Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago
⚖️ ԿԸՀ-ն Աշոտ Մնացականյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել:
? «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Վաղարշակի Մնացականյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինս նիստին չի մասնակցել։ [ԿԸՀ]
❗️ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը։
? Ժամը 14:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 19,16%-ը կամ 296 անձ:
? Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 29,55%-ը կամ 630 անձ: [ԿԸՀ]
? Ժամը 11:00-ի դրությամբ Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 6,93%-ը կամ 107 անձ:
? Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 12,10%-ը կամ 258 անձ:
[ԿԸՀ]
? Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:
? Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1545 է, իսկ Արզնի համայնքինը՝ 2132։
[ԿԸՀ]
? Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Արամ Ազատյանը վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
? Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:
? Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։
? Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։
? «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, եւ ընտրեց ՔՊ թեկնածուին։
? Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։ Եթե «Հանրային ձայն»-ն իսկապես դեմ էր ՔՊ-ին, նրանց մնում էր ընդամենը բոյկոտել այսօրվա նիստը եւ բացառել ՔՊ թեկնածուի ընտրությունը։ Բայց դա տեղի չունեցավ։ Այսինքն, այստեղ եւս փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել եւ ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։
? Մենք Ձեզ տված մեր խոստմանը հավատարիմ ենք մնալու։ Շարունակելու ենք մեր աշխատանքը այդ դիրքերից Երեւանի ավագանում՝ ի շահ մեր քաղաքի եւ մեր երկրի։
[Հայկ Մարության]
❗️ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չեն փոխել իրենց որոշումները․ նրանք չեն մասնակցելու նոր ավագանու վաղը կանայալիք անդրանիկ նիստին։
? Ես՝ որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք (ռոբասերժական կլանը՝ խմբ․) չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի:? Ես գնացի ինձ համար անընդունելի գորրծարքի, սակայն Հայկ Մարությանը ասաց, որ կա՛մ ինքը քաղաքապետ կլինի, կա՛մ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է ինչ է լինելու մինչև ամսի 10-ը։
[«Հանային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյան] |news.am|
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago