է 2022 թվականի դեկտեմբերի այս օրերը, երբ հայ հանրությունը «ցնծում էր», կամ ավելի ճիշտ կլինի ասել հայ հանրությանը «ցնծացնում» էին մի շարք մարդիկ եւ խմբեր՝ Լաչինի արգելափակված միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նիստով եւ կոչով:
Լաչինի միջանցքը փակ էր արդեն մոտ տասն օր, եղավ ՄԱԿ ԱԽ նիստ, որը բնականաբար դատապարտեց մարդասիրական խնդիրներ ստեղծող այդ որոշումն ու կոչ արեց բացել:
Հայաստանում գեներացվող «դիվանագիտական հաղթանակի» մատուցման ֆոնին արտահայտվեցի, որ այդ նիստն ու կոչը դիվանագիտական հաղթանակ որակելը գրեթե ինքնախաբեություն է, կամ նշանակում է մեր իսկ ձեռքով իջեցնել մեր դիվանագիտական նշաձողերը, եթե այդօրինակ կոչերը մենք համարում ենք դիվանագիտական հաղթանակ:
Ընդ որում, ՄԱԿ ԱԽ այդ նիստից առաջ էլ, երբ Հայաստանում հնչում էին ձայներ, թե հարցը պետք է անպայման տանել ՄԱԿ ԱԽ, արտահհայտվում էի, որ չի կարող ՄԱԿ ԱԽ-ն լուծել Լաչինի միջանցքի ապարգելափակման հարց, որովհետեւ այդ ԱԽ հինգ մշտական անդամները միմյանց հետ զբաղված են համաշխարհային նոր վերաբաժանման, այդ թվում հիբրիդային համաշխարհային պատերազմի ռեժիմով:
Հիմա կարդում եմ, թե ինչպես էին որոշ ֆեյսբուքյան հարգարժան օգտատերեր ինձ նախատում էին մեր հաջողությունը «նսեմացնելու» համար:
Հետո գործնականում նույն մարդիկ նախատում էին, երբ թերահավատորեն վերաբերեցի արդեն 2023 թվականի հունվարին՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի այն հորդորին, որ նա արել էր Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում՝ «անհապաղ բացել Լաչինի միջանցքը»:
Հայաստանում նույնիսկ քիչ էր մնում նկարագրեին հանրությանը, թե Ալիեւի հետ ինչ սարսափելի բաներ են տեղի ունենալու, եթե նա չենթարկվի այդ «անհապաղ» հորդորին:
Հետո, ինչպես հիշում եք, 2023-ի ամռանն արդեն սկսվեց դաշտ նետվել այն, որ՝ ինչ-ինչ, բայց «էթնիկ զտումը» դա այն կարմիր գիծն է, որ թույլ չի տա ԱՄՆ, անգամ ասվում էր, թե պատժամիջոցները պատրաաստ են՝ հենց եղավ զտում, կկայացվեն դրանց վերաբերյալ որոշումներ:
Ինչու՞ եմ վերստին հիշեցնում այդ ամենը:
Երբ մենք մեզ ներշնչում ենք որեւէ միջազգային կառույցի կամ դերակատարի վերաբերյալ չափազանցված, անիրատեսական, սառը հաշվարկկի վրա չհիմնված սպասումներ, իսկ հետո հայտնվում կոտրած տաշտակի առաջ, ապա մենք ենք դրա համար մեղավորը, այլ ոչ թե մեզ «խաբողը»:
Գերտերությունները չեն խաբում: Ոչ թե որովհետեւ ազնիվ են ու անկեղծ՝ դրանք բացարձակապես աշխարհաքաղաքական կատեգորիա չեն: Պարզապես, նրանք մեզ «խաբելու» կամ «հուսախաբ» անելու խնդիր չունեն էլ: Եթե ունենան, եթե հասնեն դրա մասին մտածելուն, ապա գուցե նույնիսկ անհարմար զգան ու այլեւս չանեն, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանց հաշվարկների եւ հայեցողության տրամաչափն ու մեր «հույսերի» տրամաչափերը այնքան անհամադրելի են, որ նրանց համար «տեսանելի» էլ չեն:
Հետեւաբար, վերստին պետք է գալ այն մտքին, որ մեր տեղն ու դերը որեւէ գերտերության չափումների համակարգում, հիմնավորապես կախված է մեր տրամաչափից՝ մեր մտածողության, աշխարհայացքի, աշխարհընկալման, մեր հավաքական կոմպետենտության տրամաչափից, հետեւաբար այն տրամաչափից, որ մենք կարող ենք ստանալ մեր պետական կենսունակության իմաստով՝ իրացնելով մեր հանրության ստեղծարար ներուժը բոլոր ասպարեզներում:
Այն կա, այն ամենեւին քիչ չէ: Ավելին, մեր պետության մասշտաբի, ժողովրդագրական պատկերի համեմատ այն նույնիսկ տեսակարար կշռով բավականին շատ է: Այլ հարց է, որ մենք ունենք այդ ներուժի կապիտալիզացիայի կայուն մեխանիզմներ ձեւավորելու անընդունակ քաղաքական ու տնտեսական կառավարող վերնախավ, եւ՝ վերնախավեր:
Եվ հակառակը, ցավոք մենք այսօր տեսնում ենք նույնիսկ, որ տեղի է ունենում մեր այդ ներուժի պրիմիտիվացման քաղաքականություն:
⚡️ Նախօրեին տեղի էր ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Տրամպի հեռախոսազրույցը Գերմանիայի ըստ էության արդեն նախկին կանցլեր Շոլցի հետ, որը կառավարությանն օրերս անվստահություն հայտնեց Գերմանիայի խորհրդարանը:
Տրամպի հետ հեռախոսազրույցին «զուգահեռ», Տրամպի թիմում գոնե առայժմմ առանցքային դեր ունեցող Իլոն Մասկը Շոլցի մասին գրաում է անում, որ նա «ոչ կոմպետենտ անգետ» է:
Հետաքրքիր է, Իլոն Մասկը Տրամպի՞ եզրահանգումն է արտահայտում, թե՞ պարզապես ստացվել է զուգահեռ:
Բայց, որ Մասկի բնորոշումը դիպուկ է, թերեւս վկայում են այսօր Գերմանիայի տնտեսական ու նաեւ քաղաքական խնդիրները: 🇺🇸🇩🇪
💥 Վատիկանի՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու: Պաշտոնական առիթը Հովհաննես Պողոս 2-րդ պապի անունով տաճարի առաջին քարը դնելու արարողությունն է: Գալագերի այցը սակայն եռօրյա է, հանդիպելու է նաեւ արտգործնախարար Բայրամովին:
Այս այցը ուշադրության է արժանի նրանով, որ մի քանի օր առաջ Գալագերը Մալթայում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարին՝ ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում: Հանդիպման բովանդակության մասին առանձնապես մանրամասներ կարծես թե չեն հանրայնացվել:
Կարող ենք դիտարկել, որ Միրզոյանի հետ Սուրբ Աթոռի պաշտոնյայի հանդիպումը հնարավոր է լիներ նոյեմբերի 18-ին Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման «շարունակություն»: Բաքվում Գալագերը կունենա՞ հայ-ադրբեջանական թեմայով կոնկրետ անելիք: Հավանական է, որովհետեւ Սուրբ Աթոռը կարծես թե մերձավորարեւելյան վերջին զարգացումներում ընդգրկված առանցքային կողմերից մեկն է, ինչի մասին վկայում է օրինակ այդ զարգացումներից ընդամենը չորս-հինգ օր առաջ Իրանի նախագահ Փեզեշկիանի նամակը Հռոմի Պապին:
Ընդ որում, դրա մասին հայտնի դարձավ Հայաստանի վարչապետի Վատիկան այցից երկու օր անց, իսկ այդ այցից երեք օր առաջ էլ տեղի էր ունեցել Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույց, իսկ երկրորդ հեռախոսազրույցը տեղի ունեցավ Փաշինյանի Վատիկան այցից եւ Փեզեշկիանի՝ Հռոմի Պապին նամակից երկու-երեք օր անց:
Համմենայն դեպս ոչ սովորական ինտենսիվությամբ ժամանակագրություն է: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ այդ օրերին էլ Հռոմի Պապի հետ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը:
Ի դեպ, հետաքրքիր է շատ՝ Պապն ինչու՞ կտրականապես հրաժարվեց Աստվածամոր տաճարի վերաօծման առիթով Փարիզ այցելելուց: 🇦🇲🇻🇦🇮🇷🇦🇿🇫🇷🇺🇸
⚡️⚡️⚡️ Ասում ենք՝ Ասադը ընկերություն էր անում Էրդողանի հետ, դրա համար էլ վերջը եղավ սա, ինչպե՞ս կարելի էր ընկերություն անել Էրդողանի հետ:
Ասադը անձամբ ձեզ հավաստիացրել է, որ Էրդողանն իր ընկե՞րն է, երդվե՞լ է՝ որ ընկերն է: Հարգարժան ընկերներ, իսկ մեզ ո՞վ ասաց, որ մենք Էրդողանին ճանաչել ենք, գիտենք, կամ Թուրքիային, իսկ Ասադը՝ չգիտեր, կամ Ասադը չուներ իր կողքին այդ ամենը հստակ իմացող մի վստահելի մարդ:
Ենթադրենք Ասադը Էրդողանի հետ ոչ թե ջերմ հարաբերվում էր, այլ՝ բարեւ իսկ չէր տալիս, անունն անգամ չէր ուզում լսել՝ 2009 թվականին, 2010 թվականին: Եվ ի՞նչ, Սիրիայում չէ՞ր լինելու այն, ինչ եղավ:
Չէ՞ որ Սիրիայում կատարվածի պատճառն այն չէ, որ Ասադը իբրեւ թե միամիտ-միամիտ ընկերություն էր արել Էրդողանի հետ:
Եթե ասեք, որ Ասադը ժամանակին իշխանությունից հրաժարվելու տարբերակի մասին մտածելու դեպքում չէր ունենա այն, ինչ եղավ, դա արդեն կլինի իսկապես լուրջ խոսակցություն:
Այլապես, քանի օր է, մենք մեզ իմաստուն եզրակացություններ ենք անում ու ինքնագոհությամբ արձանագրում, թե մենք Թուրքիային ու Էրդողանին ճանաչում էինք, իսկ այն միամիտ Ասադը՝ ոչ:
💥 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել վրաց ժողովրդին, Եվրոպական Միությանն անդամության թեկնածության տրամադրման տարեդարձի առիթով: Դա իհարկե առիթն է, սակայն բուն պատճառն ըստ իս այն իրադրությունն է, որ այսօր կա Վրաստանի շուրջ: Մեկ տարի առաջ ինչպես…
💥 Ինչպես առավոտյան նշել էի, մի փոքր անդրադարձ Հովիկ Աղազարյանի թեմայի քաղաքական այն համատեքստին: Կիրառված կոմբինացիան աշխատում է բավականին արդյունավետ: Նախ, զբաղեցնում է հանրության ուշադրությունը, իսկ մյուս կողմից՝ լարվածության մեջ է պահում քաղաքական մեծամասնությանը:…
💥 Ինչպես առավոտյան նշել էի, մի փոքր անդրադարձ Հովիկ Աղազարյանի թեմայի քաղաքական այն համատեքստին:
Կիրառված կոմբինացիան աշխատում է բավականին արդյունավետ: Նախ, զբաղեցնում է հանրության ուշադրությունը, իսկ մյուս կողմից՝ լարվածության մեջ է պահում քաղաքական մեծամասնությանը:
Բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը: Հարցն այն չէ, թե մեծամասնության մասին ինչ գիտե, կամ չգիտե Հովիկ Աղազարյանը: Հարցն այն է, թե ի՞նչ կարող են «դնել» Հովիկ Աղազարյանի «փալասի» տակ:
Պետք է նկատի ունենալ, երբ նա ասում է, թե՝ ի պաշտպանություն իրեն կասի անուններ, ինչ որ մանրամասներ եւ այլն, կառավարող մեծամասնության շատ, թե քիչ ողջախոհ միջին վիճակագրական ներկայացուցիչը պատկերացնում է, որ Աղազարյանի շուրթերով այդպես բարբառում է ոչ թե Աղազարյանը, այլ Նիկոլ Փաշինյանը:
Աղազարյանը ըստ էության հանգամանքների բերումով վերածվել է «ներիշխանական սանիտարի»:
Այստեղ հստակեցնեմ, որ դա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանն ու նա ինչ որ դավադիր պայմանավորվածության մեջ են, նստել են մի մութ անկյունում ու պայմաանավորվել այդ խաղը: Ոչ, քաղաքականությունն ունի այդօրինակ տեխնոլոգիաների մի շարք հնարավոր սխեմաներ եւ մեխանիզմներ, երբ Աղազարյանն ինքն էլ կարող է անգամ «գլխի չընկնել», թե ինչ դերում է հայտնվում:
Եվ սա դավադրապաշտություն էլ չէ: Սա քաղաքականությունն է, որն այլ կերպ չի էլ լինում:
Իսկ ինչու՞ է Փաշինյանին պետք «ներիշխնական սանիտարը»:
Նոր ընտրությանը, լինի այն հերթական, թե արտահերթ, ինչպես բազմիցս նշել եմ՝ Փաշինյանը պետք է գնա թիմի վերանայումով: Բայց, բնական է, որ թիմի ներսում որեւէ մեկը հոժարակամ չի «վերանայվի»: Կլինեն դիմադրության փորձեր: Իհարկե հիմնականում թավշյա, բայց թերեւս համառ, հմուտ ու խորամանկ: Ավելին, Փաշինյանը կարող է ունենալ ոչ միայն պարզապես թիմի վերանայման փորձեր, այլ ընդհուպ «զոհաբերության» անհրաժեշտություն՝ քարոզչական մաքսիմալ էֆեկտ քամելու համար: Իսկ դա եւս կարող է առաջացնել ներիշխանական դիմադրության ռիսկ:
«Ներիշխանական սանիտարը» պետք է այդ բոլոր ռիսկերը կառավարելու, չեզոքացնելու համար:
Աղազարյանի պատմությունը, ըստ իս, ուշադրոության արժանի է թերեւս գերազանցապես այդ պրոցեսների դիտարկման համատեքստում: Մնացյալը՝ տեղեկատվա-քարոզչական էֆեկտի դաշտում է, հետեւաբար թերեւս չարժե հայտնվել դրա լայն սպառման գոտում:
💥 👆Հետաքրքիր նյուանս: Վարչապետ Փաշինյանի պաշտոնական կայքը հայտնում է, որ Կազանում Փաշինյանը ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել…
💥 ԱՄՆ հայտարարել է, որ դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ: Այդ մասին ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Սա հետեւում է Եվրամիության անդամության թեկնածության բանակցությունը օրակարգից հանելու Վրաստանի որոշմանը:
Մեկուկես ամիս անց ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Տրամպը կփոխի՞ դեմոկրատական վարչակազմի որոշումը:
Այստեղ թերեւս հարկ է հիշել, թե որտեղ է «ընդհատվել» Տրամպի եւ Վրաստանի ներկայիս կառավարող ուժի «կապը» կամ հարաբերությունը՝ 2020 թվականի նոյեմբերին: Երբ նախագահի ընտրությունից հետո հաղթեց Ջո Բայդենը, Տրամպի վարչակազմի պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 17-ին այց կատարեց Վրաստան, որտեղ հանդիպեց պաշտոնական Թբիլիսիի քաղաքական ղեկավարության հետ, սակայն հանդիպում չունեցավ ընդդիմության հետ:
Այն ժամանակ էլ ընդդիմությունը բողոքում էր, որ իշխանությունը ոտնահարել է ժողովրդավարությունն ու կեղծել ընտրությունը: Խոսքը 2020 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանի ընտրության մասին էր, որը եւս հաղթել էր Վրացական երազանքը: Կրկնեմ, Մայք Պոմպեոն սակայն այցելելով Վրաստան եւ հանդիպելով ու աջակցություն հայտնելով բարձրաստիճան պաշտոնյաներին, չհանդիպեց ընդդիմության ներկայացուցիչներին:
Իհարկե այն ժամանակ ընդդիմության բողոքը չուներ ներկայիս տեսքն ու ձեւաչափը, բայց բոլոր դեպքերում այն, որ Պոմպեոն ըստ էության հրաժեշտի այցով ժամանեց Թբիլիսի, աջակցություն հայտնեց իշխանությանը եւ չհանդիպեց ընդդիմությանը, անշուշտ նշանային հանգամանք է: Սա չի նշանակում, որ Տրամպի նոր վարչակազմը կշարունակի հենց այդ «ընդհատված կետից», բայց առնվազն թույլ է տալիս մտորել այդ մասին՝ ընդհանուր տրամաբանության համատեքստում:
Ըստ այդմ, ինչ որ իմաստով ստացվում է, որ պաշտոնական Թբիլիսիինն հարկ է «դիմանալ» մինչեւ Տրամպի պաշտոնամուտ, այսինքն մեկուկես ամիս: Մյուս կողմից, սա գուցե պատկերավոր է, որովհետեւ քայլերը կարծես թե խոսում են ոչ թե դիմանալու, այլ նույնիսկ՝ ինքնավստահության մասին: Համենայն դեպս, միայն ինքնավստահության դեպքում էր հնարավոր կայացնել ԵՄ անդամության թեկնածության վերաբերյալ որոշումը: Հազիվ թե այն կայացվել է զգայական ազդեցության ներքո, միաժամանակ անկասկած գիտակցվել է, որ դա կառաջացնի ընդդիմության բողոքի նոր ալիք:
Ուրեմն, ինչու՞ է Վրացական երազանքը առանց այդ էլ լարված վիճակում գնում այդ որոշման: Դիմանալու խնդիր ունեցողը թերեւս յուղ չէր լցնի առանց այդ էլ բավականին նկատելի վառվող կրակի վրա: 🇬🇪🇺🇸
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana