Ցեղակրոն Հայաստան ֍

Description
✍️ «Հայրենիքը՝ ընդհանուր աստվածություն, հայրենասիրությունը՝
կրոն»: 🇦🇲

Գարեգին Նժդեհ

Ցեղակրոն Հայաստան ֍🇦🇲
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago

1 month, 3 weeks ago

Ամեն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինվորներից, որքանի ընդունակ է ինքը:

Միայն այնքան անվեհերություն և անձնազոհություն, որքանի ընդունակ է ինքը, և ո՛չ ավելին:

Եվ ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինվորը:
Իր կաշվի համար դողացող անարին մահվան երեսին ծիծաղող արի զինվոր չի ունենա:
Ինչպե՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ և վայրկյանը հրամայում են մեռնել:
Ինչպե՞ս կարելի է անձնապես վայելել այն կյանքը, որը զլացար զոհաբերել աստվածներիդ, հայրենիքիդ և ազգիդ:

Փոքրոգության չափ հիմարություն չէ՞ փախցնել երջանիկ առիթը, երբ կարող էիր օրերի կյանքիդ զոհաբերությամբ անմահություն ձեռք բերել:
Դժբախտություն չէ՞ չհասկանալ, թե մի օր ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է:

Անմտություն չէ՞ կարծել, որ եթե չընկար կռվում, մի օր, մի ժամ, գուցե և մի վայրկյան հետո չես մեռնի կռվից դուրս՝ «խաղաղ պայմաններում»:
Գիտցի՛ր մեռնել, երբ կարիք կա, երբ պետք է մեռնել: Եղի՛ր տերը կյանքիդ, որը չգիտես՝ տարինե՞ր, թե՞ վայրկյաններ պիտի տևի:

«Լավ է մեռնելապրելու, քան թե ապրել մեռնելու համար»: Հա՛յ սպա, սրիդ վրա գրիր իմ այդ խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ ուրախ լինելու և՛ մահվան հանդեպ, հաղթելու և՛ մահը:

*©️ Գարեգին Նժդեհ🇦🇲***

*Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲***

2 months, 2 weeks ago

Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 2-ից, ՏԻՄ և այլ տեղական պատկան մարմինների հետ համաձայնություն ունենալով, «Մարտական Եղբայրության» և Տավուշցիների հետ համատեղ բացել ենք քաղաքացիական հրաձգարան Վերին Ոսկեպարում:

Ամիսներ շարունակ մարզել ենք հարյուրավոր հայրենակիցների: Կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ:

Այս տարվա սկզբին պատկան մարմիններից ստացել ենք հրաձգարանը չշահագործելու ազդակներ:

Տարբեր միջոցներով քայլեր ենք ձեռնարկել և շարունակում ենք ձեռնարկել հրաձգարանի շահագործումը վերսկսելու համար: Այդ թվում «Ազատազէն» ՌՀԿ խորհրդի՝ ս/թ փետրվար 28-ին կայացված որոշմամբ, կառույցը սկսելու է տարածքը լիցենզավորված քաղաքացիական հրաձգարան դարձնելու գործընթաց:

Տավուշի հրաձգարանի գործարկման դեպքում հայտարարությամբ հանդես կգանք։

Մինչ այդ կոչ ենք անում շարունակել զինվել և մարզվել, թույլատրելի բոլոր տարածքներում:

«Ազատազէն» ՌՀԿ խորհուրդ

2 months, 3 weeks ago

Գարեգին Նժդեհ «Ցեղակրոն շարժումը»

@gareginnjdehh
@gareginnjdehbooks

3 months, 1 week ago
***✍🏼*** «Ձեզ եմ ասում, ձեզ՝ հայոց …

✍🏼 «Ձեզ եմ ասում, ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:»

Խաչատուր Աբովյան 🇦🇲

📸 Խաչատուր Աբովյանի հուշարձանը, Երևան 1957թ

3 months, 1 week ago
Իբրև օրենք՝ **գերազանցիր նախորդներիդ** խիզախությամբ, նվիրումով, …

Իբրև օրենք՝ գերազանցիր նախորդներիդ խիզախությամբ, նվիրումով, հայրենահոգությամբ:
Ով չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով ոգու զարգացման օրենքի դեմ:

*©️***Գարեգին Նժդեհ 🇦🇲****

*Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲***

3 months, 3 weeks ago

🗣 Ընկերներ,

Մենք սկսել ենք ֆլեշմոբ Ազատազէնի 2-րդ համագումարին ընդառաջ։
Ֆլեշմոբի նպատակը սեփական օրինակով ցույց տալն է Ազատազէնը՝ հետաքրքրություն առաջացնելով կառույցի նկատմամբ։

Ի՞նչ է պետք անել՝

Քայլ 1Ձեր լուսանկարներից կամ վիդեոհոլովակներից որևէ մեկի վրա անհրաժեշտ է տեղադրել կցված png-ն (#Ազատազէնում), օգտագործելով Canva, Photoshop, Ինստագրամի stories-ի ստեղծման բաժինը կամ այլ հասանելի գործիք։ Դժվարանալու դեպքում կարող եք գրել մեզ։

Քայլ 2Պատրաստված լուսանկարը կամ վիդեոհոլովակը տեղադրել Ձեր սոցիալական ցանցում հետևյալ ձևաչափի տեքստով՝

1️⃣ Տեքստի առաջին մասում նկարագրեք, թե ինչպե՞ս գնեցիք առաջին զենքը կամ ինչպե՞ս եկաք Ազատազէնի քաղաքացիական հրաձգարան։
2️⃣ Երկրորդ մասում նկարագրեք, թե ինչպե՞ս միացաք Ազատազէնին որպես աջակից կամ լիիրավ անդամ, ինչ գործունեություն եք ծավալում Ազատազէնում։
3️⃣ Տեքստի վերջին հատվածում բոլորս ստորև նշված տեքստն ենք կիրառում` նկարագրելով ներկայիս Ազատազէնը.

Կարող եք տեքստի վերջում ըստ ցանկության նշել Ձեր ընկերներին, որպեսզի իրենք էլ գրեն իրենց պատմությունը։

Ազատազէնը ստեղծվել է 2021թ-ին։ Մեր առաքելությունն է համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջ՝ հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման։

Մենք ծավալում ենք գործունեություն այս ուղղություններով՝
🔸քաղաքացիական հրաձգարանների ստեղծում,
🔸օրենսդրական բարելավումների իրականացում,
🔸ռազմասպորտային դասընթացների կազմակերպում,
🔸մրցույթներ և միջոցառումների կազմակերպում,
🔸հաղորդաշարերի ստեղծում,
🔸զենքի խանութի գործարկում:

Այժմ մեր համայնքն ունի ավելի քան 70 լիիրավ և 300 աջակից անդամ։

Դու էլ միացի՛ր մեզ, դարձի՛ր մեր համայնքի մի մասը՝
🔗 https://azatazen.am/become-member

#Ազատազէնում

azatazen.am

Azatazen website

***🗣*** Ընկերներ,
5 months, 3 weeks ago

«Նամակ անցյալից. Իսրայել Օրի»

Ես իմ ողջ կյանքը նվիրեցի օտարի սրով Հայաստանը ազատագրելու գաղափարին… Միայն վերջում հասկացա, որ ժողովրդի ազատության բանալին իր ներսում է: Եթե ժողովուրդը չի ցանկանում ազատ ապրել, ապա օտարը երբեք նրան չի ազատի: Գուցե ազատի ուրիշի ստրկությունից, բայց միայն սեփական ստրուկը դարձնելու համար:

Միայն այն ժողովուրդը, որը չի ցանկանում ստրկանալ` չի ստրկանա:
Ինչպես թույլ և տհաս երեխան, չկարողանալով հոգալ իր մասին, ցանկանում է, որ իրեն կերակրեն և պաշտպանեն մեծերը, այնպես էլ թույլ և տգետ ժողովուրդը, չկարողանալով հոգալ իր մասին, ցանկանում է, որ իրեն կերակրի և պաշտպանի ավելի հզոր պետությունը: Բայց եթե երեխան արժանանում է ծնողական սիրուն, ապա ժողովուրդը չի կարող արժանանալ օտար պետության սիրուն:

Օտար պետությունը անվարձահատույց չի պաշտպանի մեկ այլ ժողովրդի: Մեկ բան կտա, տաս բան կխլի: Այսպես է կառուցված աշխարհը:
Այդտեղ` ապագայում, ես հուսով եմ, որ մեր ժողովուրդը դուրս է եկել խեղճության ու տգիտության ճահճից: Ժողովրդի մեծագույն պատիժը սեփական տգիտությունն է:

Տգետ ժողովուրդը օտար տերերի է փնտրում: Խելացի ժողովուրդն ինքն է դառնում սեփական տերը: Տգետ ժողովուրդը շարունակում է հավատալ, որ իրեն կփրկի և կպաշտպանի օտար մի թագավոր, և այդպիսովսեփական կամքով շղթաներ ամրացնում ոչ միայն իր ձեռքերին, այլ նաև իր մտքին: Պատգամս այն է, որ դուք ապագայում, ազատեք ձեզ բոլոր տեսակ շղթաներից։

Հ.Գ. Նամակը երևակայական է

5 months, 3 weeks ago
5 months, 3 weeks ago
Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով: …

Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով: Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի

*©️ Մոնթե Մելքոնյան 🇦🇲***Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

5 months, 3 weeks ago

Մոնթե Մելքոնյանի վերջին մարտը

📖 | 1993թ. հունիսի 12-ին Մոնթեն ու իր մարտիկներն արթնացան լուսաբացից շատ առաջ, որ ռազմական գործողություն իրականացնեն Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական հրետանու դեմ։

Կեսօրի մոտ նրանք այդ գործողությունը հաջողությամբ ավարտեցին։ Ճակատամարտից հետո Մոնթեն ռադիոյով տեղեկացվեց, թե իր զինվորները գրավել են մի «T-72» տանկ Մարզիլիում՝ ճիշտ այն բարձունքի տակ գտնվող դաշտում, որտեղից առավոտյան սկսել էին հարձակումը։

Քանի որ Մոնթեի սովորությունն էր միշտ անձամբ ստուգել գրավված զրահատեխնիկան, ուստի նա իր հավատարիմ վարորդ Կոմիտասի և չորս մարտիկների հետ լեռներից ջիփով շարժվեց դեպի Մարզիլի, որն, ինչպես կարծում էին, թշնամու զինյալները լքել էին այդ օրն ավելի վաղ։

Մոնթեի ու Կոմիտասի հետ էին Հովիկ և Սարո անուններով երիտասրդ սպաներ, տանկային ավագ հրամանատար Սարիբեկը և Գևորգ անունով մեկ այլ մարտիկ։

Կեսօրից հետո՝ մոտ 13:20, նրանք գյուղի ծայրամասում հասան երկու ճանապարհների հատման կետի։ Այնտեղ՝ մոտ երեսուն մետր հեռու, իրենց ճանապարհին ուղղահարց նրանք տեսան զինվորների տեղափոխող մի զրահամեքենա, որ աշատարկին հրանոթ ուներ։

Կարծելով, թե զրահամեքենայում իրենց զինվորներն են, Մոնթեի վարորդը կանգ առավ ճանապարհների հատման տեղում և մոտեցավ ոտքով։ Կոմիտասը, որ կրում էր ադրբեջանական համազգեստ, զրահամեքենայի ներսում գտնվողներին հարցրեց՝ հայե՞ր են արդյոք։

Թեպետ Կոմիտասն ազատ խոսում է ադրբեջանական թուրքերեն, նա հարցը տվեց հայերեն, որով խոսում են այդ շրջանի շատ ադրբեջանցիներ։

Երբ հետևեց բացասական պատասխան, հայերը մեքենայից ցատկեցին ու վազեցին՝ խուսափելու համար զրահամեքենայից արձակված կրակոցների տարափից։

Նրանք իրենց թեթև զենքերով պատասխան կրակ բացեցին։ Կոմիտասը, Հովիկն ու Սարոն վիրավորվեցին ոտքերից, իսկ Սարիբեկը՝ մահացու։ Զրահամեքենան արձակեց առաջին արկը, բայց վրիպեց։

Մոնթեն, որ վազում էր ճանապարհի երկայնքով, մի պահ կանգ առավ ու նետվեց դեպի ճամփեզրի քարե պատը՝ հետևում պատսպարվելու համար։ Երբ նա մոտենում էր պատին, զրահամեքենան արձակեց երկրորդ արկը, որը դիպավ պատին ու պայթեց՝ դարձյալ վիրավորելով Սարոյին։

Իսկ պարկուճի մի մեծ կտոր խրվեց Մոնթեի ճակատին՝ աջ աչքի ճիշտ վերևում։ Նա ընկավ կողքի ճանապարհին և մահացավ կամ անմիջապես, կամ մի քանի վայրկյան անց՝ աչքերը կիսափակ ու դեմքին խաղաղ արտահայտություն։

Հովիկը Մոնթեին առավ թևերի մեջ և ռադիոյով օգնություն կանչեց։ Օգնական ուժերը հանդիպեցին ադրբեջանցիների զինյալ խմբին, սպանեցին թշնամու մի քանի զինվորի՝ գերի վերցնելով առնվազն մեկին։ Սակայն զրահամեքենան իր զինվորներով խույս տվեց։

Այս ընթացքում Մոնթեն և իր վիրավոր ընկերները տեղափոխվեցին Մարտունի։ Այնտեղ մահացավ Սարիբեկը։

©️ Մ. Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը» գրքի եղբոր՝ Մարգար Մելքոնյանի կողմից գրված հատվածից։

#Մոնթե_Մելքոնյան #Հայը

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago