Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago
🇱🇧 Լիբանանում զինադադարի կնքումը
Կիսվում եմ հիմնական նկատառումներով։
«Հեզբոլլահը» կանգուն մնաց։ Իսրայելը չկարողացավ ոչնչացնել կազմակերպությունը կամ անդառնալիորեն խարխլել նրա ներուժը։ Արդարության համար պետք է նշել, որ պաշտոնապես նման նպատակ չէր դրվել։ Միևնույն ժամանակ, «Հեզբոլլահը» զգալիորեն թուլացել է։ Զինադադարի պայմանները հնարավորություն են տալիս վերականգնման․ համաձայնագիրը չի ներառում կազմակերպության զինաթափումը։ «Հեզբոլլահի» մասնակցությունը հումանիտար հարցերին՝ կապված Լիբանանի հարավային բնակիչների վերադարձի հետ, թույլ է տալիս նրան ներկայություն ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ ըստ համաձայնագրի այն չպետք է լինի։
Իսրայելը պահպանել է մանևրելու ազատությունը։ Ըստ համաձայնագրի նա կարող է դիմել ակտիվ գործողությունների հարավում՝ սպառնալիքների դեպքում։ Սա Իսրայելի համար կարևոր նվաճում է ընդհանուր հաջողության բացակայության պայմաններում, քանի որ «Հեզբոլլահի» ոչնչացում կամ զինաթափում տեղի չունեցավ։ Միևնույն ժամանակ, Իսրայելի ղեկավարությունը կարող է կատարել իր խոստումը բնակչությանը․ ստեղծվել են պայմաններ հյուսիսային շրջանների բնակիչների իրենց տներ վերադառնալու համար։
Նոր համաձայնագիրը մեծ մարտահրավեր է Լիբանանին՝ որպես պետություն։ Հիմնական պատասխանատվությունը առանցքային հարցերի վերաբերյալ դրվում է նրանց վրա․ թույլ չտալ «Հեզբոլլահի» ամրապնդումը երկրի հարավում, կանխել զենքի տեղափոխումը և այլն։ Լիբանանի բանակը որքանո՞վ կկարողանա վերահսկել իրավիճակը՝ մեծ հարց է։ Ճնշում կլինի թե՛ «Հեզբոլլահի», թե՛ Իսրայելի կողմից, որը կդիմի լիբանանյան ուժերին՝ պահանջելով ապահովել «Հեզբոլլահի» խախտած պայմանավորվածությունների պահպանումը։
Իրանը պետք է ջանքեր գործադրի «Հեզբոլլահի» վերականգնման համար՝ որպես կազմակերպություն և նրա ռազմական ներուժի համար։ Այս պահին քաղաքական կամք և բավարար հնարավորություններ կան։ Հնարավոր է, որ հենց Իրանը դառնա Իսրայելի հիմնական թիրախը «Հեզբոլլահի» և «ՀԱՄԱՍ»-ի թուլացումից հետո։
Պատերազմը չի ավարտվել։ Խաղաղությունը հավերժական չէ։ Սահմանները ֆորմալ են։
🇺🇸🇦🇲 ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ադրբեջանում
Բաքվում տեղի է ունեցել միջոցառում, որը նվիրված էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Հիմնադիր փաստաթղթին Ադրբեջանի միանալու 30-ամյակին։
Բացի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունից, կողմերը քննարկել են Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովումը։
Այս լուրը տրամաբանականորեն համադրվում է նախորդ գրառման հետ, որը վերաբերում էր ՆԱՏՕ-ի՝ Կասպից ծովին մուտք գործելու ծրագրերին։ Հիշեցնեմ, որ անցած ամսվա ընթացքում Ադրբեջանը երկու հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
*🇷🇺*🇺🇸🇦🇿ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել մարտական հնարավորությունները Սև ծովում և հասանելիություն ստանալ Կասպից ծով. ՌԴ-ի ԱԴԾ**
ԱԴԾ-ի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր ռազմական կարողությունները Սև ծովում և մուտք ստանալ Կասպից ծով։
Այս համատեքստում կարևոր է ընդգծել հետևյալը.
ՆԱՏՕ-ի համար Կասպից ծովին մուտքի հիմնական «բանալին» հանդիսանում են Թուրքիան և Ադրբեջանը։ Կասպից ծովին հասնելու նախագծերից մեկը, որն առաջ մղվում է Անկարայի և Բաքվի կողմից, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքն» է։
Այս նախագիծը թույլ կտա ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիային տրամադրել տարանցիկ ուղի դաշինքի այլ անդամների համար, որպեսզի նրանք ամրապնդվեն Կասպից ծովում և շարունակեն իրենց ազդեցությունը դեպի Կենտրոնական Ասիա։
Հենց այս պատճառով էլ Իրանում «Զանգեզուրյան միջանցքը» անվանում են «Թուրան-ՆԱՏՕ-ի միջանցք»։ Այդ պատճառով Թեհրանը կտրականապես դեմ է այս նախագծին։
🎄 Սիրելի՛ ընկերներ, մեր «Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը Արցախից տեղահանված 170 երեխաների համար մեկնարկել է ամանորյա ծրագիր՝ «Դարձիր Ձմեռ պապ. նվիրել նշանակում է թույլ տալ հավատալ հրաշքին» խորագրով։
Մնացել է իրականացնել 53 երեխայի ամանորյա երազանք։
🎁 Ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ մեզ և իրականացնել մեկ կամ մի քանի երեխայի ամանորյա երազանք։
🎄Սա հիանալի հնարավորություն է ուրախ Ամանոր պարգևելու այն երեխաներին, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը։
Ձմեռ պապ դառնալու համար
1️⃣ Նամակ գրե՛ք @armenianmission տելեգրամյան օգտատիրոջը և ստացե՛ք այն երեխաների ցանկը, ովքեր դեռ չունեն Ձմեռ պապ։
2️⃣ Ընտրե՛ք երեխային, նշե՛ք նրա անուն, ազգանունը և կատարե՛ք նրա երազանքը։
❗Նվերների հավաքագրումը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 10-ը։
🇺🇸🇦🇿 Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Այս տարվա հոկտեմբեր ամսվա միայն չորս օրերի ընթացքում Ադրբեջանը երկու հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ բարձր մակարդակով:
• Հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վելիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Ադամչակի հետ: Քննարկվել են հետևյալ հարցերը՝ ռազմական համագործակցություն, ռազմակրթական և տարածաշրջանային անվտանգություն։ Այսինքն, ՆԱՏՕ-ի սպաները կշարունակեն ադրբեջանցի զինվորականների պատրաստությունը, իսկ Բաքուն կզարգացնի հենց ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը։
• Հոկտեմբերի 5-ին, ՆԱՏՕ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Հուսեյնզադեն հանդիպում է ունեցել դաշինքի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները։
Հաշվի առնելով Բաքվի նախապատրաստական աշխատանքը, Իսրայելից և Թուրքիայից սպառազինությամբ չվերթների թվի ավելացումը, ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի շփումների աճը ռազմական համագործակցության պլաններով, պետք է ավելի ուշադիր հետևել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:
*🇦🇲 «ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ*
Սիրելի՛ հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, հայոց օրացույցում սեպտեմբերի 21-ը նշվում է որպես անկախության օր։ Սա խորհրդանշական առիթ է՝ հիշելու Հայկ Նահապետից սկսած՝ բռնակալության դեմ հայոց ազգային անկախության համար մղվող պայքարը և այդ ճանապարհին զոհաբերության գնացած մեր բոլոր հայրենակիցներին։
Չնայած նրան, որ 1988-1991 թթ․-երին Հայաստանի վերանկախացման գործընթացի համաշարը նախկին Խորհրդային Միության փլուզումն էր՝ անկախության մեր իդեալը գալիս է դարերի խորքից, նոր ժամանակներում դրսևորվել է Հայաստանի առաջին հանրապետության տեսքով, ապա պահպանվել ազգային հաստատությունների և հանրային հիշողության մեջ և, ի վերջո, պատմության քննությունն է բռնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում և Արցախում հայ ազգի հերոսական պայքարի և հաղթանակի տեսքով։ Ուստի՝ այսօր ևս մեկ անգամ պարտավոր ենք հիշել այդ հաղթանակը կերտած մեր բոլոր եղբայրներին և քույրերին։
Մենք՝ որպես «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն՝ համոզված ենք, որ անկախությունն ամենօրյա հոգածության և վերաիմաստավորման կարիք ունի։ Հայաստանի պատմաաշխարհագրական ինքնությունը մեզ թելադրում է իմաստավորելու անկախությունը՝ որպես թշնամու կամքից անկախ գոյություն ունենալու և զարգացման հնարավորությունների տիրապետելու վիճակ։
Դժբախտաբար, ներկայումս ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից տարվում է հակազգային քաղաքականություն՝ անկախությունը բնորոշելով որպես «անկախություն ազգային պատասխանատվությունից» և հայրենիքը երևակայական «բարիքների» դիմաց հանձնելու գործընթաց։
Յուրաքանչյուրի պես կրելով մեր բաժին պատասխանատվությունը հայոց նախկին, ներկա և գալիք սերունդների հանդեպ՝ վստահությամբ պնդում ենք, որ իրապես անկախ Հայաստանի գոյությունը հնարավոր է միայն ազգային պետության հիմնադրույթների վրա պետականության գաղափարի վերաիմաստավորմամբ և շուտափույթ կյանքի կոչմամբ։
Հայոց հավաքական իրավունքների պաշտպանությանը և հայոց հավաքական ինքնության զարգացմանը միտված ազգային պետության մոդելից զատ՝ պետականության ցանկացած այլ մոդել անհամապատասխան է մեր պատմաաշխարհագրական ինքնությանը և առարկայական մարտահրավերներին, ուստի և՝ ճանապարհ է դեպի կործանում։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանին պատուհասած ներկայիս մարտահրավերներն ու գոյաբանական խնդիրները պետք է հուսահատեցնելու փոխարեն ավելի մեծ պատասխանատվության կոչեն մեզ։Հասարակական-քաղաքական խորը ճգնաժամի պայմաններում երկրի քաղաքական ճակատագիրը տնօրինելու, Արցախը վերաազատագրելու և սերունդներին ավելի ընդարձակ ու բարեկեցիկ հայկական պետություն ժառանգելու պատասխանատվությունը սահմանափակ թվով անձանցից զատ՝ տարածվել է հանրային ավելի մեծ շրջանակների, ասել է թե՝ յուրաքանչյուրիս վրա՝ ըստ մեր հոգու և մտքի կարողությունների։ Վստահ ենք, որ այս հարցում մեծ աշխատանք ունի անելու մանավանդ հայ երիտասարդությունը, որի կարողությունների ընդլայնմանն է ուղղված և մեր կազմակերպության գործունեությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, անկախության համար պայքարում հաղթելու համար հավատարիմ լինենք քաջությանն ու արիությանը վախկոտություն չխառնելու մեր նախնյաց կոչին և ազատությունն իբրև չարիքի պատրվակ չբռնելու ավետարանական պատգամին։
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն
Երևան, 21 սեպտեմբերի 2024 թ․
Հայկական ալիք | @hayaliq
‼️ Hetq.am-ը գրում է, որոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ:
? «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական և երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման և ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը եւ հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի եւ շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:
Հայկական ալիք | @hayaliq
?? Լեռնային Ղարաբաղի հանձնման մասին մանիպուլյացիաներից պաշտպանվելու համար
Նիկոլ Փաշինյանը, ով դեռ նստած է Հայաստանի վարչապետի աթոռին, հայտարարեց, որ 1996թ. Լիսաբոնյան հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղը պետք է ստանար Ադրբեջանի կազմում ամենաբարձր ինքնավարությունը: Իսկ դա նշանակում է, որ նրա քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն այն ժամանակ ստորագրել է Արցախը հանձնելու տակ։
Ես չեմ խորանա պատմության մեջ՝ ցույց տալով 20 տարվա բանակցային գործընթացի էվոլյուցիան «նախկինների» օրոք։ Ես միայն Կվերցնեմ վերջին տարիների երկու կարևոր մեջբերում (այդ մասին գրառում եմ կատարել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հունիսին):
1. Ժոզեֆ Բորել. «Առաջին անգամ Հայաստանի ղեկավարը միանշանակ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Սա աննախադեպ է»։
Այսինքն, եվրոպական կողմը արձանագրում է, որ Նիկոլի այն հայտարարությունը, թե Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս աննախադեպ է։ Դա նշանակում է, որ Նիկոլից առաջ ոչ ոք նման բանի չէր համաձայնում։ Այլ «ինտելեկտուալ» վարժությունները ենթադրություններ և մանիպուլյացիաներ են ։
2. Իլհամ Ալիև. "Փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ համաձայնություն պարտադրելու նպատակով»:
Այսինքն՝ նախկին բանակցային գործընթացները տեղի են ունեցել զիջումների նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու տրամաբանությամբ, այլ ոչ թե Հայաստանի, ինչպես այսօր է տեղի ունենում։ Սա Հայաստանի երեկվա և այսօրվա մակարդակի ցուցանիշն է։
#ՀաջորդտարիՇուշիում պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան@sergei_melkonian
???? Ֆիքսենք պատմության համար
Այսօր՝ հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, ՌԴ խաղաղապահ զորքերն ամբողջությամբ լքեցին Լեռնային Ղարաբաղը։
#ՀաջորդտարիՇուշիում պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան@sergei_melkonian
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
? Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով։
? Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձությունները անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և մեր ազգային կյանքի վերազարթոնքի գործում։ Հայոց Ցեղասպանության սոսկալի ողբերգությունը վերապրած մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարի ելավ և կերտեց իր փառապանծ հաղթանակները։
? Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։
? Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը։
? Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն և խաղաղություն։
? Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը պահապան և օգնական լինի մեր ժողովրդին՝ ամուր պահելու աստվածապարգև մեր ազատությունն ու անկախ պետականությունը և համազգային ներուժով շեն ու բարօր դարձնելու մեր նվիրական հայրենիքը։
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago