Մհեր Աբրահամյան, թուրքագետ

Description
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Աբրահամյան:
Մտքեր, կարծիքներ, վերլուծություններ տարածաշրջանի, Թուրքիայի, Օսմանյան կայսրության մասին...
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago

1 month, 1 week ago

Միայն այսօրվա, այպես կոչված, իշխանությունը կարող է թուրքի ու ադրբեջանցու հետ խաղաղության գնալ, փոխարենը Հայաստանին Հայաստանի թշնամի սարքել .....

պ.գ.թ. թուրքագետ, Մհեր Աբրահամյան | @mherab

1 month, 2 weeks ago

Թուրքիան բավականին մեծ խաղերի մեջ է մտել հավաքական արևմուտքի հետ: Էրդողանը Անկարայում ընդունելու է Գերմանիայի նախագահին ապրիլի 24, Ժոզե Բորելը հայտրարել է, որ եվրոպական մասնագետները աշխատելու են թուրքերի հետ ռեֆորմների վրա, որպեսզի ավելի մոտեցնեն Թուրքիայի մուտքը Եվրոմիություն, ամերիկյան կոնգրեսմենները,
մարտի 29 ամերիկյան կոնգրեսմենները այցելել են Թուրքիա քննարկելու պաշտպանական և էներգետիկ անվտանգության հարցեր: Մայիսին է Էրդողանը պաշտոնական այցով լինելու է ԱՄՆ-ում Բայդենի հետ հանդիպման:
Սրա հետ մեկ տեղ այսօր Թուրքիան քննադատում է Հայաստանին արևմուտքի հետ շփումների համար և տարածաշրջանային հարցերում իբր արևմուտքը չի կարող կողմ լինել և պիտի լինին չեզոք:
Կարծում եմ սա շղարշ է, որ օգտագործում է Թուրքիան տարածաշրջանում առավել ուժեղ դիրքավորվելու և Ռուսաստանին հանելու, քանի որ Ռուսաստանը մեծապես խանգարում է թուրքական ծավալապաշտական ծրագրերին և արևմուտքի ազդեցության տարածման: Համոզված եմ, որ այս հարցում Թուրքիան, Արևմուտքը և Հայաստանի այսօրվա «իշխանությունը» գործում են միասանաբար:

պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab

1 month, 3 weeks ago

Թուրքագիտական մտորումներ

Պոպուլիզմից դասականի, դասականից պոպուլիզմի

Թուրքիայում 2024թ. մարտի 31-ին կայանալու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այս ընտրությունները հատկանշական են նրանով, որ սա Էրդողանի, կարելի է ասել, վերջին պայքարն է, ինչի մասին նա հայտարարում է այս ընտրարշավի ընթացքում: Կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ Էրդողանն անձամբ է իրականացնում ընտրապայքարը իր կուսակցության համար և իր համար գլխավոր կետը Ստամբուլի քաղաքային ընտրությունն է: Էրդողանը, կարծես թե, վերջին անգամ է դիմում պոպուլիզմի գրավելու ընտրություններում իր համար կարևոր հաղթանակը, քանի որ ինչպես երևում է Թուրքիայի քաղաքական կյանքից նա իր իշխանությունը փոխանցելու է այժմյան արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին, որը զուրկ է պոպուլիստական տաղանդից և գնալու է ավելի դասական քաղաքական ուղով՝ իր հետևում ունենալով երկար տարիների փորձ թուրքական հատուկ ծառայություններում: Իսկ ինչո՞ւ է Էրդողանն այսքան ակտիվ մտել պայքար: Նա, կարծես թե, վախենում է իր մրցակից Էքրեմ Իմամօղլուից, ով, հանդիսանալով արդեն դասական դառած աթաթուրքյան կուսակցության ներկայացուցիչ և նրա վառ դեմքերից մեկը, գնում է պոպուլիզմի ուղով: Նա անգամ պատրաստ է ձերբալակվելու և քրեական գործերի ճնշման տակ հասնելու հաղթանակի, և այս հանգամանքը օգտագործում է իր պայքարը առաջ տանելու համար: Իմամօղլուն բավականին ընդունված է երիտասարդության կողմից, քանի որ նա բավականին լավ օգտագործում է սոցիալական ցանցերը և, հատկապես, Ինսթագրամ սոցիալական ցանցը, որտեղ նրա տեղադրած նյութերը տարածվում են մեծ թվով: Իմամօղլուի ԺՀԿ (CHP) նախորդները համարվում էին դասական գործիչներ և խուսափում էին կամ շատ քիչ էին դիմում պոպուլիզմին:
Ահա այս ընտրությունները գալու են ապացուցելու արդյոք Թուրքիան գնալու է դասկական քաղաքկանության ի դեմս Հաքան Ֆիդանի, թե նորից մտնելու է պոպուլիզմի նոր դարաշրջան ի դեմս Իմամօղլուի:
Հ.Գ. Էրդողանը 90-ականներին նույն ոճով դարձավ Ստամբուլի քաղաքապետ՝ իր վրա ունենալով քրեական գործեր: Նա անգամ ձերբակալվեց ու բանտարկվեց, ինչը էլ ավելի բարձրացրեց նրա վարկանիշը: Եվ երբ նրա վրայից հանվեց քաղաքականությամբ զբաղվելու արգելքը, նա կարողացավ հաղթանակ տանել և վերցնել Թուրքիայի ղեկը՝ իշխելով արդեն 21 տարի:

պ.գ.թ. թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

3 months, 1 week ago

Երեկ կայացած Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ալիևը տարավ բացարձակ (93,9% ) հաղթանակ: Եվ առաջինը շատ արագ` տեղմասերի փակումից մեկ ժամ հետո, Իլհամին շնորհավորեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Շնորհավորական ուղերձը հատկանշական էր նրանով, որ Էրդողանը մաղթեց Ալիևին շուտափույթ կերպով խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Ալիևը այս ընտրությունով լեգետիմացրեց իր հաղթանակը Արցախում և ընտրվեց նաև այդ տարածքներից ու քվեարկեց Ստեփանակերտում: Իսկ Էրդողանի շնորհավորական ուղերձում տեղ գտած խաղաղության կոչը ուներ երկու տրամաբանություն.
1. Ալիևի լեգիտիմությունը Արցախի տարածքի վրա և դրա շուտափույթ ամրապնդումը խաղաղության պայմանագրով :
2. Իրեն ներկայացրեց խաղաղասերի կերպարում:
Սակայն պարզից էլ պարզ է Էրդողանական նկրտումները ՀՀ տարածքի նկատմամբ «Զանգեզուրի միջանք» բացելու համար:
Իսկ Հայաստանում, ավա՜ղ շարունակվում դժբախտի և դժգույնի տրամաբանությունը այս անգամ արդեն ոչ թե կոնկրետ հայրենիքի մի հատվածի վերաբերյալ, այլ ամբողջ հայրենիքի:

պ.գ.թ. թուրքագետ Մհեր Աբրահամյան| @mherab

3 months, 2 weeks ago

Այսօր ընկերս` Վարուժան Գեղամյանը, հիշեցրեց օրերս կայացած Էրդողանի ելույթից հատված, որում նա շեշտում է, որ առանց իսլամ չկա Թուրքիա:
Իսկ մեր մոտ հաշվի չառնելով կամ միտումնավոր անտեսելով , որ մինչ այս պահը գոյություն ունենք շնորհիվ մեր Հայ Առաքելական Եկեղեցու, փորձում են մարդկանց հեռացնել եկեղեցուց ու կազմաքանդել այն...
Կարծեմ նորիվ ակտիվացրել են «նոր Հայաստան նոր հայրապետ» տխմարագույն թեզը:

պ.գ.թ. թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab

3 months, 3 weeks ago

Երեկ Հուլուսի Աքարը, ով հանդիսանում էր 44 օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի պատպանության նախարարը, սպառնաց Հայաստանին պատերազմով: Թուրքական մանր, միջին և բարձրաստիճան պաշտոնյաները շատ ավելի են սպառնում Հայաստանին քան Ադրբեջանի: Դա ունի իր տրամաբանակամ բացատրությունը.
1. Թուրքիան առավել շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքով», քան Ադրբեջանը
2. Թուրքիայի համար բացվել են լայն շանսեր ավարտին հասցնելու դեռևս 1920 ական թվականներին կասեցված Հայաստանի քաղաքականապես և ֆիզիկապես ոչնչացնելու գործըմթացը:
3. Հայաստանի դեֆակտոների կողմից խաղաղության լոզունգները, Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելը և Էրդողանի երդմնակալության արարողության մասնակցելը Թուրքիան չդիտարկեց խաղասիրական և գթսրտական արարներ, այլ քծնողական,որը ձեռնտու էր իրեն:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան \ @mherab

5 months, 2 weeks ago

Էրդողանը դարձել է ցեղասպանության դեմ պայքարող և, բոլոր ուղություններով աշխատում է սկսած իրավականից վերջացրած սպառնալիքներով Թուքիան և թուրքերին դարձնելով արդար, ազնիվ, ֆիլանտրոպ: Մի քանի տարի առաջ Հայաստանը առաջամարտնին էր ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում, իսկ հիմա Հայաստանում «հայերը» անգամ Արարատի նկարն են հանում պատերից` մոռանալով կամ մոռացության տալով այն իրական ցեղասպանությունը, որ իրականացրեցին նույն Էրդողանի նախնիները հայ ժողովրդի հանդեպ:

պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան \ @mherab

6 months ago

Ինչպես, որ եղավ 1919թ, երբ թուրք ոճրագործները դատապարտվեցին մահվան, բայց փաստացի մնացին ազատության մեջ: Ինչպես այս դեպքում, այն ժամանակ էլ թուրքական հասարակությունը առերևույթ ոճրագործներին դատապարտեց, սակայն հետագայում հերոսացրեց:
⬇️⬇️⬇️

6 months ago

Այսօր Թուրքիայի ազգային ժողովը որոշեց մեկ տարով երկարացնել սեփական զորքի ներկայությունը Ադրբեջանում: Կարծում եմ սա կկրի պարբերական բնույթ, և հնարավոր է նաև երկարաժամկետ պայմանագրի կնքում, և թուրքական բազայի տեղակայում Ադրբեջանի տարածքում...

պ.գ.թ թուրքագետ Մհեր Աբրահամյան @mherab

7 months ago

Էրդողանը Մերձավոր Արևելքում` մասնավորապես Իսրայել Պաեղսին բախման և արհավիրքների մեղավոր է համարում Արևմուտքին, իսկ ՄԱԿ-ը որակեց որպես անիմաստ կառույց:
Դե ուրեմ փաստենք, որ ՄԱԿ ի դիտորդներն էլ, որ եկել էին Արցախ անիմաստ էին և չեն ներկայացրել իրաականան պատկերը և Էրդողանի փոքր եղբայրը ցեղասպան է, քանի որ հայրենազրկեց 100 հազար մարդ...

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 4 days, 9 hours ago