Ցեղակրոն Հայաստան ֍

Description
✍️ «Հայրենիքը՝ ընդհանուր աստվածություն, հայրենասիրությունը՝
կրոն»: 🇦🇲

Գարեգին Նժդեհ

Ցեղակրոն Հայաստան ֍🇦🇲
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago

6 months, 1 week ago
Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության …

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը??

Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Եվ Արարատյան արևը, երկիրը դիտելիս, ասաց այդ օրը՝ «ահա՛ մի թագավոր ժողովուրդ ևս, որ ստրուկ էր երեկ»:

Այս աստվածային օրը մարդկության անիրավության կողմից աշխարհի քարտեզից անհետանալու դատապարտված մեր հայրենիքը, որն աշխարհագրական կետ էր համարվում, այլևս հռչակվեց անկախ:

Հայությունը հաղթեց մահն այդ օրը՝ վերջ դնելով իր դարեր տևող հոգևոր և նյութական ծանր հոգեվարքին: Օտար պետությունների մեջ երևաց հայ եռագույնը, դեսպանը, հյուպատոսը, որոնց միջոցով տարաշխարհիկ և տարալեզու հայությունը հոգեբանորեն կապվեց իր պետությանը, դառնալով հայահպատակ:

Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թե հնարավոր է խոսքով սպառել Մայիսի 28-ի բովանդակ տարողությունը: Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կհաջողի: Այդ նվիրական թվականը խորհրդանշում է հայրենիքն ու իր անկախությունը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ է ապրում:

*©️ Գարեգին Նժդեհ??***

*Հայրենիքը՝ ամենից առաջ ??***

8 months ago
Ոգին է կրում ազգերի ճակատագիրը: **Փոխվեց …

Ոգին է կրում ազգերի ճակատագիրը: Փոխվեց մեկը՝ փոխվում է մյուսը:

Ազգային ոգի - ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:

*©️ Գարեգին Նժդեհ??***

*Հայրենիքը՝ ամենից առաջ ??***

8 months, 2 weeks ago

Ամեն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինվորներից, որքանի ընդունակ է ինքը:

Միայն այնքան անվեհերություն և անձնազոհություն, որքանի ընդունակ է ինքը, և ո՛չ ավելին:

Եվ ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինվորը:
Իր կաշվի համար դողացող անարին մահվան երեսին ծիծաղող արի զինվոր չի ունենա:
Ինչպե՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ և վայրկյանը հրամայում են մեռնել:
Ինչպե՞ս կարելի է անձնապես վայելել այն կյանքը, որը զլացար զոհաբերել աստվածներիդ, հայրենիքիդ և ազգիդ:

Փոքրոգության չափ հիմարություն չէ՞ փախցնել երջանիկ առիթը, երբ կարող էիր օրերի կյանքիդ զոհաբերությամբ անմահություն ձեռք բերել:
Դժբախտություն չէ՞ չհասկանալ, թե մի օր ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է:

Անմտություն չէ՞ կարծել, որ եթե չընկար կռվում, մի օր, մի ժամ, գուցե և մի վայրկյան հետո չես մեռնի կռվից դուրս՝ «խաղաղ պայմաններում»:
Գիտցի՛ր մեռնել, երբ կարիք կա, երբ պետք է մեռնել: Եղի՛ր տերը կյանքիդ, որը չգիտես՝ տարինե՞ր, թե՞ վայրկյաններ պիտի տևի:

«Լավ է մեռնելապրելու, քան թե ապրել մեռնելու համար»: Հա՛յ սպա, սրիդ վրա գրիր իմ այդ խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ ուրախ լինելու և՛ մահվան հանդեպ, հաղթելու և՛ մահը:

*©️ Գարեգին Նժդեհ??***

*Հայրենիքը՝ ամենից առաջ ??***

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago