Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Լևոն Տեր-Պետրոսյան

Description
Advertising
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago

3 months, 4 weeks ago
Այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ …

Այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

7 months ago

Այսօր, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին։

7 months ago

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:

Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

7 months, 2 weeks ago
Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի …

Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ

Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:
Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից:

Լևոն Տեր-Պետրոսյան 28.09.2023

8 months, 3 weeks ago
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ …

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:

8 months, 4 weeks ago

Սոցցանցերում և լրագրողական շրջանակներում լուրեր են տարածվում Նախագահ Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ: Տեղեկացնում եմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Նախագահը ողջույններ է հղում իր առողջությամբ հետաքրքրվողներին:

Արման Մուսինյան

9 months, 2 weeks ago

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։

Մեկ ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

10 months, 3 weeks ago

Խորապես ցավում եմ մեր երկրի ներկայիս իշխող վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորության՝ Վիգեն Խաչատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ունակություններ՝ որ նա դրսևորել է նորանկախ Հայաստանում իր զբաղեցրած բոլոր պաշտոններում: Ուստի անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Վիգենի հարազատներին, ընկերներին և բարեկամներին:

Լևոն Տեր-Պետրոսյան

10 months, 4 weeks ago

https://www.ilur.am/լեւոն-տեր-պետրոսյան-կիլիկյան-հայաստա-2/

- ի լուր աշխարհի

Լեւոն Տեր-Պետրոսյան. Կիլիկյան Հայաստանի երկարակեցության գաղտնիքը | iLur - ի լուր աշխարհի

Ինչպես ցույց էի տվել իմ նախորդ հոդվածներից մեկում («Կիլիկյան Հայաստանը աշխարհաքաղաքական բախումների հորձանուտում». aliqmedia.am, newsline.am, iLur.am, 19.05.2023), XI–XIV դարերում Մերձավոր Արեւելքը դարձել էր աշխարհակալական չորս ուժերի՝ Արեւմտյան Եւրոպայի,…

[https://www.ilur.am/լեւոն-տեր-պետրոսյան-կիլիկյան-հայաստա-2/](https://www.ilur.am/%D5%AC%D5%A5%D6%82%D5%B8%D5%B6-%D5%BF%D5%A5%D6%80-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1-2/)
11 months, 1 week ago

Այսօր, հունիսի 8-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ իր առանձնատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։

We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago