Nazeni Hovhannisyan

Description
Find Your WORLD
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 months ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 3 months ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 month, 2 weeks ago

1 month, 1 week ago


Ինչի մասին էր «Փաշինյանի Ռուհնաման»

Հայկական «Ռուհնամայի» պրեզենտացիայից հետո եղավ ծաղրանքի, ֆեյսբուքյան պոռթկման մեծ ալիք, և ցավոք, մի քանի հստակ քաղաքական ձևակերպումներ։
Այս պատկերը ունի նվազագույնը 4-5 տարվա պատմություն, և մենք նորից կարծես, թե անում ենք նույն սխալները, մտնում նրա ծուղակի մեջ։
Նա կորցրել է իր սոցիալական բազան Հայաստանում, կորցրել է արտաքին աջակցության տանիքը։ Հայաստանում և Հայաստանի շուրջ այսօր հաստատվել է լարվածության էական թուլացում։ Այս պայմաններում նա վերընտրվելու և իշխանություն պահելու որևէ շանս չունի։
Հանդարտ ներքին և արտաքին միջավայրը նրա համար խորթ և հակաբնական միջավայր է, որտեղ նա պարտվում է։

Սա հասկանալով՝ Նիկոլը գնում է (հերթական անգամ) ներքին և արտաքին էսկալացիայի։ Հրապարակված դրույթները և «նոր սահմանադրության» գաղափարը արհեստական, գռեհիկ, ժամանականավրեպ բանավեճերի ալիք է բարձրացնելու երկրի ներսում, պառակտելով հասարակությունը չորրորդական հարցերի շուրջ, վերաձևավորելով խառնակչության և թշնամանքի մթնոլորտ։ Սա արվեց՝ երկրի ներսում ձևավորված, դեռևս շատ փխրուն, հանդարտության, ներքին հաշտության սաղմերը ջարդելու համար։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի գիրկը նետվելու՝ նրա քաղաքական պատրաստակամության ուղերձը այսօրվա աշխարհում, աչքիդ առաջ փոփոխվող աշխարհում, տարածաշրջանային լուրջ էսկալացիայի հնարավորություն է տալիս։ Մոտավորապես ասաց. «Հայաստանը Թուրքիա է, և վերջ»։ Իսկ մենք գիտենք, թե դա ինչ հետևանքներ է ունենում։
Ամփոփելով՝ Նիկոլը միտումնավոր տանում է ներքին և արտաքին էսկալացիայի։

Ինչ պետք է անենք մենք

Նիկոլի հաշվարկն այն է, որ սովորականի պես տեղի կունենա զանգվածային էմոցիոնալ ռեակցիա սոցցանցերում, և ոչիշխանական բազմաթիվ անկյուններից կսկսի հորդալ ցաքուցրիվ, շատ հաճախ՝ անմիտ գաղափարների ու տեսակետների հեղեղ։ Այս հորձանուտը կքշի-կտանի փոքրաթիվ գրագետ և գործուն առաջարկներն ու գաղափարները։

Ինչ է պատասխանելու հասարակությունը

Հասարակությունը կարող է տալ առողջ ռեակցիա, եթե նրա համար ձևակերպվեն ճիշտ գաղափարներ և նրան մատուցվեն ճիշտ ճանապարհով։
Հասարակությունը կարող է նաև տալ հակապետական ռեակցիա՝ է´լ ավելի կազմաքանդվել՝ ուղղակի ի վիճակի չլինելով մարսել հերթական «մտավոր տեռորիզմը»։
Ամեն ինչ կախված է հանրային ակտիվ շերտից։ Կկարողանա՞նք վեր կանգնել մեր ամբիցիաներից, կկարողանա՞նք քիչ թե շատ կոորդինացված աշխատել, կունենանք հաջողություն։

Փոփոխվող աշխարհում չլինել դինոզավր

Քաղաքական և պետական ճկունությունն այսօրվա աշխարհում կարևոր գործոն է։ Նիկոլի ելույթն իրականում դժվար կացության մեջ դրեց հասարակությանը. պետության ղեկավարները դժվարությունները վերցնում են իրենց ուսերին, ոչ թե գցում ժողովրդի վրա։ Մեր դեպքում արդեն 6 տարի է՝ հակառակն է։
Ակնհայտ է, որ հասարակական առողջ, դոմինանտ ռեակցիան պետք է լինի ՄԵՐԺՈՒՄԸ։ Բայց ոչ թե բովանդակության կամ նրա առանձին կետերի, այլ՝ հեղինակի։ Մեր սուպերպրոբլեմը հեղինակն է, նրա´ն է պետք մերժել։ Սա այն ճիշտ ռեակցիան է, որ արտաքին աշխարհին պետք է հղել։ Նորից եմ շեշտում՝ Նա տանում է ժողովրդին մի ընտրության, որը հանգիստ կարելի էր չանել։
Մեր պետական մտածողության ճկունությունն այս պայմաններում պետք է լինի հետևյալ պատասխանի տեսքով. փոփոխվող աշխարհում շա´տ հարցեր կարելի է քննարկել, և մենք պատրաստ ենք, բայց դա կլինի միայն Նիկոլի հեռացումից հետո, նոր իշխանության պայմաններում։
Հակառակ դեպքում մենք մտնելու ենք ֆիդայականության և թուրքամետության անթույլատրելի բանավեճի տիրույթ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

1 month, 1 week ago
Nazeni Hovhannisyan
3 months, 3 weeks ago

երեկ չքնաղ մայրամուտ էր...
այսօր բացեցի ֆեյսբ- ը,
աշխարհը ԳՈՌԱՑ ինձ վրա...
Դամասկոսն ընկավ...
պատերազմը եռում է մեր շուրջ
ես, անգամ մի շաբաթ բացակայելով ՝ վախենում եմ, որ իմ Հենման կետ- մի կտոր հողն էլ կտանեն...
երբ իմ Երկրում եմ, թվում է՝ ամուր բռնել եմ, ու կպահեմ ...
թվում է...
աշխարհը եռում է,
հայերը՝ ցրված աշխարհով մեկ՝
խաղաղ հանգրվանի փնտրտուքով... ուրիշ հողում ու ուրիշի հողին.
ես բռնվում եմ հատուկենտ ծիծաղներից, ընկերներից ու մայրամուտներից, որ գոնե երբեմն չլսեմ գոռոցը:
չէ, չեմ խաբում ինձ կամ ուրիշին,
բոլորս էլ գիտենք, որ աշխարհը եռում է,
մեկը գրում է դրա մասին, մյուսը գոռում,
երրորդը լռում, որ գոռոցին չավելացնի սարսափ,
ԲՈԼՈՐՆ էլ գիտեն, որ ԵՌՈւՄ Է,
ու, որ հողը՝ հոսում մատների արանքով, եթե բռունցք չես,
իսկ ՉԵՆՔ.
Աշխարհը կամ աշխարհի
քարտեզը վերաձևում են, ու չեմ «հասկանում»՝ մեր բարակիրան Չքնաղ Երկիրը կունենա՞ մի կտոր «հագուստ» գոնե...
Երեկ հագուստ էի փորձում,
Երեք հագուստ...
բարի մի միջոցառման համար՝ բարակիրան երեք հագուստ...
Մայրմուտներից կառչած ուզում եմ ոտքս ամուր լինի Հողին, որ ձգվե՜մ...
...այս նկարն ուրիշ բանի մասին էր...
Որ Աստված Սեր է ու Սեր էր տարուբերվում օդում,
ու տղան ասում էր կանգ առ, նայիր Մեջբոլորդ,
ու Աղջիկն ասում էր կանգ առ, նայիր ՇՈւՐՋԲՈԼՈՐԴ,
ու կանգ առնելու ժամանակ չկար,
ու հարկավոր էր առաջ, էլի առաջ,
բայց ամեն ինչ մնում էր հետո... էլի հետո...
Լայն բացած աչքերով նայում եմ Մայրամուտին,
որ չգոռա վրաս... Սերը կորցրած աշխարհը: #2024 #nazenihovhannisyan@nazenhovhannisyan

4 months ago
Իմ կյանքն ամբողջապես արտասովոր է ու …

Իմ կյանքն ամբողջապես արտասովոր է ու հյուսված հնարավորություններից,...լավ մարդկանցից ու յուրահատուկ նախագծերից. և ես Երախտագիտությամբ եմ ընդունում Աստծո այդ ՊԱՐԳևԸ, որքան էլ որ դժվարություններով գան այդ հնարավորությունները)))

?ԲԱՐԵԲԱԽՏՈՐԵՆ ունեմ Պատիվ ու հնարավորություն՝ Դեկտեմբերի 3- ին լինելու Կամերային երաժշտության տան բեմում՝ Հայաստանի Պետ. Կամերային նվագախմբի սքանչելի երաժիշտների հետ միասին, ու ձեզ պատմելու ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ այն Տիեզերքի մասին, որն ունենք. ժամանակակիցներից մինչև դասականներ:

Կարոտներից սեր է քամվում կամ ցավ...
Այդ օրը ՍԻՐՈ օր է լինելու:
Ցավը սիրով չբուժեցի՛ր՝ կքանդի միայն:
Խոսքի արվեստն Արարչական ուժ ունի...❤️
եկեք, որ պարուրվենք Սիրով՜՜՜

Տոմսերի հղումը՝ իմ ու @nccm.am bio -ում:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ բոլորին, ովքեր նվիրումով օգնում են, որպեսզի երեկոն ամբողջ ու ամփոփ լինի, և ԼԻՆԻ՜՜՜:

ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3- ին, Ժ. 19.30 - ին՝ բանաստեղծական ՏԻԵԶԵՐՔՈւ՜Մ:

ՄՆԱՑ 2 Օր ???
Տոմսարկղ (+37410) 58-60-46 ?
Ա. Իսահակյան փող. 1, 0025, Երևան
https://nccm.am/hy/events?id=1888

Իմ Մեծագույն շնորհակալությունը՝
@nccm.am
@ncoarmenia ?♥️? #poesia #actress #nazenihovhannisyan #classic

Ռիլի հեղինակ Դավթին շնորհակալ եմ ճաշակով ու նրբազգաց աշխատանքի համար. @i_see_official ☺️?

4 months ago

Քիչ են հանդիպում մարդիկ, որոնց հետ կարող ես խոսել ժամերով, ԼՍԵԼ ժամերով ու նորոգվել՝ սրտով, գիտելիքով ու նրա տված դրականությամբ: ՀՀ. Վսատակավոր արտիստ ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ համաշխարհային բեմերը ցնցած, միշտ վերադառնում է իր ԵՐԿԻՐ, որտեղ ԱՄԵՆԱԿԱՐևՈՐՆ է. իր ՏՈւՆԸ: @liparit.avetisyan
Անհավանական ջերմ ու տարածական այս արտիստի «ԿԱՄՈւՐՋՆԵՐԸ» դիտեք ստորև:
?Նրա առաջին բեմելը Եվրոպայում՝ Գերմանիայի Քյոլնի օպերային թատրոնում էր :
Լիպարիտը հանդես եկավ Ֆենտոնի դերերգով Վերդիի «Ֆալստաֆ» օպերայում՝ արժանալով բարձր գնահատանքին ու չմարող ծափահարություններին... Որից հետո անմիջապես հրավիրվեց կատարելու Ռուդոլֆի դերերգը (Պուչչինի «Բոհեմ») Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում...

իսկ Ալֆրեդի դերերգը (Վերդի «Տրավիատա») Լոնդոնի Քովենտ Գարդեն Թագավորական օպերային թատրոնի բեմում Սիդնեյի Օպերային թ-ում՝ կմնա պատմության մեջ՝ որպես ԼԱՎԱԳՈւՅՆՆԵՐԻՑ !! ?

Նոյեմբերի 30- ին @liparit.avetisyan -մեր հիանալի արտիստն ու ընկերը կնշի իր 34 - ամյակը))) Ծննդյանն ընդառաջ՝ թող մեր «Կամուրջները» դառնան յուրատեսակ մի հիշեցում ու փոքրիկ նվեր՝ իր անցած ահռելի ուղու, կերտած կերպարների ու բացառիկ մարդկային որակների մասին:)
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր Լիպարիտ ջան, փայլիր աշխարհով մեկ, ու շարունակիր Փայլուն ներկայացնել Հայաստանն ամենուր՝միշտ վերդառանալով ԵՐԿԻՐ՝ մեր Օպերային շքեղաշուք բեմ ♥️???

4 months, 1 week ago

Օրս լոճում եմ, որ հերիքի... ապրենք,
ապրենք բոլոր ցավերին ու վախերին ի հեճուկս,
ապրենք ավերակված հոգիներին ուժ տալու,
ապրենք՝ էն նեղ միջանցքով անցնելով, որը «զինադադար է» կոչվում... կամ գուցե «խաղաղություն»...
Հայ լինելը չվերջացող ծառայություն է, որի զորացրումը էն աշխարհում միայն կունենանք...
օրս լոճում եմ, լայնացնում մինչև գիշեր,
որ հասցնեմ անել անհնարինը՝ ուժ գտնելու համար,
որ ուղղակի մի օր վերջապես ապրենք...
Օրվա հետ ամեն օր լոճվում է և ուղեղս,
որ մեջը կարողանա տեղավորել անարդար
աշխարհն ու անդադար կռիվը՝ ինքս ինձ հետ արդեն...(, թե մի կյանք հանունի համար ապրելով՝ ինչի՞ դարձա վերջում ոչինչ... հանուն ինչի՞)....(
առավոտից մինչև կեսգիշեր լոճված ուղեղս էլ ոչ մի կերպ
չի թելվում աշխարհի նեղ ասեղի անցքով.
չի թելվում էդ անտերը... էդ նեղի մեջ՝ պոռթված ուղեղը չի տեղավորվում:
Էնքան անիմաստ դարակներ եմ բացել ուղեղումս ու լցրել ասելիքով, որ ինքն իրեն զբաղվի, ու չտա էն հարցերը, որոնք անպատասխան են մնալու:
Անպատասխան հարցերը լոճում են ուղեղս՝ մինչև ատոմի տրոհում... մեր չունեցած միջուկային զենքի պես ինքնաոչնչացնում են մեզ. հավերժ անպատասխան հարցերը:
Հավերժի համար ստեղծված ժողովուրդը դարձավ հավերժական մի հարց ՝ աշխարհի կոկորդում: Հայկական հարց:
Թե մենք չլուծենք. մե՜զ կլուծեն... տարր առ տարր
տարրական մասնիկ
մաս
նատ
ված
լոճված ուղեղս մի քիչ հավաքեմ լուսադեմին, քանի գիշերը հազիվ անցավ,
նոր օրվա անելիքով հավաքեմ..., որ չծորա ցավից ու կարոտից, անպատասխան հարցերից ու ոչնչացող իմաստներից..
հետ հավաքվիր
ոչինչ որ երգ էլ չի ծնվում
դու՛ էլ հավերժ չես
ու փառք Աստծո!
) #nazenihovhannisyan #հեղինակ
2023. նոյեմբերի 24, 04:04

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 months ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 3 months ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 month, 2 weeks ago