Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Description
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago

2 days, 16 hours ago

Պատերազմը հաստատ կլինի ու կավարտվի երաշխավորված պարտությամբ միայն այն դեպքում, եթե Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը մնա:
Սա փաստ է: Մնացած բոլոր դեպքերում, ազգային իշխանությամբ մենք ունենք հաղթելու ու նույնիսկ պատերազմից խուսափելու հնարավորություն:
Կից կարճ խոսքում Բագրատ սրբազանն ասում է այս նույն միտքը:

https://t.me/armnationalfront/955

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Telegram

Ազգային ճակատ

***⚡️***«Պատերազմի հրձիգն իրենք են, եթե որևէ բան էլ պատահի, ամբողջ պատասխանատվությունն իրենցն է» Բագրատ Սրբազան @armnationalfront

2 days, 19 hours ago

Մ` մտավորական

Ջութակահար Սերգեյ Խաչատրյանի խոսքը:

https://t.me/armnationalfront/938

Telegram

Ազգային ճակատ

***⚡️***«Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները։ Առանց այդ արժեքների իմաստ չի ունենա մեր գոյությունը....» ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյան @armnationalfront

3 days, 10 hours ago

‼️ Թյուրքական աշխարհի հետազոտական ​​ինստիտուտում կայացել է ««Արևմտյան Ադրբեջանը» անցյալից մինչև այսօր» թեմայով համաժողովը։

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարը նշել է, որ «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ հայերի կողմից վտարել են», և նրանք պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»։

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցում աջակցում է Ադրբեջանին այնպես, ինչպես աջակցել է ղարաբաղյան հարցում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

1 week, 2 days ago

Պետք չէ դիվերսիֆրկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել:

Իշխանությունները ներկայացնում են Ադրբեջանից բնական գազի հնարավոր ներկրումը որպես դիվերսիֆիկացնում:

Մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգը, հատկապես բնական գազի ներկրման ուղիներն առավել քան դիվերսիֆիկացված են:

Տարեկան մոտ 2,5 մլրդ խմ սպառող Հայաստան մուտք է գործում երկու գազամուղ՝ ՛՛Հյուսիսային գազամուղը՛՛ ու ՛՛Իրան-Հայաստանը՛՛: Վերջինիս թողունակությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խմ՝ այսինքն մոտ այնքան, ինչքան սպառում ենք: Մինչդեռ այդ գազատարի հզորությունների ընդամեը 20-25%-ն է օգտագործվում:

Ստացվում է՝ մի դիվերսիֆիկացիոն ուղղությունը դեռ լիովին չօգտագործած արդեն երրորդի մասին են խոսում:

Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ Հայաստանի էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը: Հակառակ դեպքում միջոցառումների կիրանակացվեին՝ ուղղված ՛՛Իրան-Հայաստան՛՛ գազամուղով ներկրման ծավալների ավելացմանը, ինչը, իր հերթին, թույլ կտար նաև բարտերային գործարքի շրջանակներում ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան:

1 week, 3 days ago

Այս պահին, չնայած կիրակի օրվան, ընդդեմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների կողմից մեր տարածքների ապօրինի հանձման բողոքի անհնազանդության օրինական գործողություններ են ընթանում ամբողջ հանրապետությունում։

Մի քանի մարզերում քաղաքացիները փակել են ճանապարհներ, Երևանում փոքր ու միջին բողոքի ակցիաներ են։

Ազգային դիմադրությունը պետք է շարունակի ծավալվել։

Ինչպես կարող եք դուք մասնակցել և ձեր բողոքը բարձրացնել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Telegram

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Հարգելի՛ հետևորդներ և ընթերցողներ, Շատերն են վերջին տարիներին ու օրերին հարցնում, թե իրենք՝ հասարակ քաղաքացիները, ուղղակի հայ մարդիկ, ինչ կարող են անել՝ օգնելու համար մեր ազգային նոր պայքարին։ Այս կարճ տեսանյութում կետերով ասում են այն պարզ քայլերը, որոնք…

1 week, 3 days ago

🇦🇿⚡️⚡️Ադրբեջանական մեդիան հայտնում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում զինամթերքի պայթյունի հետևանքով մահացել են 1951 թվականին ծնված Վիլայեթ Ռզաևը և 1970 թվականին ծնված Ադամ Ալիևը։ Թշնամական մամուլը նաև չի մոռացել նշել, որ մահվան պատճառ հանդիսացած զինամթերքը ժամանակին այդ տարածքում են թողել հայերը։

2 weeks, 3 days ago

Այսօր Սյունիքի մարզում էի։ Շատերի համար գուցե զարմանալի թվա, որ վտանգված է Տավուշը, բայց ես Սյունիք եմ մեկնում։

Սիրելի հայրենակիցներ, Տավուշը չի կարող դիմակայել արտաքին ու ներքին թշնամիներին, եթե ոտքի չկանգնեն Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Լոռին և մյուս մարզերը։

Սյունեցիների հետ խոսում էի այն մասին, որ Տավուշի այսօրվա պաշտպանությունը վաղը բերելու է նաև Սյունիքի պաշտպանության, այլապես եթե Տավուշի առաջնագիծը փլուզվի, կարճ ժամանակ անց թշնամին գործի է անցնելու Հայաստանի մյուս մարզերի, այդ թվում հատկապես Սյունիքի առումով։

Տավուշի նման ճանապարհներ պիտի փակվեն ու բողոքի ակցիաներ լինեն նաև Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Շիրակում, բոլոր մարզերում։

Մտածեք ինքնակազմակերպվելու մասին, բայց շտապեք ոտքի կանգնել։

2 weeks, 3 days ago

Հայկական հողը պահողին պիտակավորում են որպես «օտարի գործակալ», իսկ հայկական տարածքը հանձնողները` իբր անկախության կողմնակիցներ են: Հենց սա են քարոզում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները վերջին 24 ժամի ընթացքում:

Մեր` հասարակ քաղաքացիներիս խնդիրն է այս պահին սա բացատրել մեր շրջապատին: Դարձե´ք մտքի ու ազգային պայքարի տեղական օջախներ, դա կօգնի մեմ պայքարին: Անհրաժեշտ է ճեղքել թուրքական քարոզը, որը մոլորեցնում է մեր ժողովրդին: Մի´ խաբնվեք նրան, որ քարոզիչները հայկական ազգանուն ունեն: Նա, ով կողմ է հայկական հողի հանձմանը, հայ չի կարող լինել: Սրանով հեշտությամբ կարող եք տարբերել, թե ում հետ գործ ունեք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

2 weeks, 3 days ago

Ինչպես Երևանում ցույցերի ժամանակ, այնպես էլ հիմա Տավուշում հայ ժողովրդի պայքարը ճնշելու կոչեր են անում թուրքերը, ադրբեջանցիները և ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ու վերջիններիս քարոզիչները, իսկ այդ ճնշումը իրականություն են դարձնում հայերի իրավունքների պաշտպանության համար մեր հարկերից աշխատավարձ ստացող ոստիկանները:
Այսօր այդ հակահայ գործում, ըստ լուրերի, նրանց են միացել նաև «Երկրապահ»-ի որոշ անդամներ: Մի կառույց, որի ողջ էությունը հայրենիքն ու հողը պահելն է:
Իմիջիայլոց, եթե դե-ֆակտո իշխանությունը մնաց, այս կառույցը ոչ միայն կփակվի, այլ դրա անդամները կդատվեն Ադրբեջանի կողմից:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

2 months, 3 weeks ago

Իրանի նախագահն այսօր ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետի հետ հանդիպմանն ասել է.

«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար»։

Դիվանագետերեներից եթե սա թարգմանենք, կնշանակի, որ Իրանի հետ հարաբերություններն էլ են փչանում, քանի որ Հայաստանը կառավարողների խմբավորումը փորձում է Իրանի սահմաններին տեղակայել Իրանին թշնամական արևմուտքի ուժերին։

Այստեղ պետք է հիշել, որ մեր տարածաշրջանում կա երեք անմիջական մեծ պետություն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Վերջինը հստակ ուզում է մեզ ոչնչացնել։ Առաջին երկուսը ունեն կայսերական շահեր, որոնց հետ հնարավոր է խաղալ և ստանալ փոխշահավետ իրավիճակ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը սրա փոխարեն թշնամանում է առաջին երկուսի հետ՝ այդպիսով հեշտ թիրախ դառնալով երրորդի համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago